Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՅՑԸ

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Մարտի 8-ի ուշ գիշերին անհայտ անձինք ապօրինաբար ներս են խուժել «Ժառանգության» փակված եւ կնքված գրասենյակ եւ, կոտրելով պաշտպանական ծածկագրերը, մուտք գործել կուսակցության բազային համակարգիչ: Հայաստանի իրավապահ մարմինները, ընդունելով հանդերձ իրենց իսկ կատարած փորձագիտությամբ ապացուցված հանցագործության փաստը, բոլոր հարթություններում հրաժարվել են քրեական գործ հարուցել՝ չտալով իրենց

Անուններ տալն անօգուտ է

Պարզվեց երեկ «Ուրբաթ» ակումբում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի խոստովանությունից Անդրադառնալով նախընտրական այս շրջանում իրականացվող «բարեգործությանը»՝ Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ բարեգործը դիմացինից ոչինչ չպետք է ակնկալի. «Նրանք, ովքեր բաժանում են տուկի թել կամ, ասենք, ինչ-որ բարիքներ, կամ ասֆալտապատում են բակեր, տանիքներ են վերանորոգում, վերելակներ եւ այլն՝ ըստ ամենայնի, ակնկալում են դրա դիմաց ձայներ: Արգելել դա հնարավոր

ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԸ ԿՐԱԿՈՒՄ Է ԱՎՏՈՄԱՏՈՎ՝ ՖՈՒՏԲՈԼ ՉԽԱՂԱՆՔ

Առաջարկում է «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող խմբի եւ ՀՀՇ-ի անդամ Կարապետ Ռուբինյանը: – «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ստեղծման օրվանից առանձին ԶԼՄ-ներ պնդում են, թե այս կառույցի արմատները Մոսկվայում են: Պնդման օգտին հնչած միակ բացատրությունը նախաձեռնողների կողքին ռուսամետ Գառնիկ Մարգարյանի առկայությունն է: Ունե՞ք նման մեկնաբանությունների այլ բացատրություն: – Մի քանի բացատրություններ կարող եմ բերել: Նախ՝ մենք հայտարարել

«ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼՆ» ԱՐԴԵՆ «ՅՈՒՂ Է ՎԱՌՈՒՄ»

Կասեր Ռոբերտ Քոչարյանը, եթե ներկա լիներ «հակակրիմինալ» շարժման երեկվա նիստին, որտեղ լսումների թեմաների վերաբերյալ փաթեթով առաջարկներ ստացվեցին: Հակակրիմինալ շարժումը երեկ կայաց ած իր հերթական ու հախուռն ընթացած նիստում փորձում էր որոշել շարժման առաջիկա քննարկելիք հարցերը՝ ըստ առաջնահերթությունների: Կային մի քանի առաջարկներ, որոնցից մեկի հեղինակը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էր: Նա «հակակրիմինալին» էր ներկայացրել մի հայտարարության

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Այս լուսանկարն արվել է 2002 թվականի հոկտեմբերի 4-ին: Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համար ամեն ինչ լավ էր սկսվում՝ դեսպաններ, ժապավեններ, ֆուրշեթներ եւ այլն: Սակայն քաղաքական իրավիճակի հերթական փոփոխության (ակադեմիայի հիմնադիրներից մեկի՝ Արթուր Բաղդասարյանի՝ իշխանությունից դուրս գալու) հետեւանքով 4 տարի ուշացումով «հայտնաբերվեց», որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Երեկ ԿԳՆ նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ակադեմիան

«ԵՎՐՈ 2008»-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼՆԵ՞Ր ԵՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Դատելով որոշ զանգվածային լրատվամիջոցների տարածած վերջին հրապարակումներից՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, հնարավոր է՝ հնչեղ սկանդալներ առաջանան: Դրանցից երկուսը, մասնավորապես, առնչվում է «A» խմբի (որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականը) մեր մրցակիցներին: Օրինակ, «Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ազգային հավաքականի եւ Աղդամի «Ղարաբաղ» ակումբի պաշտպան Սերգեյ Սոկոլովը, ով ժամանակին խաղացել է Նախոդկայի «Օկեան»

Ինչո՞ւ չեն խոսում հայերեն

Անհանգստանում է Լեզվի պետական տեսչությունը Հայաստանյան հեռուստաեթերում հաճախ «սաղ տեղն են» բերում, «էքսքլյուզիվ հարցազրույց» անում, «ջութակի վրա նվագում», «ձիետա» էլ են պահում, իրար հետ «հուշերով են կիսվում», «աբսալյուտ չեմպիոն» են դառնում, «առաջին անգամ» արտահայտության մեջ առաջին բառի ն-ն կուլ են տալիս ու հետո էլ «ապռես» են ասում: Այս նախադասության մեջ օգտագործված են 2006-ին ՀՀ ԿԳՆ

«ՕՊԵՐԱՆ ՄՂՎԵԼ Է ՀԵՏԻՆ ՊԼԱՆ»

Հարցազրույց օպերային հայտնի երգիչ Բարսեղ Թումանյանի հետ – Օրերս եք վերադարձել Բեռլինից, որտեղ ֆիլհարմոնիկ համերգասրահի երկու լեփլեցուն դահլիճներում միաժամանակ ընթանում էին ձեր եւ «Բեռլին-ֆիլհարմոնիկի» համերգները: Ստացվում է այնպես, որ արտերկրում ավելի շատ եք ելույթ ունենում՝ 4-5 համերգ, այստեղ ընդամենը 1-2-ը: Հասկանալի է, որ տարիներ շարունակ օպերայում չենք տեսնում ձեզ՝ համապատասխան ներկայացումներ չլինելու պատճառով: Այս առիթով

Ցանկության դեպքում մեքենային էլ «կխաբեն»

Արդեն կասկածից վեր է, որ այս ուսումնական տարվա վերջում կներդրվի նոր քննական համակարգը՝ հայոց լեզու, գրականության առարկայից: ԿԳ նախարարությունը Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հետ համատեղ արդեն տպագրության է պատրաստել այն ուղեցույցները, որոնք դեկտեմբերի սկզբին բուկլետների տեսքով կբաժանվեն բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, կիրազեկեն, թե ինչ մեխանիզմներ են գործելու միասնական եւ ավարտական քննություններում, ինչպես են

«ՎԱՐԱՐ ԳԵՏԸ ԿՏԱՆԻ ԱՅՍ ԱՂԲԸ»

Ասում է Ռաֆայել Ղազարյանը Անժխտելի է այն, որ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներն իրենց գործունեության «ելակետը» դարձնելով «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման համար» օրինագիծը՝ ձգտում են մեծացնել շարժման սահմանները՝ դարձնելով այն համաժողովրդական: Երեկ Մերգելյան ինստիտուտում տեղի ունեցավ շարժման աջակիցների առաջին համաժողովը, որի ընթացքում շարժման մեջ ընդգրկված բոլոր հասարակական ու քաղաքական կառույցների ներկայացուցիչները ակնկալում էին,

Ծխող վարորդներին պատժողը «չի ծնվել»

Ծխելու համար երթուղայինների վարորդներին նկատողություն անող ուղեւորները «շշպռվում» են «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակման մասին» օրենքի 11-րդ հոդվածը, որն արգելում է փոխադրամիջոցներում ծխելը, արդեն ուժի մեջ է մտնել: Այդ առնչությամբ ծխելու դեմ պայքարող մի շարք հ/կ-ներ հասարակության հետ աշխատանքներ են տանում, թե ինչպես պետք է պայքարել իրենց առողջությանը վնաս հասցնող երեւույթի դեմ: Հ/կ-ները հասարակական

ՈՎՔԵ՞Ր ՇԱՄՊԱՅՆ ՉԵՆ ԽՄԻ

2007-ի բյուջեն որոշ նախարարների սրտով չի լինի Անցյալ տարի, երբ Ազգային ժողովը հաստատեց 2006-ի պետական բյուջեն, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատգամավորներին, վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին հրավիրեց շամպայն խմելու եւ նոր բյուջեն տոնելու: Առայժմ թեեւ հայտնի չէ՝ ԱԺ նոր նախագահ Տիգրան Թորոսյանը 2007-ի բյուջեն հաստատվելուց հետո շամպայն կհյուրասիրի՞, թե՞ ոչ, բայց մի բան միանշանակ պարզ

«ՊԱՀԵՍՏԻ ՀԱՄԲԱԼԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴ»

Սա ընդամենը մեկն է այն անձնական վիրավորանքներից, որոնք ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հասցեագրեց Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Հիշեցնենք, որ երբ ՀՌԱԿ-ը հայտարարեց Կոնգրեսից դուրս գալու մասին՝ Արա Աբրահամյանը մի շարք վիրավորանքներ լրատվամիջոցներով ուղղեց ե՛ւ ՀՌԱԿ-ին, ե՛ւ նրա ատենապետին: «Ինչ վերաբերում է այդ փողոցային, խուլիգանական արտահայտություններին՝ իմ եւ կուսակցության հասցեին, դա

Բրայզայի նոր բացահայտումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի առաջընթացի են հասել «այսպես կոչված՝ գրավյալ տարածքների վերադարձման եւ կարգավիճակի հարցի փոխկապակցվածության ընկալման» հարցում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», ամերիկացի միջնորդն այս մասին ասել է նոյեմբերի 16-ին Վիեննայում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Զրույցի սղագրությունը ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով գրասենյակի

Բարոյական հարց

ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ Ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ բարոյական հարց է: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Ռուբեն Հովսեփյանն ու ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ, անկուսակցական Լեւոն Զուրաբյանը երեկ «Հայելի» ակումբում քննարկում էին Հայոց ցեղասպանության եւ դրան առնչվող հարցեր: Լեւոն Զուրաբյանի կարծիքով, Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական է եւ

ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

Այն փորձելու է ստեղծել Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Միքայել Ղուկասյանը Ներկայացնենք մեր զրուցակցին. 1991-ի մայիսից աշխատում էր Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեում: «Ես վերջին ղեկավար սպաներից էի, որին հաստատել էր ՍՍՀՄ ԿԳԲ-ն»,- ասում է Միքայել Ղուկասյանը: Սկզբում աշխատեց որպես ՊԱԿ-ի ղեկավարի տեղակալ՝ կադրերի գծով: Իսկ հետո, երբ արդեն ԱԱՊՎ վերանվանված կառույցը ղեկավարեց Վալերի

ՀԵՐԹԱԿԱՆ «ԷԼԻՏԱՐԸ» ԿՈՄԻՏԱՍՈՒՄ

Բնակիչների առողջության եւ ունեցվածքի հաշվին Երեւանում շատ արագ տեմպերով են աճում էլիտար կոչվող բազմահարկ շենքերն ու այդպիսիք կառուցող ընկերությունները: Ոմանք հեգնում են, թե էլիտար շենք սարքելը պարզապես դարձել է «պրիստիժի» հարց: Դժվար է ասել՝ «Լիբեր» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Արաբյանի համար Կոմիտաս 5 հասցեում 12 հարկանի շենք կառուցելը «պրիստի՞ժ» է, թե՞ եկամտաբեր բիզնես, բայց ակնհայտ է,

ԱՆՀՆԱԶԱՆԴ ԵՂԻ՛Ր՝ ՆԿԱՐԻ՛Ր ԱՍՖԱԼՏԻՆ

«Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը երեկ քաղաքացիներին բաժանեց ձեւաթղթեր, որոնք լրացնողն անձնական տվյալներից բացի՝ նաեւ պիտի նշի, թե հատկապես ինչ ձեւով կարող է մասնակցել Շարժմանը: Տրված տարբերակներից են ինչպես «Կազմակերպել անհնազանդության տարածքային օջախներ», «Տան դռանը, մուտքին, դարպասին կամ մեքենայի հողմապակիներին փակցնել «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման սիմվոլիկան», մասնակցել ցույցերի եւ երթերի, այնպես էլ՝ նկարել պլակատներ ու ծաղրանկարներ, «Նկարել ասֆալտին,

ԽՈՅ 21.03-20.04: Դուք կարող եք բախվել ընկերների կեղծավոր պահվածքի հետ: ՑՈՒԼ 21.04-21.05: Կարողացեք զանազանել շրջապատի մարդկանց խոսքերն ու զգացմունքները: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք ինչ-որ կարեւոր առաջարկից հրաժարվել եք: Սակայն դրանով ամեն բան դեռ չի վերջացել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Գործնական կյանքում հարկադրված կլինեք հրաժարվել ինքնահավանությունից: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Եսասիրությունը զուգընկերներին պարտադրում է ինչ-որ բան թաքցնել ձեզնից: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Առաջին

ՏԱՐԵԴԱՐՁ Է ԱՅՍՕՐ

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը 35 տարեկան է Ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը պատանիների ու երիտասարդների շրջանում արմատավորելու, հավաքական թիմերի համար որակյալ հերթափոխ եւ ապագա մարզիչ-մանկավարժներ աճեցնելու նպատակով մայրաքաղաքի թիվ 10 գիշերօթիկ դպրոցին 1971 թվականին տրվեց մարզական ուղղվածություն եւ կրթօջախը վերանվանվեց Երեւանի մարզական թեքումով թիվ 10 գիշերօթիկ դպրոց: Կայացման ճանապարհի սկիզբն այնքան էլ հարթ չէր:

Վարագան՝ քրդերի ձեռքին

Ուխտագնացները վերադարձան պատմական Հայաստանից Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից Երզնկա ընկած հատվածում գտնվող Դերջան գավառի 5 մետրանոց խաչքարերից մեկը փրկված է ոչնչացումից՝ շնորհիվ արշավախմբի, որը պատմական հայրենիք էր մեկնել վերջերս: 12-րդ դարի այս խաչքարը արշավախմբի անդամները հայտնաբերել են սար բարձրանալիս՝ 1.5 կմ բարձրության վրա: Ըստ մասնագետների՝ այդ տիպի խաչքարերը պատմականորեն քիչ են հիշատակված եւ իրենց տիպով

ԵՐԿՈՒ ԱՌԻԹ՝ ԿՈՄԻՏԱՍԻՆ ՀԻՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես էր Աղասի Խանջյանը համոզում Լավրենտի Բերիային, որ Կոմիտասի աճյունը կարելի է բերել Երեւան «Սիմոն Զավարյան» կազմակերպությունը, Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ, նոյեմբերի 30-ին հրավիրում է ցերեկույթ՝ նվիրված Չարենցի «Կոմիտասի հիշատակին» պոեմի 70-ամյակին: Հետաքրքիր զուգադիպությամբ Չարենցի պոեմի ավարտը համընկնում է Կոմիտասի աճյունը հայրենիք տեղափոխելու հետ, որը նույնպես տեղի է ունեցել 70 տարի առաջ: Անգամ ստալինյան տարիներին

«Իշխանությունները փոքրերի հետ կապված չեն»

Ասում է «Հակաստվեր» հասարակական կազմակերպության նախագահ Վագա Ամիրխանյանը – «Կոռուպցիա» բառն այսօր ամենամոդայիկն է եւ ամենաշատ շահարկվողը: Ինչպիսի՞ն է, ի վերջո, դրա հասարակական ընկալումը: – Մինչեւ 2003թ. թերթերում գրեթե չէիր տեսնի կոռուպցիա բառը: Թեման մամուլում չէր խրախուսվում, հ/կ-ներում էլ մոդայիկ չէր: 2003-ին Հայաստանի իշխանությունները ընդունեցին հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը եւ կոռուպցիայի մասին սկսեցին բոլորը խոսել՝ եւ

ԶՈՒԳԱՀԵՌ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաշմանդամ հայ երեխաներին տիրություն են անում միայն միջազգային կառույցները Տավուշի մարզում կան ընտանիքներ, որտեղ ծնվել են մտավոր, իմացական, լսողական, տեսողական, շարժողական խանգարումներով երեխաներ եւ նրանց մասին տեղյակ չեն անգամ հարեւաններն ու բարեկամները: Հասարակական կարծիքը, որպես կանոն, վատ է տրամադրված նման ընտանիքների հանդեպ: Հաշմանդամներ կան, որոնցից շատերը դեռ «հայտնաբերված» չեն եւ ծնողները միայն հոգեբանական երկար աշխատանքներից

Բերքն առատ է, բայց գյուղացին լացո՞ւմ է

Գյուղնախարարության պաշտոնյան գտնում է, որ բողոքելը գյուղացու հոգեբանությունն է Օրերս գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը մի սենսացիոն հայտարարություն է արել, ասելով, որ «բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ այս տարի Հայաստանը բանջարեղենի բարձր բերքատվություն է ունեցել»: Այս խոսքերից կարելի է ենթադրել, թե նախարարության պաշտոնյան այս տարվա երաշտից, ապա առատ տեղումներից ու կարկտահարությունից

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ»՝ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Քանաքեռ-Զեյթուն համայնքում ազատ տեղ չի մնացել շինարարության համար՝ հասել են մայթերին Հանրապետության եւ մայրաքաղաքի բնակչության նման՝ Երեւանի կանաչ տարածքներն էլ գնալով քչանում ու քչանում են։ Այս առնչությամբ քաղաքային իշխանություններն արդարանում են, որ քաղաքը անշարժ էակ չէ. այն զարգանում, փոխվում է։ Դա նշանակում է, որ զարգանում եւ փոխվում է քաղաքի տնտեսությունը, դրանով պայմանավորված՝ նաեւ քաղաքաշինությունը։ Սակայն

ՄՃԽ-Ն ԶԵԿՈՒՅՑ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Վրաստանի կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի երկրի եթնիկապես հայկական եւ ադրբեջանական տարածքներում հակամարտությունից խուսափելու համար: Այսպիսի եզրակացության են եկել Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) փորձագետները: Խմբի վերջին՝ “Վրաստանի հայ եւ ազերի փոքրամասնությունները”զեկույցը ուսումնասիրում է այս երկու համայնքների դժգոհությունները: «Թեեւ վտանգ չկա, որ իրավիճակը կարող է Օսեթիայի եւ Աբխազիայի պես սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, լարվածությունը Սամցխե-Ջավախքում

«Դրական նոտաներ» եւ ոչ մի հույս

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մի քանի ամիս առաջ մեր տարածաշրջան կատարած նախավերջին այցից ի վեր, ըստ էության, փոխվել է միայն մեկ բան՝ միջնորդների արած պատկերավոր համեմատությունները: Երեկ առավոտյան Բաքու մեկնելուց առաջ ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովն ու Բերնար Ֆասյեն Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին ճեպազրույց տվեցին, որի ընթացքում Բերնար Ֆասյեն բանակցային գործընթացն այս անգամ համեմատեց

Տհաճ են ԼՂՀ-ՀՀ փողային հարցերի քննարկումները

Ասում է Հայաստանի Մաքսային վարչության 1992-1997-ի ղեկավար Երջանիկ Աբգարյանը Մեր երեկվա հրապարակումից հետո, որում անդրադարձել էինք ԼՂՀ ներմուծվող ապրանքների՝ Հայաստանում մաքսազերծվելու կապակցությամբ առկա խնդիրներին՝ Երջանիկ Աբգարյանը հարկ համարեց որոշ պարզաբանումներ տալ, որոնք վերաբերում են Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանագծին նախկինում գործող մաքսակետին: «1993-ին կամ 1994-ին Լիսագորի մոտ տեղադրվեց ստուգողական-անցումային կետ, որն առավել դասալքությունը կանխելու նպատակ ուներ,

ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԷ

Այսպես է կարծում ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը Հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները արդար ու թափանցիկ անցկացնելու անհրաժեշտության մասին այսօր խոսում են բոլորը՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր կուսակցությունները: Նրանց տեսակետներն այդ հարցի շուրջ տրամագծորեն տարբեր են. իշխանությունները, ինչպես միշտ, հավաստիացնում են, որ դրանք անցնելու են արդար ու ազատ, իսկ ընդդիմությունը՝ մատնանշելով նախորդ ընտրությունները, պնդում է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031