Օրվա լրահոսը

Չի տեսել, բայց գիտի

Դեկտեմբերի 30-ից Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում վերջապես սկսվել է ընդդեմ կառավարության՝ «Պարեն» ԳԱՆ ՊՓԲԸ-ի կոլեկտիվի դիմումի քննությունը: Մ ինչ այդ դիմումը քննության վերցնել մերժել են թե տնտեսական եւ թե Կենտրոնի դատարանները: Ըստ դիմումի, «Պարենը» դատարանին խնդրում է մասնակի չկիրառել կառավարության 10.06.2004թ. որոշումը, որով ընկերությունը ուղղակի վաճառքի ձեւով տրվել է «նախօրոք հայտնի

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷԻՆ

Հայաստանում ենթակառուցվածքները պարզապես պատրաստ չեն ավելի մեծ պահանջարկի սպասարկմանը: Դա ակնհայտ դարձավ հատկապես տոնական օրերին, երբ որոշ ծառայությունների պահանջարկը կտրուկ մեծացավ: Իսկ որոշ ենթակառուցվածքներ էլ պարզապես չգործեցին: Ամենաակնհայտը քաղաքապետարանի (թաղապետարանների) անգործությունն էր՝ հունվարի 5-ին տեղացած առատ ձնից հետո: Այս գերատեսչության անգործությունը ամեն անգամ հատկապես նկատելի է դառնում ձյան մաքրման աշխատանքների պատրաստվածության մասին հայտարարությունների ու հավաստիացումների

ՎՃԱՐԵՑԻ՞Ր «ՏԱՆԻՔԻԴ»՝ ՔՆԻՐ ՀԱՆԳԻՍՏ

Անցած տարվա վերջում եւ այս տարվա սկզբին նախագահ Քոչարյանը հավաքել է խոշոր գործարարներին, ինչպես նաեւ մաքսային եւ հարկային ոլորտի ղեկավարներին եւ զգուշացրել է, որ այսուհետ ամեն ինչ լինելու է շատ խիստ եւ օրինական: Այսինքն՝ եթե մինչ այս օլիգարխներին հաջողվում էր հարկեր եւ մաքսատուրքեր չվճարել եւ հենց դրա շնորհիվ էլ օլիգարխ մնալ, ապա այսօրվանից՝ վերջ. վճարելու

Ինչի մասին չհասցրինք խոսել

2004 թվականի վերջը նշանավորվեց մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ահավոր համաղետով՝ երկրաշարժով ու դրան հաջորդած վիթխարի ցունամիով: Հնդկական օվկիանոսի հատակին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով առաջացած ջրի հսկայական ալիքները սոսկալի վնաս հասցրին Հարավ-արեւելյան Ասիայի մի քանի երկրների՝ դառնալով հարյուր-հազարավոր մարդկային զոհերի եւ բազմաթիվ բնակավայրերի հիմնահատակ ավերման պատճառ: Այս աղետի օրինակով, այնուամենայնիվ, մենք մի անգամ եւս

ՀՅԴ-ն դարձավ ընդդիմություն

Առայժմ՝ Ղարաբաղում 2004-ի դեկտեմբերի 29-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ: Առիթը ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնից ՀՅԴ անդամ Արմեն Սարգսյանի ազատումն է: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր հայտարարության մեջ նշել է, թե ԼՂՀ նախագահի իրականացրած կադրային փոփոխությունների շարքում առկա է նաեւ քաղաքական որոշում, եւ կատարվածը «մտահոգիչ նախադեպ» է հանրապետության ներքաղաքական զարգացումների համար:

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ ԴԱՂԱԼՈՒԹՅՈՒՆ ՉԱՆԵ՞Լ

Հարցազրույց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ – Պրն Մանուկյան, նոր տարվա առաջին օրերին պարզ դարձավ, որ քաղաքական ուժերն արդեն սկսել են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Որոշ ուժեր նույնիսկ իրենց նախագահացուի նախագահ դառնալու կենացն են խմել հոտնկայս: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ նոր տարին նախագահական արտահերթ ընտրությունների տարի է լինելու: – Ես տեսականորեն չեմ

ԱՐՋԱՄԿԱՆ ՕՐԸ ՀՌԱՀ-ՈՒՄ

Փետրվարի 14-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կազդարարի 100,6 եւ 100,1 կապուղիներով ռադիոհաղորդումներ հեռարձակելու համար մրցույթների հաղթողներին: Վերջին երկու տարիներին ձեւավոր ված ավանդույթի համաձայն՝ մրցութային առաջարկները ներկայացվեցին ամանորի նախօրեին, երբ տպագիր մամուլն արդեն արձակուրդում էր: Հիշեցնենք, որ այս երկու հաճախականությունների համար հայտ է ներկայացրել «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը, որը մրցութային առաջարկում նշել է, թե իր

Գրողների

Գրողների տարին բարեբեր էր Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն էլ է Ձմեռ պապից նվեր խնդրում. «Կուզենայի, որ գրողներին բերի հոգու խաղաղություն, որպեսզի նրանք հանգիստ խղճով նստեն սպիտակ թղթի առաջ եւ ստեղծագործեն»: Պրն Անանյանի կարծիքով՝ 2004-ին գրական կյանքը հագեցած է եղել: Ժամանակակից գրողների 80-ից ավելի գրքեր են լույս տեսել, ամեն շաբաթ Գրողների տան երկու դահլիճներում

2005 ԹՎԱԿԱՆ՝ ԱՔԱՂԱՂԻ ՏԱՐԻ ԽՈÚ21.03-20.04։ Շատերի համար եկող տարին ինխքնարտահայտման, նոր ձեռնարկումների, ճակատագրական նշանակություն ունեցող որոշումների տարի կլինի։ Դրա համար լիարժեք կենտրոնացում է պահանջվելու։ Խոյերը պետք է ուշադիր լինեն նյարդերի հանդեպ։ Տարեսկզբին գործունեության շրջանակները կընդլայնվեն։ ՑՈՒԼ 21.04-21.05։ 2005-ին եւս մեկ քայլ կկատարեք հոգեւոր զարգացման ուղղությամբ, կվերագնահատեք շրջապատի մարդկանց հետ ձեր փոխհարաբերությունները։ Ամռան վերջին անձնական հարցերով

2005

2005 ԹՎԱԿԱՆ՝ ԱՔԱՂԱՂԻ ՏԱՐԻ Չինական լուսնային աստղագուշակով Աքաղաղը 2005 թվականին իր իրավունքների մեջ մտնելու է փետրվարի 9-ից: 2005 թվականը խոստանում է լինել խիստ. աշխատանքի պակասություն չի զգացվի, կաճեն ռիսկն ու անգործությունը: Քանի որ Աքաղաղը կարգուկանոն է սիրում, բացառված չէ, որ նոր ռեֆորմներ լինեն: Հավանական է, որ Աքաղաղի տարին, ինչպես սովորաբար եղել է ( հիշենք Սպիտակ

ՁԻԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

ՁԻԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը կետ առ կետ թվարկեց այն բոլոր միջոցառումներն ու աշխատանքները, որոնք իրականացվել են 2004-ին: Նրա գնահատմամբ, գերատեսչությունը նույնիսկ աշխատել է պլանների գերակատարմամբ: Ասաց, որ մշակութային համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրվել Չինաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքի, Էստոնիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ:

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԲԱՑԱԿԱ ԵՆ ԱՄՆ-ի ռադիկալ լիբերալիզմի ծրագրերը տապալվեցին նախկին խորհրդային ճամբարում, ինչը կնշանակի նաեւ ԱՄՆ դեմոկրատական ուժերի պարտությունը հենց նույն ԱՄՆ քաղաքական դաշտում: Տապալման հիմնական պատճառը հանդիսացավ տարածաշրջանում գործող լիբերալների քաղաքականապես սպառումն ու ինքնաոչնչացման իրողությունը եւ նոր ուժերի այդպես էլ չկայացումը: Մինչդեռ Ռուսաստանում այլեւս ձեւավորված քաղաքական երեք հիմնական ուժերի՝ ազգային- հայրենասիրական, սոցիալիստական ուղղվածության եւ

Փոխնախարարին

Փոխնախարարին անհայտ հայտը Բաց նամակ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հ. Հովեյանին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանն անմիջապես արձագանքեց Ձեր նախարարության կողմից հայտարարված հանրապետական երիտասարդական փառատոնին մասնակցելու հրավերին՝ մինչեւ նշված ժամկետը ներկայացնելով մի քանի անվանակարգ- մրցույթի մասնակցելու հայտարարագրեր (շարադրության, հայրենասիրական երգի, լուսանկարչական աշխատանքների եւ ամենակարեւորը՝ ինտելեկտուալ խաղի մրցույթի): Ուզում եմ Ձեզ հայտնել, որ ՌՀՀ հայագիտության ամբիոնն

«Աղախինը» ըստ էության տուժող է

«Աղախինը» ըստ էության տուժող է Արեգնազ Մովսիսյանը չի կարողանում ապացուցել, որ նա Ալբերտ Մելքոնյանի փաստացի կինն էր Արեգնազ Մովսիսյանի համար ծանր տարի եղավ 1999 թվականը: Ռուսաստանի Դաշնության Նովի Ուրենգոյ քաղաքում մարտի 25-ին հանկարծամահ եղավ նրա ամուսինը՝ Ալբերտ Մելքոնյանը: Մովսիսյանն ամուսնուն տեղափոխեց Եղվարդ, ապա հանգուցյալի դին ամփոփեց Զեյթունի գերեզմանատանը՝ ամուսնու հարազատները այդպես ցանկացան: Սգո բոլոր արարողությունները

Գյումրեցիները եվրոպացի չեն

Գյումրեցիները եվրոպացի չեն Նրանք երդվում են չփոփոխել Ամանոր նշելու իրենց ավանդույթները Իսկ «սուրբ» ավանդույթների մեջ, ինչպես հայտնի է, մտնում են պարտք-տալիք անելը, որ տարին աննկարագրելի ճոխությամբ նշեն, տնետուն շրջելն ու, իհարկե, քաղաքի տոնածառը թալանելը: Թեպետ մինչ օրս ո՛չ եղեւնու շուքն է տեսանելի, ո՛չ էլ քաղաքի տեսքն է տոնական: Տոնական է միայն շուկայի առեւտրականների տրամադրությունը: Նրանց

Կենդանիները

Կենդանիները մեզնից լավ են նշելու Ամանորը Պետական համակարգերում ամանորյա «պրեմիաներ» չեն սպասվում կամ էլ այդ մասին չեն բարձրաձայնում Մի շարք համակարգերում անցկացրած մեր հարցախույզը պարզեց, որ Նոր տարին հայերիս համար միայն ընտանեկան տոն է: Օրինակ, առողջապահության նախարարության բյուջեն, ըստ նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանի, արդեն սպառվել է եւ Նոր տարվա կապակցությամբ ժողովրդի համար ոչինչ չեն կազմակերպի:

ԱՄԵՆԱԻՆՔՆԱԿԱՄԸ՝

ԱՄԵՆԱԻՆՔՆԱԿԱՄԸ՝ ԱՊՕՐԻՆԻՆԵՐԻՑ Ինչու է դատախազությունը սեւեռվել 50քմ-ի վրա Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի 2002թ. նոյեմբերի 28-ի թիվ 2421-Ա որոշմամբ՝ Մայիսյան 22 (Ամիրյան փողոցի հարեւանությամբ) շենքի բակից 24քմ տարածք է տրվել Էդգար եւ Վազգեն Պողոսյաններին: Ռոբերտ Նազարյանի մեկ այլ որոշմամբ՝ այս հողամասին կից տրվել է եւս 26քմ տարածք: 15 տարի վարձակալության իրավունքով լրացուցիչ հողատարածքը նախատեսված է տեխսպասարկման

Գերատեսչությունները խոստանում են

Գերատեսչությունները խոստանում են Տարվա ավարտին տնտեսական բլոկի գերատեսչությունների ղեկավարներից որոշեցինք ճշտել 2005 թ. անելիքները: Դատելով պաշտոնյաների պատասխաններից, եկողը նախորդներից ամենաբեղմնավորն է լինելու: Հայաստանում «Աքլոր ի տարին» անասունների համար կնշանավորվի նրանով, որ վերջիններիս ավելի քաղաքակիրթ կմորթեն: Այդ նպատակով ՀՀ մարզերում սպանդանոցներ են հիմնվել: Գալիք տարում գյուղատնտեսության նախարարությունը նաեւ խոշոր սառնարանային տնտեսություններ ստեղծելու համար ներդրողների փնտրտուք կսկսի:

ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆԵՐԸ

ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՑՐՏԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ Ոչ ոք ստույգ չգիտի՝ քանի՞ թափառաշրջիկ կա մեր երկրում: Փաստ է այն, որ նրանք ամեն գարուն պակասում են՝ մինչեւ որ նորերով համալրեն իրենց շարքերը: Թափառաշրջիկները Հայաստանում ոչ լեգալ մի համայնք են կազմում: Թեեւ «ապրում» են տարբեր վայրերում, գրեթե միշտ տեղյակ են միմյանցից: Նրանցից շատերը յուրաքանչյուր օր գիշերում են մի վայրում, եւ միայն

ԱՐԾԻՎՆԵՐՆ

ԱՐԾԻՎՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ԿՌԻՍՆԵՐԻ» Պատասխանի իրավունքով 15.12.2004 թ. «Առավոտ» օրաթերթում տպագրված «Վրացյանի՞, թե՞ Գեղամյանի արծիվներ» հոդվածը իմ ծիծաղը առաջացրեց: «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը շատ լավ գիտե, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գործում է Սամվել Գեւորգյանի անվան «Սյունիք» կինոընկերությունը, որը հիմնադրվել է 1998 թ. սեպտեմբերին եւ կրում է «Սասնա ծռեր» ջոկատի

ՈՐՏԵ՞Ղ

ՈՐՏԵ՞Ղ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ Ռուսաստանի երկրորդ մայրաքաղաքի ժողովուրդը պարզ է, հյուրասեր ու լավատես Եթե համեմատել երկու մայրաքաղաքներ՝ Մոսկվան եւ Սանկտ-Պետերբուրգը, ապա միանշանակ կարելի է ասել, որ վերջինս հաղթում է բոլոր հարցերում՝ այն շատ ավելի հյուրասեր է, գեղեցիկ՝ ճարտարապետական տեսակետից, այնտեղ նույնիսկ մարդիկ եւ նրանց լեզուն են ուրիշ. ամեն երկրորդ բառը «ոսՌվ»-ը եւ «ՒՌչվ255»-ն չեն: Եթե

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՄՈՐՈՒԱՅԻ ՀԱՄԱՐ «Նրա մասին բոլոր կարդացածներս նրա մասին չեն»,-ասում է Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկերներից՝ թիֆլիսաբնակ նկարիչ Գայանե Խաչատրյանը: Ռեժիսորի կինը՝ Սվետլանա Շչերբատյուկն էլ ասում է, որ նրա մասին գրելիս լրագրողներն իրենք են հաճախ պատմություններ հորինում. «Հետո նրանց դուր է գալիս իրենց հորինածը, հավատում են իրենց իսկ հորինածին եւ տպագրում դրանք, կարծես իրականում հենց այդպես

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՈՒ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՈՒ Ինչպես են քաղաքական գործիչների հայացքներն ազդել իրենց լեզվամտածողության վրա եւ հակառակը Եթե մարդկային քաղաքակրթությունից ապագայում ոչինչ չպահպանվի, բացի լեզվից, դրանով գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ հնարավոր կլինի վերականգնել այն իրականությունը, որտեղ մարդիկ ապրել են ու գործել, նրանց հարաբերությունների կերպն ու բնույթը, հասարակության սոցիալական կազմը, այն մեխանիզմները, որոնք ապահովել են առաջընթաց եւ այն գործողությունների բովանդակությունը,

ՀԱՅՈՑ

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ 20-30 տարի հետո երկիրը ղեկավարելու են այսօրվա դպրոցականները Այսօր ի՞նչ պետություն ենք կարողանում կառուցել: Ժամանակակից քաղաքակրթության մեջ ի՞նչ տեղ ենք գրավում: Բարոյա-հոգեւոր ի՞նչ աստիճանի վրա ենք գտնվում: Ի՞նչ խորհրդարան եւ ի՞նչ նախագահ ենք կարողանում ընտրել: Որպես հասարակություն ի՞նչ ենք ներկայացնում մեզանից: Այս ամենը կախված է նրանից, թե 20-30 տարի առաջ

ԹՈՒՐՔԱԿԱՆ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆՆԵՐ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԻՆԵՐԸ Ճամփորդական էսսե (կրճատ տարբերակ) «Ես առաջ չգիտեի ուրիշ հայեր էլ կան… կարծում էի՝ դե մեր մոտի հայերն են…»։ «Մեր մոտի հայերը» Թուրքիայում մնացած հայերն էին։ Իսկ ուրիշ հայը տվյալ պահին ես էի։ Սեւեռուն՝ ինչքան թույլ էր տալիս թուրքական քաղաքավարությունը, Լաթիֆեի աչքերը նայում էին ինձ՝ շրջանակված գլխաշորի ոսկեգույն մետաքսով ու բնակարանի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ՝ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ՝ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ Ամանորի շեմին բոլորը մոռանում են տարվա ընթացքում իրար հասցրած վիրավորանքները: «Առավոտը», բնականաբար, բացառություն չէ: Քանի որ հնարավոր է, որ անցնող տարվա ընթացքում գուցե թե հեգնել ենք մեր քաղաքական մտքի տիտաններին, գուցե թե հումորի ենք վերածել ազգի փրկության նրանց լրջագույն նկրտումները, գուցե թե վիրավորել ենք՝ չհրապարակելով նրանց մտքի արգասիքն ամբողջությամբ եւ

ՀԱՎԱՏԱՑԵՔ

ՀԱՎԱՏԱՑԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՆ Անցնող ու Նոր տարին՝ Սերգո Երիցյանի մասնակցությամբ Տարվա հայտնագործությունը Անցնող տարին կրթական ոլորտում աչքի ընկավ հատկապես ԿԳ նախարար Սերգո Երիցյանի մի հայտնագործությամբ: Տարեվերջին նա լրագրողներին հայտնեց, որ ինքը ջերմաչափ (կամ «բարոմետր») չունի, որպեսզի կարողանա չափել կոռուպցիան՝ իր ղեկավարած համակարգում: Մինչ այդ միտքը հայտնելը նա նշեց, որ ընդհանրապես տարբեր ոլորտներում կոռուպցիայի մասին խոսում

«1999-ԻՑ

«1999-ԻՑ ԾԱՆՐԱՑՈՂ ԲԵՌԸ ԿԹՈԹԱՓԵՆՔ 2005-ԻՆ» «Ինչպե՞ս եք գնահատում անցնող` 2004 թվականը եւ ի՞նչ կանխատեսումներ ունեք 2005-ի համար»` «Առավոտի» հարցին Արամ Զավենի Սարգսյանը պատասխանեց. – 2004-ի ամենակարեւոր իրադարձությունները, իմ կարծիքով, երեքն են. ապրիլի 13-ի իրադարձությունները, Հրանտ Մաթեւոսյանի հրապարակախոսական գրքի հրապարակումը եւ «27»-ի գործը փակելը։ Ապրիլի 13-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ այս իշխանությունները, միանշանակ, դեմ են ժողովրդին։

ԱՄԱՆՈՐՅԱ

ԱՄԱՆՈՐՅԱ «ՆՎԵՐ» ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ Արտահերթ նստաշրջանի օրակարգում էր «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ՝ օրենսգիրքը լրացվեց նոր` 2251 հոդվածով, ըստ որի՝ «անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ միջոցառում կազմակերպելը, անցկացնելը կամ այդ միջոցառումներին մասնակցելուն ուղղված հրապարակային կոչերը» պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով: Ըստ ՔՕ նույն հոդվածի 2-րդ

ՀՆԱՐԱՎՈՐ

ՀՆԱՐԱՎՈՐ ԱԿՏԻՎԱՑՈՒՄՆԵՐ Ընթերցողների՝ հարաբերականորեն նոր սերնդի համար կրկնենք Չերչիլի հեղինակած հայտնի ճշմարտությունը: Լավն է այն քաղաքագետը, ով հիմնավորված եւ տրամաբանական կանխատեսումներ է անում ապագայի վերաբերյալ, իսկ որոշ ժամանակ անց նույնքան հիմնավորված փաստարկներով բացատրում է, թե ինչու իր կանխատեսումները չիրականացան: Այս տեսակետից ոչինչ մեզ չի խանգարում մի քանի կանխատեսում անել գալիք տարվա կտրվածքով՝ չվախենալով, որ դրանք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031