Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ ՄԻ ՎԱԽԵՑԵՔ

Սեպտեմբեր 18,1998 00:00
lurer

«Ես այդ հոգեբանությունը չեմ կարողանում հասկանալ։ Եթե մեկին գնում են ստուգելու, պիտի ասի. «Ինչո՞ւ»։ Ինչուի հարց չկա։ Ավելի լավ՝ թող գնան ստուգեն եւ ապացուցվի, որ նրանք լավ են աշխատում եւ ոչ մի բան չկա։ Այդ ի՞նչ խնդիր է։ Մարդիկ ինչո՞ւ են այդքան ստուգումներից վախենում՝ ես չեմ հասկանում»,- այսպես խոսեց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը՝ «Կենտրոն» համայնքի արդեն իսկ ավարտված ստուգումների առնչությամբ։

Դավիթ Վարդանյանի հետ հարցազրույցը՝ 3-րդ էջում։

ՀՆԳԱՄՅԱԿԸ ՉՈՐՍ ՏԱՐՈ՞ՒՄ

Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի երեկվա նիստում Պարույր Հայրիկյանը բացահայտեց նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը, որի մասին խոսվել էր լրագրողների համար փակ հանդիպման ժամանակ։ Ռոբերտ Քոչարյանը համաձայնել էր, որ նախագահի պաշտոնավարման ժամկետը 1 տարով պակասեցվի։ «Գուցե իրավունք չունեի սա ասել,- երկմտեց պրն Հայրիկյանը,- բայց թարմացնենք այս առաջարկը, մտածենք եւ այս հարցին դարձյալ անդրադառնանք»։

ՆՐԱ ՇՐՋԱՊԱՏԸ

Թբիլիսիում մեծացած՝ Ռուսաստանի ներկայիս վարչապետ Եվգենի Պրիմակովը, կյանքի տարբեր փուլերում, իր շրջապատում ունեցել է հայազգի ընկերներ եւ ծանոթներ։ Դրանցից հայաստանցիներին առավել ծանոթ են Ֆադեյ Սարգսյանը, Սուրեն Հարությունյանը, Սաբիր Ստեփանյանը, Ստեփան Սիթարյանը։

Կարդացեք էջ 4։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930