Օրվա լրահոսը
Երինջի կյանքը փրկվեց
Երինջի կյանքը փրկվեց Իրեղեն ապացույց դառնալուց հետո գնաց «տուն» «Չոփուրյան եւ մյուսներ» քրեական գործի հիմքում դրվեցին Շիրակի տարածաշրջանում կատարված անասնագողությունները, որն ինչպես մեղադրական եզրակացությամբ, այնպես էլ առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններում դասակարգվեց հանրապետությունում կատարված արարքներից «հասարակական վտանգավորության աստիճան» պարունակող։ Չնայած կովի գողության գծով ամբաստանվածները՝ Վարդան Չոփուրյանը, Արշակ Վարոսյանը, Մնացական Մարտիրոսյանը (վերջինս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՔԼՈՒՆԳ Է ՈՒԶՈՒՄ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՔԼՈՒՆԳ Է ՈՒԶՈՒՄ Եթե ինչ-որ մեկը կասկածի, թե Արամ Կարապետյանի գրանցումը իբրեւ նախագահի թեկնածու լեգիտիմ չէ, ապա վերջինս մեծ հաճույքով դատարանում կապացուցի հակառակը: Ավելին՝ նա նույնիսկ պատրաստ է հոգալ դատական բոլոր ծախսերը: Այս մասին լրագրողներին հայտնեց ինքը՝ Արամ Կարապետյանը: Անդրադառնալով նախընտրական շրջանում մամուլի հրապարակումներին՝ Ա. Կարապետյանը նկատեց, որ Հայաստանում անկախ թերթեր չկան, բոլոր թերթերն
Եթե առաջարկը գտնի պահանջարկ
Եթե առաջարկը գտնի պահանջարկ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության օրերս կայացած համաժողովում մասնակիցներն, ի թիվս այլ խնդիրների, կարեւորեցին երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով ֆինանսական վարկերի անհրաժեշտությունը։ Ոչ ամբողջությամբ, բայց մասնակիորեն այդ խնդրի լուծումը գտավ Հայէկոնոմբանկը՝ երեկ ստորագրվեց պայմանագիր Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ, ըստ որի, փոքր եւ միջին ձեռնարկատերերին կտրամադրվի վարկեր՝ տարեկան 9-12 տոկոս տոկոսադրույքով։
Տիկին Օլբրայթի շնորհավորանքը
Տիկին Օլբրայթի շնորհավորանքը Օրերս տեղեկացանք, որ Հայաստանի երեք կուսակցությունների ղեկավարների Ամանորը հատուկ նամակներով ու մաղթանքներով շնորհավորել է ԱՄՆ NATIONAL DEMOCRATIC INSTITUTE-ի նախագահությունը՝ Մադլեն Օլբրայթի եւ Քեննեթ Ուոլլոքի կողմից: Շնորհավորանքի կամ համագործակցության շնորհակալագիր նամակը ստացել են Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Հրանտ Խաչատրյանը: Նամակում մեջբերված է 2002թ. NDI-ի W. Averel Harriman Democracy Award-ի Կուբայից մրցանակակիր Օսվալդո
ՄԱՐԴԻԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ
ՄԱՐԴԻԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ Ինչպես եւ խոստացել էինք, մենք հետեւողական կլինենք եւ նախընտրական շրջանում պարբերաբար կանդրադառնանք ՀՀ նախագահական ընտրություններին, իսկ փետրվարի 19-ին՝ քվեարկությունների ընթացքում տեղ գտած եւ մեզ հայտնի դարձած բոլոր օրինախախտումներին ու ընտրակեղծիքներին: Իսկ առայժմ շարունակում ենք հրապարակել «Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի» ի հայտ բերած խախտումները, որոնք տեղի են ունեցել ինչպես մինչեւ
Ո՞Վ Է ՀԱՅՐԻԿՅԱՆԸ
Ո՞Վ Է ՀԱՅՐԻԿՅԱՆԸ «Մեծությունների մասին կամ՝ լավ, կամ՝ ոչինչ» սկզբունքով՝ Պարույր Հայրիկյանը շարունակում է իրեն ներկայացնել հանրությանը։ Ինքն իրեն Հայրիկյանը համարում է Ռոբերտ Սեդրակիչի հայրը՝ իհարկե «դեմոկրատիայի տեսակետից», ու վրդովվում, որ «հանրային» կոչվող հեռուստատեսությամբ մեկ «գրում են Վլադիմիր Իլյիչ Հայրիկյան՝ Ռոբերտ Սեդրակի Հայրիկյանի փոխարեն»։ Առավել ցցուն դարձնելու համար իր մեծությունը, ամենայն հայոց հայրիկը վերհիշեց Հայաստանի
ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ՀԱՅ ԿՆՈՋ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆ Է
ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ՀԱՅ ԿՆՈՋ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆ Է Փեսա – զոքանչ՝ բացառիկ փոխհարաբերություններ «Ես խորին հարգանքով եմ վերաբերվում իմ փեսային։ Նա բացառիկ ազնիվ եւ մաքուր մարդ է։ Նա դժվար մանկություն է ունեցել եւ ինչի որ հասել է կյանքում, հասել է իր սեփական ուժերի շնորհիվ։ Ես նրան այնքան շատ եմ սիրում, նա այնքան լավն է, որ դուք
Նախնական հաշվետվություն դիտորդների համար
Նախնական հաշվետվություն դիտորդների համար Հայաստան ժամանած ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նախընտրական պատվիրակությունը նոյեմբեր ամսին ւսումնասիրություններ էր անցկացրել Հայաստանում մինչ օրս կայացած ընտրությունների վերաբերյալ եւ ներկայացրել իր դիտողությունները: Հատուկ ընդգծելով, թե իրենք բնավ միտում չունեն միջամտել Հայաստանի ընտրական գործընթացին, այնուամենայնիվ նշում են, թե իրենց դիտարկումները ներկայացնելու են միջազգային դիտորդական առաքելություններին, որոնք այնուհետեւ իրենց վերջնական հաշվետվությունը կազմելիս
«ՈՉԽԱՐՆԵՐԸ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԷԻՆ»
«ՈՉԽԱՐՆԵՐԸ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԷԻՆ» «Նրանք կո՛ւյր են, եթե չեն տեսնում, թե վերջին մեկ տարում ինչքան փոփոխություններ են եղել աղետի գոտում: Ես նրանց կաքսորեմ սարերը»,- այս սպառնալիքներին արժանացավ աղետի գոտուց մեր ռեպորտաժի հերոսներից մեկը, որը համարձակվել էր վիճարկել պաշտոնական տեսակետը, թե «աղետի գոտի» հասկացությունն արդեն վերացված է: Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպումներում արտահայտվող մարդիկ չեն թաքցնում
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 11-րդ Նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանը երեկ հայտարարեց, թե կեղծիք է, երբ իշխանություններն ասում են, որ հետամուտ են Արցախի խնդրի լուծմանը, ու նաեւ կեղծիք է, թե դա հնարավոր է ԵԱՀԿ սկզբունքների հիման վրա: Ասելիքն այսքանով էլ ավարտվեց: Մինչդեռ թերեւս այստեղից պիտի սկսվեր եւ թեկնածուն պիտի ներկայացներ իր մոտեցումները՝ միջազգային ո՞ր սկզբունքները չոտնահարելով է,
«ԵՍ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՄ»
«ԵՍ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՄ» Հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը Էրեբունի համայնքում ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խորհրդատուներն ակնհայտորեն լավ են աշխատում. ուշի ուշով ընթերցելով անպատասխանատու մամուլը, այդ մենեջերները (կամ՝ գուցե Քոչարյանն անձա՞մբ է զբաղվում ինքն իրենով), ըստ երեւույթին, խորհուրդ են տալիս, թե ընտրողների հետ իր հանդիպումներում հատկապես որ հարցերին ուշադրություն դարձնի, ինչի մասին չխոսի
ՏՈՒԳԱՆՔ՝ ՍԽԱԼ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՏՈՒԳԱՆՔ՝ ՍԽԱԼ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ Գոլի հեղինակ դարձող ֆուտբոլիստները խաղադաշտում տարբեր կերպ են արտահայտում իրենց ուրախությունը։ Ոմանք մարզաշապիկն են հանում կամ գլխին անցկացնելով վազում, մյուսները դաշտում հարմար հատված են ընտրում ու պարում են կամ ընդառաջ վազում տրիբունաներում տեղ զբաղեցրած իրենց երկրպագուներին ու կտրուկ շարժումներով ավելի ոգեւորում նրանց։ Իսկ ահա Բրազիլիայի «Սանտո Անդրե» ակումբի խաղացող Նունյեսն իր
Ճաշակին ընկեր չկա
Ճաշակին ընկեր չկա Արդեն ավանդույթ է դարձել. Մանիկ Գրիգորյանը տարին մեկ անգամ մենահամերգով հանդես է գալիս մայրաքաղաքի իր երկրպագուների համար։ Հայաստանի շրջանները նույնպես Մանիկ Գրիգորյանի աչքից չեն վրիպում։ Ու քանի որ քաղաքների համերգասրահները, գյուղերի մշակույթի օջախները գտնվում են ողբալի վիճակում ու դրանց մեծ մասն ավերված է, հաճախ երգչուհու համերգները տեղի են ունենում կամ քաղաքապետարանների, կամ
ԴԱՐԱՎՈՐ «ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԴԱՐԱՎՈՐ «ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Երեկ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը 2003-2004 թթ. ժամանակահատվածի համար համագործակցության պայմանագիր ստորագրեցին, որը ներառում է տնտեսության մի շարք կարեւոր ոլորտներ (այդ թվում՝ փոքր եւ միջին բիզնես, առեւտուր, հումանիտար ոլորտ)։ Մոսկվայի քաղաքապետը, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, խոստովանեց, որ իր այցը Հայաստան ամենեւին էլ նախընտրական նպատակներ չի
Էս ծրագիրն իմն է
Էս ծրագիրն իմն է ՀՀ նախագահի թեկնածուներ Գառնիկ Մարգարյանի եւ Արամ Գասպարի Սարգսյանի նախընտրական ծրագրերը տառացիորեն նույնն են Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի հրատարակած «Ընտրությունների ուղեցույց»-ում տարբեր են այս երկու թեկնածուների միայն կենսագրական տվյալները եւ դիմանկարները: Նախապես գրքի հեղինակներից ճշտելով, որ տպագրվածը թյուրիմացություն չէ, դիմեցինք այս երկու թեկնածուների նախընտրական շտաբներին: Գառնիկ Մարգարյանի նախընտրական շտաբից պարզաբանեցին, որ ծրագիրը
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԴԵՂԻ ՉԵՆ ՄՆՈՒՄ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԴԵՂԻ ՉԵՆ ՄՆՈՒՄ Անցյալ տարվա համեմատ, տուբերկուլյոզով հիվանդների թիվը աճել է 8-ով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում երեկվա դրությամբ կար 38 հիվանդ կալանավոր։ Նրանց վիճակի եւ ապրելակերպի մասին մեզ տեղեկություններ հաղորդեց բուժսպասարկման բաժնի պետ Գոռ Խաչատրյանը։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ բուժմասում գերակշռում են թերապեւտիկ հիվանդները (սրտանոթային համակարգի, լյարդի, աղեստամոքսային եւ այլն), կան նաեւ մաշկավեներական,
«Եթե պետք եղավ՝ մարդ էլ կծեծենք»
«Եթե պետք եղավ՝ մարդ էլ կծեծենք» «Այո, ես՝ որպես բանկի խորհրդի նախագահ, պետք է պաշտպանեմ մեր ավանդատուների շահը»,- հայտարարեց «Հայագրոբանկի» խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ արձագանքելով մեր թերթի՝ «Թալանն ուղղակի օրինականացվել է» հրապարակմանը։ Հիշեցնեմ, որ խոսքը Արտենի գյուղին մերձակա գինու գործարանի մասին է, որի սնանկացման արդյունքում գործարանի տնօրինությունը չի կարողացել վերադարձնել ժամանակին բանկից ստացած վարկը։ Սնանկանալուց
ՍԵԼԸ ՉԻ ՃՌՌՈՒՄ, ՍԵԼՎՈՐՆ Է ՃՌՌՈՒՄ
ՍԵԼԸ ՉԻ ՃՌՌՈՒՄ, ՍԵԼՎՈՐՆ Է ՃՌՌՈՒՄ Մարդկանց նկատմամբ իշխանությունների կողմից հերթական անտարբերության դառնությունը դեռ չի մարսվել, մինչդեռ որոշ ֆունկցիոներներ, մեղանչելու ու գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն, լրատվական միջոցներում արդեն հանդես են գալիս ինքնագովությամբ ու հանդիսավոր զեկուցում կատարած «հերոսական» աշխատանքի մասին՝ ծայրահեղ ցրտերի հետեւանքների «օպերատիվ» վերացման գործում։ Դժվար է տարբերել՝ մարդկանց նորից ձե՞ռ են առնում, թե՞ ուղղակի
ՋԱՆԻԿ – 2
ՋԱՆԻԿ – 2 Վերին Արտաշատ գյուղում երեկ Միշա Ղազարյանն ընթերցեց իր բանաստեղծությունը, որն ինչպես հայտնեց՝ նվիրել է գործող նախագահին: Ռոբերտ Քոչարյա՛ն, ինչո՞ւ թողեցիր Ղարաբաղը, ժամանեցիր Երեւան, Փառք ու պատիվ էիր դու վաստակել մեծ սպորտում եւ կռվում, Մասնակցեցիր ընտրարշավին՝ հեծած Լեւոնի նվիրած սեւ ձին, Թե չլինեին մեթոդները հին՝ երբեք դու չէիր նստի գահին: Վաճառեցիր օտար երկրին
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 10-րդ Լրագրողներից մեկը նկատել է, որ ելույթների սրության առումով երբեք այսպիսի քարոզարշավ չէր եղել, մինչդեռ գույները գնալով թանձրանում են: Երեկ «օրվա ելույթի» հեղինակը Ռուբեն Հախվերդյանն էր՝ քոչարյանամետ իր քարոզի ցնցող պատճառաբանությամբ. սիրված երգահանը ցանկանում է, որ իր զավակներն ապրեն երկրում, որտեղ նախագահ է Քոչարյանը: Հինգ տարի հետո Քոչարյանն այլեւս չի կարող նախագահ
«Թյուրընկալումն» էական չէր
«Թյուրընկալումն» էական չէր Նախ նշենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի հետ երեկ «Առավոտում» հրապարակված հարցազրույցից դուրս էր մնացել թափանցիկ քվեատուփերին վերաբերող հատվածը, որը պատրաստվում էինք հրապարակել ԿԸՀ-ից պարզաբանումներ ստանալուց հետո: Իսկ մեր զրույցի ժամանակ պրն Այքերին խնդրել էինք հերքել կամ հաստատել Ա.Գեղամյանի նախընտրական շտաբի արած՝ «թափանցիկ քվեատուփերի» մասին, հետագայում սկանդալային դարձած հայտարարությունը: Արդյո՞ք
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի այցերը լուսաբանելն արդեն վտանգավոր է դառնում՝ ամեն պահի կարող են ոտնատակ տալ նրան տեսնել ու ողջագուրվել փափագողները: Ոտնատակ լինելու վախը երեկ ապրեցինք բազմիցս՝ Արտաշատի գյուղերում Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպումների ուղեկից սոսկալի հրմշտոցի ընթացքում: Եվ մի պահ ուժգին էր ցանկությունը՝ թողնել այս ամենը եւ գնալ որեւէ այլ թեկնածուի այց
«ԱՅՔԵՐԻՆ Ո՛Չ ԿԱՇԱՌՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ»
«ԱՅՔԵՐԻՆ Ո՛Չ ԿԱՇԱՌՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ» Երեկ ԵԱՀԿ դիտորդական պատվիրակության ղեկավար Պիտեր Այքերն ու իր տեղակալ Իեն Գորվինը հանդիպեցին «16»-ի միավորման անդամ կուսակցությունների կողմից առաջադրված նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Պիտեր Այքերը ժամանեց ուշացումով, քանի որ չնախատեսված հանդիպում ուներ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի հետ, ինչը, Արտաշես Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ Աղասի Արշակյանի գնահատմամբ, «ենթադրելի»
ՄԵԶ ԿԻՍԵԼ ԵՆ «ՎԵՐԵՎՆԵՐԻՑ»
ՄԵԶ ԿԻՍԵԼ ԵՆ «ՎԵՐԵՎՆԵՐԻՑ» Լրատվամիջոցներին «մեջ-մեջ» անելու փաստն ամենասուր ձեւով արտահայտվում է նախընտրական օրերին։ Հաշվի առնելով կարեւոր մի հանգամանք՝ ԶԼՄ-ների նյութական կամ, գոնե թե՝ մեքենաներով վատ ապահովման խնդիրը, իրենց մարզային-քաղաքական «հյուրախաղերի» ժամանակ այս կամ այն թեկնածուն փոխադրամիջոց չի տրամադրում իր համար ոչ ցանկալի լրատվամիջոցներին։ Ո՛չ մամուլի, ո՛չ էլ ընտրական օրենքներով խախտում այս դեպքում չկա՝ «եկեք
Հարկատուն՝ ընդդեմ հարկահավաքի
Հարկատուն՝ ընդդեմ հարկահավաքի Հարկատուները մեր երկրում բաժանվում են չորս դասի՝ խոշոր, միջին, փոքր եւ գերփոքր։ Նույն հաջորդականությամբ էլ կարելի է բաժանել նրանց հովանավորող չինովնիկներին՝ ըստ դասերի։ Ընդունված կարգով յուրաքանչյուրի բիզնեսը պաշտպանվում է ոչ թե օրենքի, այլ՝ իր «տանիքի» կողմից։ Անձերով ստեղծվող ու պահպանվող գործարարության հիմքը խախուտ է եւ կարճաժամկետ, ներդրումներն էլ՝ չապահովագրված։ Այս մասին շատ
ԵՐԲ ՉԿԱ ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ՉԿԱ ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ Այդ դեպքում նախ եւ առաջ տուժում է ընդհանուր գործը Հայկական ֆուտբոլի համար 2003 թվականը նույնպես լինելու է պատասխանատու մրցելույթներով հագեցած տարի։ Մասնավորապես, մեր ազգային հավաքականը շարունակելու է մասնակցել Եվրոպայի 2004 թ. առաջնության խմբային մրցաշարին եւ արդեն մարտի վերջին եւ ապրիլի սկզբին երկու ծանր խաղ ունի անցկացնելու Հյուսիսային Իռլանդիայի (Երեւանում) եւ Իսպանիայի (մրցակցի
Կամերայինը «կավրալիտե» բեմո՞ւմ
Կամերայինը «կավրալիտե» բեմո՞ւմ Կամերային երաժշտության տան շինվերանորոգման աշխատանքները պիտի ավարտվեին դեկտեմբերի 16-ին։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը մտավախություն ունի, թե դրանք կձգվեն մինչեւ համերգաշրջանի ավարտը։ «Գոհ կլինենք, եթե գոնե հաջորդ համերգաշրջանը՝ սեպտեմբերը սկսենք նորմալ գործունեությամբ, թե չէ, մի տեսակ գնչուի նման անընդհատ տեղափոխվում ենք ու չենք կարողանում մեր ծրագրերը կանոնակարգել»,- ասում է Ա.
«ԱՄԵՆ ԾԱՌԻՑ ԿԱԽՎԱԾ, ԱՄԵՆ ՔԱՐԻ ԿԱՆԳՆԱԾ…»
«ԱՄԵՆ ԾԱՌԻՑ ԿԱԽՎԱԾ, ԱՄԵՆ ՔԱՐԻ ԿԱՆԳՆԱԾ…» ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն, ինչպես ինքն ասաց Սյունիքի մարզում, մասնավորապես Կապան քաղաքում, այդքան հանդիպումներ ու ելույթներ է ունեցել։ «Փետրվարի 5-6-ին արդեն հավանաբար միասնական թեկնածուն հայտնի կլինի»,- Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ գյուղի բնակիչներին նախընտրական հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Իսկ «Բոլորն էլ խոստանում են, ինչպես իմանանք
Չկա հայցապահանջ, կա վճիռ
Չկա հայցապահանջ, կա վճիռ Իրավական օգնության փոխարեն՝ Միջնորդ դատարանի վճիռ «Միջնորդ համաձայնագրերը միանգամայն նորություն են»,- եղավ տիկին Մսրյան-Օքսուզյանի արձագանքը, երբ նրան տեղեկացրի, որ Կենտրոնի տնօրեն Սմբատ Մարտիրոսյանն ինձ ծանոթացրել է միջնորդ համաձայնագրերին: Ի դեպ. համաձայնագրերի կողմեր հանդես եկած Ս. Պարունովայի ներկայացուցիչն ու Ալինա Օքսուզյանը հայտնեցին, որ միջնորդ համաձայնագիրը ստորագրել են տարբեր ամիսների՝ առաջինը ստորագրել է
ԶԻՆՎՈՐՆ ԱՅՆՔԱՆ Է ՍԱՌՉՈՒՄ, ՈՐ ՄԱՏԻՑ ԱՐՅՈՒՆ ՉԻ ՎԵՐՑՎՈՒՄ
ԶԻՆՎՈՐՆ ԱՅՆՔԱՆ Է ՍԱՌՉՈՒՄ, ՈՐ ՄԱՏԻՑ ԱՐՅՈՒՆ ՉԻ ՎԵՐՑՎՈՒՄ Հունվարի 27-ին Վանաձորում, Սպայի տան դահլիճում, մեկամսյա ընդմիջումից հետո վերսկսվեց N զորամասի նախկին զինվոր, գյուղակադեմիայի ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի դատաքննությունը։ Վկա, հոսպիտալի բուժքույր Վարդանուշ Մելիքյանին Արտյոմ Սարգսյանի հայրը՝ իրավահաջորդ ճանաչված Ռաֆիկ Սարգսյանը հարցրեց. «Դուք լսե՞լ եք, որ բժշկուհի Սաքանյանն Արտյոմին հարցրել էր՝

















































