Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ «Առանց այս օրենքի էլ իշխանությունները յոլա են գնում եւ վատ չեն յոլա գնում»,- «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագծին անդրադառնալով՝ նկատեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: ԱԺ այս շաբաթվա եռօրյայում, ի թիվս այլ օրինագծերի, քննարկվեց նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին»: Արդյո՞ք նման օրենք, ընդհանրապես, անհրաժեշտ է ունենալ եւ արդյո՞ք դրա բացակայությամբ

Մարդիկ արժեն ութ դոլար

Մարդիկ արժեն ութ դոլար Հայ ժողովուրդը աշխատանք է փնտրում եւ այդ պատճառով ուշադիր կարդում է փողոցներում փակցված հայտարարությունները: Ասենք՝ «Ձեզ պետք է հետաքրքիր եւ բարձր վարձատրվող աշխատա՞նք: Ուրեմն եկեք այսինչ հասցեով»: Գնում ես այդ հասցեով, եւ պարզվում է, որ ինչ-որ բանի համար պետք է մուծես 10 հազար դրամ, որպեսզի շատ շուտով ստանաս 100 հազար դրամ:

ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՍՐՎԵԼ

ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՍՐՎԵԼ Ցորենի գինն ավելի մեծ տեմպերով է աճում, քան թանկացող ապրանքների՝ մեզ համար սովորական տեմպերն են: Խոսքը միայն Հայաստանին չի վերաբերում: Հացահատիկի շուկայի հետ կապված խնդիրներ են առաջացել նաեւ Ռուսաստանում եւ Եվրոպայում: Իսկ խնդիրների գոյությունը շարքային սպառողն զգում է անընդհատ աճող գներով: Եթե մեծ մասշտաբներից խոսենք, ապա՝ Ռոտերդամի բորսայում մեկ օրում

«ՍԱՌԵՑՎԱԾ» ԿԻՄԸ՝ ՍԴ-ՈՒՄ

«ՍԱՌԵՑՎԱԾ» ԿԻՄԸ՝ ՍԴ-ՈՒՄ Կիմ Բալայանի՝ ՍԴ անդամ դառնալու դեմ բերվում է հիմնականում 3 փաստարկ՝ մեկն անլուրջ է, երկուսը՝ լուրջ: Սկսենք անլուրջից՝ պրն Բալայանը ղարաբաղցի է: Փաստարկը միանշանակ մերժելի է: Արդեն առիթ ենք ունեցել զարմանալու, թե ինչպես են միեւնույն ավանդույթները, կրոնը, մշակույթը եւ լեզուն ունեցող մարդիկ հակադրվում իրար՝ տեղայնական սկզբունքով: Սակայն Կիմ Բալայանի կուսակցական լինելու պարագան

Կառավարությունը կփոխվի

Կառավարությունը կփոխվի Համոզված է Երջանիկ Աբգարյանը Կոալիցիոն «գզվռտոցն» իբրեւ տիրապետության ոլորտների վերաբաժանման տրամաբանական ընթացք դիտարկելով՝ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը գտնում է, որ «դա իրականացվում է նախագահ Քոչարյանի կողմից»։ Քանզի, մեր զրուցակցի կարծիքով՝ «վեց տարի շարունակ Քոչարյանն ուզում է իր կառավարությունը ստեղծել ու չի հաջողվում։ Հիմա հարմար պահը եկել է դա իրականացնելու համար»։ Բնականաբար, հարց

«ՕՐԻՆԱԳԻԾ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

«ՕՐԻՆԱԳԻԾ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Պատգամավորների մեծամասնությունը բավական լուրջ մտահոգություններ ունի «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագծի առնչությամբ: Այս եզրակացությանը հանգեցինք՝ երեկ օրենքի այդ նախագծի առնչությամբ զրուցելով խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Օրենքի նախագծին կողմ էին միայն «Ազգային միաբանությունն» ու «Օրինաց երկիրը»: Առաջինի ներկայացուցիչ Գագիկ Կոստանդյանը նշեց, թե ամբողջությամբ վատ օրենք չէ: Եվ միայն այն դրույթին էր դեմ, ըստ

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ» Ասում է «Գրեյթ Վելլի» ընկերության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը – Ինչո՞ւ որոշեցիք դառնալ պատգամավոր։ – Իմ նպատակն այն է, որ գիտելիքներս օգտագործեմ իմ ժողովրդի համար։ Ես ընդգրկվել եմ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովում եւ կարող եմ իմ գիտելիքներով օգտակար լինել մեր տնտեսությանը։ – Դուք ժամանակին խախտեցիք օրենքը՝ օգտագործելով

Գ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ

Գ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ Վանկուվերում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը եւս մեդալ ունեցավ։ Այն մեր հավաքականի համար նվաճեց 77 կգ քաշային Գեւորգ Դավթյանը։ 23-ամյա մարզիկը պոկում վարժությունում առաջին մոտեցումում բարձրացրեց 160 կգ ծանրաձողը, սակայն 165կգ-ի վրա երկու անգամ ձախողվեց։ Այդուհանդերձ, Գեւորգը արժանացավ փոքր բրոնզե մեդալի։ Երկրորդ մրցաձեւում Գ. Դավթյանն իր մոտեցումներն սկսեց 190 կգ-ից։ Այնուհետեւ

Մասիսում եկեղեցի է կառուցվում

Մասիսում եկեղեցի է կառուցվում «Առավոտն» արդեն տեղեկացրել է Մասիսում կառուցվող եկեղեցու մասին, որն իր չափերով կզիջի միայն Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Նոյեմբերի սկզբին կատարվել է եկեղեցու հիմնարկեքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Արթուր եւ Անահիտ Թարխանյանները։ Կառույցը կունենա 33 մետր բարձրություն, 8 հիմնական սյուն, կլինի եռաստիճան միագմբեթ եկեղեցի։ Ծրագիր կա եկեղեցին կոչել քրիստոնեությունը Հայաստանում քարոզած Թադեոս առաքյալի

Ո՞Վ ԿՏԱ $12 ՀԱԶԱՐ

Ո՞Վ ԿՏԱ $12 ՀԱԶԱՐ Որ Լուսինեն գնա Շանհայ Դեկտեմբերի 6-ին Շանհայում կկայանա «Միսս աշխարհ-2003» մրցույթը, որին պետք է մասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչը՝ «Միսս Հայաստան-2003»-ի հաղթող Լուսինե Թովմասյանը։ Ինչպես արդեն գրվել է մամուլում, Լուսինեն մտավախություն ունի, որ իր մասնակցությունը կարող է ձախողվել, քանի որ «Միսս Հայաստան» գործակալությունը (նախագահ՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի փոխնախարար Կարեն Արիստակեսյան) չի

Որ օրենքն ընդունելի լինի

Որ օրենքն ընդունելի լինի Ոչ թե փաթաթվի մեր վզին Այսօր ԱԺ-ում շրջանառվում է մամուլին վերաբերող միանգամից երկու օրինագիծ: Մեկը արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն է, մյուսը՝ ՄԱԱ համահեղինակությամբ «Արդարություն» խմբակցության կողմից խորհրդարան մտցված «Մամուլի ազատության մասին» օրինագիծը: Երեկ Մամուլի ազգային ակումբը հրավիրել էր ասուլիս, որպեսզի լրագրողական հանրությանը

ՀԵՏԱՁԳՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԱՁԳՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Քենեդիի սպանության «անջատված մասը» կբացվի 2038 թվականին 40 տարի առաջ՝ 1963 թ. նոյեմբերի 22-ին Դալասում սպանվեց ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին: Հանցագործություն, որը, ամերիկացիներից շատերի կարծիքով, չի բացահայտվել ոչ միայն «անջատված մասով» (դրդիչներ, կազմակերպիչներ եւ այլն), այլեւ բուն կատարողների առումով: Ամերիկյան Գագիկ Ջհանգիրյանը, որի անունը Էրլ Ուոռեն էր (նա զբաղեցնում էր ԱՄՆ Գերագույն

Ավելի վատ հնարավոր չէ

Ավելի վատ հնարավոր չէ Շիրակի մարզում անվտանգ երթեւեկության նորմերը ընդհանրապես չեն պահպանվում. այստեղ տրանսպորտը շատ վատ է աշխատում: Օրինակ՝ Գյումրիի քարուքանդ փողոցներում միկրոավտոբուսներն ամեն վայրկյան շուռ գալու վտանգի տակ են, ուղեւորներն էլ՝ խեղդամահ լինելու: Հատկապես 20, 22, 12 համարներում ուղեւորները, իրենց իսկ բնութագրմամբ, երթեւեկում են «կամ շախմատի ձի դարձած՝ ուրիշների շալակը թռած, կամ էլ մի

ՔԻ՞Չ ՀԻՎԱՆԴ «ՏՎԵՑԻՔ»՝ ՇԱՏ ՓՈՂ ԿՍՏԱՆԱՔ

ՔԻ՞Չ ՀԻՎԱՆԴ «ՏՎԵՑԻՔ»՝ ՇԱՏ ՓՈՂ ԿՍՏԱՆԱՔ Բժիշկների վրա «պլան են դնելու» Վերջին տարիներին առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները՝ մասնավորեցում լինի, թե օպտիմալացում, որակավորվում են իբրեւ շրջադարձային: Բայց երբ սկսում ես մի բան «շրջադարձել», կանգնելն այլեւս անհնար է լինում: Համենայն դեպս ՀՀ կառավարության հաստատած Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) առողջապահության բաժինը արձանագրում է. «Ծրագիրը նպատակ ունի շրջադարձ

ՉԳՐԱՆՑԵՑԻՆ ՋՈՐՋԻ ՀՆՉԱԿՆԵՐԻՆ

ՉԳՐԱՆՑԵՑԻՆ ՋՈՐՋԻ ՀՆՉԱԿՆԵՐԻՆ Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը նամակ է ուղարկել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն (Ջորջ Հակոբյանի ղեկավարած ընդդիմադիր դաշտում գտնվող)՝ ավետելով, որ կուսակցության վերագրանցումը մերժվում է։ Պատճառը վերագրանցման ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն է գործող օրենքին։ ՍԴՀԿ առաջնորդը դա «կամայականություն» է համարում եւ գտնում է, որ՝ «սրանով իշխանությունները մեծ վնաս են հասցնում Հայրենիք-Սփյուռք կապերին»։ Իսկ վերագրանցման գործընթացը պրն

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԵՍԸ ԿՐՃԱՏՎԵԼՈ՞Ւ ԵՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԵՍԸ ԿՐՃԱՏՎԵԼՈ՞Ւ ԵՆ ՀՅԴ-ն երեկ չիրականացրեց այն առաջարկը, որ նախորդ օրը հայտարարությունների ժամին արել էր «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանը: Նա պարզաբանման կարոտ էր համարում կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հայտարարությունը «օպտիմալացում» անվանվող՝ «ՀՀ-ում կրթական համակարգի համալիր բարեփոխումների ծրագրի» առնչությամբ. «ՀԲ-ի հետ պայմանավորվածություն ունեի վերջնական փաստաթղթի ստորագրումը թողնել

Նպատակը երկխոսության հաստատումն է

Նպատակը երկխոսության հաստատումն է Հայ-վրաց-ադրբեջանա-ռուս-թուրք-ամերիկյան համատեղ զորախո՞ւմբ Եվրոպայում ամերիկյան զորքերի փոխհրամանատար, գեներալ Չարլզ Վոլդի զինվորական փայլուն կարիերան, վստահաբար, առատ նյութ կարող է մատակարարել հոլիվուդյան ամենառազմամոլ եւ երեւակայության պակաս չունեցող ռեժիսորներին: Երկու տասնամյակի ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի համակարգում նա հասցրել է զբաղեցնել բոլոր հնարավոր ու անհնար պաշտոնները: Բավական է նշել միայն, որ Վոլդի մարտական «ակտիվում» գրանցված

Նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում հայ

Նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում հայ Պաշտպանության նախարարը պաշտպանում է Կիմ Բալայանի նշանակումը «Այսօր մեր բանակը մարտունակ է եւ պատրաստ է դիմակայել ցանկացած ոտնձգության։ Ուզում եմ նաեւ ավելացնել, որ այնքանով, որքանով մեր բանակը պատրաստ է մեր ժողովրդին պաշտպանել թշնամու ոտնձգությունից, նույնքան էլ փխրուն է ներքին ոտնձգությունների նկատմամբ»,- երեկ հայտարարեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ՝ ԼՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ՝ ԼՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ Դեկտեմբերին ակտիվացում է սպասվում Դեկտեմբերի սկզբին Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան։ Մինչ այս պահը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սառեցված վիճակում է։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները առայժմ չեն հանդիպել եւ հայտնի չէ՝ կհանդիպե՞ն արդյոք։ Օրերս (Ռումինիա կատարած պետական այցի ընթացքում) Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ ինքը դեռ չգիտի, թե բանակցային գործընթացի շարունակությունն ինչպիսին կլինի.

ԱԺ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԳԻՏԻ՞

ԱԺ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԳԻՏԻ՞ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը վիճարկում է ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի պնդումները՝ հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ եւ պնդում, թե ՎՊ-ն գերազանցել է իր իրավասությունները: – Ձեր պնդումները, թե ԱԺ վերահսկիչ պալատի ստուգումներն օրինական չէին, քանի որ ներառված չէին ԱԺ հաստատած ծրագրում՝ արժանացան ՎՊ նախագահի հակափաստարկին, թե ծրագրում կար

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՈՒՅՍԵՐՈՎ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՈՒՅՍԵՐՈՎ Կանադայի Վանկուվեր քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 16-րդ առաջնությունը։ Երեկ երեկոյան, երբ Երեւանում ուշ գիշեր էր, ասպարեզ պետք է մտնեին Հայաստանի երեք պատվիրակներ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (մինչեւ 63 կգ քաշային կարգ), որն ընդգրկված է «B» խմբում, տղամարդկանց մրցապայքարում ուժեղագույնների խմբում հանդես եկող Արսեն Մելիքյանը եւ Գեւորգ Դավթյանը (երկուսն էլ՝

Փիլիսոփան «բնիկ» գյումրեցի՞ է

Փիլիսոփան «բնիկ» գյումրեցի՞ է 20-րդ դարի միստիկ փիլիսոփա եւ «էզոթերիկ քրիստոնեության» հիմնադիր Գեորգի Գյուրջիեւը ծնունդով գյումրեցի է: Դրանում վստահ են գյումրեցիները: Երկար տարիներ նրա անձի ու կենսագրության շուրջ պտտվող հակասական ու վիճահարույց պատմություններին ի պատասխան, 1997թ. հիմնադրված Գյումրիի Գյուրջիեւյան հայկական կենտրոնը ձգտում է ապացուցել այս փաստը եւ աշխարհին ներկայացնել նրա կյանքի հայկական հատվածը: Հայ գյուրջիեւագետների

ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՊԱԿԱՍ ՉԵՆ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻՑ

ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՊԱԿԱՍ ՉԵՆ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻՑ Կարծում է դիզայներ-մոդելյոր Նաիրա Աբգարյանը «Հայաստանում կան նախադրյալներ նորաձեւության ոլորտում հաջողության հասնելու, հավասարի իրավունքով աշխարհի հետ երկխոսություն վարելու՝ մեր մոդելները ոչ միայն արտերկրում ցուցադրելու, այլեւ վաճառելու համար»,- վստահ է Նաիրան։ Նրա կարծիքով, հայ մոդելյորներին փոքր-ինչ պակասում է ռիթմը։ Վերջիններս դանդաղում են, իսկ նորաձեւությունը չի սիրում սպասել։ Շուտով Ն. Աբգարյանը

Դատարանն անտեսեց չեզոք տեսակետը

Դատարանն անտեսեց չեզոք տեսակետը Եվ կրծքով պաշտպանեց ընդունող հանձնաժողովին «Առավոտն» արդեն անդրադարձել է քաղաքացի Ա. Հարությունյանի հայցին՝ ընդդեմ ընդունելության քննությունների ֆիզիկա-1 առարկայական հանձնաժողովի: Հայցվորի կարծիքով՝ առարկայական հանձնաժողովը սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել գրավորի ստուգման հարցում եւ կատարել է միավորների անհիմն իջեցում՝ մինչեւ 16 միավոր՝ այն դեպքում, երբ նախապես աշխատանքը գնահատված է եղել 18: Իսկ արդյունքում դիմորդը՝

ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ

ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ Դժգոհ են բոլորը Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սարո Արամյանը, որը նախագահում էր Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով շուրջ երեք ամիս տեւած դատաքննությունը, հրապարակեց իր կայացրած դատավճիռը: Ինչպես եւ պետք էր ենթադրել, այն անակնկալ չէր ոչ տուժողի իրավահաջորդների, ոչ էլ լրագրողի սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվող Արմեն Սարգսյանի պաշտպանների համար: Այս

«Զամբյուղ» չկա եւ առայժմ չի լինելու

«Զամբյուղ» չկա եւ առայժմ չի լինելու Նախընտրական պոպուլիզմի «իրատեսական» դրսեւորումները Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գծում է մի սահման, որից ներքեւ աղքատությունն է: Տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունները անհնարին են համարել նվազագույն զամբյուղն ապահովող պարտավորությունների կատարումը: Իսկ քաղաքական ուժերը շարունակ շահարկել են այդ գաղափարը՝ իշխանության գալուց առաջ խոստանալով ընդունել նվազագույն զամբյուղը եւ ապահովել դրա կատարումը: Բացառություն չէին

ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ Այս անգամ «ԱրմենՏելն» իր պոտենցիալ սպառողների համար խնդիրներ հարուցեց դեռեւս սպասարկումը չսկսած։ Դիմումների եւ հերթագրումների վերաբերյալ ընկերության հրամանը սպառողներին ավելի շուտ էր հասել, քան իր ստորաբաժանումներին (աշխատակիցներին)՝ խառնաշփոթ առաջացնելով ԱՏՍ-ներում։ Կարելի է ենթադրել, թե ընկերության հաճախորդներին դեռ ինչեր են սպասվում բաժանորդ դառնալուց հետո։ Շատերն են նկատել, որ այս օրերին բջջային հեռախոսակապը համեմատաբար

Կ. Գ. Բ.-Ն ԷԼ ԴԱՇՆԱԿ Չէ

Կ. Գ. Բ.-Ն ԷԼ ԴԱՇՆԱԿ Չէ «Վահան Հովհաննիսյանը բոլորիդ հրավիրում է բուֆետ»,- կատակեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, երբ ազդարարվեց, որ Կիմ Գաբրիելի Բալայանը 66 «կողմ», 18 «դեմ» ձայներով ընտրվել է ՍԴ անդամ: «Չեմ հասկանում, թե ինչու ես պիտի հյուրասիրություն կազմակերպեմ մի մարդու համար, որ Դաշնակցության անդամ չէ այլեւս»,- պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Իսկ

«Մենք խաբեցինք ժողովրդին»

«Մենք խաբեցինք ժողովրդին» Երեկ ապաշխարեց էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Երբ որ փախած անասունի աջալը գալիս է, սկսում է քսմսվել հովվի ցուպին, հովիվը դրան ներողամտությամբ է վերաբերվում»,- այսպիսի պատկերավոր նախաբանով սկսեց երեկ իր հայտարարությունը «ԱՄ» անդամ Հմայակ Հովհաննիսյանը։ Պրն Հովհաննիսյանը չհստակեցրեց, թե ո՞վ է հովիվը եւ ում նկատի ունի «անասուն» ասելով։ Բայց երեւի պատգամավորները հասկացան, թե

Տիրացու անպետք մյուզիկանտ

Տիրացու անպետք մյուզիկանտ Այդ կարծիքին է հնչակյան ատենապետ Ջորջ Հակոբյանը «Այս տիրացուն նաեւ ինձ հեռաձայնել եւ ասել է՝ հանկարծ Էջմիածին չգաք, որովհետեւ արյունահեղություն կլինի։ Իմ մեջքին գեներալ Մանվելն ու Հակոբ Հակոբյանն են կանգնած»,- Հնչակյան կուսակցության երեկ կայացած վարչության նիստում արտահայտվեց կուսակցության ատենապետ Ջորջ Հակոբյանը։ «Այս տիրացուն»՝ կուսակցության Էջմիածնի մասնաճյուղի նախկին ատենապետ եւ համատեղությամբ Շողակաթ եկեղեցու

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031