Օրվա լրահոսը
ԲՈՋՈԼՅԱՆ-2
ԲՈՋՈԼՅԱՆ-2 Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում էր Նինա Շիլինայի, Իվետա Ֆիլկովայի, Էդգար Ֆիլկովի, Ալեքսանդր Գասպարյանի եւ Արթուր Օգանեզովի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են հայրենիքի դավաճանության, դիվերսիայի եւ լրտեսության մեջ։ Նախագահողն էր դատավոր Գայանե Կարախանյանը։ Երեկվա նիստի ժամանակ ցուցմունքներ էր տալիս Էդգար Ֆիլկովը (նրա կինն էր Նինա Շիլինան)։ Նիստի
Հույզերի ու զգացմունքների ոլորտում է նաեւ կառավարությո՞ւնը
Հույզերի ու զգացմունքների ոլորտում է նաեւ կառավարությո՞ւնը ԱԺ ընդդիմադիր ուժերը շարունակ աղմուկ էին բարձրացնում, թե ՀՀ «Քրեական օրենսգրքից» չպետք է հանել մահապատիժ կիրառելու մասին դրույթը, սակայն երեկ ԱԺ-ում «Քրեական օրենսգիրքը» գործողության մեջ դնելու մասին» օրինագիծը քննարկելու ժամանակ դահլիճը դատարկ էր: Վերջում ներկա էին միայն երեք կոմունիստ պատգամավորներ: Չնայած ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շարքում է
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԱՂԲՅՈՒՐԻՑ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԱՂԲՅՈՒՐԻՑ Իզուր էին դաշնակցականները փորձում Սահմանադրությամբ վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը: Ուղղակի կարող էին վերստին դառնալ ընդդիմադիր եւ անմիջապես ձեռնմխելի կլինեին իրավապահների համար: Ապրիլի 9-ին Հանրային հեռուստաընկերության «Առաջին ծրագրի» հաղորդավարուհին՝ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հոլովակը դիտելուց հետո, չկարողացավ չհայտնել իր հիացմունքը. «Մենք շա՜տ ուրախ ենք, որ ապրում ենք նման ազատ ու ժողովրդավարական երկրում»: Նույն օրը մեր
ՆԱՀԱՆՋ
ՆԱՀԱՆՋ Ուզածները միայն ԱԺ մտնե՞լն էր Դեռ ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանում իշխանությունները հայտարարում էին, թե թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շուրջ համախմբված ուժերի ծավալած քարոզարշավն ուղղված է ոչ այնքան նախագահական, որքան ԱԺ ընտրությունների համար քաղաքական կապիտալի կուտակմանը: Գուցե դա պարզապես քարոզչություն էր, բայց նման գնահատականը, պարզվեց, ճշմարտությունից այնքան էլ հեռու չի: Իսկ այն իրականություն դարձրին հենց
ԱՆՃԱԿԱՏԱԳԻՐ ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
ԱՆՃԱԿԱՏԱԳԻՐ ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ Երեւանում կան շենքեր, որոնց հիմքերը դրվել են դեռ խորհրդային տարիներին եւ որոնք երեւանցիների համար իսկական պատուհաս են դարձել։ Խոսքս կիսակառույց բնակելի եւ ոչ բնակելի շենքերի մասին է, որոնք կարծես մոռացության են մատնվել համապատասխան մարմինների կողմից։ Դրանց թիվը, ըստ քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության տվյալների, հասնում է 200-ի։ Երբ խորհրդային պետությունը սկսեց փլուզվել,
ՖՈՒՏԲՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ
ՖՈՒՏԲՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ Համոզված է ազգային հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ, ռումինացի Միխայ Ստոյկիցան Իսպանիա-Հայաստան հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Ինյակի Սաեսը խոստովանեց. «Հայաստանի հավաքականը շատ գրագետ էր վարվում գնդակի հետ եւ առաջին խաղակեսը շատ բարձր մակարդակով անցկացրեց։ Մինչեւ ընդմիջում մեր թիմի գործողություններում պակասում էր հստակությունը։ Դաշտում մենք բավականին ծանր վիճակում էինք հայտնվել եւ
Օպերային ստուդիան Մոսկվայում
Օպերային ստուդիան Մոսկվայում Իբրեւ ինքնուրույն թատրոն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան ավելի քան քսան տարի լրացնում է կամերային օպերային ստեղծագործությունների պակասը մեր երաժշտական կյանքում։ Օրերս Մոսկվայի Վերդիան օպերային ընկերության դահլիճում կայացան օպերային ստուդիայի Յոզեֆ Հայդնի «Դեղագործը» եւ Դոմինիկո Չիմառոզայի «Նվագախմբի դիրիժորը» կամերային օպերաների ներկայացումները։ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր
ՆՈՐ ՏԻՊԻ ԻՆՔՆՈՒՍՈՒՅՑ
ՆՈՐ ՏԻՊԻ ԻՆՔՆՈՒՍՈՒՅՑ Էլեկտրոնային դասագրքի առավելությունները Եղած հայոց լեզվի ինքնուսույցներին ավելացել է եւս մեկը՝ էլեկտրոնային դասագիրք, որը հեղինակի՝ Սամվել Իսկանդարյանի խոսքով (համահեղինակ՝ Գրիգոր Վահանյան)՝ 15 տարվա աշխատանքի արդյունք է։ Համակարգչի միջոցով լեզու սովորելու համար նախատեսված այս ինքնուսույցը հասցեագրված է ինչպես ճակատագրի բերումով մեր ազգային լեզվին անհաղորդ մնացած հայերին, այնպես էլ ռուսախոս կամ անգլախոս օտարերկրացիներին, ովքեր
Մրցանակակիրների բախտը հանձնաժողովի ձեռքում է
Մրցանակակիրների բախտը հանձնաժողովի ձեռքում է Սեպտեմբերի 1-ին կունենանք 4144 պետպատվերով եւ 5646 վճարովի ուսանող Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանից միջազգային մրցույթներին մասնակցում եւ հաղթում են հիմնականում ֆիզիկա, մաթեմատիկա, արվեստ կամ ֆիզկուլտուրա մասնագիտությունների գծով: Այս մասին հայտնեց ԿԳ մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը՝ ներկայացնելով այն արտոնությունները, որոնք տրվում են առարկայական միջազգային մրցույթներին
ՄԱՀԱՊԱՏԻԺՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ՄԱՀԱՊԱՏԻԺՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է Մահապատժի մասին խոսելուց առաջ մի պահ հարկավոր է խոր շունչ քաշել եւ հասկանալ, որ մահապատիժ կիրառելու իրավունք՝ նշանակում է որեւէ մեկին կյանքից զրկելու իրավունք: Սա վերացական վեճ չէ եւ առնչվում է մարդու ամենագլխավոր, ամենահիմնական իրավունքին, բոլոր իրավունքների նախապայման իրավունքին՝ կյանքի իրավունքին, ապրելու, սեփական մեղքը հասկանալու, մեղանչելու, սեփական սխալները վերլուծելու, ուղղվելու հնարավորության
Երկուստեք ստեր
Երկուստեք ստեր Ավարտվում է Իրաքյան պատերազմի երրորդ շաբաթը: Ամերիկյան զորքերը երեկ կարողացել են գրավել Բաղդադի կենտրոնը, անգլիացիները հիմնականում վերահսկում են մեծությամբ երկրորդ՝ Բասրա քաղաքը: Ի սկզբանե պարզ էր, որ հակամարտող կողմերի ուժերը հավասար չեն: Մյուս կողմից՝ այնքան էլ անհավասար չեն, որ Իրաքը հանձնվի առանց լուրջ դիմադրության, իսկ անգլո-ամերիկացիները հաղթեն առանց բազմաթիվ զոհեր տալու: Վերջիններիս կորուստների
«ԱՆԻՄԱՍՏ ԿԼԻՆԵՐ ՄԻԱՅՆԱԿ ԲՈՅԿՈՏԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
«ԱՆԻՄԱՍՏ ԿԼԻՆԵՐ ՄԻԱՅՆԱԿ ԲՈՅԿՈՏԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» «Ընդդիմությունն ընդհանրապես պետք է բոյկոտեր ԱԺ ընտրությունները: Այսինքն՝ բոլոր այն ուժերը, որոնք գտնում են, որ նախագահական ընտրություններն անցել են խախտումներով՝ անկախ իրենց գաղափարական ուղղվածությունից, միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Ընդդիմությունը պետք է նման կոչ աներ»,- նկատեց ՀՀՇ վարչության անդամ Անդրանիկ Հովակիմյանը: Ու քանի որ նախագահական ընտրությունների գործընթացներին մասնակից բուն ընդդիմությունը՝ «Արդարություն»
«ԻՆԱԳՈՒՐԱՑԻԱՅԻՑ» ՀԵՏՈ
«ԻՆԱԳՈՒՐԱՑԻԱՅԻՑ» ՀԵՏՈ Ընդդիմությունն ու վերջինիս նախաձեռնած հանրահավաքներին մասնակցող մարդիկ արդեն անհամեմատ հանգիստ ու նույնիսկ սարկազմով են վերաբերվում այդ հանրահավաք-երթերից հետո իրենց ձերբակալելու վտանգին: Մարդիկ դրան սովորել են 2002-ի մայիսի 14-ից ի վեր, ու առավել եւս, 2003-ի փետրվարի 19-ից հետո: Ահավասիկ երեկ էլ տեղի ունեցած հանրահավաք-երթից հետո, որի ընթացքում ցուցարարների ու իրավապահների միջեւ կարճատեւ բախում էր
Երեկ նրանք երջանիկ են եղել
Երեկ նրանք երջանիկ են եղել Երբ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ առաջադրվում էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, հայ մտավորականների, նաեւ մարզիկների մի ստվար հատված անմիջապես միացավ այդ առաջադրմանը: Նախընտրական քարոզչության ընթացքում նրանցից ոմանք նաեւ հայտնվեցին Քոչարյանի գովազդային հոլովակներում: Երեկ վերջինիս երդման արարողությունն էր, ու մենք հարկ համարեցինք կրկին հիշել նրան սատարող մտավորականներից մի քանիսին ու ճշտել,
ԵՐԴՈՒՄ՝ ՆԳ ԶՈՐՔԵՐԻ ՍԵՂՄ ՕՂԱԿԻ ՄԵՋ
ԵՐԴՈՒՄ՝ ՆԳ ԶՈՐՔԵՐԻ ՍԵՂՄ ՕՂԱԿԻ ՄԵՋ Անգամ երեկ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության որոշ հրավիրյալներ էին խոստովանում, թե այդ արարողությունը պիտի հետաձգվեր՝ մինչեւ նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռը: Շրջապատված ոստիկաններով Երեկ առավոտից մեր ազատ ու ժողովրդավարական երկրում ոստիկանների հոծ շարքերը պաշարել էին անխտիր բոլոր փողոցները եւ նրբանցքները, որոնք տանում էին Հանրապետության հրապարակ: Նրանց պատնեշը կարելի
ԵՐԴՎԻ՛Ր, ԲԱՅՑ ՈՉ ՀԻՄԱ
ԵՐԴՎԻ՛Ր, ԲԱՅՑ ՈՉ ՀԻՄԱ «Հուպ տալու» գործընթացը շարունակվում է Ընդդիմության թեթեւ ձեռքով եւ ժողովրդական անհնազանդության արդյունքում Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությունը վերածվեց ուժային ակցիայի՝ զորքով, փշալարերով, զրահամեքենաներով, բոլոր կողմերից փակված երկրի գլխավոր հրապարակով, բռնարարքներով ու ձերբակալություններով, «ամոթ-ամոթ», «Քոչարյան, հեռացիր» վանկարկումներով։ Երեկ Մատենադարանի մոտ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի ունեցավ, մասնակիցներից շատերը անսալով նախորդ հանրահավաքում Արշակ Սադոյանի հնչեցրած
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՎԱԿՈՒՈՒՄ
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՎԱԿՈՒՈՒՄ «Տեղական ինքնակառավարման մարմիններում պատահական մարդիկ են հայտնվել։ Օրինակ, գյուղապետերից շատերն այնքան հեռու են մշակույթից, որ գտնում են, թե գյուղի կամ ավանի բյուջեն բավարար չէ գրադարան կամ մշակութային այլ օջախ պահելու համար։ Եվ գրչի մի հարվածով նրանք «լուծում» են այդ հարցը՝ մոռանալով, որ գյուղում նորից կարող է Սեւակ ծնվել։ Իսկ գրադարան չլինելու պատճառով կարող
«ԱրմենՏելը» պարտվեց
«ԱրմենՏելը» պարտվեց Մեկ տարի ընթացած դատավարության արդյունքում Հայհամակարգիչ-«ԱրմենՏել» «հակամարտությունն» ավարտվեց վերջինիս պարտությամբ։ Հայցադիմումի 8 պահանջներից 6-ը բավարարվել է ամբողջությամբ, երկուսը մերժվել է։ Հայհամակարգիչ կենտրոնի տնօրեն Վահրամ Մխիթարյանի խոսքերով՝ «այսօրինակ ելքի արդյունքում, երբ մեր հայցի 80%-ը դրական լուծում է ստացել, մեր երկրում ինտերնետ ծառայությունների որակը եւ ծավալը էական զարգացում կապրեն»։ Մասնավորապես՝ «ԱրմենՏելի» կողմից ապօրինի անջատումների ժամանակ
ՖՈՒՏԲՈԼԸ՝ ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎ
ՖՈՒՏԲՈԼԸ՝ ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎ Ֆուտբոլային տենդ Իսպանացիք, պարզապես, հիվանդ են ֆուտբոլով։ Նրանք ֆուտբոլին տրվում են կրքոտ ու անմնացորդ՝ անկախ տարիքից ու սեռից։ Ֆուտբոլիստն այնտեղ պաշտամունք է։ Ֆուտբոլասերներին հետաքրքրում է ամեն բան, ինչ վերաբերում կամ առնչվում է ֆուտբոլին։ Լեոնում բավական էր, որ մեր հավաքականին սպասարկող ավտոբուսը հայտնվեր հյուրանոցի մուտքի առջեւ, անմիջապես բազմություն էր հավաքվում՝ տեսնելու իրենց
«Յամ-Յամ»-ում հաճախորդներին չե՞ն սիրում
«Յամ-Յամ»-ում հաճախորդներին չե՞ն սիրում Բոլոր ժամանակներում էլ եղել են սրճարաններ, որոնք երեւանցիների սիրած վայրերից են եղել։ Այսօր էլ քիչ չեն սպասարկման օբյեկտները, սակայն հասարակության տարբեր շերտերի համար կան սրճարաններ, որոնցում յուրաքանչյուրը կարող է գտնել իր համար հաճելի մարդկային տեսակին, ծանոթանալ ու շփվել, լավ ժամանակ անցկացնել։ Դրանց թվին է պատկանում Մաշտոցի պողոտայի ու Մոսկովյան փողոցի հատման
ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ԲՌԻՈՒԹՅՈՒՆ
ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ԲՌԻՈՒԹՅՈՒՆ Հայաստանի տարբեր եւ բազմապիսի հիմնարկներում 65-ն անց մարդիկ վարչական պաշտոններ են զբաղեցնում: Օրենքով դա արգելված է: Ինքնին այդ օրենքն անձամբ ինձ վիճելի է թվում: Օրինակ, Ռուսաստանի աշխարհահռչակ Ժողովրդական պարի համույթի ղեկավար Իգոր Մոիսեեւը 95 տարեկան է, եւ ոչ մեկի մտքով չի անցնում նրան թոշակի ուղարկել: Եթե մարդը պահպանել է իր ստեղծագործական եւ մտավոր
Խնդիր չկա միայն թղթի վրա
Խնդիր չկա միայն թղթի վրա «Էրեբունցիները կարող են այլեւս չանհանգստանալ. շրջանի կրթահամակարգն այսուհետեւ զերծ կմնա այլախոհության, ասել է թե՝ ազնվության ու բարեխղճության ցանկացած դրսեւորումներից»,- ասվում է էլեկտրոնային փոստով «Առավոտին» հղված մի նամակում: «Առաջնորդվելով «մեզ ազնիվ տնօրեններ պետք չեն» կամ «ոչ մի ազնիվ տնօրեն՝ մեր երեխաներին կրթելու համար» կարգախոսներով, կրթության պատասխանատուները այլախոհ տնօրենին հեռացնելով զբաղեցրած պաշտոնից՝
ՋՈՒՐ՝ ԽԵԼՔԻ ԴԻՄԱՑ
ՋՈՒՐ՝ ԽԵԼՔԻ ԴԻՄԱՑ Կամ՝ «Ջուր եմ ծախում, սառը ջուր, իմ ուղեղով այս պուճուր» երգը՝ ՀՀ կառավարության երգչախմբի կատարմամբ «Կարկուլյատրով» կամ մի թուղթ ու մի գրիչ վերցնելով կատարենք հետեւյալ հաշվարկը: 1 խորանարդ լիտր (1000 լիտր) ջրի սակագինը Հայաստանի Հանրապետությունում 56 դրամ է, 1 ամսվա ջրի սակագինը 1 անձի համար սահմանված է 420 դրամ, ըստ որի. 1
«Շատ հավակնոտ նախագիծ է»
«Շատ հավակնոտ նախագիծ է» «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ասաց Շվեդիայի Հավասար իրավունքների օմբուդսմեն Քլաես Բորքստրոմը եւ շնորհավորեց հայաստանցիներին այն ունենալու կապակցությամբ։ Օրենքի նախագիծը երեկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում ներկայացրեց ԱԺ տնտեսագիտական վերլուծության վարչության պետի տեղակալ Արթուր Թամազյանը։ Նրա կարծիքով այն ներառում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին անհրաժեշտ բոլոր կետերը։ Այն ընդունվել է
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԴ ԵՍ ԵՄ»
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԴ ԵՍ ԵՄ» Դեռեւս նախագահական ընտրություններից ամիսներ առաջ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարում էր, որ այդ «խունտարշավին» ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանի զոհասեղանին մատուցվելու է որպես «ընծահավ»: Այսօր Դավիթ Հակոբյանը վստահ է, որ իր այդ կանխատեսումներն իրականություն են դարձել ու ընդդիմությունն իսկապես մատուցվել է որպես «ընծահավ», ինչը հետեւանք էր ընդդիմության «տակտիկական զինանոցի սնանկության ու
Ձեռքդ ե՛տ տար
Ձեռքդ ե՛տ տար Սահմանադրության վրայից Ոստիկանության բարձրաստիճանները հայտնեցին, թե թույլ չեն տալու, որ այսօր ընդդիմադիրները հավաքվեն: Ուստի ինչքան էլ այժմ Կառավարության նիստերի դահլիճը զարդարեն ու Ռոբերտ Քոչարյանին ողջունեն թմբկահարներն ու շեփորահարները՝ երդմնակալության այս արարողության համար էլ բնորոշ են լինելու այն «զարդարանքները», որ բնութագրական էին նախագահի ընտրության առաջին փուլից հետո սկսված ու մինչ օրս շարունակվող գործընթացների
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ Երբ իշխանամետ շրջանակներում քննարկվում է Ստ.Դեմիրճյանի դիմումը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու մասին, իմ զրուցակիցների գլխավոր փաստարկն է՝ ի՛նչ է, ուզում ես Դեմիրճյա՞նը պրեզիդենտ դառնա: Իմ պատասխանն է՝ ոչ: ՍԴ-ն բացարձակապես առաքելություն չունի Ստեփան Դեմիրճյանին նախագահ հռչակելու: Նա ընդամենը պետք է անօրինական ճանաչի տեղի ունեցած ընտրությունները, իսկ դրանում համոզված են բոլորը՝ առաջին դասարանի երեխայից սկսած
«Շատ մի ոգեւորվեք…»
«Շատ մի ոգեւորվեք…» Երեկ ՍԴ նիստում վերջապես սկսեցին հնչել հարցեր եւ պատասխաններ: Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչներին հարցեր ուղղեցին նախ պատասխանող կողմը, ապա ՍԴ դատավորները: Նիստն անցնում էր դատարանի բարյացակամության, Աշոտ Սարգսյանի անկաշկանդության եւ դահլիճին փոխանցված ինչ-որ համընդհանուր աշխուժության մթնոլորտում: Եղավ մի պահ, երբ /նոր ընտրությունների ժամկետի առնչությամբ/. «…այսինքն 15-ին ՍԴ-ն ճանաչի անվավեր, ուղիղ մայիսի 25-ին 40-րդ
Չզարթնեիր, լա՛ո
Չզարթնեիր, լա՛ո Երեկ ոստիկանություն է հրավիրվել անգամ այն կինը, որ Մայրության եւ գեղեցկության օրվա հանրահավաքին երգում էր «Զարթի՛ր, լաո»: ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը հայտնեց, որ ապրիլի 7-ին «Կանայք՝ ընդդեմ բռնությունների» երթ-հանրահավաքից հետո ձերբակալվել են աբովյանցի Զոյա Կարապետյանը եւ Ալիտա Սարդարյանը: Ի դեպ, վերջինս այն նույն կինն է, որին մարտի 17-ի հանրահավաքից հետո բերման էին
ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ԵՐԵՎՈ՞ՒՅԹ
ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ԵՐԵՎՈ՞ՒՅԹ «Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես կնախընտրեի, որ այդ արարողությունն աննկատ անցներ»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: – ՀՀ նախագահի ընտրություններից հետո մոտ մեկ ամիս անց ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը: – Մեզ մոտ փաստորեն ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չունեցան: Իշխանական համակարգը բռնի կերպով վերարտադրվեց: Իրականում


















































