Օրվա լրահոսը
ԻՆՉ ՏՈԿՈՍՆԵՐ ԵՆ ՆԿԱՐՎԵԼՈՒ
ԻՆՉ ՏՈԿՈՍՆԵՐ ԵՆ ՆԿԱՐՎԵԼՈՒ Մայիսի 25-ից հետո ԿԸՀ-ն կհրապարակի մոտավորապես հետեւյալ տոկոսները /թվերը կլորացրած են մինչեւ 5-ը/. «Հանրապետական» 172 35% ՀՅԴ 172 25% «Ազգային միաբանություն» 172 15% «Արդարություն» 172 10% «Օրինաց երկիր» 172 5% ՀՌԱԿ 172 5% «Հզոր Հայրենիք» 172 5% Բնականաբար, այդ պատկերը բավականին հեռու կլինի ընտրողների կամքի իրական արտահայտությունից: «Հանրապետականի» համար կլցոնեն ու
Ջազում միայն տղաներն են
Ջազում միայն տղաներն են Տվեք մուժիկին մի զույգ կոշիկ Սովորաբար նախընտրական քարոզարշավներին քաղաքական ուժերը մարզերում հանդիպումներ կազմակերպելու համար համապատասխան գրաֆիկ են սահմանում եւ իրենց հանդիպումները տեղավորում են հենց այդ շրջանակներում: Սակայն «Ազատական դաշինքի» հիմնադիր ԱԻՄ կուսակցությունը, պարզվում է, նոր ձեւ է սահմանել, եւ այն անվանում է «իմպրովիզային»: «Ազատական դաշինքի» շտաբի ղեկավար Հակոբ Յումուշադյանը մեզ տեղեկացրեց,
Կեցցե՛ հայ աշխատավորը
Երեկ Մարզահամերգային համալիրում Գրանդ Հոլդինգի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվել է աշխատավորների օրը՝ Մայիսի 1-ը: Աշխատանքի միջազգային օրվա տոնակատարությունը նորանկախ Հայաստանում պետական մակարդակով վերականգվել է 2000 թվականից՝ հայրենական խոշոր արտադրողներից՝ Գրանդ Հոլդինգի հիմնադիր Հրանտ Վարդանյանի շնորհիվ: 2000 թվականից ի վեր, ամեն տարի հայ աշխատավորի տոնը Գրանդ Հոլդինգի 7 հազար աշխատողները նշում են միասին Մարզահամերգային համալիրի մեծ
ՍԱՀՄԱՆ ԳԾԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ
ՍԱՀՄԱՆ ԳԾԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Ռոբերտ Քոչարյանը մի առիթով «Գերմանական ալիք» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իր իշխանության օրոք ընդդիմադիր ոչ մի լրագրողի թանին թթու ասող չի եղել, թե նրանցից որեւէ մեկի նկատմամբ ոտնձգություն չի եղել: Չգիտես՝ «ՉԻ» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանի դեմ ապրիլի 29-ին կատարված բռնարարքը հետին թվով «սխալների ուղղո՞ւմ»
ՀՀԿ-Ն ԳԵՂԵՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ ՉԻ ՀՆՉԵՑՆՈՒՄ
ՀՀԿ-Ն ԳԵՂԵՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ ՉԻ ՀՆՉԵՑՆՈՒՄ Երեկ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀԿ-ի՝ քարոզարշավի ընթացքում որդեգրած սկզբունքին հավատարիմ, ներկայացրեց հանձնաժողովի ապագա իրատեսական ծրագրերը՝ միաժամանակ հիշեցնելով անցյալի բեղմնավոր աշխատանքը: «Հանձնաժողովը սերտ համագործակցելով համապատասխան նախարարությունների եւ վարչապետի հետ անմիջականորեն, իր որոշակի ներդրումն ունի այն տնտեսական աճի մեջ, որ առկա
«ՀԱՅԸ ԵՍ ՉԵՄ, ԴՈՒ ԵՍ»
«ՀԱՅԸ ԵՍ ՉԵՄ, ԴՈՒ ԵՍ» Եթե ուզում ես հասցնել մահացու վիրավորանք, պետք է հակառակորդիդ հայ անվանես: Դատելով Ադրբեջանում պարբերաբար ահագնացող ներքաղաքական պայքարի ոճից, այս երկրի տարբեր ուժեր որպես կոմպրոմատ սկսում են հայկական արմատներ փնտրել իրենց ոխերիմ թշնամիների գենետիկայի մեջ: Մեկ շաբաթ է, ինչ տարածված այս զբաղմունքի զոհն են դարձել նաեւ ադրբեջանցի իրավապաշտպանները՝ Խաղաղության եւ ժողովրդավարության
Հին սխալները հարյուրապատկվեցին
Հին սխալները հարյուրապատկվեցին «Այնպիսի քաղաքական ուժը, ինչպիսին Հայոց համազգային շարժումն է, իրավունք ունի, ավելին, պարտավորված է, նաեւ՝ հնարավորություն ունի Հայաստանը վերադարձնել այն ուղուն, ինչին հասել էինք 90-ականների կեսերին, երբ մեր երկիրը ժողովրդավարության կղզյակ էր համարվում»,- մեզ հետ զրույցում ընդգծեց ՀՀՇ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Մանուկյանը։ Ըստ վերջինիս, «Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական դաշտը եւ
ԲԵՔՀԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՁԱՅՆ Է
ԲԵՔՀԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՁԱՅՆ Է Ֆուտբոլասերներն արդեն տեղյակ են, որ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» հանդիպումից հետո, երբ դաշտի տերերը հաղթեցին 4։3 հաշվով, բայց երկու խաղերի արդյունքով դուրս մնացին հետագա պայքարից, անգլիացիների լեգենդար կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն իր գործակալին հանձնարարել է բանակցություններ սկսել «Ռեալի» ղեկավարության հետ, իր՝ արքայական ակումբ տեղափոխվելու համար։ Արտասահմանյան լրատվամիջոցները,
Շփոթ՝ նույնանունությունից
Շփոթ՝ նույնանունությունից «Արդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը որոշել է ակտիվ քարոզարշավ սկսել եկող շաբաթվանից։ Կազմակերպությունը կայցելի Գյումրի, Սյունիք։ Նախատեսված են հանդիպումներ հասարակական կազմակերպությունների ղեկավարների, պատերազմի վետերանների ու գիտնականների հետ։ Իսկ մինչ այդ, «Արդարությունը» նախնական հանդիպումներ է ունեցել Գյումրիի ու Եղվարդի մտավորականության հետ, հասցրել է նաեւ հովանավորել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Գյումրու առաջնությունը։ Ընտրազանգվածի հետ նախնական շփումների արդյունքում
Օլիգարխ եւ ֆյուրեր չունեն
Օլիգարխ եւ ֆյուրեր չունեն «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը մինչ շրջայցեր կատարելը երեկ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Քաղաքական թիմը ներկայացնում էին խորհրդի համակարգող, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանն ու ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Ասլանյանը։ «Որո՞նք են քաղաքական այս ուժի առանձնահատկությունները» հարցով էլ սկսվեց հանդիպումը։ Ա. Դարբինյանի ներկայացմամբ, դաշինքը հայ մտավորականության ներկայացուցիչն
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ Հանրապետականները՝ Կոտայքի մարզում Պարզվում է՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ստ. Դեմիրճյանը միակը չէ, ով գիտե, թե ինչ է անելու, ինչպես է անելու եւ ումով է անելու: «Մենք գիտենք՝ ինչպես ենք անում, գիտենք՝ փողը որտեղից է գալու եւ պատասխանատուներին էլ գիտենք՝ ով է անելու»,- երեկ Առինջ գյուղում հայտարարեց ՀՀԿ առաջնորդ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ խոստանալով
Ելակետը սպառողն է
Ելակետը սպառողն է «Տնտեսությունը մեխանիզմ է հանրության համար բարեկեցիկ կյանք ապահովելու»,- ասում է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը։ Ըստ այդմ էլ, վերջինիս կարծիքով, տնտեսական քաղաքականությունը պետք է ծառայի մարդուն, ոչ թե հակառակը։ Իսկ պետության խնդիրը ՔԴՄ նախագահը տեսնում է ոչ թե տնտեսական կյանքին ուղղակի միջամտությամբ, այլ «ազատ մրցակցությունը եւ առաջարկի ու պահանջարկի վրա խարսխված գնագոյացումը
ԽՆԴԻՐՆԵՐԸ «ՉԼՈԻԾՈՒԿ», ՊԱՇԱՐՆԵՐԸ՝ «ՊՐԾՈՒԿ»
ԽՆԴԻՐՆԵՐԸ «ՉԼՈԻԾՈՒԿ», ՊԱՇԱՐՆԵՐԸ՝ «ՊՐԾՈՒԿ» Սեւանի շրջանի գյուղերում գարունն ուշացել է մեկ ամսով Սեւանի Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր եւ մի քանի այլ գյուղեր, բացի Գեղարքունիքի ցանկացած գյուղին բնորոշ մյուս բոլոր պրոբլեմներից, ունեն մի ընդհանուր խնդիր՝ «ծով» չունեն։ Այդ պատճառով այդ գյուղերի բնակիչները չեն կարողանում օգտվել, իրենց բնորոշմամբ՝ «ծովի» բարիքներից։ Ծաղկունքում գյուղացիները պատմում էին, որ վերջերս
ՆՈՐ ԱԼՅԱՆՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ԱԼՅԱՆՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ «Պետք է փորձենք տարածաշրջանային նոր համակարգ ստեղծելով ուժեղացնենք տարածաշրջանային վստահության մթնոլորտը»,- երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Քամալ Խարազին։ Լրագրողի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական տարածաշրջանային նոր ալյանս ստեղծելու հավակնությունը, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը օրերն են հաշվում այդ կառույցին
ՀՅԴ-Ի ՊԱՏՎԵ՞ՐՆ Է
ՀՅԴ-Ի ՊԱՏՎԵ՞ՐՆ Է Երեկ Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության եւ խորհրդի համատեղ նիստերում քննարկվել է «ՀՀ Սահմանադրություն. փոփոխություններով» հանրաքվեի դրված փաստաթուղթը, եւ հանգել են այն եզրակացության, որ այն «իրականում ոչ թե փոփոխություններ, այլ գործող Սահմանադրության նենգափոխումն է»։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀՇ առաջին դեմքերը՝ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ, լրագրողներին ներկայացրին կուսակցության տեսակետները՝ հայտարարության տեսքով։ Վերջինում մասնավորապես
ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ
ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ քրգործ հարուցելու մասին մեր պարզ հարցը երեկ այդպես էլ պատասխան չգտավ իրավասու մարմիններում։ Տեղեկատվության «մատչելիության» այս վառ օրինակը բաղկացած էր չորս դրվագից։ 1. Գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Գուրգեն Ամբարյան. «Դիմեք Կենտրոնի դատախազություն։ Այնտեղի ոստիկանությունն է զբաղվում»։ 2. Կենտրոն համայնքի դատախազ Վահրամ
Նորից ամպեր են կուտակվել
Նորից ամպեր են կուտակվել ՀԿԿ-ն դատի է տվել «Չորրորդ իշխանությանը» Կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան եւ պահանջում է «անհապաղ պարտավորեցնել հերքել 04.03.03թ. «Ծտի խելքով կուսակցությունը» եւ 25.03.03թ. «Սերժի ցուցակն ու Վալոդի մարտի 8-ը» հոդվածներում հրապարակված եւ դատաքննության առարկա հանդիսացող ՀԿԿ եւ իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող բոլոր
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ Սուրեն Սուրենյանցը բանավիճում է «Ազգային միաբանության» գաղափարախոսի հետ «Ազգային միաբանության» գաղափարախոս Հմայակ Հովհաննիսյանը, որին որպես այդպիսին ամենայն լրջությամբ ընդունում է նաեւ Արտաշես Գեղամյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանին եւ ընդդիմությանը մի շարք մեղադրանքներ էր հասցեագրել՝ վկայակոչելով Ա. Բազեյանի՝ մեր թերթին տված հարցազրույցը: Վերլուծելով Ա. Բազեյանի հայտարարությունը, թե՝ նախագահական ընտրությունների ո՛չ 1-ին, ո՛չ 2-րդ
ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ ՈՉԻՆՉ
ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ ՈՉԻՆՉ Երեկ հրավիրված ասուլիսում ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրին տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ իրենց վերջնական զեկույցը կհրապարակվի այսօր՝ ինտերնետային պաշտոնական էջում: Իսկ խորհրդարանական ընտրարշավի առնչությամբ Ռոբերտ Բերրին հույս հայտնեց, թե հնարավորություն կունենան եզրակացնել, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին ու ՀՀ օրենքներին: Լրագրողներից մեկի հարցին, թե որտեղի՞ց
ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ
ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախաձեռնությամբ երեկ անցկացվեց սեմինար-կլոր սեղան՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման (համատիրության) մասին օրենսդրություն. նոր ռազմավարության որոնումներ» թեմայով։ «Համատիրությունների նախագահների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց «Համատիրությունների զարգացման ռազմավարության եւ համապատասխան օրենսդրության հայեցակարգ» վերնագրով իրենց մշակած փաստաթուղթը։ Հեղինակների համոզմամբ, «առաջակվող հայեցակարգի հիման վրա մշակվող օրենսդրությունը կարող է գործող օրենքների համեմատությամբ հետեւյալ առավելություններն
ՓՈՐՁԱՐԿՎԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ՓՈՐՁԱՐԿՎԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ Ապրիլի 30-ը ՈՒԵՖԱ-ի խաղացանկում ընկերական հանդիպումների օր է: Այսօր եվրոպական խաղադաշտերում ազգային հավաքականների մակարդակով կանցկացվեն հանդիպումներ։ Մասնավորապես, եվրոպական ընտրական 6-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի մրցակիցները՝ Ուկրաինան եւ Իսպանիան կմրցեն համապատասխանաբար Դանիայի եւ Էկվադորի ընտրանիների հետ։ Քանի որ Հայաստանի հավաքականին չհաջողվեց անցկացնել այդպիսի հանդիպում, երեկ կազմակերպվեց երկկողմանի խաղ մեր ընտրանիների թեկնածուների միջեւ,
Մեծ «mercie» փորձագետներին
Մեծ «mercie» փորձագետներին Երեկ մամլո ասուլիս հրավիրած մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի հյուրերն էին՝ Եվրախորհրդի մշակույթի կոմիտեի փորձագետներ Թերի Սանդելը, Ժան Պետոն, Դոլինա Բոդեան։ Փորձագետների Հայաստան ժամանելու նպատակն էր ստուգել, թե 2000թ. հետո (երբ Հայաստանն իր առաջին ազգային զեկույցը ներկայացրեց Եվրախորհրդին) ինչ զարգացում է ապրել մեր երկրում մշակութային քաղաքականությունը։ «Մեզ համար անչափ կարեւոր է իրականացնել մշակութային
ԼՐԱՏՎԱԿԱՆ ՔԱՂՑԸ ՉԻ ՀԱԳԵՑՎՈՒՄ
ԼՐԱՏՎԱԿԱՆ ՔԱՂՑԸ ՉԻ ՀԱԳԵՑՎՈՒՄ Բոլոր երկրներում անցկացվում են ուսումնասիրություններ, որոնք նպատակ ունեն պարզելու այս կամ այն հեռուստաալիքի լսարանը։ Երեւանում հետաքրքիր արդյունքներ է գրանցել «Խորհուրդ» մարքեթինգային-խորհրդատվական ընկերությունը։ Ընկերության աշխատակիցներն արդեն մշակված համակարգչային ծրագրով ընտրել են պատահական հեռախոսահամարներ ու զանգահարել քաղաքացիներին։ Նրանց ընդամենը մեկ հարց է տրվել՝ «Ո՞ր հեռուստաալիքն եք դիտում»։ Կիրառվել է նաեւ օրագրային ուսումնասիրությունների մեթոդը,
Կարգը սահմանվել է 1988թ. ՍՍՀՄ օրենքո՞վ
Կարգը սահմանվել է 1988թ. ՍՍՀՄ օրենքո՞վ Ուստի եւ դատարանների նախագահների խորհուրդը եզրակացրել է, որ հանրահավաքներին եւ երթերին մասնակցելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին դատական որոշումներն օրինական եւ հիմնավորված են: Դատարանների նախագահների խորհուրդը ապրիլի 25-ին կայացրած որոշմամբ անհիմն ու բնագավառը կարգավորող օրենսդրության թյուրըմբռնման հետեւանք է համարել մամուլում արտահայտված այն տեսակետը, թե «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 180
ՏՆՕՐԵՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ՏՆՕՐԵՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ Սակայն դատական ակտերի հարկադիր կատարողներն ինչպե՞ս կկարողանան իրականացնել այդ որոշումը Սպարտակ Սահակյանը տրանսպորտային գործունեության ոլորտում է 1983-ից։ 1991-99թթ. աշխատել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ եւ, ինչպես ինքն է ասում՝ «գերազանց» տիրապետում է «իր զբաղեցրած պաշտոնին»։ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Երվանդ Զախարյանի հրամանով նշանակվում է «Գյումրի ուղեւորատար ավտոտրանսպորտային» (ՈՒԱՏ)
Հացաթխման արտադրամասը վնասում է առողջությանը
Հացաթխման արտադրամասը վնասում է առողջությանը «Տարիներ շարունակ մեր բնակարանի օդափոխության խողովակից այրվածի, խանձածի տհաճ հոտեր են գալիս եւ ծխով լցնում բնակարանը»,- պատմում է Չեխովի թիվ 10 շենքի 148 բնակարանի բնակչուհի Անահիտ Ալավերդյանը: 1998թ-ից բարձրահարկ շենքի նկուղում գործում է «Դավիթ եւ Քոչարյաններ» ընկերությանը պատկանող հացաթխման արտադրամասը, որտեղից թթխմորի արտանետումը Ա. Ալավերդյանի ընդհանուր առողջական վիճակի վատթարացում է
«ՁԳՁԳՈՒՄՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԻՄՆՈՎԻՆ ՔԱՆԴԵԼ «Ա1+»-Ը»
«ՁԳՁԳՈՒՄՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԻՄՆՈՎԻՆ ՔԱՆԴԵԼ «Ա1+»-Ը» Վճռաբեկ դատարանն ապրիլի 25-ին Ազգային հանձնաժողովի դեմ 5 հեռուստաընկերությունների բողոքի քննությունը հետաձգեց մինչեւ մայիսի 8-ը՝ կողմերին հնարավորություն տալով մինչ այդ հաշտության համաձայնագիր կնքել մրցույթի բոլոր մասնակիցների մասնակցությամբ: Պատճառաբանությունը, որ ներկայացրեց Վճռաբեկ դատարանի Տնտեսական եւ քաղաքացիական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանը՝ «մրցույթի հետագա ձգձգումներից խուսափելու համար», թվում է բավական ազնիվ:
ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ ԳՐԱՆՑՎԵՑ
ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ ԳՐԱՆՑՎԵՑ Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Գայանե Կարախանյան) վճռեց «ՀՀ ԿԸՀ-ի 2003 թ. ապրիլի 20-ի թիվ 102 ա որոշումը ճանաչել անվավեր եւ Աղասի Արշակյանին համարել գրանցված «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ընտրական ցուցակում։ Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման»։ Նկատենք, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների
«Պրոցեսը սկսել է նախագահը»
«Պրոցեսը սկսել է նախագահը» Երեկ մամուլի ազգային ակումբի հյուրը ՀՀ նախագահին կից Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանն էր, որը լրագրողներին ներկայացրեց հանրաքվեի դրված նախագծի որոշ կետեր, ենթակետեր, ինչպես նաեւ այլ երկրների փորձը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ փորձում էին պրն Հարությունյանից ճշտել, թե ինչ սպասելիքներ ունի՝ հանրաքվեի դրվելիք տարբերակը կընդունվի՞ հանրության կողմից, թե՞ կմերժվի, կամ, ի
ԴԱՍԱԿԱՆՆԵՐ, ՆՈՐԱՑՎԱԾՆԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄՆԵՐ
ԴԱՍԱԿԱՆՆԵՐ, ՆՈՐԱՑՎԱԾՆԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄՆԵՐ Չկայացած դաշինքի հետքերով «Մենք շատ կցանկանայինք 3-4 կոմկուսներով գնալ ընտրությունների, սակայն նրանցից 2-ը գնում են իրենց դրոշով, մենք՝ դաշինքով: Ընտրությունների շեմին ամեն մի կուսակցություն փորձում է միայնակ գնալ, որպեսզի ինքը մենակ իր գաղափարներով ներկայացված լինի: Սա նախընտրական տակտիկա է»,- ասում է ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ ավելացնելով, որ կոմունիստների հետ ԱԺ ընտրություններին ձախ


















































