Օրվա լրահոսը
Վիկն ու Աբրահամը կմենամարտեն նույն օ՞րը
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, 27-ամյա Արթուր Աբրահամը, արտասահմանյան լրատվամիջոցների հավաստմամբ, դեկտեմբերի 8-ին Բազելի (Շվեյցարիա) «Jakob Halle» մարզասրահում պաշտպանելու է իր չեմպիոնական գոտին: Նրա մրցակիցը լինելու է անգլիացի Ուեյն Էքլոքը: Նա 33 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 20 մենամարտ, տարել 18 հաղթանակ, որից 8-ը՝ նոկաուտով, կրել 2 պարտություն (1-ը՝ նոկաուտով) եւ IBF-ի
ՈՒԹԻՑ ՀԱՆԱԾ ԵՐԿՈՒ
Չիկագոյում շարունակվում է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ, մեդալներից բացի, խաղարկվում են 2008 թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրա համար մասնակիցներին, բացի 91 եւ +91 կգ քաշային կարգերից, հարկավոր է տեղ զբաղեցնել իրենց քաշային կարգերի առաջին ութնյակում: Մեր հանրապետությունից մինչեւ երեկ ռինգ էր մտել վեց հոգի, որից չորսը հաղթահարել էր առաջին արգելքը: Նրանք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ քսաներկուերորդ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԶԵՆՔԸ Եվ Բիձեն բարեհամբույր բոլորիս ժպտաց ու ասաց՝ «հիմա արդեն կարող ենք հանգիստ ու վերջնականապես նստել, քաջե՛ր», ու բոլորս նստեցինք, եւ հենց էդ պահին Դոցենտի բնակարանի դուռը դղրդաց, եւ Բիձեն ասաց՝ «անմիջապես զգացվում է, որ անտաշ ու բռի բանվոր դասակարգն է շնորհ անում», եւ Դոցենտն ասաց՝ «ինքը մեղավոր
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Շարունակություն Դա ոչ միայն քայքայում է առանց այդ էլ անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում գոյատեւելու դատապարտված հայոց պետականության հիմքերը, այլեւ հղի է ղարաբաղյան կարգավորման գործընթացում մեր դիրքերն զգալիորեն թուլացնելու վտանգով: Կոռումպացված, ավտորիտար, բռնատիրական եւ այդու արտաքուստ հզոր թվացող, բայց սեփական ժողովուրդների համար ատելի դարձած պետություններն իրականում ամենաթույլ պետություններն են: (Հեռուն չգնալու համար բավական է հիշեցնել շաբաթների ընթացքում
ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Սիրելի հայրենակիցներ, 1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու Հայաստանի առջեւ կանգնած ներկա մարտահրավերները: Սեպտեմբերի 21-ի ելույթում ես ընդամենը կատարել եմ մեկ-երկու շեշտադրում, որոնց արձագանքներն
ՉՈՒՆԵՆԱՄ ՁԵՐ ՊԵՍ ԱՇԱԿԵՐՏ
Մակրոտնտեսական դիսբալանսը հաստատվեց Սկիզբը՝ նախորդ համարում Անցնենք «երկրորդ դասին»: Իմ հարցազրույցում ես նշել էի, որ հանրապետության նախագահի կողմից աջ ու ձախ գովերգած աճն իրականությանը չի համապատասխանում: Օրինակ, եթե 2005-ի 1323 մլն դոլարի արտահանման թիվը ճշտում ենք՝ նկատի ունենալով արտահանված ապրանքների գների աճը 1996-ի նկատմամբ (296 մլն դոլար), ապա տակը մնում է տարեկան ընդամենը 3.3 տոկոսի
«Արա Գեղեցիկ եւ Շամիրամը»՝ նորովի
Երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում ասուլիս էին հրավիրել Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» դիցապատմական ողբերգության հիման վրա բեմադրված ներկայացման ռեժիսոր Դավիթ Հարությունյանը, դերասաններ Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ երաժշտության հեղինակ Արման Էլբերտը: Նրանք հայտնեցին, որ «նորացված» «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը» կցուցադրվի նոյեմբերի 6-9-ին, 12-14-ին եւ 17-18-ին՝ Հ. Պարոնյանի անվան
Իրավիճակը տխուր է
Բաց նամակ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանին Գրում ենք այս նամակը սրտի մեծ ցավով, նաեւ ամոթով: Մենք ամաչում ենք մեր ժամանակակից գրականության համար, այն վիճակի համար, որի մեջ հայտնվել են մեր արձակն ու պոեզիան: «Ուսանողի ձայն» մեր երիտասարդական ամսաթերթն անդրադարձել է Գրողների միության այս աղետալի կացությանը, բայց երբ փորձեցինք մեր հրապարակումը ներկայացնել ձեզ՝ պրն Անանյան, ԳՄ
«ԵՂԲԱՅՐՍ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՍ ՀԵՏ»
Հարցազրույց «Միսս Հայաստան-2007» Մարգարիտա Սարուխանյանի հետ Հայաստանյան գեղեցկուհիների փնտրտուքը՝ «Միսս Հայաստան» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթում, անցկացվում է 1996-ից: Հիշեցնենք, որ առաջին գեղեցկուհին Կարինե Խաչատրյանն էր, 1997-ին՝ Անգելինա Բաբաջանյանը, 1998-ին՝ Գոհար Հարությունյանը: 21-րդ դարասկզբին հայաստանյան գեղեցկուհու թագը նվաճեց Քրիստինե Բաբայանը, 2001թ. եւ 2003-ին՝ Իրինա եւ Լուսինե Թովմասյան քույրերը, 2006-ի ամենագեղեցիկ հայուհին Մարինա Վարդանյանն էր: Վերջինս օրերս
Կընտրվեն տարվա նախագիծն ու կառույցը
Ըստ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, «Տարվա նախագիծ եւ կառույց» մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպիչ Աշոտ Գրիգորյանի, կքվեարկեն նաեւ այցելուները: «Մեր հանրապետությունում նախագծային աշխատանքներ են տարվում ոչ միայն ճարտարապետության, այլեւ քաղաքաշինության բնագավառում: Վերջին տարիներին այս հարցը մի տեսակ սրվել է այն առումով, թե ինչ ենք նախագծում կամ ինչ կառուցում: Արդյոք կա՞ն աշխատանքներ, որոնք կարելի է համարել տարվա լավագույն նախագիծը
ԹԵՍՏԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ «ՈՏՔԻՑ ԳԼՈՒԽ»
Երեկ հինգ հարյուր 11-րդ դասարանցի «փորձարկվեց» հայոց լեզու եւ գրականություն առարկայից Երեւան քաղաքի՝ 200 եւ Արմավիրի մարզի 300 11-րդ դասարանցիներ երեկ մասնակցեցին հայոց լեզվի թեստերի փորձարկմանը: Մինչ դպրոցներ այցելելը, «Առավոտը» Հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննական առաջադրանքների եւ Ուղեցույցի մշակման հանձնաժողովի նախագահ Յուրա Ավետիսյանից հետաքրքրվեց, թե այս տարվա թեստերն ինչպիսի՞ փոփոխություններ են կրել: «Փոփոխությունները ե՛ւ
Ծուղակ՝ անապատի երկրում
Ի՞նչ է մարմնավաճառը գրում 2006 թվականին Մարինե Ս.-ն (մականունը՝ «Անուշ») Վանաձորից մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ: Նրա հետ ԱՄԷ մեկնեցին վանաձորցի չորս կին եւս: Ընկերուհին՝ Նառան, խոստացել էր Մարինեին ապահովել աշխատանքով, ասելով, թե կդասավորի Դուբայի «Մետրոպոլ» առաջնակարգ բարում կամ «Inter City» հյուրանոցի գիշերային ակումբում մատուցողի աշխատանք: Նառան իրենից վերցրել էր անձնագիրը, ինքնաթիռի տոմսերը գնել ու նշանակել
ՀԱՐՍԱՆԻՔ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔՈՒՄ
Դատապարտյալը կարո՞ղ է ամուսնանալ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գ. Հ.-ն օրեր առաջ դիմել էր «Առավոտին»՝ հայտնելով, թե ուզում է ամուսնանալ, սակայն իր իրավունքների մասին տեղյակ չէ: «Ինչպե՞ս է գրանցվելու ամուսնությունը: Դիմումն ո՞ւմ եմ ուղարկելու»,- հարցրել էր նա: Իրավաբան Արմեն Սիմոնյանն այս կապակցությամբ երեկ «Առավոտին» պարզաբանեց, որ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով սահմանվել է «Ազատազրկման
Սուրճի քաշը՝ կապարի կամ աղացած ցորենի հաշվի՞ն
Սպառողը վստահ չէ, որ անարատ սուրճ է խմում Սովորաբար սպառողական շուկայում փաթեթավորված ապրանքներից շատ քչերն են համապատասխանում տուփի վրա մակնշված քաշին. դրանք, որպես կանոն, քաշից պակաս են լինում: Սակայն հայկական շուկայում փաթեթավորված աղացած սուրճերի բազմաթիվ տեսակներ մի բան էլ գերազանցում են սահմանված քաշը: Թե ինչպես են սուրճի բիզնեսով զբաղվող ֆիրմաները կարողանում 100 գրամանոց տուփերով սուրճը
ԹԵՂՈՒՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼՈՒ Է
Որքան էլ բնապահպանական հ/կ-ներն ու քաղաքական գործիչներն իրենց «պատեպատ» են տալիս, կառավարությունը Թեղուտի համար իր համաձայնությունը կտա: Վերջին ժամանակներս Թեղուտի հանքավայրը շահագործելու շուրջ բուռն քննարկումներ էին ընթանում: Եվ որքան էլ քաղաքական գործիչները եւ մի շարք բնապահպանական ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններ պայքարում են, որպեսզի Թեղուտի հանքավայրը չշահագործվի, այնուամենայնիվ, բնապահպանության նախարարությունը վերջնականապես տվել է հանքը շահագործելու իր համաձայնությունը:
ԳՆԱԼՈՒ ԵՆ ՈՉ ԹԵ ՍԻՐԵԼՈՒ, ԱՅԼ ՉՍԻՐԵԼՈ՞Ւ ՊԱՏՃԱՌՈՎ
Հոկտեմբերի 26-ի հանրահավաքից որեւէ փոփոխություն չի ակնկալում ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Նա, սեփական փորձից ելնելով, երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, թե մոլորություն է այն, որ հանրահավաքի բազմամարդությունից է կախված իշխանության հարցը. «Բաղրամյան փողոցում, հիշում եք, երբ որ դաշինքը կար, երբ բոլորը գոռում էին Լեւոն, հեռացիր, Լեւոն, դավաճան, հավաքվել էր 200 հազարից ավելի մարդ, եւ
Շահագործման հանձնվեց Մեղրի-Կապան մայրուղին
Դա պետբյուջեով սարքած ամենախոշոր կառույցն է Երեկ բացվել է Մեղրի-Կապան 80 կմ երկարությամբ ավտոմայրուղին: Ճանապարհը հնարավորություն կտա ողջ տարվա ընթացքում ապահովել մեր երկրի ավտոմոբիլային հաղորդակցությունը հարեւան Իրանի հետ: Ավտոմայրուղու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր երկրում Իրանի դեսպանը, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ այլք: Անկախ Հայաստանի պատմության մեջ սա բացառապես
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲՆ ԱԶԴԱՐԱՐՈՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ»
Այսպես անվանեց երեկվա հանրահավաքը «Հանրապետություն» կուսակցության նախագահը Վերջին 3 տարիներին ընդդիմությանը չէր հաջողվել նման բազմամարդ հանրահավաք անցկացնել. երեկ Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր, ներկա էին տասնյակ հազարավոր մարդիկ: Եվ սա՝ չնայած այն հանգամանքին, որ դեռ նախօրեին տեղեկություններ էին ստացվում, որ Վանաձորում, Աբովյանում եւ բազմաթիվ այլ քաղաքներում երթուղայինների վարորդներին արգելել են մարդկանց տեղափոխել Երեւան՝ հանրահավաքի: Փոխարենը մարզերից
ԻՆՉ ԱՍԱՑԻՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Ըստ քաղաքական գործիչների՝ ամերիկյան այցից շահել է ե՛ւ Հայաստանը, ե՛ւ վարչապետը Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը ԱՄՆ որոշ վերլուծաբաններ հակված են համարել աննախադեպ, ոմանք էլ չեն թաքցնում, որ վարչապետի այցը նախագահական ընտրություններից առաջ նշանակում է, որ ամերիկյան «դաբրոն» արդեն իսկ տրված է: «Առավոտը» տարբեր քաղաքական ուժերի հետ զրույցներում փորձեց պարզել, թե խորհրդարանական ուժերը ինչպե՞ս են գնահատում
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է
«Ճիշտն ասած, ես տրամադրվել էի իմ վերջնական որոշումը կայացնել ընտրական գործընթացի սկզբնավորման նախօրյակին: Սակայն իմ համակիրների նկատմամբ իշխանությունների կողմից վերջերս կիրառված բռնությունները, ինչպես նաեւ այս հանրահավաքի հսկայական էներգետիկան այլեւս անհետաձգելի են դարձնում նման որոշման կայացումը: Այս պահից ես ինձ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու»,- հոկտեմբերի 26-ի հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՄԵՐ ԴԻՄԱՑ ՄԵՐ ՀԱՅԵԼԻՆ Է
Այն թյուրիմացամերձ պնդումները, թե հայերը անմիաբան են, ոչ մի քննության չի դիմանում: Հայոց իրական պատմությանը քիչ թե շատ առնչվողը գիտի, որ պատմական Հայաստանում եւ այնուհետեւ, քանզի ամեն անցնող օր արդեն ինքնին պատմություն է, չի եղել ժողովրդական ապստամբություն: Եղել են, իհարկե, անմիաբան իշխաններ, արքունական դավադրություններ, անհնազանդ նահանգներ նույնպես եղել են, բայց հայ ժողովուրդը, ազգը երբեք դուրս
ԽՈՅ 21.03-20.04: Ամենայն նորի համար հարմար օր է: ՑՈՒԼ 21.04-21.05: Հավանական է՝ համագործակցություն հաստատվի նոր գործընկերոջ հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Պահպանեք ոգու ամրությունը ու երբեք մի ընկճվեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական խնդիրները իմաստուն լուծումներ են պահանջում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հանգամանքները գիտելիքների ցուցաբերման անհրաժեշտություն կթելադրեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ամենակարեւորը ճիշտ սնվելն է: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Վստահեք ընկերներին, եթե անգամ նրանք
ՉՈՒՆԵՆԱՄ ՁԵՐ ՊԵՍ ԱՇԱԿԵՐՏ
Մակրոտնտեսական դիսբալանսը հաստատվեց Սույն թվի սեպտեմբերի 28-ի «Առավոտում» տպագրված «Տնտեսական աճի պարադիգմը» եւ «Կառավարության ծրագրի մասին» նյութերում ես իշխանություններին մեղադրել էի սիստեմատիկ վիճակագրական չափազանցությունների ու հավելագրումների, տնտեսական կյանքի իրական պատկերը աղճատելու մեջ: Մասնավորապես, նշել էի, որ վիճակագրական հավելագրումները մակրոմակարդակում հանգեցրել են լուրջ դիսբալանսի. ՀՆԱ-ն հաշվարկած արտադրական եւ եկամուտների ձեւավորման (ինչպես նաեւ օգտագործման) եղանակներով տարբերություններ է
Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ «Սասնա Ծռերը»
Արթուր Արմինի աշխատությունը Երեկ ԳԱԱ պատմության ինստիտուտում կազմակերպվել էր գիտաժողով՝ նվիրված «Սասնա Ծռեր» էպոսին: «Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի դոկտոր Արթուր Արմինը (Արթուր Բաբայան) ներկայացրեց իր «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր էպոսը» թեմայով զեկույցը: Կայացավ նաեւ համանուն վերնագրով գրքի շնորհանդեսը: «Առաջին անգամ հայկական էպոսում եղած թվերը մեկնաբանվում են: Մինչ այդ ուշադրություն չի դարձվել
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ՍՐԲԱԳՐՈՒՄ» ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Միջազգային տոնավաճառներում շքեղ գիրք-ալբոմներում հայկական մշակույթը ներկայացվում է իբրեւ ադրբեջանական: Ֆրանկֆուրտում հոկտեմբերի 10-16-ը 57-րդ անգամ անցկացվեց աշխարհում իր մասշտաբներով ամենամեծ գրքի միջազգային տոնավաճառը: 160 երկրների շարքում հայաստանյան «գրքերի աշխարհը» այդ տոնավաճառում 15-րդ անգամ ներկայացրել են ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչական գործակալությունը, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիան, «Անտարես» եւ «Զանգակ-97» հրատարակչությունները: «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր (1.11.2006թ.), որ հիշյալ միջոցառմանը
Իրավական անցուդարձ
Հացադուլը շարունակում է Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արմեն Ենգոյանը հոկտեմբերի 17-ին սկսել էր հացադուլ: Երեկ Ենգոյանը մեզ տեղեկացրեց, որ հացադուլը շարունակում է եւ սպասում է պաշտոնական պատասխանի: ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը մեր հարցին, թե ի՞նչ պահանջներ է ներկայացրել եւ ի՞նչ են արել ՔԿՀ վարչությունում՝ Ենգոյանի պահանջների
ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՆ
Իսկ նրանց պաշտոնաթերթերը՝ կարիերիստ երիտասարդների PR-ի միջոց Երեկ ԵՊՀ ուսանողական խորհրդի «Մեր ժամանակ» պաշտոնաթերթի շնորհանդեսի առիթով հրավիրվել էին բոլոր բուհերի ուսխորհուրդները, սակայն ժամանել էր միայն ՀՊՃՀ ուսխորհրդի փոխնախագահ Կարապետ Թոռչյանը: «1994-ից՝ ուսանողական խորհրդի ստեղծումից հետո, պաշտոնաթերթ չունեինք: Իսկ դա հարիր չէր մեզ»,- ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Համլետ Մանուկյանը՝ վստահեցնելով, որ թերթը կբարձրաձայնի ուսանողների խնդիրների մասին:
Խոստանում են գծի տերերին պատժել
Շիրակի մարզում գծի տերերը երթուղիները շահագործում են մի շարք խախտումներով Շիրակի մարզում շուտով կմեկնարկի միջհամայնքային հասարակական տրանսպորտային հաղորդակցության երթուղիների մրցույթը: Մեր տեղեկություններով, այդ մրցույթում մասնակցելու են հենց գործող գծատերերը, այսինքն՝ նոր ձեռներեցի չեն թողնելու այդ բիզնես մտնել: Շիրակի մարզում երթուղի շահագործելը բավականին եկամտաբեր է, քանի որ գծի տերերը հանգիստ շրջանցում են մրցույթի պայմանները ու գիծը
ՍՈՒԳՆ ՈՒ ԽՐԱԽՃԱՆՔԸ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ
Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրը աստիճանաբար շրջապատվում է զվարճանքի օբյեկտներով: «Ակոռի» ռեստորանից հնչող «ռաբիս» երաժշտությունը եւ խորովածի հոտը հասնում են մինչեւ հուշարձան, որտեղ ամեն օր բազմաթիվ օտարերկրյա հյուրեր ու պաշտոնական պատվիրակություններ են այցելում: Այս կիսակառույց ռեստորանը գտնվում է Ծիծեռնակաբերդի այգուց մոտ 2 մետր հեռավորության վրա: Շինարարների խոսքերով, սա գոլֆի հսկայական դաշտ չի լինելու,
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿՈԾԿԵԼ
ԺՀԿ ղեկավար Պետրոս Մակեյանը երեկ «Առավոտին» պատմեց. «Երբ մեզ հոկտեմբերի 23-ին բերման ենթարկեցին ոստիկանություն՝ տեսա, որ դեռահասներից մեկի՝ Լեւոնի, ամբողջ դեմքը կապտած է, ճակատն ու քիթն արյունոտ: Խնդրեցի, որ նրան բժշկական օգնություն ցույց տան, բայց ոստիկանները ո՛չ մերժեցին, ո՛չ էլ որեւէ պատասխան տվեցին: Երեխան մնաց այդ վիճակում: Հետո ամեն մեկիս տարան մի խուց: Վերջում, երբ


















































