Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆՔԻ 72 ԺԱՄԸ ՔԻՉ Է

Հունիս 12,2003 00:00

ԿԱԼԱՆՔԻ 72 ԺԱՄԸ ՔԻՉ Է Այդպես են գտնում երեկ շարունակվող թմրամիջոցների դեմ պայքարին նվիրված սեմինարի մասնակիցները Ըստ Ազգային անվտանգության ծառայության քննիչ Արա Պապեյանի, ԱԱՎԾ-ն 10 քրգործ է քննել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված։ 1 գործ էլ գտնվում է վարույթում։ Ա. Պապեյանի կարծիքով, օրենսդրի կողմից սահմանված նախնական կալանքի 72 ժամը քիչ է քննչական-օպերատիվ գործողություններ կազմակերպելու համար։ 72 ժամվա ընթացքում քննիչը պետք է լուծի մեղադրյալին պաշտպանով ապահովելու հարցը, զննումների համար հրավիրի մասնագետներ, փորձաքննություն նշանակի։ Նա որպես օրինակ նշեց Դելի-Երեւան չվերթով օդաչուների հայտնի գործը, երբ «կանեփանման բույս էր հայտնաբերվել» օդանավում։ ՆԳՆ փորձագիտական վարչությունը չէր կարողացել որոշել չափաքանակը եւ տեսակը։ Թմրամիջոցն ուղարկվել էր Մոսկվա, իսկ օդաչուները արգելանքի տակ էին։ Մոսկվայում էլ պարզվեց, որ բույսը հնդկական ծագում ունի: Հիժվեց նաեւ Իրանի քաղաքացի «Զավեն Սարգսյանի գործը» նույնպես հիշվեց։ Սափրվելու մածուկի մեջ հայտնաբերվել էր թմրամիջոց։ Նա եղել էր «օգտագործող», հիվանդ եւ օրենքով նրան թույլատրել էին (Իրաք-իրանյան պատերազմի մասնակից էր) հոգեմետ դեղեր օգտագործել։ «Այս ամենը պարզելու համար 72 ժամը քիչ է»,- նկատեց պրն Պապեյանը, ինչը հաստատեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը։ Նա գտնում էր, որ օգոստոսի 1-ից շրջանառության մեջ դրվելիք «Քրեական օրենսգրքում» 72 ժամը պետք է փոխարինվի 96 ժամով։ Նա ուշադրություն հրավիրեց գործող Քրօրի 69 հոդվածի եւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի հակասության միջեւ։ Այնտեղ խոսք է գնում այն մասին, որ մեղադրյալն իրավունք ունի պաշտպան ունենալ։ Սակայն չի նշված (ինչպես կոնվենցիայում է). «Վարույթն իրականացնող մարմինը կարող է տրամադրել պաշտպան, երբ արդարադատության շահը պահանջում է այդ»։ Ներքին գործերի փորձագիտական կենտրոնի պատասխանատու Դավիթ Սաֆարյանն էլ նկատեց, որ «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքը ուժի մեջ է մտել մայիսի 10-ից եւ քանի որ չկա օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին օրենքը՝ գործող օրենքի կիրառումը թույլ է։ Ի դեպ, սեմինարի մասնակից հյուրերից մեկը (Ղազախստանից) հայտնեց, որ Վրաստանում լսել է, թե Հայաստանից տոննաներով թմրանյութեր են դուրս գալիս։ Մհեր Խաչատրյանը նախ կանխեց այդ, բերելով հայտնի ասույթը՝ «հնարավոր չէ հազար ճագարից ձի պատրաստել»՝ վստահ լինելով, որ Վրաստանից եկած ղազախը փաստերն ուռճացնում է: Իսկ մեր դատավորներից մեկն էլ նկատեց, թե ասվածը քաղաքական հեռահար նպատակ ունի. «Տարօրինակ է, որ հրապարակում եք հիմա։ Ունե՞ք փաստեր, հիմքեր նման հայտարարության համար»։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր, իրավագիտության թեկնածու Պարգեւ Օհանյանը զեկուցեց դատավարական դժվարությունների մասին, քաղաքացիների, որոնք «արհեստական դրախտում» են իրենց պատկերացնում։ «Մեր փորձագետները, չգիտես ինչու, միայն մեզի մեջ են թմրանյութ հայտնաբերում»,- նկատեց նա։ Նկատի ունենալով, որ մեղադրյալների փորձագիտական քննությունը հաճախ պատշաճ ձեւով չի իրականացվում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30