Օրվա լրահոսը

ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Իսկ դատավարության փոխարեն՝ լսումներ Հանրահայտ մի հումոր կա, երբ ընդգծելու համար անձի գերքաղաքավարի լինելու փաստը, ասում են, որ վերարկուն պահարանում կախելիս անգամ պահարանի դուռը նախ թակում է, ապա թույլտվություն խնդրելուց հետո միայն այն կախում համապատասխան տեղից։ Մոտավորապես այսպիսի ենթատեքստով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի՝

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԵՎ ԹԱՐԳՄԱՆԻՉ Է

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԵՎ ԹԱՐԳՄԱՆԻՉ Է Ի՞նչ է նշանակում «short of international standarts» ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ կառավարության հարցուպատասխանի ժամանակ թարգմանչական հնարքներով փորձեց մեղմացնել միջազգային դիտորդների գնահատականները՝ մեր ընտրություների վերաբերյալ։ Շավարշ Քոչարյանը հետաքրքրվում էր՝ նրանց խիստ գնահատականը նախագահի ընտրություններին ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի վրա, նաեւ՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վրա։ Վ. Օսկանյանը նախ ասաց, որ գնահատականները

ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԱՆՑ ԴԵՄ

ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԱՆՑ ԴԵՄ Փետրվարի 28-ին ոստիկանները Դեմիրճյանի վստահված անձ Աբրահամ Կարապետյանի հղի դստերը տարել էին քաղմաս՝ որպես պատանդ, մինչեւ չներկայանա նրա հայրը: Պարզվում է՝ կանանց պատանդներ վերցնելը գործելակերպ է դարձել մեր իրավապահների համար: Մարտի 18-ի երեկոյան ցույցերի մասնակից Ջուլիետա Սերգոյանի դստերն են տարել Արաբկիրի ոստիկանություն: Այս մասին «Առավոտին» հայտնեց ինքը՝ տիկին Ջուլիետան. «Աղջիկս՝ Նունե Բաբաջանյանը,

«Սա սուրճի բաժակ չէ»

«Սա սուրճի բաժակ չէ» Քրեական գործի մասին ասում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ի՞նչ կարծիքի է Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի, նստացույցի, պահանջների մասին, չի՞ պատրաստվում այցելել իր ընկերոջ մորը եւ ինչպե՞ս է գնահատում, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ չի արձագանքում այդ նստացույցին, ասաց. «Պահանջները շատ հստակ են, այդ պահանջներին

ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Սպարապետի մայրը՝ Գրետա Սարգսյանը, արդեն 4-րդ օրն է, ինչ նստացույց է անում նախագահի նստավայրի առջեւ: Եվ այս օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ ուժ չգտավ շենքից դուրս գալու եւ երկու քայլ անելու՝ իր «եղբոր» մոր հետ գոնե զրուցելու համար: Փոխարենը երեկ ոսկերչական գործարան այցելության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին հայտնեց իր նկատառումները ե՛ւ Գրետա

ՕՐԻՆԱՉԱՓ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ

ՕՐԻՆԱՉԱՓ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ «Առավոտը» դեռ ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործի նախաքննության ժամանակ է առիթ ունեցել գրելու, որ իշխանամետ մի ԶԼՄ վերածվել է ՀՀ գլխավոր դատախազության խոսափողի: Այդ կարծիքը, հաստատվելու միտում ունի, որովհետեւ այսօր էլ այդ լրատվամիջոցը շարունակում է ՀՀ գլխավոր դատախազության «պասով»՝ խախտելով ՀՀ «Քրեադատավարական օրենսգիրքը», նախաքննական ու չակերտավորված ցուցմունքներ հրապարակել: Հասկանալի է,

«Կիտայա նետու սաբակա»

«Կիտայա նետու սաբակա» Վաղ առավոտյան՝ 7-7.30-ի սահմաններում տուն վերադառնալիս Աշոտ Պողոսյանը (այդպես ներկայացավ) նկատել էր, թե ինչպես է Հանրապետության հրապարակի շրջակայքում մի չինացի շվշվացնելով թափառական շանն իր հետեւից տանում։ «Ես իսկույն կասկածեցի, որ մի բան այն չէ, դրա համար էլ սկսեցի հետեւել «կենդանասեր» օտարերկրացուն»,- ասաց Ա. Պողոսյանը։ Աբովյան փողոցում գտնվող փոքրիկ չինական ռեստորանի մոտ չինացու

ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ

ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ Ու էլ այստեղ չզանգեք Քաղաքապետարանի կրթության վարչությունը սովորույթի ուժով շարունակում է պաշտպանել դպրոցներին ու տնօրեններին, երբ նրանց հետ կապված որեւէ ապօրինություն կամ կեղծիք ես մատնանշում: Նույնիսկ եթե դրանք խիստ ակնհայտ են կամ ապացուցված: Թերթերում հրապարակված անթիվ ընտրակեղծիքների դեպքերին (որոնց անմիջական մասնակցություն ունեին նաեւ դպրոցների տնօրենները, որ տեղերում հանձնաժողովի նախագահներ էին) կրթության վարչությունն

Նորից չընտրեցին

Նորից չընտրեցին Մինչ իշխանությունները ջանք չխնայեցին, որպեսզի ընտրություններում մեռած հոգիներն իրենց «վճռորոշ քվեն բաշխեն»՝ Խարբերդի ամառանոցային տնակներում բնակվող մոտ 3000 մարդ չի կարողացել իր քաղաքացիական պարտքը կատարել։ Կարծում ենք, այդ էլեկտորատը «պատահաբար» չի վրիպել իշխանությունների աչքից։ Չէ որ ցուցակներն այնքան «մանրակրկիտ» էին կազմվել, որ հանրապետությունից դուրս գտնվող մեր հայրենակիցները մասնակցության 100%-անոց արդյունք են ապահովել։ Պարզապես

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՉԿԱՅԱՆԱ՞Լ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ՉԿԱՅԱՆԱ՞Լ Որքան էլ ասվում է, թե սպորտը քաղաքականության հետ կապ չպետք է ունենա, միեւնույն է, դրանք կամա թե ակամա առնչվում են։ Այսպես, Իրաքի դեմ պատերազմը, եթե այն սկսվի, կարող է բացասաբար անդրադառնալ, մասնավորապես, ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարի վրա՝ վտանգելով որոշ հանդիպումների անցկացումը։ Չնայած ՈՒԵՖԱ-ն օրերս հայտարարել է,

Ստաշեւսկու նոր «կարգավիճակը»

Ստաշեւսկու նոր «կարգավիճակը» Այս օրերին Երեւանում էր գտնվում ռուսական էստրադայի աստղ Վլադ Ստաշեւսկին, որը բացառության կարգով միայն «Առավոտին» հարցազրույց տվեց։ Վերջինս Երեւան պետք է ժամաներ դեռ նախորդ շաբաթվա սկզբին, սակայն ասաց, որ «չնախատեսված այց կատարեցի Ղազախստան, այնուհետեւ վերադարձա Մոսկվա եւ մասնակցեցի Բորիս Մոիսեեւի ծննդյան տոնակատարությանը, որից հետո նոր հնարավոր եղավ իրականացնել իմ այցը Հայաստանի մայրաքաղաք»։

«ԹՈՂ ԵՐԿԻՆՔԸ ՉԱՓԻ ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

«ԹՈՂ ԵՐԿԻՆՔԸ ՉԱՓԻ ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» Ասում էր Տիգրան Հայրապետյանը Երեկ Տիգրան Հայրապետյանը կարող էր դառնալ 39 տարեկան։ Սակայն 5 տարի առաջ՝ 1999թ. մարտի 8-ի լույս 9-ի գիշերը ավտովթարի զոհ դարձավ։ Նրա ծննդյան օրը ընկերները, հարազատները երեկ այցելեցին նրա շիրիմին, իսկ ապա Մամուլի տան 2-րդ հարկի սրահում «Անապատի հազար տարի» հրապարակախոսական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը կազմակերպեցին։ Քաղաքագիտական

Նա արյան ծով չի ուզում

Նա արյան ծով չի ուզում Պատգամավոր Մանուկ Գասպարյանը մինչ նախագահական ընտրությունները հայտարարում էր, թե՝ եթե ընտրություններին իշխանությունները դիմեն կեղծիքների, ապա ինքն առաջինն է երկրում քաղաքացիական անհնազանդություն իրականացնելու: Հիշեցնենք, որ նաեւ նույն պատգամավորն էր դատախազությանը վերջնագիր ներկայացրել անցած տարի, որ եթե վերջինս չհրահանգի քանդել անօրինական շինությունները, ապա ինքն անձամբ է բահը վերցնելու ու քանդելու բոլոր անօրինական

ՔՎԵԱՏՈՒՓ ԿՆՔԵԼԸ «ՍՈՒՐԲ ԳՈՐԾ» Է, ԻՍԿ ԼՑՈՆԵ՞ԼԸ…

ՔՎԵԱՏՈՒՓ ԿՆՔԵԼԸ «ՍՈՒՐԲ ԳՈՐԾ» Է, ԻՍԿ ԼՑՈՆԵ՞ԼԸ… Սահմանադրական դատարանում երեկ շարունակվեց ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի դիմումի քննությունը։ Նա պահանջում է անվավեր ճանաչել 2-րդ փուլ անցկացնելու մասին ԿԸՀ-ի որոշումները եւ արդյունքները։ Իրենց դիրքերն ուժեղացրեց ԿԸՀ-ն՝ իր 2 ներկայացուցիչները համալրելով եւս մեկով՝ Արմեն Սինանյանով։ Ստացվեց, որ 3-ական ներկայացուցիչ ունի «Գեղամյանական» թեւը՝ Ռուբեն Հովհաննիսյան, Եղիշ Հովհաննիսյան եւ

ԲԱԶՈՒՄ ԵՆ ԿՈՉԵԱԼՔ

ԲԱԶՈՒՄ ԵՆ ԿՈՉԵԱԼՔ Ուսումնասիրելով խորհրդարանական տեղերի հավակնորդների մեծամասնական եւ համամասնական ցուցակները՝ կարելի է նկատել բազմաթիվ ուշագրավ օրինաչափություններ: Դաշինքների փլուզումը Արդեն իսկ ակնհայտ է, որ չկայացավ Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքը: Հիշեցնենք՝ անցած տարվա աշնանն «Ազգային միաբանությունը», Հայկոմկուսը եւ «Սոցիալիստական Հայաստանը»՝ ստեղծելով այս դաշինքը, հայտարարեցին, թե նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար: Նախագահի ընտրության առաջին փուլում նրանք

ՀԱՐՑԵՐ ԿԱՆ

ՀԱՐՑԵՐ ԿԱՆ Երբ մարտի 5-ի ընտրությունների օրը հայտարարվեց, որ բացահայտվել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը, հասարակության մեջ կասկած առաջացավ՝ ինչո՞ւ է դա արվում հենց այս պահին: Մանավանդ, որ դատախազությունը թաքուն էր պահում ձերբակալվածների անունները՝ նախաքննության գաղտնիքը վկայակոչելով: Ումի՞ց էր գաղտնիք՝ ձերբակալվածների շրջապատի՞ց /ինչը հնարավոր չէ/, թե՞ հասարակությունից /շատ հնարավոր է/: Այնուհետեւ՝ սպանության փաստով գործ հարուցվեց՝ մի

«Հայաստանի կոմունիստը» կրպակներ չի հասել

«Հայաստանի կոմունիստը» կրպակներ չի հասել «Հայաստանի կոմունիստ» շաբաթաթերթի 2003-ի մարտի 18-20 համարը երեկ տպարանից «անհետացել» ու կրպակներ, ուստիեւ՝ իր ընթերցողին չի հասել: Այս համատեքստում մասնավորապես «Առավոտի» հետ կապված նախադեպերը հուշում են, որ անհետացած կամ «կոնֆիսկացված» թերթն ինչ-որ բան «այնպես չէր գրել»: ՀԿԿ անդամ, ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանի ասելով, քաղաքացիական հագուստով երկու տղամարդ թերթի տպաքանակն առգրավել

«ՎԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԱՍԵԼ՝ ՀԱՅՐԴ ՔԵՆԵԴՈՒՆ Է ՍՊԱՆԵԼ»

«ՎԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԱՍԵԼ՝ ՀԱՅՐԴ ՔԵՆԵԴՈՒՆ Է ՍՊԱՆԵԼ» Թերեւս այս անգամ Ռ. Քոչարյանը հայտարարի, թե փշալարերով ու բազմաթիվ ոստիկաններով երեկ պաշտպանում էր իր նստավայրի մոտ անժամկետ նստացույցի դիմած Գրետա Սարգսյանի անվտանգությունը՝ իր իսկ որդուց՝ Արամ Սարգսյանից, որը հանրահավաքից հետո փորձում էր միանալ նրան: Այդպես էլ մայր ու որդի երեկ չկարողացան միմյանց հանդիպել Բաղրամյան փողոցում. բաժանման

ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԸ՝ ԱԺ-ՈՒՄ

ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԸ՝ ԱԺ-ՈՒՄ Երեկ խորհրդարանական հայտարարությունների ժամը, թերեւս, հետաքրքիր էր մի քանի տեսանկյունից։ Հերթագրվել էր 14 պատգամավոր, ընդ որում 8-ը՝ ընդդիմադիր, 6-ը՝ իշխանական ճամբարից (երկու դաշնակցական, երկուսը՝ «ՕԵ»-ից, երկուսը՝ ՀՀԿ-ից)։ Իշխանականներից՝ Դաշնակցության մի մասն, այս դեպքում՝ Դավիթ Երիցյանը, նաեւ օրինացերկրացի Սերգո Երիցյանը կենտրոնացել էին ապաքաղաքական թեմաների վրա։ Սերգո Երիցյանին պտղատու ծառերի ճակատագիրն էր հետաքրքրում,

ԵՐԵՎԱՆԻ ԱՅՑԵՔԱՐՏԸ

ԵՐԵՎԱՆԻ ԱՅՑԵՔԱՐՏԸ Մարտի 15-ին «Երեւան» հյուրանոցում տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Գագիկ Բաղդասարյանի «Երեւան» գրքի շնորհանդեսը, որն իր ընդարձակ տեղեկատվությամբ ու պատկերազարդությամբ կարող է մեր երկրի այցեքարտը հանդիսանալ այլ պետություններում։ «Երեւանի» առաջին օրինակը հանձնվել էր ՀՀ նախագահին, իսկ երկրորդը՝ Երեւանի քաղաքապետին։ Գիրքը շուտով լույս կտեսնի նաեւ ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն։ Միջոցառման ժամանակ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ

ՄԵԿՆԱՐԿԸ ԳՈԼԱՌԱՏ ՍՏԱՑՎԵՑ

ՄԵԿՆԱՐԿԸ ԳՈԼԱՌԱՏ ՍՏԱՑՎԵՑ Մարտի 15-ին եւ 16-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներով Հայաստանում մեկնարկեց 2003թ. ֆուտբոլային մրցաշրջանը։ Առաջինը, ինչ միանգամից աչքի է ընկնում, հանդիպումների արդյունավետությունն ու գոլերի առատությունն է։ Դա մի կողմից բավարարում է ֆուտբոլասերներին, մյուս կողմից պարզորոշ ցույց է տալիս թիմերի պատրաստվածության աստիճանի տարբերությունը։ Յոթ խաղերից միայն Արարատում կայացած «Արաքս»-«Կիլիկիա»

Աֆրո-ամերիկյան մշակույթի օրեր անգլախոսների՞ համար

Աֆրո-ամերիկյան մշակույթի օրեր անգլախոսների՞ համար Եթե չխոսենք, ոչինչ չենք իմանա ոչ աֆրո-ամերիկացիների, ոչ սեւամորթների պատմության միամսյակների, ոչ էլ Երեւանում կազմակերպված աֆրո-ամերիկյան մշակույթի օրերի մասին։ Ուրեմն, մեր երկրի անցուդարձին լիակատար տեղեկանալու համար հարկ է նաեւ լիակատար տիրապետել անգլերենին։ «Այս միջոցառումները կազմակերպված են անգլախոս հասարակության համար, հանդիպումները նախատեսված են անգլերենը ուսումնասիրող ուսանողների եւ արդեն ուսումնասիրած ուսուցիչների ու

ԿՅԱՆՔԸ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ

ԿՅԱՆՔԸ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ «Առայժմ իմ աշխատանքում խոչընդոտների չեմ հանդիպել»,-լավատես է վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն վարդապետ Միրզախանյանը։ -Արդեն չորս ամիս է Դուք վիրահայոց թեմի առաջնորդն եք։ Ի՞նչ ժառանգություն եք ստացել։ – Մեր պատմական ժառանգությունը եւ այն, ինչ այսօր կա, համեմատության եզրեր չունեն։ Տխուր փաստ է, սակայն վիճակը ես անհուսալի չեմ համարում։ Փառք Աստծո, որ այսքանն

10172օրյա կալանք՝ իրավապաշտպանին. ցույցից հետո

10172օրյա կալանք՝ իրավապաշտպանին. ցույցից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի եւ Վանաձորի իրավապահ մարմինների «ջրերը մի առվով չէին գնում»։ Գրասենյակի ղեկավարը 2002թ. իր հիմնադրած «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթում, որ լույս է տեսնում ամիսը 1-2 անգամ՝ Միջեկեղեցական խաղաղասիրական խորհրդի հովանավորությամբ, ասուլիսներում պարբերաբար քննադատում էր վերջիններիս՝ վեր հանելով այդ համակարգում տեղի ունեցող ապօրինության զանազան դրսեւորումներ

Պարտված ժողովրդավարություն

Պարտված ժողովրդավարություն «Եթե նույնիսկ մե՛կ խախտում է արձանագրվել, եթե ապօրինաբար նույնիսկ մե՛կ քվեաթերթիկ է գցվել, ապա ժողովրդավարությունը պարտություն է կրում»,- այսպես է արձագանքել Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալիա Վուտովան «Օրրանի» թղթակցի հիշեցմանը, թե ըստ որոշ մեկնաբանությունների՝ եվրոպացի դիտորդները խախտումներ են արձանագրել իրենց այցելած տեղամասերի ընդամենը 13%-ում: Մինչդեռ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կիրակնօրյա «Հայլուրին» տված

«Թռչունիչը մտնելու է պառլամենտ»

«Թռչունիչը մտնելու է պառլամենտ» «Չգիտեմ ինֆորմացիան որտեղից է, թե իմ հետեւից Սանատրուկ են գցում: Կոմկուսում այդպիսի մարդ չի ծնվել, որ եթե ես մի գործ անեմ, ու ինչ-որ մեկը փորձի այն ինձնից հետ վերցնել»,- հայտարարեց Խորեն Թռչունիչը՝ վստահեցնելով, որ ինքն իսկապես վերցրել է Վլադիմիր Դարբինյանի սեղանի վրայի ցուցակը, որպեսզի հետո կարողանա ապացուցել, թե ինչ է կատարվում

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՇՎԻՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՇՎԻՆ «Ավիահամալիր» ԲԲԸ-ի կողմից 1996-1998թթ. բնակարաններ հատկացվեց 13 ազատամարտիկների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների։ Մարտիրոս Վարդանյանն իբրեւ ազատամարտիկ այն ժամանակ ստացավ 1 սենյականոց բնակարան (28 քմ) Բրյուսովի փողոցի 165 շենքում, որը հանդիսանում էր Կենտրոն համայնքի սեփականությունը։ Սակայն ազատամարտիկ Մ. Վարդանյանը դեկտեմբերի 21-ին մահացավ։ Նա 1990-ից «Մեծն Տիգրան» կամավորական ջոկատի հետախուզական դասակի կազմում մասնակցել է

«2 նախագահ եւ 2 վարչապետ»

«2 նախագահ եւ 2 վարչապետ» Ըստ Շավարշ Քոչարյանի՝ «Արդարություն» դաշինքի ցուցակի առաջին 3 ազգանուններից 2-ն ընտրված նախագահներ են, 2-ը՝ նախկին վարչապետներ: Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակը, որում ընդգրկված են 9 կուսակցությունների ներկայացուցիչներ, ամենամեծն է՝ 137 հոգի, ուստի երեկ ասուլիսում ներկայացվեցին այդ ցուցակի միայն առաջին 21 տեղերը՝ 1. Ստեփան Դեմիրճյան, 2.Արամ Զավենի Սարգսյան, 3.

ՀՅԴ-Ն «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՇԱ՜Տ Է ՍԻՐՈՒՄ

ՀՅԴ-Ն «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՇԱ՜Տ Է ՍԻՐՈՒՄ ԱԺ ընտրության նախօրեին Դաշնակցությունը հայտնվեց «կաթնամթերքի կայսրությունում», հուսալով, թե «ժողովուրդը երբեք չի սխալվում»: ՀՅԴ 101 հոգանոց համամասնական ցանկում 28 անկուսակցականների շարքում են «Գրանդ-Քենդի» ՍՊԸ գործադիր տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն Միքայել Վարդանյանը, Ավշարի գինու գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Գրիգորյանը, «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ խորհրդի նախագահ Աշոտ

ՈՒՂԵՐՁ

ՈՒՂԵՐՁ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր մայրերին եւ կանանց Սիրելի մայրեր, քույրեր, Ձեզ դիմում եմ մեր հայրենիքի համար ծանր այս պահին՝ ակնկալելով, որ յուրաքանչյուրիդ համար թանկ են մեր տասնհինգամյա պայքարի արդյունքում արձանագրված նվաճումները, մեր որդիների անձնուրաց մաքառման շնորհիվ ձեռք բերված ազատությունը ու անկախությունը։ Խոսքս հատկապես ուղղում եմ երկրապահ ծնած, պատերազմի հոգսերն ապրած կանանց։ Այլեւս ակնհայտ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031