Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ՏՈԿՈՍՆԵՐ ԵՆ ՆԿԱՐՎԵԼՈՒ

Մայիս 02,2003 00:00

ԻՆՉ ՏՈԿՈՍՆԵՐ ԵՆ ՆԿԱՐՎԵԼՈՒ Մայիսի 25-ից հետո ԿԸՀ-ն կհրապարակի մոտավորապես հետեւյալ տոկոսները /թվերը կլորացրած են մինչեւ 5-ը/. «Հանրապետական» 172 35% ՀՅԴ 172 25% «Ազգային միաբանություն» 172 15% «Արդարություն» 172 10% «Օրինաց երկիր» 172 5% ՀՌԱԿ 172 5% «Հզոր Հայրենիք» 172 5% Բնականաբար, այդ պատկերը բավականին հեռու կլինի ընտրողների կամքի իրական արտահայտությունից: «Հանրապետականի» համար կլցոնեն ու կնկարեն շատ-շատ, ահավոր շատ՝ այդ կուսակցության իրական ձայներից մոտավորապես 7 անգամ ավելի: ՀՅԴ-ին «կշնորհվի» իր իրական ռեյթինգից 2 անգամ ավելի տոկոս: Գեղամյանը կստանա իր հալալ տոկոսները, եթե շարունակի կառավարել ընդդիմության իր խաղը: «Արդարությանը» կզրկեն իր ստացած ձայների 2/3-ից՝ մինչեւ ընտրությունները փորձելով ձերբակալել Արամ Զավենի Սարգսյանին, որովհետեւ առանց վերջինիս այդ մի ընդդիմությունը նույնպես ձեռնասուն դարձնելը /արդեն խորհրդարանում/ երկու ամսվա խնդիր է: «Օրինաց երկիրը» կզրկվի իր վաստակած ձայների կեսից՝ թեեւ քոչարյանական է, բայց կան ավելի մեծ ախորժակ ունեցող եւ ազդեցիկ քոչարյանականներ: 2-3 տոկոսով կձգեն ՀՌԱԿ-ն ու «Հզոր Հայրենիքը»: Առաջինը՝ հանուն հայ-ռուսական դարավոր եղբայրության, երկրորդը՝ որպես հարգանքի տուրք Սերժ Ազատիչին: Հետաքրքիր է, որ արդյունքները չկեղծելու դեպքում առաջին հնգյակը, միեւնույն է, կհայտնվեր խորհրդարանում՝ իհարկե, տոկոսների միանգամայն այլ հարաբերակցությամբ: Արդար ընտրությունների դեպքում լավ շանսեր կունենար մեկ այլ պոպուլիստական կուսակցություն՝ «Ժողովրդականը», որը Գեղամյանի եւ «Օրինաց երկրի» հետ միասին իր վրա է քաշում կոմունիստական, լյումպենացված էլեկտորատը: Սակայն այս դասավորության մեջ Կարապետիչը դժվար թե տեղ ունենա: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել