Օրվա լրահոսը
ԱՄԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐ ԴԱՐԴԻՆ
ԱՄԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐ ԴԱՐԴԻՆ Հարուստ պետությունները մեկ-մեկ որ «խելքները գցում են», մեզ համար նույնիսկ լավ է. ուղղակի բաշարենք օգտվել։ «ՀՀ հասարակության ոչ կառավարական հատվածի մասնակցությունը «Ռիո +10» համաշխարհային գործընթացին» երեկվա քննարկմանը տեղեկացանք համաշխարհային մի փորձի մասին, որը կոչվում է «Պարտքեր բնապահպանական ծրագրերի դիմաց»։ Որեւէ, հասկանալի է՝ հարուստ երկիր գնում է մեկ այլ, հասկանալի է՝ աղքատ,
«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԻ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԽՃՃՎՈՒՄ Է
«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԻ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԽՃՃՎՈՒՄ Է ՀՀ նախկին վարչապետ, «Արարատցեմենտի» տնօրեն Արամ Սարգսյանը գործարանի մասնավորեցման վերաբերյալ «Առավոտի» հարցին պատասխանելով ասաց, որ գործարանի կոլեկտիվը երկու անգամ առաջարկություններ է ներկայացրել, սակայն այդ առաջարկությունները տարաժամկետ են դարձել մի պարզ պատճառով. «Կոլեկտիվը պիտի աշխատեր եւ իր աշխատանքի արդյունքում ստացած շահույթներն ամբողջությամբ փոխանցեր որպես գնման արժեք։ Սակայն մինչ այդ ընդունվեց որոշում, ըստ
Ջանոյանին սպառնացել են
Ջանոյանին սպառնացել են Երեկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը տեղեկացրեց, որ վերջին շրջանում «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Ջանոյանի դեմ ճնշումներ են սկսվել: Ըստ Ս.Սուրենյանցի, այդ ճնշումների մասին կուսակցության քաղխորհրդում ներկայացրել էր անձամբ Տիգրան Ջանոյանը: «Նա դիմել էր կուսակցությանն ու այն մարդուն, որի շահերն է պաշտպանում՝ քաղաքական աջակցություն
Թալինում «բանդայի» անդամներ չկան
Խոսափողը չանջատվեց Թալինում «բանդայի» անդամներ չկան Երեկ Ազգային համաձայնության ճակատը «Սպայի պատիվ» կազմակերպության հետ Թալինում կազմակերպել էր հանրահավաք։ Ազգային համաձայնության ճակատի ներկայացուցիչներ Սարգիս Կարապետյանը, գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Սարգսյանը, Թալինի մտավորական խավի ներկայացուցիչ Գրետա Արեյանը, գիտությունների թեկնածու Վարդան Մալխասյանը, ինչպես նաեւ Ազգային համաձայնության ճակատի քաղխորհրդի անդամ Աշոտ Մանուչարյանը իրենց ելույթների մեջ հատկապես պահանջում էին Հայաստանի
Ներկայացնում ենք «Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննված որոշ
ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ Ներկայացնում ենք «Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննված որոշ նախարարների ցուցմունքներ։ Դավիթ Զադոյան Այդ շրջանում էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը հարցաքննվել էր բավական ուշ՝ 2000 թ. փետրվարի 14-ին։ Շուրջ 3 ժամանոց նրա հարցաքննության արձանագրությունից արժանահիշատակ է այն տեղեկությունը, թե առաջիններից մեկն ում է զանգահարել Նաիրի Հունանյանը. «Ինչ որ տեղ զանգահարեց եւ ասաց, որ անհրաժեշտ
«27»-ի
ԵՐԿՈՒ ՓԱՅԼՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆ «27»-ի դատաքննությանը ՌԴ-ից Հայաստան ժամանած եւ գործով տուժող Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան, փաստաբան Օլեգ Յունոշեւի ներգրավումից ի վեր, տպավորություն է ստեղծվել, թե տուժողների շահերի պաշտպանների ճամբարում տարօրինակ երեւույթներ են կատարվում: Հիմնականում լրագրողական շրջանակների այդ տպավորությունն առանց դրամատիզացնելու փորձեցինք ճշտել, թե որքանով է այն հիմնավորված: Բանն այն է, որ վերջին ժամանակաշրջանում դատաքննության
10-օրյա դադարից հետո
«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ սկսվեց Յուրի Բախշյանի եւ Լեոնարդ Պետրոսյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հարցաքննությամբ։ Ըստ երեւույթին, կարճ ընդմիջումը (վերջին նիստը եղել էր օգոստոսի 10-ին) ամբաստանյալ Նաիրի Հունանյանի «վրա էր եկել», չնայած նշեց, թե հարցաքննության արձանագրությունների ծանոթացմամբ է ինքը զբաղված եղել։ Նա վիրավորական արտահայտություններ թույլ տվեց ինչպես Յուրի Բախշյանի, այնպես էլ Լեոնարդ
Եթե
Սրբանալու ամենակարճ ճանապարհը Եթե ամերիկյան «Խաղաղասիրական լուծումներ» հասարակական կազմակերպությունը Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների «OK»-ը ստանա, ապա շատ շուտով Հայաստանի որոշ դպրոցներում կներդրվի նույնանուն («Խաղաղասիրական լուծումներ») ծրագիրը։ Ըստ կազմակերպության ղեկավար Իզրայել Հավքինսի, որը օրերս Երեւանում էր՝ 4-րդ միջազգային խաղաղասիրական կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու եւ վերոնշյալ ծրագիրը Հայաստանում ներդնելու «հող ստեղծելու» համար, ծրագրի նպատակը «երեխաների մոտ վաղ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» Այսօր, օգոստոսի 21-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթը եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 2-ը։ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության պետական ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող երիտասարդ հայազգի օժտված, տաղանդավոր դաշնակահարներին։ Մրցույթն անց է կացվում տարիքային երեք կատեգորիաներում՝ մինչեւ 13 տարեկան, մինչեւ
Արդյո՞ք բուհերի ընդունելության քննություններն անցան այնքան օբյեկտիվ ու արդար, ինչպես ՀՀ նախագահն ու
Ազգային ճարտարախոսության առանձնահատկությունները Արդյո՞ք բուհերի ընդունելության քննություններն անցան այնքան օբյեկտիվ ու արդար, ինչպես ՀՀ նախագահն ու ԿԳ նախարարն են ներկայացնում իրենց ելույթներում։ Թույլ տվեք կասկածի տակ առնել այդ եւ մի շարք հրատապ հարցեր ուղղել հարգարժան պարոն նախարարին։ Դպրոցը գերազանցությամբ ավարտած (միայն 5 թվանշաններով) եւ առաջին երկու քննությունները բավական հաջող (հայոց լեզվից՝ 20, անգլերենից՝ 19) հանձնած
Երեւանի քաղաքապետարանը, քննարկելով 06.06.2001թ.«Առավոտում» տպագրված «Վաճառվել է Մաշտոցի 20 շենքի արե
Արեւն ու օդը չեն վաճառվում Երեւանի քաղաքապետարանը, քննարկելով 06.06.2001թ.«Առավոտում» տպագրված «Վաճառվել է Մաշտոցի 20 շենքի արեւն ու օդը» հոդվածում (Մաշտոցի 20 շենքի հարեւանությամբ, Փ. Բուզանդի թիվ 53 եւ 55 տների տեղում կառուցվող բնակելի շենքի մասին) բարձրացված հարցերը, հայտնում է հետեւյալը. Երեւանի քաղաքապետի 22 մայիսի 2000թ. թիվ 575 որոշմամբ «Անուր» ՍՊԸ-ին թույլատրվել է վերակառուցել Փ. Բուզանդի
Քաղաքապետ
ԹԵՐԱՆՈՒՄ ԵՆ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի՝ փողոցներից առեւտուրը «մաքրելու» հպարտության առիթը մի քանի ամսվա արդիականություն ունեցավ ընդամենը։ Իսկ որ ավելի վատ է՝ «ընտրյալների» կետերին դրանք չվերաբերեցին կամ վերաբերեցին «մինչեւ անցնի վտանգը»։ «Սասունցի Դավիթ» հրապարակի մերձակայքում տարածվում ու տարածվում է ապօրինի առեւտուրը։ Սեխ, ձմերուկ, պոմիդոր եւ այլ մթերքներ վաճառողները ոչ մի կերպ չեն տեղափոխվում շուկայի համար հատկացված
ԱԼԻԵՎԸ ՇԱ՜Տ ՀՈՒՄԱՆԻՍՏ Է
ԱԼԻԵՎԸ ՇԱ՜Տ ՀՈՒՄԱՆԻՍՏ Է Անցած ուրբաթ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հրամանագիր է ստորագրել մոտ 100 դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու մասին: Ալիեւն, ըստ էության, ներում է շնորհել ադրբեջանցի քաղբանտարկյալներին, որոնց մասին շարունակ ակնարկում էին միջազգային կազմակերպություններն ու ադրբեջանական ընդդիմությունը: Ադրբեջանի ղեկավարը ներում է շնորհել Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարին, որի առավելագույն չափի պատիժը՝ մահապատիժը, փոխարինվել է
Հետեւելով, թե ինչ բառեր են միմյանց հասցեին գործածում Հայկոմկուսի ներկայիս երկու թեւերի ներկայացուցիչ
Կոմունիստական «սիրալիրություններ» Հետեւելով, թե ինչ բառեր են միմյանց հասցեին գործածում Հայկոմկուսի ներկայիս երկու թեւերի ներկայացուցիչները՝ որեւէ պատրանք չի մնում, թե մեկը մյուսի նկատմամբ առավելություն ունի։ Հրանտ Ոսկանյանին նրա գործընկերները բնորոշում են որպես խիստ բարեհամբույր (այդպես էր նրա մասին մինչեւ վերջերս արտահայտվում անգամ Խորեն Սարգսյանը), համեստ, կիրթ անձնավորություն։ Բայց ահա այդ եւ չթվարկված այլ առաքինություններով օժտված
Նաիրի
ԴԱՀԼԻՃՈՒՄ ՄԵՆԱԿ ՄՆԱԼՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ Նաիրի Հունանյանն առաջարկել էր կարդալ Դավիթ Հովհաննեսի ցուցմունքը, ապացուցելու համար, որ հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորները հեռախոսով առուվաճառքով են զբաղվել, իսկ նրանցից մեկին՝ Անդրանիկ Մարգարյանին անգամ ստիպված էին դիտողություն անել, թե «այստեղ ծիծաղի ժամ չէ»։ Դավիթ Հովհաննեսը հարցաքննվել է 1999-ի նոյեմբերի 4-ին։ Շուրջ 5 ժամ տեւած հարցաքննության
Ասում
«ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ» Ասում է Արամ Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցությունը, ըստ ամենայնի, սեպտեմբերի առաջին տասնօրյակում կհրավիրի իր անդրանիկ համագումարը։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ներկա քաղաքական իրավիճակը, կուսակցությունների մեջ տեղի ունեցող խմորումները գնահատեց բավական բարդ։ Արմատացած կուսակցություններն են նույնիսկ քանդվում եւ տարանջատվում։ Սանիտարական մաքրում է տեղի ունենում։ Եվ միակ բանը, որի
ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ «Առավոտն» անկեղծ մտահոգությամբ երեկ որոշել էր այցելել Կենտրոնական բանտային հիվանդանոց, ուր, 50-րդ օրն է, հացադուլ է հայտարարել դատապարտյալ Աղաբեկ Հայրապետյանը։ Վերջինս այդ ծայրահեղ միջոցին է դիմել՝ բողոքարկելով իր դեմ կայացրած դատավճիռը (դատապարտվել է 15 տարի ազատազրկման)։ Նրան հանդիպելու ցանկությամբ էլ դիմեցինք ԿԲ հիվանդանոցի պետ պրն Ղազարյանին։ Վերջինս պատրաստակամություն հայտնեց ընդունել «Առավոտի» թղթակցին, սակայն
ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ «ՉՄԱՆՐՈՒՔ»
ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ «ՉՄԱՆՐՈՒՔ» Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել բժշկական կամ գիտական փորձերի (Սահմանադրություն, հոդված 19): 1999թ. հունիսի 9-ին, ժամը 17-18-ի սահմաններում Ազգային անվտանգության նախարարության «Ալֆա» ջոկատը (թվով 10 «գրոհայիններ») փառապանծ հրամանատար Սերգեյ Սարուխանյանի եւ նրա տեղակալ Ալբերտ Հարությունյանի գլխավորությամբ «գրոհեցին» «Հազար ու մի մանրուք» խանութի վրա։ «Գրոհայինները» խանութի տնօրեն, մասնագիտությամբ իրավաբան Սահակ
ԻՆՉՈ՞Ւ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ «ՍԱՊՖԻՐԻՑ»
ԻՆՉՈ՞Ւ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ «ՍԱՊՖԻՐԻՑ» «Արմինֆոյի» հաղորդմամբ, Hicrystech.Inc ընկերությունը հրաժարվում է գնել տեխնիկական քարերի «Սապֆիր» ՓԲԸ գործարանը։ Ուշագրավ է, որ մրցույթն ավարտվելուն պես պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը ակնհայտորեն շտապելով, այն գնահատեց որպես շատ հաջողված։ Ընդհանրապես աննախադեպ է սա նախարարության համար, որն անգամ պաշտոնական բացատրություն չի ստացել, թե ընկերությունն ինչու է հրաժարվում «Սապֆիրը» գնելու գործարքից։ Ըստ
Երթուղային տաքսիների անօրինականության եւ վարորդ-ուղեւոր հարաբերությունների լարվածությանը բազմիցս ենք
Կպատժվե՞ն կարգազանցները Երթուղային տաքսիների անօրինականության եւ վարորդ-ուղեւոր հարաբերությունների լարվածությանը բազմիցս ենք անդրադարձել։ Այս անգամ խոսքը կոնկրետ համարի երթուղային տաքսիների վարորդների վերաբերմունքի ու անտակտ գործելակերպի մասին է։ Սարի թաղի բնակչությանը սպասարկող 79 երթուղային տաքսու ուղեվարձը 75 դրամ է։ Նրա միակ կանգառը ՊՀԽ-ի (ԳՈՒՄ) մոտակայքում է, որտեղ եւ հավաքվում են Սարի թաղի բնակիչները։ Կարելի է պատկերացնել, թե
Կոտայքի
Պահլավունիները հետաքրքրել են գերմանացիներին Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող երբեմնի անառիկ բերդ-ամրոցի անուշադրության մատնված փլատակները մոտ 2 շաբաթ գտնվում էին ապագայում ճարտարապետ դառնալու մտադրություն ունեցող մի խումբ ուսանողների ուշադրության կենտրոնում։ Ինչպես հետո պարզվեց, Կայզերսլոթերնի համալսարանից ժամանած ապագա ճարտարապետները ամենեւին էլ բերդ-ամրոցի ավերակներով հիանալու համար չէ, որ Գերմանիայից հասել էին Հայաստան։ Խումբը ղեկավարող պրոֆեսոր Հարթմութ Հոֆրիխտերը
Միջազգային հարաբերությունների, համաշխարհային էկոնոմիկայի, ժուռնալիստիկայի, ռոմանագերմանական լեզուներ
Հայաստանում առաջինը հավատարմագրված Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը 2001-2002 ուստարվա համար հայտարարում է ընդունելություն Միջազգային հարաբերությունների, համաշխարհային էկոնոմիկայի, ժուռնալիստիկայի, ռոմանագերմանական լեզուների, բանասիրական, դեֆեկտոլոգիայի, իրավաբանական, արեւելագիտական, պատմության եւ աշխարհագրության, մանկավարժության եւ հոգեբանության ֆակուլտետներում։ Պետական կարգավիճակ ստացած համալսարանը շրջանավարտներին տալիս է պետական նմուշի դիպլոմ, ուսանողներն օգտվում են պետական բուհերի համար օրենքով սահմանված իրավունքներից եւ արտոնություններից։ Համալսարանում բացվելու է
Պաշտոնյաներից պատասխան ստանալուց հույսները կտրած քաղաքացիները
Չպատասխանեն՝ դատի կտան Պաշտոնյաներից պատասխան ստանալուց հույսները կտրած քաղաքացիները հաճախ դիմում են լրագրողներին։ Սակայն երբեմն վերջիններիս տեղեկություններ ստանալու իրավունքը նույնպես ոտնահարվում է։ Այժմ նրանք բոլորը դիմելու տեղ ունեն՝ «Ինֆորմացիայի ազատություն» հասարակական կենտրոն, որի նպատակն է պաշտպանել յուրաքանչյուրի ինֆորմացիա փնտրելու եւ ստանալու իրավունքը։ Ընդ որում՝ կենտրոնը պատրաստ է պայքարել յուրաքանչյուր քաղաքացու ինֆորմացիա ստանալու իրավունքի համար՝ նույնիսկ
«Առավոտը» 19.06.01թ. տպագրեց «Կեղծիքները խրախուսվո՞ւմ են ՊՆ-ում» խորագրով հոդվածը, կապված փոխգնդապետ
ՕԴԻՑ ՎԵՐՑՐԱԾ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «Առավոտը» 19.06.01թ. տպագրեց «Կեղծիքները խրախուսվո՞ւմ են ՊՆ-ում» խորագրով հոդվածը, կապված փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանի հետ, որին դեռ 1995թ. զորացրելուց հետո Ատեստավորման հանձնաժողովի 8 անդամներից 6-ի ստորագրությունները կեղծված են եղել եւ, որը արդեն հաստատված է հայ փորձագետների միության մասնագիտական եզրակացությամբ։ Հուսով էինք, որ ՊՆ-ում ուշադրություն կդարձնեին հրապարակմանը, կընդունեին համապատասխան որոշում, կուղղեին իրենց սխալները, իրենց
Վերջին
Վթարի դասերը Վերջին տարիներին հասարակական փոխադրամիջոցների հաճախակի դարձած վթարային դեպքերը տխուր խորհրդածությունների առիթ են տալիս։ Դեռ չի լրացել Գոգավան- Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված 5 ուղեւորների տարելիցը։ Ընդ որում, եթե անցյալ տարվա վթարի ենթարկված ավտոբուսը անհատ ձեռներեցի էր, ապա Սպիտակի (Երեւան-Ստեփանավան մայրուղու «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի) դեպքում այն Ստեփանավանի բեռնաուղեւորատար ձեռնարկությանն է պատկանում։ Եթե նախորդ
Անտեղյակները, հատկապես ամռան տապին, երանի են տալիս Հրազդանի ձորի բերանին բնակարան ունեցողներին՝ համա
ՁՈՐԻ ՔԵՖԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Անտեղյակները, հատկապես ամռան տապին, երանի են տալիս Հրազդանի ձորի բերանին բնակարան ունեցողներին՝ համարելով, որ քաղաքի կենտրոնում ապրելով հանդերձ՝ նրանք գրեթե ամառանոցային կլիմայում են։ Բայց, պարզվում է, որ դա այնքան էլ երանի տալու բան չէ, հատկապես ամռան սեզոնին։ Հալաբյան 3-11, Արզումանյան 3, Լենինգրադյան 2, 8, 10 շենքերի բնակիչների համար ամռան գալուստն ավետող
ՆՈՐ ԽՈՍՔ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՆՈՐ ԽՈՍՔ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ներկուսակցական տրոհումները եւ խորհրդարանական վերադասավորումները տարակուսանքի եւ վերլուծության տեղիք են տալիս անգամ մեծամասնական կարգով ընտրված այն պատգամավորներին, որոնք մինչ այժմ որեւէ առնչություն չունեին քաղաքականության հետ։ Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Առավոտի» թղթակցին հայտնեց իր դիտարկումները. «Եթե գաղափարների շուրջ համախմբված են գալիս համամասնական ցուցակով ընտրված պատգամավորները, ինձ թվում է, նրանք պետք է
ՀՅԴ-Ն ՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ
ՀՅԴ-Ն ՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի անդամներ Վան Գրիգորյանն ու Անդրանիկ Միհրանյանն ամերիկյան «Կռունկ» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում ասել են, թե ՀՅԴ-ի ղեկավարությունը պաշտոնապես եւ նախապես տեղեկացված է եղել հանձնախմբի ստեղծման մասին։ Նրանք պնդել են, թե ՀՅԴ Բյուրոյի առնվազն մեկ անդամ տեղյակ է եղել հանձնախմբի ստեղծմանը նախորդած ամիսներին հայերի եւ թուրքերի միջեւ տեղի ունեցած
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տասը տարի առաջ իրականացավ հայ ժողովրդի հազարամյա իղձը՝ նա նվաճեց պետական անկախություն։ Հայոց նորանկախ պետությունն իր գոյության առաջին տարիներին բախվեց աննախադեպ դժվարությունների՝ աղետալի երկրաշարժի չվերացված հետեւանքներ, ղարաբաղյան պատերազմ, հազարավոր փախստականներ, շրջափակում, տնտեսական անկում։ Սակայն մեծագույն զոհողությունների գնով ժողովրդին ու պետությանը հաջողվեց հաղթահարել այդ դժվարությունները եւ ամենակարեւորը՝ փրկել Արցախը Ադրբեջանի ճիրաններից ու նրա համար ապահովել
Հնուց անտի լեգենդները հյուսվել են մեծ եւ հզոր երեւույթների շուրջ։ Հանրահայտ է «Լեգենդ դինոզավրի մասի
«Կյանքդ լեգենդ, երգդ լեգենդ ճշմարիտ» Հնուց անտի լեգենդները հյուսվել են մեծ եւ հզոր երեւույթների շուրջ։ Հանրահայտ է «Լեգենդ դինոզավրի մասին» տեղծագործությունը։ Այժմ մեր ձեռքի տակ է «Իրական լեգենդ Գուսան Համազասպի մասին» երկը։ Հեղինակի՝ Գառնիկ Արսենյանի մասին մեզ միայն հայտնի դարձավ, որ ունի 5 դասարանի կրթություն եւ ողջ կյանքում «ԿռԱԶ»-ի վարորդ է եղել։ Թեեւ նույն զբաղմունքի