Օրվա լրահոսը

Օսկանյանն ամեն ինչից գոհ է

Երեկ կայացած մամուլի ասուլիսին մեկնաբանելով Իրանի նախագահի՝ Երեւանից անակնկալ մեկնումը, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասաց. «Երկու երկրների միջեւ հարաբերություններն այնքան լավ են, որ չարժե կենտրոնանալ պրոտոկոլային հարցերի վրա»: Նախարարի խոսքերով, պահի անհրաժեշտությունից ելնելով, այցերի ժամկետները կարող են կրճատվել, միջազգային պրակտիկայում դա բավականին հաճախ է տեղի ունենում: Նախարարը Մահմուդ Ահմադինեջադի այցը Հայաստան արդյունավետ գնահատեց, հավելելով,

Ամալյանին օճառ է հասնում

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հայտարարությունը ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը եւս խոսեց, ավելի ճիշտ չէր կարող չխոսել, քանի որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը «բարի խորհուրդ» տվողների ցուցակում նա առաջիններից էր: Գրիգոր Ամալյանը ծիծաղելի է համարել «ԳԱԼԱ»-ի նկատմամբ քաղաքական հետապնդումների վարկածը: Նշենք, որ դա վարկած չէ, այլ անհերքելի փաստ, եւ, չգիտես ինչու,

«ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ԱՅՍՏԵՂ»

Ասում է «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը – Հարցազրույցներից մեկում պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղի հարցով իրականացվող քաղաքականությունը, ասել էիք՝ իսկ ի՞նչ քաղաքականություն է վարվում, որ կարծիք հայտնեմ: Կարելի է ասել, որ դուք դժգոհ եք հարցի կարգավորման ընթացքից: – Դժգոհելու կամ գոհ լինելու որեւէ խնդիր առայժմ չկա: Չկա նաեւ որեւէ վտանգ, քանի որ առայժմ

ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՇԽԱՆԱՄԱՏ ԵՆ

Վերնագրում տառասխալ չկա: Այս նոր տերմինը՝ «իշխանամատ», երեկ ակամա հայտնագործեց մամուլի մասին քննարկման մասնակիցներից մեկը: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը երեկ կազմակերպել էր սեմինար-քննարկում «ԶԼՄ-ների դերը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում» թեմայով: ԶԼՄ-ների ոլորտում վերջին շրջանի իրադարձությունները հաշվի առնելով՝ հնարավոր չէր, որ այս քննարկումը ծավալվեր զուտ տեսական խնդիրների շուրջ: Նախ Հանրային ռադիոյի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը, որը

ԼՐԱԳՐՈՂՆ ՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

Չնայած բժիշկների արգելքին՝ 12 օր չքայլելու վերաբերյալ, «Չորրորդ իշխանություն» թերթի աշխատակից Գոհար Վեզիրյանը երեկ գնացել է աշխատանքի: Սակայն աշխատավայրում մի քանի անգամ գլխապտույտ ու սրտխառնոց է զգացել եւ ուշագնաց եղել: Շտապօգնություն են կանչել, եւ Գոհար Վեզիրյանը տեղափոխվել է հիվանդանոց: Հիշեցնենք, որ ոստիկանները նրան ծեծի էին ենթարկել հոկտեմբերի 23-ին՝ հարվածելով գլխին: Լրագրողն, ի դեպ, ճանաչել է

ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք գտնել նրանց, ովքեր կիսում են ձեր տեսակետները։ Դա անհրաժեշտ է գործի համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Հարմար օր է անելիքները պլանավորելու եւ կենցաղային հարցերը լուծելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նպաստավոր ազդեցություն կունենա ձեր ողջ մտավոր գործունեության համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է՝ կոմերցիոն ինչ-որ հաջողություն եւ եկամուտ ունենաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Գործընկերների հետ ֆինանսական քննարկումներ պետք

Մեկնարկում՝ մեկ կորուստ

Չիկագոյում մեկնարկեց սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվում են նաեւ 2008 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Եկող տարի Պեկին մեկնելու իրավունքի համար մասնակիցներին անհրաժեշտ է իրենց քաշային կարգերում մտնել առաջին ութնյակ: Միայն 91 եւ +91 կգ-ներում է, որ ուղեգիր տալիս է լավագույն քառյակը: Հայաստանն այս քաշային կարգերում ներկայացուցիչ չունի: Աշխարհի առաջնությունն սկսվեց 54 եւ 64 կիլոգրամ

«ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՊԱՏԻՎԸ ՄԻՇՏ ԲԱՐՁՐ ԵՆ ՊԱՀԵԼՈՒ»

Վստահեցնում է ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը Իսպանիայի Սանտա Կրուզ դե Տեներիֆե քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունով Հայաստանի ծանրորդները եզրափակեցին մրցաշրջան-2007-ը: Անցնող տարում նրանք աշխարհի ու Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնություններում նվաճել են 47 ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: «Առավոտի» հետ հարցազրույցում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն ամփոփում է 2007 թվականը: – Պարոն

«$10000-ի համար կաղավաղեին էրեբունին»

էրեբունի թանգարանի նորանշանակ տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի եւ ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը չի կայացել: «Հայացք» ակումբի երեկվա հյուրը Էրեբունի թանգարանի նորանշանակ տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն էր, թեման՝ թանգարանում սկսված վերանորոգման աշխատանքների դադարեցումը: Ըստ Ա. Փիլիպոսյանի, ժամանակին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խոստացել էր աջակցել էրեբունի ամրոցի կենտրոնում գտնվող Սուսի տաճարի վերանորոգման աշխատանքներին: «Ամրոցը պահպանության խնդիր ունի եւ այն պայմանավորված է

ՏՂԱՄԱՐԴՆ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ԿԻՆՆ ՈՒ ՕՂԻՆ

«Վինոգրադով» օղու արտադրության ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Վլադիմիր Նիկոլայի Վինոգրադովը, ով արտադրում է Ռուսաստանում լավագույն օղիներից մեկը, իր պապից բազմիցս էր լսել, որ այս կյանքում տղամարդը երկու ուրախություն ունի՝ կինն ու օղին, սակայն, այնուամենայնիվ, գտնում է, որ կյանքում կան ավելի շատ ուրախություններ: Ընտանեկան արժեքներ Մինչեւ մեր ծանոթությունը՝ ես կարծում էի, որ նրա ազգանունը պարզապես

Դատապարտյալները՝ առանց համակարգիչների

Անհավասարության վառ օրինակ Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլում, մասնավորապես՝ 2002-ից հետո, դատական համակարգն ամբողջությամբ զինվեց համակարգիչներով, դատական նիստերը տեսաձայնագրվեցին (թեեւ կան դատարաններ, որոնք պապենական սղագրությունից դեռ չեն հրաժարվել- Ռ.Մ.): Բազմահատոր գործի նյութերին ծանոթանալուց հետո, կողմերը (նկատի ունենք ազատության մեջ գտնվողներին-Ռ.Մ.) հնարավորություն ունեին համակարգչի միջոցով ճշտել դատական նիստերի ժամանակացույցը, ծանոթանալ եվրոպական երկրների նախադեպային որոշումների հետ, միջազգային փաստաթղթերին,

ՀԻՄԱ ԷԼ ՕՏԱՐՆԵՐԸ «ՓՈՐՁԱՐԿՎԵՑԻՆ»

Օտար լեզուների թեստերը ոմանց հեշտ են թվում, ոմանց՝ ոչ այնքան Երեկ Երեւանի եւ Տավուշի մարզի մի շարք դպրոցների հինգ հարյուր 11-րդ դասարանցիներ մասնակցեցին օտար լեզուների՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի եւ գերմաներենի թեստերի փորձարկմանը: ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ընթացակարգային պահերի վրա ավելի քիչ են ուշադրություն դարձրել՝ կարեւորելով բովանդակայինը: «Այս փորձարկումները ցույց կտան, թե

Կարգուկանո՞ն են հաստատել

Մոտ երկու ամիս առաջ Արաբկիրի թիվ 1 մարզադպրոցում կադրային փոփոխությունների անվան տակ մի շարք աշխատակիցներ կրճատվել են: Նախկին աշխատակիցների պատմելով՝ նոր տնօրեն Աշոտ Ղարագյոզյանը, եկած-չեկած, առանց մարդկանց զգուշացնելու գործից ազատել է, ոմանց էլ ստիպել է աշխատանքից ազատվել սեփական դիմումի համաձայն, ընդ որում, ազատման դիմումների մի մասը, ըստ կրճատված աշխատակիցների, եղել է առանց ամիս-ամսաթվի: «Ես արձակուրդում

«ՏՈՒՆՍ ԿԱՌՆԵՆ ՄԻԱՅՆ ԻՄ ԴԻԱԿԻ ՎՐԱՅՈՎ»

Իսակովի պողոտայի բնակիչները երդվում են, որ իրենց տներից դուրս չեն գա Հանուն պետական շահի, Իսակովի պողոտան էլ ընդգրկվեց իրացման գոտու շարքերը: Վերջերս կառավարությունը որոշում ընդունեց, որ այս պողոտան «Զվարթնոց» օդանավակայանը Երեւանին կապող ճանապարհներից է ու զբոսաշրջիկներն էլ առաջին տպավորությունը հենց այստեղից են ստանում, ուստի այն պետք է բարեկարգել: Հին շենքերն ու շինությունները պետք է փոխարինվեն

Քաղաքական ուժերը դատապարտում են

Խորհրդարանական քաղաքական ուժերը՝ իշխանական, թե ընդդիմադիր, երեկ միաձայն դատապարտեցին հոկտեմբերի 23-ին տեղի ունեցածը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը լրագրողներին երեկ հայտնել էր. «Եթե երթի մասնակիցները գործել են Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, ապա ես անթույլատրելի եմ համարում կատարվածը, իսկ իրավապահները դեռ պետք է մեկնաբանեն` երթը օրենքի շրջանակո՞ւմ է եղել, թե՞ ոչ, դա արդեն քաղաքական գործիչների խնդիրը

«Հայհոյել են իշխանություններին»

Հոկտեմբերի 23-ի միջադեպի ոստիկանության վարկածը Երեկ ԱԺ-ում ոստիկանապետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ակնհայտորեն մտադիր չէր պատասխանել լրագրողների հարցերին, սակայն «Առավոտի» հարցը՝ ինչո՞ւ եք ուժ գործադրել խաղաղ ցուցարարների վրա, ուղղակի ափերից հանեց պարոն Մահտեսյանին, եւ նա հակադարձեց՝ «իսկ դուք վստա՞հ եք, որ խաղաղ են եղել», եւ հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության եւ ոստիկաններին դիմադրություն ցույց

«ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎԵԼ»

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս պնդումը վիճարկում են հոկտեմբերի 23-ին ոստիկանությունում 8 ժամ անցկացրած գործիչները: «Պայքար, պայքար մինչեւ վերջ». այս վանկարկումներով հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը, ժամը 03:20-ին Կենտրոնի ոստիկանությունից դուրս եկան «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել

ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Խոսքը մենտալիտետի հեղափոխության մասին է «Հստակ է, որ կա հրահանգ, եւ ոստիկանները կատարում են այդ հրահանգը: Նրանց մեծ մասը դա չի էլ թաքցնում եւ զզվանքով են կատարում: Ոստիկանները նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ նրանք նույնպես տեսնում են թե երկրի վիճակը, թե ապօրինությունների ահագնացող ալիքը, որը խեղդում է բոլորիս: Մենք գործ ունենք իշխանությունների ապօրինությունների հետ, որոնք

«ԱՆՍԹԱՓԻ» ՇԱՏ ՍԹԱՓ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Լուսանկարում «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանն է՝ հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Կենտրոնի ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո: ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը երեկ «Ա1+»-ի թղթակցին ասել է. «Շողեր Մաթեւոսյանը հարբած է եղել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ կինը հարբած: Շատ լկտի էր պահում իրեն եւ տղամարդու հայհոյանքներ տալիս: Ի՞նչ է, եթե քաղաքական գործիչ են՝ նրանց թո՞ւյլ

ՁՅՈՒԴՈՅԻ ԱՍՏՂԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի շենքում կայանալու է ձյուդոյի միջազգային «Գրան պրի» կարգի առաջնություն: «Գրան պրիի» առաջնությանը մասնակցելու են մարզաձեւի աշխարհի ուժեղագույն ներկայացուցիչները՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ: Անդրկովկասում առաջին անգամ նման բարձրակարգ մրցաշար անցկացնելու նախաձեռնողը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Միջոցառումն ընդգրկված է «Երեւանի Արարատ կոնյակի, գինու,

Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը

Մտահոգություն երիտասարդական թեմաներով եւ ոչ միայն Վերջին շրջանում մի քանի ամոթալի դեպքեր ինձ ստիպեցին իմ եւ ընկերներիս մշտական մտահոգությունների մասին բարձրաձայն արտահայտվել: Սկսեմ Երեւանի ծննդյան 2789-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 12-ին Հյուսիսային պողոտայում «Մարաթուկ» համույթի մասնակցությամբ ցուցադրված ազգային կոխի ելույթներով՝ ազգագրական ծիսակատարությունից: Բարձր մակարդակով անցկացված միջոցառումն ուղեկցվեց ազգային-հայրենասիրական երգերով, պարերով: Սակայն հանդիսատեսների խիստ

«ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՑ ԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՑԱ»

Ֆրանսիացի ճանաչված դաշնակահար Ֆիլիպ Կասարդը լինզաներով, թե առանց լինզաների, հայուհիներին հավանում է: Շարունակվում է հոկտեմբերի 19-ին մեկնարկած Երեւանյան առաջին միջազգային փառատոնը, որի վերջին ակորդը կկայանա նոյեմբերի 4-ին: Փառատոնին, բացի հայ կատարողներից, մասնակցում են երաժիշտներ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից: «Առավոտը» հանդիպեց առաջին անգամ Հայաստան այցելած ֆրանսիացի դաշնակահար Ֆիլիպ Կասարդի հետ: Տեղեկացնենք, որ դաշնակահարը շուրջ 30

Ջավախքի դպրոցներում վրացերեն են անցնում

Որպեսզի հայ երեխաները կարողանան վրացական բուհերում սովորել եւ Վրաստանում աշխատել Վերջերս այցելեցինք Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան, որի հնարավորությունն ընձեռել էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: «Ես սովորում եմ 9-րդ դասարանում, բայց դեռեւս չեմ որոշել, թե որ բնագավառում եմ մասնագիտանալու: Ամենայն հավանականությամբ, երեւանյան որեւէ բուհում կշարունակեմ ուսումս: Իհարկե, կուզենայի նաեւ Թբիլիսիում ուսում ստանալ, բայց լավ

ՈՉ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՎԿԱՆԵՐԻ ԱՍԱԾՆԵՐԸ, ՈՉ՝ ՀԱՎԱՏՈՒՄ

Երկուշաբթի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան անհայտ պատճառով չներկայացավ վկա Նելլի Գասպարյանը Վերջինս վկայություն էր տվել նախորդ դատական նիստի ժամանակ Վիրաբ Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նախագահող Ժորա Հովսեփյանը նրան բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց: Վիրաբ Գասպարյանը մեղադրվում է Հայկ Մելիքյանի («Օշականցի Հայկո» մականունով) դեմ 2004թ. նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Հալաբյան փողոցում գտնվող «Բոուլինգ»

Միայնակ կնոջը նպաստ չի հասնում

Պատճառաբանում են, թե ապրում է եղբոր տանը Փախստական, 73-ամյա Ռիմա Շավեդովան չնայած բնակվում է եղբոր տանը, միայնակ թոշակառու է, ինչի համար մինչեւ այս տարի Արաբկիր համայնքի տարածքային սոցիալական ծառայությունից՝ «Փարոսից», 7 հազար դրամ նպաստ է ստացել: Սակայն այս տարի «Փարոսը» Ռ. Շավեդովային նպաստից զրկել է՝ պատճառաբանելով, որ չի հասնում: «Ես միայնակ կին եմ, ոչ մի

Ո՞Վ ԷՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԳԻՆԸ

Տնտեսագետներն առայժմ չեն կողմնորոշվում, թե ում էր ձեռնտու 1 օրով շաքարավազի կտրուկ թանկացումը Նախօրեին շաքարավազի գների կտրուկ բարձրացումն իսկական հանելուկ էր: Ընդամենը մեկ օրվա մեջ 230 դրամ արժեցող շաքարավազի 1 կիլոգրամը խանութներում վաճառվում էր 350-400 դրամ, նույնիսկ որոշ խանութներում գինը հասել էր 600 դրամի: Քանի որ խանութների վաճառողները սպառողներին տեղեկացնում էին, որ առաջիկայում սպասվում են

Ահմադինեջադն ընդհատեց իր այցը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ անսպասելիորեն ընդհատել է իր պաշտոնական այցը Հայաստան եւ վերադարձել հայրենիք: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցի ընդհատման պատճառ են դարձել «չնախատեսված հանգամանքները»: Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահի այցի ծրագրի համաձայն, երեկ վերջինս պետք է ծաղկեպսակ դներ Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, այցելեր Երեւանի Կապույտ մզկիթ եւ ելույթ ունենար Հայաստանի

«ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՊԱՏԻՎԸ» ՄՏՔԱՓՈԽՎԵԼ Է

«Եկել է պահը, որ արդեն ազգովին պետք է մտածենք՝ ազատվել այս ապազգային ռեժիմից կամ շարունակել մնալ գաղութացված՝ ստրուկի, ճորտի կարգավիճակում, որին մենք դեմ ենք»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: «Այլընտրանքը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»,- նկատեց «Առավոտը»՝ հիշեցնելով, որ տակավին վերջերս պարոն Մարգարյանը հրապարակավ եւ բավականին կտրուկ դեմ էր

ՀԵՏՈ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ՉԵՆ

Երեկ ոստիկանությունը ձերբակալեց շուրջ 15 հոգու, որոնցից 2-ը կուսակցությունների առաջնորդներ են, 2-ը՝ թերթերի գլխավոր խմբագիրներ, իսկ 2-ն էլ՝ անչափահաս: 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Ականատեսների վկայություններ Քանի որ Հայաստանի հեռուստաընկերությունները հրաժարվում են եթեր հաղորդել հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի մասին՝ «Այլընտրանք» նախաձեռնության անդամները երեկ փորձել էին հանրահավաքի մասին քաղաքացիներին իրազեկել երթի միջոցով:

«ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆՔ ԽԱԽՏԵԼՈՒ»

Վստահեցնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը – Պարոն Ծառուկյան, սեպտեմբերի 21-ի իր ելույթում առաջին նախագահը հայտարարեց, որ օլիգարխներն այս իշխանությունների զոհերն են: Դուք, որպես գործարար, ձեզ համարո՞ւմ եք այս իշխանությունների զոհը: – Գործարարը հանդիսանում է մեր պետության հենասյուներից մեկը, եւ, բնականաբար, ես ինձ ոչ մի իշխանության զոհ երբեւէ չեմ համարել ու չեմ համարում եւ ես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031