Օրվա լրահոսը
ՍԴ-ն նորից մերժեց դիմումը
ՍԴ-ն նորից մերժեց դիմումը Չնայած թիվ 30 ընտրատարածքում յուրաքանչյուր տեղամասում 1 րոպեում «քվեարկել» է 25 ընտրող ՍԴ-ն, հավատարիմ մնալով իր սկզբունքին, երեկ դարձյալ մերժեց մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վիճարկող 4 թեկնածուների բողոքը: Թիվ 30 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության 4 թեկնածուներ միաժամանակ մեկ հայցով դիմել էին ՍԴ՝ ընդդեմ Ընտրատարածքային հանձնաժողովի, որն, ըստ դիմող կողմերի, բազմաթիվ անգամներ խախտել
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԿՎԵՑ ԻՐ ՅՈՒՂՈՒՄ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԿՎԵՑ ԻՐ ՅՈՒՂՈՒՄ Երեկ բացվեց կուսակցական եւ տնտեսական նոմենկլատուրայի ժողովը ԱԺ երրորդ գումարման առաջին նիստը բացեց ամենատարեց պատգամավոր Երեմ Կարապետյանը, որը նախորդ գումարման ԱԺ-ում որեւէ բառ չէր արտաբերել, բայց երեկ լիովին արդարացրեց իրեն՝ որոշակի աշխուժություն մտցնելով բավականին տաղտկալի նիստում։ Ընդդիմության աթոռները դատարկ էին. 40 պատգամավոր բացակայում էր նիստից։ Նիստին մասնակցող իշխանամետներն ու գործարարներն էլ
ՎԻՃԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
ՎԻՃԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱԺ ղեկավարության ընտրությամբ էլ գուցե սահմանափակվի որոշ պատգամավորների խորհրդարանական գործունեությունը, քանի որ նրանց ընտրությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Փորձեցինք պարզել, թե ինչպես են նրանք վերաբերվում այդ հեռանկարին: Թեեւ թիվ 3 ընտրատարածքի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը երեկ դարձավ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ նրա ընտրությունը վիճարկվում է ՍԴ-ում: Ըստ տեղեկությունների՝ Ռաֆիկ Պետրոսյանի ընտրությունը հնարավոր դարձավ
ՍԵՓԱԿԱՆ ԲՈՒՐԴՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՐԴԸ
ՍԵՓԱԿԱՆ ԲՈՒՐԴՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՐԴԸ Քայլ առ քայլ հետեւելով ՀՀԿ առաջնորդ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախընտրական քարոզարշավին, ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական կազմակերպությունը կազմել է նրա բաժանած (նաեւ՝ խոստացած) ընտրակաշառքների «հավաքածուն»։ Երեկ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թորոսյանը դրանք ներկայացրեց ասուլիսի ընթացքում: Ընդ որում, ամեն երկրորդ գյուղում կամ համայնքում վարչապետի խոստումն իրականացնելու ֆինանսական աղբյուրը պետբյուջեն է։ Անդրանիկ Մարգարյանի
Աշխարհի ամենա-ամենա-ամենաազնիվ մարդը
Աշխարհի ամենա-ամենա-ամենաազնիվ մարդը Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենա-ամենա-ամենա ազնիվն էր աշխարհում: Իր անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել՝ անձնուրաց, հերոս, ֆանատիկոս: Բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգը ազնվությունն էր: Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն: Մոնթեն
«Մաքսավորները կեղեքում են»
«Մաքսավորները կեղեքում են» Վանաձորցի առեւտրական կանայք դժգոհ են հայ մաքսավորներից: «70 պորտաբույծներ նստած են մեր աշխատանքի վրա»,- շաբաթը 1-2 անգամ Բագրատաշեն մեկնող վանաձորցի 10 կանանց անունից բողոքը մաքսատան «կեղեքիչներից» ներկայացրեց մեծածախ առեւտրով զբաղվող Էմմա Առաքելյանը, դժգոհելով մաքսատանը կիրառվող հարկային «նորամուծություններից»։ «32% հարկ են ուզում։ Առաջ 1 արկղ կոնֆետին 1 դոլար հարկ էինք տալիս, հիմա՝ 10
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ՝ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ՝ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ Այսօր «Կոտայք»-«Շիրակ» եւ «Փյունիկ»-«Միկա» հանդիպումներով կավարտվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը։ Վերջին 2 հանդիպումները խոստանում են լինել հետաքրքիր եւ անզիջում։ Իսկ երեկ առաջին շրջանի վերջին հանդիպումներն անցկացրին մնացած 4 թիմերը։ Առաջնությունն անհաջող մեկնարկած Երեւանի «Բանանցը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Այս անգամ բրոնզե մեդալակրի հետ խաղում անհաջողության մատնվեց Կապանի «Լեռնագործը»։ Հանդիպման
«Մարգարյան Անդրանիկ, դու ինչի՞ չես գնդակահարվել»
«Մարգարյան Անդրանիկ, դու ինչի՞ չես գնդակահարվել» Հարցնում է Պարույր Հայրիկյանը ԱԻՄ-ն իր 4-րդ արտահերթ վեհաժողովում որոշել է, որ նորընտիր ԱԺ-ն կազմվել է «խուժաններից ու սուտինյորներից»: Երեկ այս մասին պաշտոնապես հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: «Խուժանները կամ սուտինյորները դարձան պառլամենտի տերը: Պառլամենտը դարձավ կավատների հավաքատեղի, բայց հո մեր ժողովուրդը դա չի՞ հանդուրժելու»,- հույս հայտնեց Հայրիկյանը: ԱԻՄ
ՄԵՐՕՐՅԱ ԽԱՉԱԳՈՂԵՐԸ
ՄԵՐՕՐՅԱ ԽԱՉԱԳՈՂԵՐԸ Մինչ մեր հնագետներից շատերը երազում են Շլիմանի պես առնվազն Տրոյա հայտնաբերել՝ պատմության մեջ հիշվելու համար, ոչ հնագետների մեծամասնությունը փափագում է գոնե մի կճուճ ոսկի կամ գանձ գտնել՝ երբեմն խախտելով օրենքը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Եղեգնաձորում 5 դամբարան է ավերվել։ «Հեղինակներն» էլ ամենեւին դամբարանադաշտի հարեւանությամբ ճանապարհ կառուցող շինարարները չեն։ Ինչպես տեղեկացրեց Հուշարձանների պահպանության
«Դիսիդենտական» խաղեր
«Դիսիդենտական» խաղեր ԱԺ քարոզարշավի շրջանակներում Անդրանիկ Մարգարյանի մասին հեռուստահաղորդում ցուցադրվեց։ Նախկին քաղբանտարկյալն անդրադառնալով անլեգալ գործող Ազգային միացյալ կուսակցությանը, մասնավորապես Ստեփան Զատիկյանին, այն միտքը հայտնեց, թե տարաձայնություններ են եղել նրա եւ Պարույր Հայրիկյանի միջեւ։ Պ. Հայրիկյանի պատասխանը չուշացավ։ Նա ոչ ավել, ոչ պակաս, ԿԳԲ-ի գործակալ անվանեց Անդրանիկ Մարգարյանին, նշելով նույնիսկ համագործակցության թիվը՝ 1974։ Հիշեցնենք սակայն, որ
ԿԱԼԱՆՔԻ 72 ԺԱՄԸ ՔԻՉ Է
ԿԱԼԱՆՔԻ 72 ԺԱՄԸ ՔԻՉ Է Այդպես են գտնում երեկ շարունակվող թմրամիջոցների դեմ պայքարին նվիրված սեմինարի մասնակիցները Ըստ Ազգային անվտանգության ծառայության քննիչ Արա Պապեյանի, ԱԱՎԾ-ն 10 քրգործ է քննել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված։ 1 գործ էլ գտնվում է վարույթում։ Ա. Պապեյանի կարծիքով, օրենսդրի կողմից սահմանված նախնական կալանքի 72 ժամը քիչ է քննչական-օպերատիվ գործողություններ կազմակերպելու համար։
Խուսափեցին «թուրքական ծուղակից»
Խուսափեցին «թուրքական ծուղակից» Վերջին օրերին ԱՄՆ հայկական համայնքի առաջատար կազմակերպություններ աշխուժորեն քննարկում են ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոս Օմեր Օնհոնի կողմից ստացված առաջարկը։ Ըստ այդմ, հյուպատոսը, մասնավորաբար Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) եւ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ԱՀԱԿ) ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել թուրք բարձրաստիճան դիվանագետ Քադրի Էջվեթ Թեզջանի հետ։ ԱՄՆ հայկական շրջանակները հիմնականում բացասաբար են արձագանքել այդ առաջարկին,
«ԴԱՇԻՆՔՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ»
«ԴԱՇԻՆՔՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ» Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – Խորհրդարանական ընտրությունները գնահատելիս, Դուք շարունակ շեշտում եք, թե դրանք պետք է դիտարկել նախագահական ընտրությունների հետ։ Այժմ, երբ ընտրական թոհուբոհն ավարտված է, Դուք շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին։ – Այո, ես գտնում եմ, որ խորհրդարանական ընտրությունները նախագահականի շարունակությունն են։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ զգացնել տվեց
ՉՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ, ԲԱՅՑ ՄԱՆԴԱՏ ՍՏԱՑԱՆ
ՉՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ, ԲԱՅՑ ՄԱՆԴԱՏ ՍՏԱՑԱՆ Պատգամավորական մանդատները ստանալու արարողակարգին երեկ չէին մասնակցում «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանությունը»։ «Ազգային միաբանությունից» Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց խմբակցության անդամ պատգամավորները համապատասխան լիազորագիր են ներկայացրել ԿԸՀ, որպեսզի իրենց մանդատները ստանան ԿԸՀ-ում «ԱՄ» ներկայացուցիչ Զավեն Պլուզյանից։ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը մերժել է «ԱՄ» այդ խնդրանքը։ Այժմ «ԱՄ»-ը կդիմի դատարան՝ ԿԸՀ-ի եւ
ՀՈՒՇԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐԸ
ՀՈՒՇԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐԸ Երեկ Ռոբերտ Քոչարյանին սատարող 3 կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն եւ ՀՅԴ-ն քաղաքական կոալիցիայի հուշագիր են ստորագրել: Ըստ հուշագրի, կոալիցիայի նպատակն է՝ ՀՀ ԱԺ երրորդ գումարման ժամանակահատվածում ունենալ ուժեղ ու կայուն օրենսդիր եւ գործադիր իշխանություն։ Ընդ որում, քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են համատեղ մշակել բարձրաստիճան պետական պաշտոնյաների վարչական եւ բարոյական հրապարակային հաշվետվության մեխանիզմներ։ Որպես
Աճուրդն ավելի կվայելեր
Աճուրդն ավելի կվայելեր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն «Առավոտի» խնդրանքով հայտնեց, թե ինչ չափանիշներով էր ինքը գնահատել մրցութային առաջարկները. «Ա1+»-ի ներկայացրած առաջարկն էապես տարբերվում էր նախորդ մրցույթում ներկայացվածից: Մասնավորապես՝ հստակ տրված էին մի շարք հարցերի պատասխաններ եւ տրված էին այն կարգով, որն ակնկալվում էր: Հատկապես մանրամասն, բավարար, լավ ներկայացված էր «Ա1+»-ի եթերային
Առաջին մերժումը
Առաջին մերժումը ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ սկսեց ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների՝ ընտրություններն անվավեր ճանաչելու խնդրանքով դիմումների քննարկումը: ՍԴ-ն ընդամենը մեկ ամիս ժամանակ ունի հիշյալ բոլոր 17 դիմումների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: ՍԴ ներկայացված 19 դիմումներից երկուսի՝ Արաբկիրի թիվ 4 եւ Աջափնյակի թիվ 9 ընտրատարածքներում առաջադրված թեկնածուներ Վահագն Գրիգորյանի եւ Պարույր Կարապետյանի դիմումները ՍԴ-ն մերժել
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Մանդատ ստանալու արարողությանը մասնակցեցին իշխանամետ կուսակցականները, գործարարները եւ Մանուկ Գասպարյանը ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը երեկ նորընտիրներին հանձնեց պատգամավորական մանդատները։ Մանդատների հանձնման արարողությանը որեւէ հանդիսավոր շտրիխ չկար՝ երկրի հիմնը չհնչեց, երաժշտություն չկար, կար երկար մի սեղան, որին ոչ ոք հարկ չհամարեց մոտենալ, միայն խմիչքի սեղանն էր մի քանի րոպե ուշադրության կենտրոնում։ Նորաթուխները կանգնած
ԱՋՀԱՄԲՈՒՅՐԻ ՉԳՆԱԼՈՒ ԳԻՆԸ
ԱՋՀԱՄԲՈՒՅՐԻ ՉԳՆԱԼՈՒ ԳԻՆԸ Առանձնակի խորաթափանցություն պետք չէր հասկանալու համար, որ 25-րդ կապուղու համար մրցույթում երեկ պիտի հաղթող ճանաչեն «Արմենիային»: Ընդամենը հետաքրքիր էր, թե ինչ պատճառաբանությամբ է արվելու դա: Թեեւ բացառությամբ ֆինանսական ներդրումների՝ «Ա1+»-ը մրցույթի բոլոր պայմաններն ու օրենքով սահմանված չափորոշիչներն ավելի լավ էր խոստացել բավարարել, քան «Արմենիան»՝ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ու նրա տեղակալ
ՈՒՍ ՈՒՍԻ ՏՎԱԾ
ՈՒՍ ՈՒՍԻ ՏՎԱԾ Հավանաբար քչերը գիտեն, որ 1994թ. դեկտեմբերի 15-ին հիմնադրվել է ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիա, որի անդամ է նաեւ Հայաստանը։ Այն ղեկավարում է ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Սմիռնովը։ Ասոցիացիան պարբերաբար հրավիրում է սեմինար-խորհրդակցություններ, համաժողովներ, որոնցում քննարկվում են նախկին հանրապետությունների մարզական կյանքում առկա խնդիրները։ Օրերս ասոցիացիան հերթական նիստը գումարեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում։
Քանդակագործը բողոքեց հայերից
Քանդակագործը բողոքեց հայերից Օրերս Մշակույթի հայկական ֆոնդի հերթական հյուրը փարիզաբնակ հայ գեղանկարիչ-քանդակագործ Դավիթ Երեւանցին էր։ Նա արդեն 32 տարի ապրում եւ ստեղծագործում է Փարիզում, բայց ոչ մի վայրկյան չի մոռացել Հայաստանը. «Ես Հայաստանի ծիրան կերած տղա եմ։ Հայաստանից որեւիցե առնելիք չունեմ, այլ միայն տալիք ունեմ»։ Ապրիլի 24-ին ֆրանսիական կառավարության որոշմամբ, հայ-ֆրանսիական կողմերի փոխադարձ համաձայնությամբ, Փարիզում
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ Ֆանտասմագորիկ պատմություն Ընտրությունները կայացան, եւ խորհրդարանը 71 անդամ ուներ։ Բայց ոչ մեկը գոհ չէր։ Չէ, սխալ ասացի, գոհ էր միայն մեկը՝ մի պատգամավոր։ Ուրեմն, խորհրդարանը յոթանասունմեկ պատգամավոր ուներ. երեսունհինգը մի կուսակցության անդամ էր, երեսունհինգը՝ առաջինի մրցակից կուսակցության անդամ, եւ միայն մեծամասնականով ընտրված մի պատգամավոր՝ երրորդ կուսակցությունն էր ներկայացնում։ Եվ սա՝ այս վերջին
«Արմանը բարկանալու սովորույթ չունի»
«Արմանը բարկանալու սովորույթ չունի» Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ գերմանացի պրոֆեսոր Ռոլֆ Կնիպերի գլխավորությամբ երեկ «Արմենիա» հյուրանոցի սրահներից մեկում շարունակվեցին Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի շուրջ քննարկումները։ Գերմանացի մեր հյուրը հաճախ էր այս կամ այն հոդվածի կապակցությամբ իր տեսակետն արտահայտում «բարդ է ձեւակերպված, բարդ է արտահայտված» դիտողություներով։ Այդ բարդությունը նա, հավանաբար, զգում էր անգլերեն մատուցված Քաղաքացիական օրենսգիրքը
ՄԵԴԱԼԻ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԵԼ Է
ՄԵԴԱԼԻ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԵԼ Է Մեդալակիրների արտոնությունները նվազում են, եւ դա, ըստ դպրոցների տնօրենների, դրական պրոցես է: Այս տարվա 130 շրջանավարտներից Չարենցի դպրոցը տվել է ընդամենը 1 մեդալակիր՝ անցյալ տարվա 8-ի փոխարեն: Տնօրեն Աիդա Ղազարյանը մեդալակիրների թվի նվազումը բացատրում է ընդունելության քննություններում նրանց տրվող արտոնությունների պակասեցմամբ: Բացի այդ, ըստ տիկին Ղազարյանի, շրջանավարտները շատ դեպքերում խուսափում
Մարդիկ օգնեցին
Մարդիկ օգնեցին «Առավոտի» ս/թ ապրիլի 18-ի համարում տպագրվել էր «Դաժան սպանության ականատեսները» հոդվածը, որը պատմում էր, թե ինչպես է հայրը երեխաների աչքի առաջ սպանել իրենց մորը, եւ ինչ ճակատագիր դրանից հետո ունեցան երեխաները: Հոդվածն արժանացավ ընթերցողների բացառիկ ուշադրությանը։ Եղան շատ արձագանքողներ եւ սպասվածից ավելի օգնել ցանկացողներ։ Առաջին հեռախոսազանգի հեղինակը «Երեխաներն ընդդեմ բռնության» հասարակական- բարեգործական կազմակերպության
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ Օրերս օպերատիվ միջոցառման արդյունքում «Զվարթնոցում» պայթուցիկ նյութի հայտնաբերման վերաբերյալ պաշտոնական մարմինները քչախոս են։ Հիշեցնենք, մայիսի 3-ին, ժամը 12-ին Երեւան-Դոնի Ռոստով չվերթը աթիռում Ազգային անվտանգության աշխատակիցները պայթուցիկ էին հայտնաբերել։ Մեր աղբյուրը հայտնել էր, որ պայթուցիկը ինքնաթիռ էր հասել մաքսակետը շրջանցելով։ «Առավոտի» հունիսի 5-ին տպագրված վերոհիշյալ տեղեկատվությանը Մաքսային պետական կոմիտեն պաշտոնապես արձագանքեց միայն
Համանախագահների «նոր մոդելները»
Համանախագահների «նոր մոդելները» ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակը միջնորդների՝ այս տարվա մայիսին նախատեսված այցի հետաձգման միակ պատճառը չէ։ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Գրիբկովն, այդուհանդերձ, չի նշել, թե որոնք են համանախագահների հերթական տարածաշրջանային այցի հետաձգման մնացյալ պատճառները։ Ակնհայտ է, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների տեւական
ԱՆԻՄԱՍՏ ՆՅԱՐԴԵՐ
ԱՆԻՄԱՍՏ ՆՅԱՐԴԵՐ «Արմենիա» հեռուստաընկերությանը ես, որպես հեռուստադիտող, նորմալ եմ վերաբերվում: Ինչ-որ հաղորդումներ չեմ կարողանում նայել, օրինակ «Բերնարդ-շոուն»՝ չեմ ընկալում հումորի այդ քարանձավային մակարդակը: Հաղորդումներ կան, որոնք նայում եմ հաճույքով: Չեմ կարող ասել նաեւ, որ ինձ ամեն ինչ դուր էր գալիս իմ հարազատ «Ա1+»-ում: Հիմա այնպես ստացվեց, որ «Արմենիան» եւ «Ա1+»-ը մասնակցում են այդ կապուղու համար
ՀԺԿ-ում ասում են, որ այնտեղ դավաճաններ չկան
ՀԺԿ-ում ասում են, որ այնտեղ դավաճաններ չկան ՀԺԿ քաղխորհրդի անդամ եւ նորընտիր ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը երեկ արձագանքեց նախորդ օրը «Առավոտում» հրապարակված՝ «Ես տեղեր եմ ապահովել դավաճանների համար» հրապարակմանը: Հիշեցնենք, որ ՀԺԿ անդամ, Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Ռաֆայել Խաչատրյանը մեղադրել էր «Արդարություն» դաշինքին ու մասնավորապես ՀԺԿ-ին՝ ի դեմս Վարդան Մկրտչյանի՝
Ովքեր հրաժարվեցին մանդատներից
Ովքեր հրաժարվեցին մանդատներից Ռազմիկ Մարտիրոսյանը, Արարատ Մկրտչյանը եւ Լեւոն Մկրտչյանը այլեւս նախարար չեն Այսօր ժամը 12-ին Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա ԱԺ նորընտրիր պատգամավորներին մանդատների պաշտոնական հանձնման արարողությունը: Իսկ երեկ ժամը 20:00-ն այն վերջին ժամկետն էր, երբ ԱԺ համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները՝ ի դեմս կուսակցությունների ու դաշինքների եւ դրանց համամասնական ցուցակում ընդգրկված առանձին անհատների, կարող