Օրվա լրահոսը
ԿՈՆՅԱԿԻ ՀԱՐՑԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Անցյալ շաբաթավերջին ձեռքի տակ ունենալով ավելի քան 74 պատգամավորի ստորագրություն՝ կոնյակի հարցով նախանձախնդիր ԱԺ պատգամավորներն իրենց դիմումն են ներկայացրել Սահմանադրական դատարան։ Կոնյակի խնդրով ԱԺ նիստ գումարելու հարցի վերաբերյալ կարդացեք 2-րդ էջում։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՏԵՍԱՆԵԼԻ Է «Ինձ համար ծիծաղելի է այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնելը»,- նախագահի վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումների առնչությամբ ասել էր Դավիթ
«ԿԻՆՈՇՈԿ» ԵՎ ԿԻՆՈ-ՇՈԿ
Կինոյի տան երեկվա ասուլիսը ի սկզբանե հրավիրված էր Անապայում օրերս կայացած «Կինոշոկ» կինոփառատոնում հայ ռեժիսորների մասնակցությունը ներկայացնելու նպատակով, բայց ասուլիսում ամենաքիչը խոսվեց հենց կինոփառատոնի եւ մեր ռեժիսորների հաջողությունների մասին։ «Կինոշոկ»-ում (որը կայացել է սեպտեմբերի 5-15-ը) մրցույթին մասնակցում էին երիտասարդ ռեժիսորներ Տիգրան Խզմալյանը (որը նաեւ «Երեւան» ստուդիայի տնօրենն է), իր «Սեւ եւ սպիտակ» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմով,
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Արզնիի առողջարանի տնօրինությունը զբաղված է վտարմամբ Արդեն մի քանի օր է, ինչ խմբագրություն են այցելում Արզնիի N 2 Լազարեւի անվան բազային առողջարանի բնակիչներ Անահիտ Տոնոյանն ու Ռիմա Մուսայելյանը։ Նրանք երկրաշարժից հետո բնակվում են այդտեղ, Անահիտը իր մոր՝ Ամալյա Տոնոյանի հետ (հայրը՝ Հարություն Տոնոյանը մահացել է 1993 թ., առողջարանում), իսկ Ռիման՝ ընտանիքի 4 անդամներով, «բախտի քմահաճույքին
«ԱՅՍ ՀՈՂԸ ՄԵՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՊԱՏԿԱՆԻ, ՄԵԶԻ ԱԼ ԿՊԱՏԿԱՆԻ»
Տիգրանակերտում ծնված եւ իր մանկությունն այնտեղ անցկացրած Նշան Աթընըզյանը վերջերս դարձավ «Արմենիա» հյուրանոցի սեփականատերերից մեկը։ Մյուս երեք տերերը «ամերիկացի հայեր են, ամերիկացիներ են, Ամերիկա մեծացել են»։ Պրն Նշանի հետ հանպատրաստից հարցազրույց ստացվեց, որին էլ այժմ մասնակից կդարձնենք մեր ընթերցողներին։ Պարոն Նշանը նախ ասաց. «շատ ուրախ է, որ «Արմենիան» մենք՝ հայերն առինք»։ Հետո էլ ավելի հստակեցնելով
ԳՈՐԾԱԴՈՒԼ՝ ՉԱՇԽԱՏՈՂ ՔԱՂԱՔՈՒՄ
Սեպտեմբերի 16-ին խմբագրությունը Չարենցավանից լուր ստացավ, որ քաղաքի առեւտրական կետերը մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել եւ բողոքում են իրականացվող հարկային քաղաքականության դեմ։ Մեկնեցինք այնտեղ։ Քաղաքը խաղաղվել էր, թեեւ առանձին անկյուններում դեռ կարելի էր լսել երեկվա դեպքերի քննարկումներն ու մեկնաբանությունները։ Հանդիպեցինք նաեւ նրանց, ովքեր այդ ամենի մասնակիցն ու ու կազմակերպիչն են եղել։ Մեր զրույցներից պարզվեց հետեւյալը։
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ԲԼԵՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Մեր ու մեր կովկասյան հարեւանների միջեւ եղած տարբերությունները (մշակույթ, կենցաղ, կրոն, լեզու եւ այլն) այնքան անհուսալիորեն են շատ, որ երբեմն թվում է՝ կա՛մ նրանք են Կովկասում եկվոր, կամ՝ մենք։ Եվ այդ շոշափելի տարբերություններն են երեւի պատճառը, որ մենք հաճախ մեր իսկ տարածաշրջանում հայտնվում ենք գերյալի վիճակում՝ մեր իսկ հարեւանների աքցանի մեջ։ Մենք, իհարկե, Կովկասից ու
Դիսոլն ու խլոսոլը
ՁցՑ ՍՈՍ ՑցՑ Խոլերայի՝ մի թեթեւ բարձրացրած գլխին խփելու միջոցառումների շարքում, որքան էլ տարօրինակ է, անգամ առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանը չնշեց մի կարեւորի մասին։ Պարզապես հայտնվեց, որ նախարարությունն ամեն ինչով պատրաստ է եղել համաճարակի կանխմանը եւ իր այդ ամեն ինչը ուղղել է հենց այդ նպատակին։ Տեղեկացանք, որ խոլերայի համաճարակի շուտափույթ կանխմանը (հուսանք, որ այդպես է)
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԼԱՏԵՆՏ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը նախագահական նստավայրի առաջ փախստականների կազմակերպած ոչ բազմամարդ ցույցից հետո զրույցի էր հրավիրել նախկին բաքվեցի չորս մտավորականի, որոնք ներկայացնում էին Երեւանում ապրող նախկին բաքվեցիների խնդիրները։ Զրույցի դոմինանտ նյութը բնակարանների հարցն էր։ Փախստականների բնորոշմամբ, նախագահի խորհրդականը «լատենտ ձեւով» բացատրել էր, թե Երեւանում մշտական բնակությունը քննարկման ենթակա տարբերակ չէ եւ պետք է մտածել շրջանները,
Հակոբը Լեդի չէ, այլ Հակոբյան
Նախորդ օրն «Առավոտում» տպագրված լուրը, որ խուզարկություն է անցկացվել թաղային հեղինակություն Լեդի Հակոբի տանը, շարժել էր ԱԺ մի խումբ պատգամավորների վրդովմունքը։ Իրենց բողոքն «Առավոտին» հայտնելու եւ ամեն ինչ տեղը տեղին պարզաբանելու նախաձեռնություն ցուցաբերեցին պաշտպանության նախարարության սոցիալական հարցերի վարչության պետ Մյասնիկ Մալխասյանը եւ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Վահան Զատիկյանը։ Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ ԱԺ պատգամավորներ են, ուստի
«ՔՑԵԼՈՒ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ասում են, օրինակը վարակիչ է։ Չքննարկենք՝ վա՞տը, թե՞ լավը։ Պարզապես վերջերս մեր պետական այրերը սկսել են խիստ ընդգծված հետաքրքրություն ցուցաբերել ոչ թե ինչ-որ բնագավառի, այլ առանձին վերցրած մի օջախի նկատմամբ։ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը (հետո բավական ուշացումով նրան միացավ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը) երեկ այցելեց Պարարվեստի ուսումնարան։ Թե ինչ հետաքրքրություն կարող էր ունենալ ԱԺ նախագահը
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ
Սեպտեմբերի 18-ին Ստրասբուրգ մեկնեց Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը, որն այնտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ տարվա վերջին լիագումար նիստին։ Մեր պատվիրակությունը գլխավորում է «Բարեփոխումներ» խմբի նախագահ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։ Վերջերս ««Առավոտ»-ին տված իր հարցազրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը վերապահ դիրքորոշում էր արտահայտել, թե կկարողանա՞, արդյոք, Արմեն Մարտիրոսյանը երկու-երեք ամսում
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ-1
Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ վերջերս Պռոշյան փողոցի խորովածանոցներից մեկում տեղի է ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանի եւ վերջինիս գլխավոր մասնագետ Բագրատ Եսայանի գաղտնի հանդիպումը «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի եւ նույն թերթի աշխատակից Աննա Իսրայելյանի հետ։ Որպես հայ մարդ, որպես դաշնակցական, որպես պետության պաշտոնյա եւ որպես Վահան Հովհաննիսյան, Վահան
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ՝ ԴՐԱԿԱՆ
«Ի՞նչ կարծիքի եք Աղվան Հովսեփյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու մասին» «Առավոտի» հարցին իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, դա ՀՀ նախագահի ամենից ավելի հաջողված եւ արդարացի նշանակումներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Աղվան Հովսեփյանին ճանաչում եմ ոչ միայն ուսումնառության տարիներից, այլ նաեւ դատախազությունում համատեղ աշխատանքից։ Ես քիչ եմ հանդիպել այնպիսի բարձր մասնագիտական գիտելիքներ եւ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մեջ էին, յանկարծ պարզ դարձաւ, որ հայոց աշխարհում տղամարդ ասածը ակնյայտորեն քչութիւն է անում։ Եւ տղամարդկանց սակաւութիւնն էր յիմնական պատճառը, որ Վահան Հօվհաննիսեանին, Պարոյր Հայրիկեանին եւ Ալէքսան Հարութիւնեանին միանգամից երկուական պաշտօններ յատկացուեցին։ Եւ երբ այլեւս ոչ մի տղամարդ
«ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ
«Վերածնունդ» համաժողովրդական խորհուրդ հասարակական կազմակերպության «մութ» գործունեության մասին ամիսներ շարունակ խոսակցությունները կուտակվում եւ մեծ թափ էին ստանում։ Հատկապես խոսակցությունները կենտրոնացած էին կազմակերպության նախագահ, ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի, լուսավորության նախկին նախարար Հայկ Ղազարյանի եւ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանի շուրջ։ Կազմակերպությունը ստեղծվել է երկրաշարժից հետո, զբաղեցնում է Կասյան 6 հասցեում 200 քմ պետական
ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
Քարին խաչվեց բողոք, խունկե արցունք կաթեց ծաղիկների թախծից ԿԱՄԻԼԱ ՄԻ՛ ԴԱՏՎԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ Քաղաքացին հայցով դիմել է դատարան։ Հայցը բավարարվել է։ Գերագույն դատարանը վճիռը բեկանել է՝ «օրինական չէ»։ Արտառոց ոչինչ չկա, դատական առօրյայի համայնապատկերից է։ Իմաստ չէր ունենա հանդես գալ այս գործով, եթե… Ցավոք, «եթե»-ները շա՜տ են, անթույլատրելի։ Միայն մեղքերի թողություն հայցելը կփրկեր այս ապօրինաբար
ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԸ ՉԷ, ՈՐ ԵՂԱՆԱԿ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
Ակադեմիական բարձունքների հասած գիտնականները լինում են երկու կարգի՝ իսկական ու թղթակից։ Այդպես է աշխարհի համարյա բոլոր ակադեմիաներում։ Այդպես էր նաեւ Հայաստանի ԳԱԱ-ում իր հիմնադրման օրից մինչեւ 1996թ., երբ մեկ որոշմամբ բոլոր թղթակից անդամները դարձան իսկական։ Պատճառաբանությունը խիստ բնական էր. ակադեմիկոսները շատ էին ծերացել, նրանց միջին տարիքը 71 էր՝ չնայած թղթակից անդամներն էլ շատ ջահել չէին։
«Էդ ամերիկացիներին ասեիք՝ ջուր տան»
Գյումրիի արտաքին խեղանդամությունն իր հերթին՝ մարդկանց հոգեկան անդորրը եւս չի վերականգնվում: Աղետյալի հոգեբանությունը չափազանց խորացել է։ Տարիներ շարունակ խաբվող այս ժողովուրդն այլեւս հուսահատ է։ Գյումրիի Գարեգին Առաջինի անունը կրող փողոցը «ժաժքից հետո» անջուր է մնացել։ Փողոցը գտնվում է քաղաքի ծայրամասում՝ «գծերից այն կողմ»։ Հիմա այդ ծայրամասայինի կարգավիճակն ավելի քան անտանելի է։ Հենց որ ամերիկացիները հեռացան՝
ԴՈՏԱՑԻԱ+ՀԱՄԱՅՆՔ<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Տեղական ինքնակառավարման ընդլայնման, համայնքների ինքնուրույնության բարձրացման հույժ կարեւորության մասին հայտարարությունները շատ մոդայիկ են։ Փորձենք գնահատել, թե ինչպես են բարձր գաղափարները իրագործվում իրականում։ Իսկ ավելի կոնկրետ, թե ինչպես են պետական դոտացիաները բաշխվում համայնքների միջեւ։ Համեմատության համար հիշենք, որ 1996թ. համայնքներին տրվել է ընդամենը 1,2 մլրդ դրամ դոտացիա, 1997թ.՝ 3,77 մլրդ դրամ։ 1998թ. պետական բյուջեի մասին օրենքով
ՄԻ ԲՈՒՌ ԱԶԳ ԵՆՔ
«Առավոտ» օրաթերթի խմբագրությանն ի պատասխան, ս.թ. սեպտեմբերի 15-ի 177 համարում տպագրված «Երեւան չդարձած իմ «Էրեբունի» Համամիտ լինելով այն կարծիքին, որ «… բնակարանային շինարարությունը բոլոր ժամանակներում եղել է մեծ փոթորիկների ու երկար վեճերի նյութ…», ցավում ենք, որ տվյալ հոդվածում բերված փաստը շարունակությունն է այդ վեճերի տխուր շղթայի։ Չցանկանալով, որ մեր պատասխանը դիտվի իբրեւ վեճի շարունակության հերթական
ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՐԵՎԱՆԻՆ ՊԻՏԻ ՏՈՆ ՊԱՐԳԵՎԵՆՔ»
Հոկտեմբերին, ինչպես որ խոստացել է Երեւանի քաղաքապետը, տոնվելու է մայրաքաղաքի 2780-ամյակը: Ու թեեւ Սուրեն Աբրահամյանի հետ այս մասին Երեւանում էլ կարելի էր խոսել, Մոսկվայում զրուցեցինք: Բնականաբար, ոչ միայն Էրեբունի-Երեւան տոնակատարության մասին: «Տեսնում ես, ի՞նչ ռազմախ ունեն, մինչդեռ կլոր հոբելյան էլ չէ՝ 851ամյակ է: Իսկ ես… Երեւան-Էրեբունի տոնակատարության մասին դեռ չհայտարարած, բոլորը հարցնում են՝ քեզ փող
Հրաժարական առանց պատասխանատվության
Ազգային տուրքի գաղափարը ենթադրում էր պարբերական կամավոր մուծումներ, որոնցից առաջացած գումարը պետք է օգտագործվեր որոշակի խնդիրների լուծման համար։ Ազգային տուրքի հավաքման համար ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամն այդպես էլ իրականում չդարձավ համահայկական։ Չնայած տեսականորեն գումարները պետք է հավաքվեին ամբողջ հայությունից, ներառյալ Հայաստանը, սակայն այս կազմակերպությունը եւ նրա քարոզչությունն ուղղված էր առավելապես դեպի սփյուռք։ Իսկ սփյուռքը ներկայացնել
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՍԱՏՈՒՆ
Ներկա-բացակա Եռօրյաներին հետեւող հինգշաբթին ԱԺ խմբերի ու խմբակցությունների համար հաշվետվության օր է։ Հերթով գալիս-կանգնում են գրատախտակի առջեւ, ներեցեք, ամբիոնի մոտ, ու խոսում իրենց արածից ու ցանկություններից։ Իբրեւ չարաճճի աշակերտներ այս անգամ չէին ներկայացել «Շամիրամ», ԱԺՄ եւ «Հայրենիք» խմբակցություններին մաս կազմող պատգամավորներ։ Ծույլ աշակերտը Ներեցեք, բայց այդ դերը սեպտեմբերի 17-ին ամենից շատ սազում էր ԱԺ պաշտպանության,
ԿԵՆՏՐՈ՛Ն, ԿԵՆՏՐՈ՛Ն, ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՊՐԾԱ՞Ն
Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը բավական հետաձգել էր այս հարցազրույցը՝ պատճառաբանելով, թե պիտի մանրամասն ծանոթանա «Կենտրոն» համայնքի ստուգումների արդյունքներին։ Այնուամենայնիվ, ի վերջո չխուսափեց պարզաբանումներից։ – Արարատ Զուրաբյանի վկայությամբ, «Կենտրոն»-ի վերաբերյալ բողոքներ կային միայն նախագահի այս ծառայությունում, եւ ոչ՝ կառավարության, քաղաքապետարանի կամ որեւէ այլ վերահսկողական ծառայությունում։ Սա որոշակի եզրակացությունների հիմք էր տվել այս ամենի
ԳՏԵՔ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գուցե Վահան Հովհաննիսյանը տեղեկացվել էր Մուրադ Պետրոսյանի ասուլիսի մասին եւ այդ պատճառով երեկ «Լուրեր» ծրագրով հակահարված տվեց՝ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով։ Ի դեպ, չենք կարող մեր ուրախությունը չհայտնել այն առնչությամբ, որ եթե նախորդ օրը Դավիթ Շահնազարյանի հետ «Կամ… կամ» հեռուստաբանավեճին մասնակցելու առթիվ պրն Հովհաննիսյանը հիվանդացել էր, ապա Մուրադ Պետրոսյանի հետ հաշիվներն ազգային հեռուստատեսությամբ մաքրելու
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱՑՈՒՑԵԼ
ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը սեպտեմբերի 17-ին ասուլիսի հրավիրեց ԼՂՀ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ որոշ մանրամասներ հաղորդելու վերջերս «Առավոտ»-ին տված իր հարցազրույցի վերաբերյալ, մասնավորապես այն հատվածի, որը վերաբերում էր ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանին: Այդ նպատակով էլ նա լրագրողներին առաջարկեց դիտել ATV հեռուստաընկերության պատրաստած տեսաերիզը, որն, ինչպես վկայեց Մ. Պետրոսյանը,
ԻՆՉՆ Է ԿԱՐԵՎՈՐԸ
Վերջին եռօրյայում ԱԺ երկու պատգամավոր իրենց նստարաններից վայր ընկան։ Հայկոմկուսի քարտուղար Գագիկ Թադեւոսյանը, փորձելով բազմել խորհրդարանականի աթոռին, մի կերպ կարողացավ պահել հավասարակշռությունը։ Նշենք, որ դա Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանի մշտական տեղն է, բայց մինչ այդ նա չէր հասցրել նստել իր աթոռին։ Երկրորդ պատգամավորը, որի աթոռը կոտրվեց՝ Պարույր Հայրիկյանն էր։ Նա եւս ճարպիկ շարժումով խույս տվեց
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ ՄԻ ՎԱԽԵՑԵՔ
«Ես այդ հոգեբանությունը չեմ կարողանում հասկանալ։ Եթե մեկին գնում են ստուգելու, պիտի ասի. «Ինչո՞ւ»։ Ինչուի հարց չկա։ Ավելի լավ՝ թող գնան ստուգեն եւ ապացուցվի, որ նրանք լավ են աշխատում եւ ոչ մի բան չկա։ Այդ ի՞նչ խնդիր է։ Մարդիկ ինչո՞ւ են այդքան ստուգումներից վախենում՝ ես չեմ հասկանում»,- այսպես խոսեց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը՝
Ի՞ՆՉ ՈՒԺԵՐԻ Է ՁԵՌՆՏՈՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ «ԲԱԺՆԵՏԻՐԱՑՈՒՄԸ»
Վերջին օրերին մշակույթի բնագավառում մեծ իրարանցում է առաջացրել ՀՀ վարչապետի մշակույթի գծով խորհրդական Ռուբեն Անգալադյանի տեսակետը (որը, փաստորեն, նաեւ ՀՀ վարչապետի մոտեցումն է). այն է՝ ամբողջ հայ մշակույթը դարձնել առեւտրային։ Այսինքն՝ մշակութային բոլոր «օջախները» պետք է լինեն պետական փակ բաժնետիրական ընկերություններ։ Որոշ անկախ իրավաբաններ եւ օրենքների գիտակներ պնդում են, թե վերոհիշյալ մոտեցումը գալիս է դեռեւս
«Պեռնո Ռիկարը» հրաժարվում է մուծել 30 միլիոնը
Երեւանի կոնյակի գործարանի վաճառքը անսպասելի ընթացք է ստանում։ Հայտնի է, որ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ հուսահատ փորձում են գործարքը չեղյալ հայտարարել խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելով։ Մյուս կողմից, իր «նոր» պահանջներն է սկսել ներկայացնել գործարանը գնած «Պեռնո Ռիկար» կազմակերպությունը։ Գործարքից հետո ֆրանսիական այս կազմակերպությունը գույքագրում հիշեցնող աուդիտային հաշվեքննություն է անցկացրել։ Ըստ ֆրանսիացի գործարարներին մոտ կանգնած աղբյուրների,


















































