Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբը Լեդի չէ, այլ Հակոբյան

Սեպտեմբեր 22,1998 00:00
VahanZatikyan

Նախորդ օրն «Առավոտում» տպագրված լուրը, որ խուզարկություն է անցկացվել թաղային հեղինակություն Լեդի Հակոբի տանը, շարժել էր ԱԺ մի խումբ պատգամավորների վրդովմունքը։ Իրենց բողոքն «Առավոտին» հայտնելու եւ ամեն ինչ տեղը տեղին պարզաբանելու նախաձեռնություն ցուցաբերեցին պաշտպանության նախարարության սոցիալական հարցերի վարչության պետ Մյասնիկ Մալխասյանը եւ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Վահան Զատիկյանը։

Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ ԱԺ պատգամավորներ են, ուստի նրանց անմիջապես տրամադրվեց «Առավոտի» ամբիոնը»։

-Պրն Զատիկյան, դուք տեղյա՞կ եք, իրոք, խուզարկություն տեղի ունեցե՞լ է։

-Նախ ասեմ, որ Հակոբը թաղային հեղինակություն չէ, այլ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Երեւանի մասնաճյուղի ղեկավարը։ Բացի այդ, նա «Մալաթիա» բարեգործական ընկերության հիմնադիրներից է։ Իբրեւ թաղապետ կարող եմ վկայել, որ համայնքի տարածքում կատարվող բարեգործական ձեռնարկների մեծ մասն իրականացվում է Հակոբ Հակոբյանի օժանդակությամբ։ Նա այս ոլորտում բացառիկ ակտիվություն է դրսեւորում։

-Չհասկացա, բայց այստեղ ի՞նչ կապ ունի Լեդի Հակոբը։

-Ասեմ, որպեսզի պարզ դառնա՝ նրա ազգանունը Լեդի չէ, այլ Հակոբյան, անունն էլ՝ Հակոբ։ Պետք է ավելացնեմ նաեւ, որ Հակոբ Հակոբյանը հայրենիքի պաշտպանության համար ներդրած իր նվիրումի դիմաց մի քանի անգամ պարգեւատրվել է, մեդալներ է ստացել։ Կարմիրավանի համար մղված մարտերի ժամանակ երկու անգամ ծանր վիրավորվել է։ Կարծում եմ, որ այդօրինակ հրապարակումները նրա մասին տպագրելը սխալ է, քանի որ Հակոբ Հակոբյանը հերոս մարդ է։

-Իսկ որքանո՞վ են հավաստի նրա տանը կատարված խուզարկության մասին լուրերը։

-Ես տեղյակ չեմ։ Դրա մասին իմացել եմ թերթից։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930