Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների քանակի վերաբերյալ

Փետրվար 28,2003 00:00

ՀՀ-ում ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների քանակի վերաբերյալ Վերլուծությունը հիմնված է ՀՀ 1996, 1998 մարտ, 1998 ապրիլ, տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ 1999-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների պաշտոնական տվյալների, ինչպես նաեւ ԿԸՀ 2002 թվականի օգոստոսի 12-ի N7/6 որոշման մեջ՝ ՀՀ-ում ընտրողների քանակի վերաբերյալ տվյալների եւ ԿԸՀ կողմից ՀՀ ընտրողների ընդհանուր քանակի վերաբերյալ հրապարակված տվյալների վրա: Կից աղյուսակում տրված են այդ տվյալները եւ դրանց վրա հիմնված որոշ այլ գնահատականներ: Նախեւառաջ աչքի է ընկնում այն փաստը, որ բոլոր տարիներին ընտրողների քանակը (Աղյուսակում՝ 8220Ընդամենը ընտրողներ8221 տողը) էականորեն չի փոխվել: Այդ փաստն ընդունելի եւ հասկանալի կլիներ այն դեպքում, եթե որպես ՀՀ բնակչության քանակ ընդունում ենք ՀՀ բնակչության մասին ՀՀ Պետական վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալները, որոնց հիմքում ընկած են 1989 թվականի մարդահամարի տվյալները եւ հաշվարկված են դեմոգրաֆիական տենդենցների գնահատականների կիրառմամբ: Սակայն ՀՀ-ում 2001 թվականին կատարված մարդահամարի հրապարակված ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների քանակն է՝ 3200000 մարդ, որոնցից Հայաստանում է գտնվում ընդամենը 3020000 մարդ: (Չնայած բազմաթիվ էքսպերտային գնահատականներ վկայում են, որ Հայաստանում առկա բնակիչների քանակը տատանվում է 2,4 – 2,8 միլիոնի սահմաններում, սակայն տվյալ վերլուծությունում մենք հիմնվում ենք մարդահամարի ոչ պաշտոնական տվյալների վրա): Դիտարկենք 8220Ընտրողների տոկոսը8221 տողը: 82201996-82202002*8221 սյուներում ընտրողների քանակը տատանվում է բնակչության պաշտոնական քանակի 58,4 – 60,5%-ի սահմաններում: Սակայն 82202002**8221, 82202002***8221 եւ 822020038221 սյուներում այդ տոկոսը կտրուկ աճում է: Փաստորեն 2003 թ. հաշվարկային տվյալներից բխում է, որ եթե բնակչության առկա քանակը 3.0 միլիոն է, իսկ ընտրողների քանակը՝ 2,3 միլիոն, ապա ընտրելու իրավունք ունեցողները կազմում են ամբողջ բնակչության 76,7%-ը, որը դեմոգրաֆիական տեսակետից աբսուրդ է: (Չնայած Հայաստանում ծնելիությունն ընկել է, սակայն Հայաստանից բացակայողների մեծ մասը ընտրական տարիք ունեցող անձինք են:) Փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ չնայած բնակչության սեռա-տարիքային ստրուկտուրան աղավաղվել է, սակայն 18-ից բարձր տարիք ունեցողները կազմում են Հայաստանի բնակչության ոչ ավելի, քան 62,0%-ը: Այսպիսով՝ ընտրացուցակներում են գ տնվում 502200 մարդ (810000 * 0,62 = 502200), որոնք իրականում Հայաստանում չեն: Որոնցից 124000-ը (200000 * 0,62 = 124000) օրինականորեն են գտնվում ցուցակներում՝ քանի որ նրանք բացակայում են Հայաստանից՝ սակայն մնում են Հայաստանի քաղաքացի, իսկ 378200-ը (502200 – 124000 = 378000) այն մարդկանց քանակի գնահատականն է, որոնք անօրինական են գտնվում ընտրացուցակներում: Այսպիսով, ԿԸՀ հավաստիացումները, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացրել կարգի բերելու համար ընտրացուցակները՝ չեն համապատասխանում իրականությանը: Դեռ ավելին՝ այն փաստը, որ 1996-2003 թվականների բոլոր ընտրացուցակների շարքում՝ 2003 թվականի ընտրացուցակներում գտնվում են առավելագույն քանակով մարդիկ՝ ապացուցում է, որ ԿԸՀ-ն շարունակել է նախորդ ընտրությունների արատավոր պրակտիկան: Հաշվի առնելով, որ նախորդ ընտրություններում ընտրացուցակների «ավելցուկային» ընտրողները հանդիսացել են «ադմինիստրատիվ ռեսուրսի» կիրառման հիմնական թիրախը, հիմքեր կան ենթադրելու, որ այդ նույնը տեղի է ունեցել նաեւ 2003 թվականին նախագահական ընտրությունների առաջին փուլում: Փորձենք գնահատել այդ «ավելցուկային ձայների» քանակը: Ըստ 1996 թվականից տեղի ունեցած նախընտրական հետազոտությունների, ինչպես նաեւ post factum հետազոտությունների արդյունքների՝ Հայաստանում ընտրողների ակտիվությունը նախագահական ընտրությունների ժամանակ կազմում է միջին հաշվով՝ 65,0%: Գնահատենք՝ 2003 թվականի նախագահական ընտրություններին մասնակցած անձանց քանակն ամբողջ հանրապետությունում: Ընտրողների ընդհանուր քանակի գնահատականը՝ 3020000 * 0,62 = 1872400 (առկա բնակչության քանակը ըստ մարդահամարի՝ բազմապատկած 18-ից բարձր տարիք ունեցողների տոկոսով:) Ընտրությունների մասնակցած քաղաքացիների քանակը՝ ըստ փորձագիտական ընդհանրացված գնահատականի՝ 1872400 * 0,65 = 1217060 (ընտրական իրավունք ունեցողների քանակը բազմապատկած ընտրությունների մասնակցության միջին տոկոսով): Պետք է ենթադրել, որ 2003 թվականի փետրվարի 19-ին ընթացող առատ ձյունը կարող էր միայն նվազեցնել ընտրությունների մասնակցությունը, իսկ ընտրությունների հասարակական լարվածությունն ավելի բարձր չէր, քան՝ 1996 կամ 1998 թվականներինը: Մյուս կողմից՝ ըստ հեղինակի կատարած բազմակողմանի գնահատականների՝ 2002 թվականի օգոստոսի վերջին՝ Ռ. Քոչարյանն ուներ 25% կարգի պոտենցիալ ընտրազանգված: Ընդ որում՝ ընտրազանգվածի ընդարձակման իրական հնարավորություններն էին՝ մինչեւ 31,0%, իսկ ընտրազանգվածի կրճատման վտանգներն էին՝ մինչեւ 13,0%, այն դեպքում՝ եթե կոորդինացված ռազմավարություններով հանդես գային Ս. Դեմիրճյանը, Ա. Գեղամյանը եւ Ր. Հովհաննիսյանը, կամ՝ մինչեւ 18,2%, եթե Ր. Հովհաննիսյանի բացակայության դեպքում կոորդինացված ռազմավարություններ կիրառեին Ս. Դեմիրճյանն ու Ա. Գեղամյանը: Ա. Կարապետյանի գործոնն այդ ժամանակ հնարավոր չէր գնահատել, քանի որ 2002 թ. օգոստոսին նա չուներ բավարար «ճանաչելիություն»: Սակայն ինչ-խոսք, որ նրա գործոնը ազդել է ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Գեղամյանի ընտրազանգվածների վրա: Այսպիսով՝ ընտրողների «ավելցուկը» կազմում է՝ 1464093 – 1217060 = 247033 մարդ, որոնք բնականաբար «քվեարկել են» գործող նախագահի օգտին: Պետք է հաշվի առնել, որ մեր կողմից խախտումների քանակի գնահատականը նվազեցված է, քանի որ մենք ձեռնպահ ենք մնում այն գնահատականից, որ ընտրացուցակների ամբողջ «ավելցուկը», որը կազմում է 496000 մարդ (800000 * 0,62 = 496000), կարող էր քվեարկել Քոչարյանի օգտին (այդ դեպքում՝ 2003 թվականի ընտրությունների ակտիվությունը կիջներ մինչեւ բանական եւ սպասելի մակարդակը): Բացի այդ, բաց ենք թողնում խախտումներին վերաբերող այլ գնահատականները, որոնց հաշվարկի մեթոդաբանությունը բավական ծավալուն է եւ չի տեղավորվում լրագրային սահմաններում: Այսպիսով՝ Ռ. Քոչարյանի ստացած իրական ձայների քանակը կարող է լինել ոչ ավելի, քան՝ 707155 – 247033 = 460122: Իհարկե, սա չի փոխում նախագահական ընտրութունների երկրորդ փուլի մասնակիցների կազմը, սակայն ունի հսկայական ռազմավարական նշանակություն երկրորդ փուլի ստարտային բնութագրերի շարքում, այդ թվում՝ 1. Երկրորդ փուլի ընտրացուցակների ճշգրտում։ 2. ՀՀ ԿԸՀ-ի գործունեության գնահատական եւ համապատասխան կազմակերպչական լուծումներ։ 3. Հասարակայնության համար ընտրությունների պատկերի ճշգրտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել