Օրվա լրահոսը
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԿԳԲ-Ի ՈՃՈՎ
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԿԳԲ-Ի ՈՃՈՎ Երեկ ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «ցույցերի եւ երթերի անցկացման ընթացքում հասարակական կարգը խախտելու, ինչպես նաեւ պատկան մարմինների աշխատակիցներին չենթարկվելու հետեւանքով վարչական կալանքի ենթարկված մի շարք զանցառուներ ս.թ. մարտի մեկից սկսել են դիմումներ ներկայացնել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահին, որը երեկ շարունակել
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ «Մենք՝ ԱՄՆ-ում ապաստանած հազարավոր ՀՀ քաղաքացիներս, զայրույթով եւ վրդովմունքով ընդունեցինք մեր Հայրենիքից ստացված լուրերը խաղաղ ցույցերի եւ երթերի մասնակիցների նկատմամբ կիրառված ապօրինի ձերբակալումների, արտակարգ դատավարությունների եւ դրանց հաջորդած խոշտանգումների մասին»,- հայտարարել է Լոս Անջելեսի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հասարակական կենտրոնը: «Մենք լիովին տեղեկացված ենք հայրենական եւ արտասահմանյան մամուլի միջոցներից,
Բանավե՞ճ, թե՞ ասուլիս
Բանավե՞ճ, թե՞ ասուլիս ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեց, որ ՀԺԿ նախագահը հրավիրում է ՀՀ գործող նախագահին հեռուստաբանավեճի, հեռուստաերկխոսության։ Հարցը հետեւյալն է. մոտավորապես երկու շաբաթ է, հանրությունը լրատվական տեռորի եւ շանտաժի է ենթարկվում այս չարաբաստիկ հեռուստադեբատների հետ կապված։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ երբ դեռ առաջին փուլում խոսակցություն գնաց այն մասին,
ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Լինում է, չի լինում, մի ժողովուրդ է լինում։ Էս ժողովուրդն իր համար կարեւորագույն պահերին սովորություն է ունենում դուրս գալ հրապարակներ եւ ներկայացնել իր պահանջները։ Ժողովուրդն իր «գլխավոր վոժդի» ընտրության երկրորդ փորձից առաջ օրեր շարունակ հրապարակներում էր եւ վանկարկում էր իր թեկնածուի ազգանունը։ Այդ երկրի գլխավոր քաղաքի գլխավոր հրապարակում երեկ տեղի ունեցավ հանրահավաք։
«ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՇԱՐՔԱՅԻՆ ՃԱՆՃԵՐ ԵՆ, ԱՅԼ՝ ԲՈՌԵՐ»
«ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՇԱՐՔԱՅԻՆ ՃԱՆՃԵՐ ԵՆ, ԱՅԼ՝ ԲՈՌԵՐ» Մարտի 5-ին Հայաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երեկ նույն ժամին, բարեբախտաբար տարբեր տեղերում, հանրահավաք էին կազմակերպել երկու թեկնածուները՝ ապացուցելու, թե նրանցից ով շատ ժողովուրդ կհավաքի իր շուրջը: Իշխանությունն իր «ժողովրդին» դիմավորում էր «Կռունկ» ավտոմեքենայի վրա պարզած մեծ էկրանով, որպեսզի իր թեկնածուին ընտրողներն ավելի լավ տեսնեն այն,
Խոհեմ քայլերի փոխարեն
Խոհեմ քայլերի փոխարեն Նախորդ համարում զետեղված ՀԺԿ գրասենյակի տեղեկանքում, ի շարս այլ համայնքների, խոսվում է նաեւ Շենգավիթի տարածքում կատարված ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների մասին: Անիմաստ համարելով արձագանքել հոդվածում տեղ գտած վիճահարույց, դեռեւս հավաստում պահանջող հարցադրումներին, անդրադառնանք միայն կոնկրետ փաստերի: Հոդվածում նշված այն տեղեկությունը, թե Շենգավիթի թիվ 0298, 0299, 0307 եւ 0300 տեղամասերում տեղակայվել են Ռ.Քոչարյանի նախընտրական
ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Կամ քաղաքականությունը դեռ մեր խելքի բանը չէ 1997 թվականի ամռանը, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը «պարզել» էին, թե երկրում տեղի ունեցող բոլոր արատավոր երեւույթներն ու գործընթացները պայմանավորված են բացառապես իշխող վարչախմբի գործունեությամբ եւ իրենց քարոզչամիջոցներով ու ակտիվ միջոցառումներով հանրությանը հետզհետե վարժեցնում էին այն մտքին, որ բավական է նախագահը հեռանա իշխանությունից՝ երկրում
Սումգայիթը չի մոռացվել
Սումգայիթը չի մոռացվել Բայց «մարսվել» է «Մենք ընտրելու ենք Ռոբերտ Քոչարյանին, որ մեզ մի քիչ լավ նայի, որ գոնե փախստականներիս պայմանները բարելավի»։ ՀՀ գործող նախագահի հետ իր հույսը կապողը նախկինում Բաքվի հայկական թատրոնի դերասանուհի Ժասմենա Մարտիրոսյանն էր։ Երեկ նա եւս բազմահազար հայերի հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդ՝ սումգայիթյան ողբերգությանը զոհ գնացածների հիշատակը հարգելու։ Ոճրագործություններին զոհ էր
ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Միջանկյալ կանգառ Նախընտրական շրջանում արած իմ բոլոր կանխատեսումները կար ծես թե իրագործվեցին։ Մնում է Ամենայն Հայոց կաթողիկոսը խաղաղության կոչով դիմի ժողովրդին եւ ղարաբաղյան պաշտպանության սահմանում ավելի լայնածավալ բախումներ հրահրվեն (իհարկե, երկու կողմի կատարյալ վերահսկողությամբ), քան երեկվա հաղորդածը, ըստ որի դիվերսիոն նպատակներ հետապնդող ադրբեջանական մի ջոկատ փորձ է արել հատել կրակագիծը, որով իշխանություններն իրենց ներքին
Ամենաակտիվ իրավախախտողը
Ամենաակտիվ իրավախախտողը «Քոչարյանին նախագահի թեկնածուի գրանցումից հանելը միայն կկանխի նոր ընտրախախտումները»,- երեկ համոզված հայտարարեց Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի համակարգող Ռուբեն Թորոսյանը։ Պատճառն այն չէ, որ հանձնաժողովին զրկել են ընտրությունների օրը որպես դիտորդ ընտրատեղամասերում ներկա գտնվելուց, այլ որ «այս թեկնածուն ընտրարշավն սկսեց, շարունակեց ու ավարտեց ակնհայտ խախտումներով, սկսած իր գրանցումից»։ Ուստի բանախոսը կանխավ համոզված է,
«Եվրոռեմոնտի հայոց միություն»
«Եվրոռեմոնտի հայոց միություն» ՀՀ նախագահական ընտրությունների առաջին փուլում դիտորդական առաքելություն իրականացրած 7 հասարակական կազմակերպություններ՝ «Արդարություն եւ իրավունք», «Քաղաքագիտական, իրավագիտական եւ տնտեսագիտական հետազոտությունների եւ կանխատեսումների», «Երիտասարդների իրավական եւ սոցիալական աջակցության կենտրոն», «Հայկական համաշխարհային միություն», «Հանուն ժողովրդավարության ընկերակցություն», «Եվրոպական հետազոտությունների հայկական կենտրոն», «Եվրոպական իրավունքի հայկական ընկերակցություն», երեկ իրենց սպասված եզրակացությունը բախշեցին հայ հանրությանը։ Ընդ որում, սույն հասարակական
Նախատեսվում է փաստաբանավայել կարգավիճակ
Նախատեսվում է փաստաբանավայել կարգավիճակ Այսօր տեղի կունենա ՀՀ Փաստաբանների միության ընդհանուր ժողով, որտեղ կընտրվի միության նախագահ: Առաջադրվելիք թեկնածուներից մեկի՝ Ենոք Ազարյանի կարծիքով, փաստաբանական ինստիտուտի համար առաջնային խնդիրը նրա անկախության ապահովումն է. «Մեր հանրապետությունում ընթացող սահմանադրական եւ դատաիրավական բարեփոխումների արդյունքում նախատեսվում է դատական իշխանության լիակատար տարանջատում գործադիր մարմնից, որով կնվազի նաեւ փաստաբանական գործունեության կախվածությունը դատական իշխանությունից»:
«ԱՌԱՆՑ ՆԱԽԱԴԵՊԻ ՈՐՈՇՈՒՄ»
«ԱՌԱՆՑ ՆԱԽԱԴԵՊԻ ՈՐՈՇՈՒՄ» Հանրապետության նախագահի անգործության վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի մասին Վճռաբեկ դատարանի երեկվա կայացրած որոշմանն այսպես արձագանքեց իրավաբան Վարդան Պողոսյանը: Դատարանը, ինչպես միշտ, հանուն Հայաստանի Հանրապետության որոշեց Ր. Հովհաննիսյանի բողոքը բավարարել մասնակի. «Բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 17.01.03թ. վճռի՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի 10.08.01թ. 907 հրամանագրում փոփոխություն կատարելը պարտավորեցնելու պահանջի մասը, եւ այդ մասով
«Փետրվարյան փորձությունը չանցանք»
«Փետրվարյան փորձությունը չանցանք» Երեկ «Ինտերնյուս» ՀԿ տնօրեն Վիլյամ Կանտը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ: «Ինտերնյուսը» պարսավում է բռնության եւ ոտնահարման դեպքերը, հատկապես, եթե դրանք ուղղված են լրատվամիջոցների դեմ։ Ընտրությունների հետ կապված վերջին դեպքերը ստիպեցին մեզ ուշադրություն դարձնել լրագրողական պրոբլեմներին։ Այս դեպքերը լուրջ խոչընդոտ են Հայաստանում քաղաքացիական հասարակության համար։ Ես մտավախություններ ունեմ, որ խիստ
ՀՈՒՅՍԸ ԾԱԽՈՒՄ ԵՆ ՎԵՐՋԻՆԸ
ՀՈՒՅՍԸ ԾԱԽՈՒՄ ԵՆ ՎԵՐՋԻՆԸ Ընտրակաշառքի տեսականին ընդլայնվել է՝ պահանջարկին համապատասխան։ Մարդիկ սովորել են վերցնել ընտրակաշառքի ցանկացած տեսակ ու քվեարկել իրենց ուզածի պես՝ անկախ ստացածից։ Իսկ ա՞յս դեպքում։ Երեկվա մեր ահազանգը, թե Ռ. Քոչարյանի նախընտրական կենտրոնական շտաբում կաշառք են բաժանում՝ փողի տեսքով, արդեն օրիգինալ չէր։ Թեեւ քրեական օրենսգրքի տեսանկյունից այն, իհարկե, հետաքրքրություն ներկայացնում է։ Ազգային ակադեմիայում
«Պատերազմը դեռ չի ավարտվել»
«Պատերազմը դեռ չի ավարտվել» ՊՆ կոլեգիան հաստատեց այն, ինչ ասում էր Լեւոն Տեր172 Պետրոսյանը 5 տարի առաջ Հինգ տարի էր պետք, որպեսզի ոչ այլ ոք, քան Պաշտպանության նախարարության կոլեգիան հայտարարի այն, ինչ պնդում էր հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր172Պետրոսյանը 1997172ին։ Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ172որ տեսական պնդում չէր անում, այլ խիստ առարկայական ու բոլորին տեսանելի ու
Անհապաղ ազատ արձակել
Անհապաղ ազատ արձակել ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը կոչ է անում ազատ արձակել ընդդիմության քարոզարշավի մասնակիցներին, հարգել խաղաղ հանրահավաքներ անցկացնելու եւ արդար քաղաքական պայքարի իրավունքը ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում: ԱՄՆ Միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտը (ԱԺԻ) խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության քարոզարշավի մասնակիցների՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մարտի 5-ի ժամկետն անցնող վարչական
ՄԻՆՉԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼ
ՄԻՆՉԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼ Ներկայացնում ենք «Արմատ» կազմակերպության անդամ, ԱԱՆ նախկին փոխնախարար եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Տիգրան Սեդրակյանի դիտարկումները ընտրությունների վերաբերյալ: Վերջինիս դիտարկմամբ, փետրվարի 19-ի ընտրությունները անկախ Հայաստանի պատմության մեջ ամենահակաժողովրդավարական ընտրություններն էին, որի ընթացքում անօրինականություններն ու բռնությունները հասել են անհավանական չափերի: Ըստ պրն Սեդրակյանի՝ ընտրությունների արդեն առաջին փուլը ցույց տվեց, որ Քոչարյանի
Արտաշատը՝ թեժ գոտի
Արտաշատը՝ թեժ գոտի Նախագահի ընտրության առաջին փուլի արդյունքները վկայում են, թե առավել կոպիտ ընտրախախտումները կատարվել են հատկապես Էջմիածնում, Աբովյանում եւ Արտաշատում, որոնց դիտորդներն առանձնահատուկ ուշադրություն պիտի դարձնեն երկրորդ փուլում: Առանձնացնենք այն տվյալներն Արտաշատի վերաբերյալ, որ մեզ հայտնի են դարձել բազմաթիվ ահազանգերի հետեւանքով: Շահումյան գյուղում ընտրակեղծիքները ղեկավարում է զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի օգնական Կարո Կարապետյանը, որը
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է 150 ՀԱԶԱՐ ՁԱՅՆ»
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է 150 ՀԱԶԱՐ ՁԱՅՆ» Սահմանադրական դատարանում Արտաշես Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ Աղասի Արշակյանի ներկայացրած փաստերը վկայում են, թե սխալվում են նրանք, ովքեր ենթադրում են, թե նախագահի այս նախկին թեկնածուի դիմում-բողոքը կարող է ունենալ միայն բարոյական եւ ոչ իրավական նշանակություն: Աղասի Արշակյանի այդ փաստերից ամենաբնութագրականն այս մեկն էր: Մարտունու Գեղահովիտ գյուղի թիվ 31/0855 ընտրատեղամասում փետրվարի
Իզուր տեղը թուղթ են փչացնում
Իզուր տեղը թուղթ են փչացնում Նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ մամուլն արդեն գրել էր, որ իշխանությունը տպագրել է մոտ կես միլիոն հավելյալ քվեաթերթիկներ, որոնք բաժանվել էին տեղամասերում հանձնաժողովների նախագահներին, իշխանամետ անդամներին, Քոչարյանի վստահված անձանց, շտաբներին եւ ընտրակեղծարար ավազակախմբերին: Ի դեպ, կրկին նշեմ, որ քվեաթերթիկների հավելյալ տպաքանակ տպելը քրեական հանցագործություն է, որի համար, սակայն, հասկանալի պատճառներով,
«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»
«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ» Հարցազրույց Ստեփան Դեմիրճյանի հետ -Ինչպե՞ս եք գնահատում փետրվարի 19-ի ընտրությունները: – Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն անցան բացահայտ կեղծիքներով, օրինախախտումներով, ինչպես նաեւ բռնություններով: Մինչեւ օրս որեւէ մեկը այդ ամենի համար պատասխան չի տվել: Ձերբակալվում են մեր շտաբների անդամները, վստահված անձինք, մարդիկ, ովքեր վճռականորեն պայքարում էին կեղծիքների դեմ: Սա է այսօրվա վիճակը~ նույնիսկ
Արդարության խոստումը՝ վաղվա հուշ
Արդարության խոստումը՝ վաղվա հուշ ՀՀ նախագահական ընտրությունների այս օրերին մթնոլորտն այնքան է ծամածռվել, որ այսօր «բոլորին դեմ» քվեարկությունն էլ համարվում է որեւէ կողմի միտվածություն: Այսինքն, երբ ասում ես, որ ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը միակ արժանի թեկնածուն չէ եւ չի կարող լինել, ապա որակվում ես որպես Քոչարյանի պաշտպան: Քանի որ վերջերս մոդա է դարձել արտասահմանյան
ԱՆԻՄԱՍՏ ՃԻԳԵՐ
ԱՆԻՄԱՍՏ ՃԻԳԵՐ Կեղծիքների եռաստիճան համակարգ Ռոբերտ Քոչարյանը շրջում է իր ենթաշտաբներով եւ ոգեւորում իր շտաբականներին /որոնցից մեծ մասը միջին տրամաչափի պաշտոնյաներ են/: Քարոզչությունն այլեւս նահանջել է երկրորդ պլան: Կարեւորը հիմա վարչական աշխատանքն է՝ երկրորդ փուլի ընտրակեղծիքներին նախապատրաստվելը: Ոգեւորելու հիմնական իմաստը հետեւյալն է՝ մի վարանեք, տղաներ, լցրեք քվեատուփերի մեջ իմ կեղծ թերթիկները, ինչքան որ պետք է,
Երգահան փոխգնդապետը «հրամայում» է
Երգահան փոխգնդապետը «հրամայում» է «Զգույշ խաղացեք մարդկանց հոգու հետ։ Առաջին հայացքից պարզ թվացող երգարվեստի հետ խաղ մի արեք։ Այն մեծ իշխանություն ունի մարդկային հոգու վրա»,- «հրամայում» է պաշտոնաթող փոխգնդապետ, երգահան Ռաֆայել Աբրահամյանը։ Թեպետ մեր երգարվեստը հազարամյակների քննություն է բռնել, բայց, ըստ երգահանի. «Այսօր հաստատ վերանայման պահանջ է հարուցում»։ Ավելին, նա գտնում է, որ արժե վերանայել
ԵՀՈՎԱԿԱՆ ԽԱՂԵՐ
ԵՀՈՎԱԿԱՆ ԽԱՂԵՐ «Եհովայի վկաները, դռնեդուռ ընկած, մարդկանց քարոզում են քվեարկության չգնալ»։ Խմբագրություն ահազանգած կինը իր հաղորդած տեղեկության վերաբերյալ շտապեց նաեւ համապատասխան մեկնաբանություններ անել. «Դրանք հավանաբար գործող իշխանությունների հովանավորությամբ են այս օրերին ընտրազանգվածի շրջանում նման քարոզչություն իրականացնում, որպեսզի չգնացողների փոխարեն քվեարկեն հօգուտ գործող նախագահի»։ Ըստ էության, «Եհովայի վկաներ» աղանդը ներմուծված է դրսից եւ, ինչպես ցանկացած աղանդ,
ՀՀ-ում ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների քանակի վերաբերյալ
ՀՀ-ում ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների քանակի վերաբերյալ Վերլուծությունը հիմնված է ՀՀ 1996, 1998 մարտ, 1998 ապրիլ, տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ 1999-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների պաշտոնական տվյալների, ինչպես նաեւ ԿԸՀ 2002 թվականի օգոստոսի 12-ի N7/6 որոշման մեջ՝ ՀՀ-ում ընտրողների քանակի վերաբերյալ տվյալների եւ ԿԸՀ կողմից ՀՀ ընտրողների ընդհանուր քանակի վերաբերյալ հրապարակված տվյալների վրա: Կից
Երկուստեք խանգարում են
Երկուստեք խանգարում են Ժողովրդավարությանը բնորոշ չափանիշներից մեկը հասարակական կարծիքի ազդեցությունն է պետության կառավարման ու կազմակերպման գործընթացի վրա։ Որքան կարեւորվում է հասարակական կարծիքը, այդքան մեծ է հասարակության ազդեցությունը երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։ Մեզանում կա այն տպավորությունը, թե հասարակական կարծիքի ձեւավորման ուղղությամբ միայն ընդդիմության կողմից է աշխատանք կատարվում, իսկ իշխանությունները հասարակական կարծիքի մասին հիշում են միայն
ՉԱՂԱՐՏԵՆՔ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ
ՉԱՂԱՐՏԵՆՔ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ Ֆրանսիացի մեծ փիլիսոփա Վիկտոր Հյուգոն կարեւորելով ուսուցչի դերը հասարակության կայացման գործընթացում, նրբանկատորեն նկատել է, որ ապագան դպրոցական ուսուցչի ձեռքում է։ Այսօր էլ վկայակոչելով մեծ փիլիսոփայի խոսքերը, կարող ենք ասել, որ հասարակական կտավի ամենացայտուն վրձնահարվածը դպրոցական ուսուցչինն է։ Ուսուցչի ուղղակի ներգործության ազդեցությամբ է ձեւավորվում երեխայի բարոյական դիմանկարը։ Այսօր ուսուցիչ-աշակերտ միջանձնային հարաբերություններում երեւան են եկել
Թելադրել են «վերեւից»
Թելադրել են «վերեւից» Այսօր ՀԺԿ-ն պահանջ-պայման է դրել՝ կալանքից ազատել հանրահավաքի 100-ից ավելի մասնակիցներին։ Օրենքի ո՞ր տառով է հիմնավորված այդ պահանջը՝ խնդրեցինք պարզաբանել Փաստաբանների միջազգային միության անդամ Հովիկ Արսենյանին։ «Ըստ էության, վարչական օրենսգիրքը թույլ է տալիս, որ վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվի վարչական տույժ 10-15 օրով, եթե դատարանը նման որոշում է կայացնում,- ասաց նա,-


















































