Օրվա լրահոսը
ԼԱՎ ԼՈՒՐ
Որակի միջազգային կազմակերպությունը Պլատինե աստղ է շնորհել Բաղրամյանի հացամթերքների կոմբինատին՝ գերազանց որակի, կազմակերպման պլանավորման եւ սպառման համար։ Ինչպես արդեն հայտնել ենք, Մադրիդում տեղակայված այս կազմակերպության տարեկան մրցանակն է ստացել նաեւ «Կոտայք» գարեջրի գործարանը։ ՎԱՏ ԼՈՒՐ Նախաքննության մարմինները պնդում են, թե նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի դահլիճում հայտնաբերված պայթուցիկ փաթեթը, ըստ ամենայնի, այնտեղ է մնացել հոկտեմբերի 27-ից։
ՏԱՆԿԵՐԸ ՊԻՏԻ ՄԻԱՅՆ ՄԻ ԶՈՐԱՆՈՑԻՑ ՄՅՈՒՍԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԻՆ
«Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը հերքել է, թե իբր Քոչարյանին փրկելու նպատակով իրենք զինուժի տեղաշարժ էին նախապատրաստում դեպի Հայաստան. «Ռազմական գործից գոնե մի փոքր հասկացող մարդը կիմանա, որ թրթուրավոր տեխնիկան, այս դեպքում՝ տանկը, գործնականում անհնար է սեփական ընթացքով նման հեռավորությամբ տեղաշարժելը, եթե, իհարկե, դրանք շարքից հանելու խնդիր չի դրված»։ Այուամենայնիվ,
ՀԻՄԱ ԱՋԱԿՑԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ
«Եթե որեւէ մեկն այսօր ընտրվել է պատգամավոր ՆԳ եւ ԱԱ մարմինների օգնությամբ՝ կխնդրեի, որ այդ պատգամավորն ասեր։ Չի՛ եղել այդպիսի դեպք»,- երեկ ասուլիսում «Առավոտի» հարցին ի պատասխան հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Ճիշտ կես տարի առաջ «Առավոտի» նույն թղթակցի հետեւյալ հարցին. «Անկեղծորեն կխոստովանե՞ք, թե այս 131-ի մեջ կա՞ն արդյոք պատգամավորներ, որոնք Ձեր ու ՆԳ եւ ԱԱ համակարգի
Մի Ծաղիկով գարուն չի գա
Հայտնի հրապարակախոս Զորի Բալայանը սրտի աշխատանքը կարգավորող բազմաթիվ հաբեր է ընդունել՝ ծանոթանալով «100 հայ աղջկան՝ 65 փեսացու» վիճակագրությանը։ Արտագաղթի թեմաներով վերջերս ԶԼՄ-ներով հանդես եկող պրն Բալայանի բերած թվերին չարտագաղթածները ծանոթանալուց հետո եթե նույնքան հաբեր կուլ տան, Հայաստանում կտրուկ կծաղկի դեղի բիզնեսը։ Այսինքն՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր, հետեւաբար արտագաղթողների թիվը որոշ տոկոսով կնվազի։ Դրա հետեւանքով նաեւ կավելանան
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպե՞ս են բացահայտվում դրանք Խաղաղ պայմաններում զոհված կամ սպանված զինծառայողների ծնողների ցույցերն առիթ դարձան, որ նրանց բողոքները բազմիցս արծարծվեն մամուլում։ «Առավոտը» փորձեց զինվորական դատախազությունից պարզել, թե բողոքող ծնողների որդիների մահվան առնչությամբ հարուցված քրեական գործերի քննությունն ինչ փուլում է։ Կարեն Ոսկանյանի գործը 1996-ի հունիսին կրտսեր սերժանտ Կարեն Ոսկանյանը հայտնաբերվել էր զորանոցի 3-րդ հարկի աստիճանահարթակում՝ գլխի վնասվածքներով։
ՉՆԵՐԿԱՅԱՑԱՆ ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ԻՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԸ
Երեկ Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում սկսվեց Մարինա Պողոսյանի՝ Երեւանի թիվ 1 պետական նոտարական գրասենյակի պետնոտար Աշոտ Ղազարյանի, պետնոտար Աիդա Աբրահամյանի եւ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Դանիել Խաչատրյանի դեմ ավտոմեքենայի առուծախի պայմանագրի անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցով դատավարությունը (դատավոր՝ Ռ. Ներսիսյան)։ Քաղաքացի Մարինա Պողոսյանին իրավապաշտպան տարբեր ատյաններ մեղադրում են սեփական մեքենան գողանալու
ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՑ ԵՎ ԿՈՐԵԼ
Երեկ Սահմանադրական դատարանը քննության պիտի առներ 6 գործեր, որոնցից 3-ը հետաձգվեցին նախագահի ներկայացուցչի՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հարգելի… հիվանդության եւ դատարան չներկայանալու պատճառով։ Պատմական հնարավորությունը բաց թողնվեց նաեւ այն առումով, որ երեկ դեկտեմբերի 10-ն էր եւ խորհրդանշական կլիներ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրը «Ազատազրկման դատապարտվածներին հետագա պատիժը կրելու համար հանձնման մասին» կոնվենցիայի քննարկումները։ «Հարկադիր բուժում
«ՇԱՏԵՐՆ ԷԻՆ ԿԱՐՈՂ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ ԱՆԵԼ»
ՀԺԿ անդամ Արմեն Հակոբյանն այն պատգամավորն էր, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18-ից քիչ անց դուրս էր եկել ԱԺ նիստերի դահլիճից եւ այնտեղ վերադարձել՝ ուղեկցելով 3 հեռուստալրագրողների։ Եվ տեսագրության մեջ նրա պահվածքը դիտելով, դարձյալ ծագեց նույն հարցը, որի արծարծումը շատ է նյարդայնացնում քաղաքական որոշ գործիչների (չնայած, եթե խիղճդ հանգիստ է, առանձնապես անհանգստանալու առիթ չպիտի ունենաս)։ Այն
Հրանտ Մարգարյանը
ՀՅԴ ԳՄ անդամը, իր կուսակցության մնացած ղեկավարների նման, անցած շաբաթ կոշտ հայտարարություններ էր անում «բիրտ ուժի» դեմ, նկատի ունենալով երկրապահներին: Պրն Մարգարյանը, հավանաբար, մոռացել է, որ այդ նույն «բիրտ ուժը» պաշտոնանկ էր արել նախորդ նախագահին եւ նախագահ կարգել իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանին: Սույն իշխանափոխության ընթացքում ինքը՝ Հրանտ Մարգարյանը, ազատ է արձակվել բանտից: Որպես բիրտ ուժի
ԼԱՎ ԼՈՒՐ
Հետին թվով եւ աններելի ուշացումով պարզեցինք, որ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը եւս հումորի զգացում ունի։ Սույն բացահայտումն արեցինք, երբ ընթերցեցինք ԱԺ կանոնակարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ 1998-ի հոկտեմբերին կառավարության եզրակացությունը, որի տակ նա ստորագրել էր։ Եվ ԱԺ նախագահին ուղարկված պաշտոնական փաստաթղթի մեջ գրել էին, թե այդ եզրակացությունը «34 պատգամավորների եւ Արշակ Սադոյանի» օրենսդրական նախաձեռնության մասին
ԵԿՄ-ԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ
«Հյումըն ռայթս ուոթչ» կազմակերպությունը ներկայացրել է իր նոր զեկուցագիրը Հայաստանի մասին։ Նրանում հիշատակում կա նաեւ ԵԿՄ-ի մասին, որը բնութագրվում է այսպես. «Սա այն կազմակերպությունն է, որ մասնակցություն է ունեցել 1995 թվականին ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների դեմ կիրառված բռնություններին»։ ԱՋԱՓՆՅԱԿԻ ԳՈՐԾՆ ԷԼ ՍԿՍՎԵՑ Երեկ սկսվել է Աջափնյակի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով դատավարությունը։ Հիշեցնենք, որ իբրեւ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Օրերս Երեւանում էր Եվրոպայի խորհրդի ԽՎ իրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի անդամակցության խնդրով զեկուցող, շվեյցարացի Դումենի Կոլումբերգը։ Նա տեղեկացրեց, որ քաղաքական հարցերով զեկուցող Դեմիտրեո Վոլչիչն իր այցելության արդյունքները ԵԽ-ում ներկայացնելու է դեկտեմբերի 16-ին, իսկ ինքը՝ հունվարի 10-ին։ Դումենի Կոլումբերգի այցի մասին կարդացեք 4-րդ էջում։ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋԸ ԹԵՐԵՎՍ ՊԵՏՔ ԷՐ ՓՈԽԵԼ 1999-ի հոկտեմբերին ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովն ընդունեց «Եվրոպական անվտանգության խարտիան», որն իր նշանակությամբ համեմատելի է միայն 1975 թ. «Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի» հետ։ Խարտիան տեւական մի ժամանակաշրջանի համար սահմանում է նոր աշխարհակարգի սկզբունքներն ու զարգացման ուղիները։ Կոնֆլիկտների լուծման հարցում ստամբուլյան փաստաթղթերը գերապատվությունը տվեցին տարածքային ամբողջականության սկզբունքին եւ արձանագրեցին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԵԱՀԿ նվազող հետաքրքրությունը։ Ստամբուլյան «հաղթանակ» տարփողող
«ՈՉ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷՐ ՏԱՆԿՈՎ ՊՆ ԵԿԵԼ, ՈՉ ԷԼ ՄԵՆՔ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ»
Մենք ստացել էինք հետախուզական տեղեկագիր, որն այսօր արդեն կարող ենք հրապարակել, թե ծայրաստիճան բարձր մարտական պատրաստության էին բերվել Ադրբեջանի (եւ ոչ միայն) զորքերը։
ՖԻԳԱՐՈՆ ԱՅՍՏԵՂ, ՖԻԳԱՐՈՆ ԱՅՆՏԵՂ
Հոկտեմբերի 27-ից հետո իրենց մասին հիշեցրին քաղաքական կուլիսներում գործող երկու գործիչներ՝ Աշոտ Մանուչարյանն ու ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ու մինչ վերջինս նախընտրում է խորհրդավոր լռությունը, սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը պատրաստ է խոսել եւ ասել այն, ինչ ուզում է։ Պրն Մանուչարյանը նախկինում խորհուրդներ էր տալիս Վազգեն Սարգսյանին։ Այդ առաքելությունն այսօր նա
ԴԻՄԱՆԿԱՐԻ ՓՈՐՁ ՄԸ
Իր առաջին արտասահմանյան այցը ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանը որակել էր «ճանաչողական»։ Այդ որակումն առավել դիպուկ է դառնում հենց նրա պարագայում, քանի որ ոչ միայն նոր պաշտոն, այլեւ իր համար նոր՝ քաղաքական, դեր ստանձնած Արամ Սարգսյանը բացի տեղի իրողություններից, նաեւ դրսինի ու դրանց հետ մեր առնչություններին ծանոթանալու պարզ խնդիր ունի։ Թեպետ ՌԴ-ի մայրաքաղաք պարոն վարչապետը մեկնել
ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ
Ականատեսների վկայությամբ երեկ առավոտյան 9.30-ին, իսկ ՀՀ ԱԱ նախարարության պաշտոնական տեղեկատվությամբ՝ ժամը 10.30-ին, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի մասնաշենք էր մուտք գործել մի երիտասարդ եւ հրազենի սպառնալիքով պատանդ վերցրել 15 ուսանողի եւ բուհի պրոռեկտորին։ Երբ ահազանգի հիման վրա լրագրողներս հասանք դեպքի վայր, ահաբեկիչն արդեն ձերբակալված էր եւ ծանր վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։ Այլ
ՀԺԿ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ՀԺԿ քաղաքական խորհրդի նիստը, որը նախատեսված էր դեկտեմբերի 10-ին, հետաձգվել է։ Այն, ըստ նախնական տեղեկատվության, տեղի կունենա դեկտեմբերի 24-ին։ ՀԺԿ-ից պատճառաբանեցին, որ դա պայմանավորված է քաղաքական խորհրդի հնարավորինս շատ անդամների ներկա լինելու անհրաժեշտությամբ։ Թեկուզ մոտ օրերս, ասենք, Փարիզ է մեկնելու ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, որը վերադառնալու է դեկտեմբերի 16-ին։ ԱՊՕՐԻՆԻ ԾՆՈՒՆԴՆԵՐ ՀԿԿ
ՂԱՐԱԲԱՂԵՐԵՆԻՑ ՀԱՅԵՐԵՆԻ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ
ՊՆ փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունը Հայաստան զորք մտցնելու պատրաստակամության վերաբերյալ։ Աստվածատուր Պետրոսյանը ձեռքը թափ տվեց. «Դե, նա ղարաբաղերեն էր ասել, հետո թարգմանեց»։ Եվ այսպիսի մի դեպք պատմեց, թե ինքը Ղարաբաղում մի ժամանակ թարգմանչի դեր է կատարել պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ, երբ նրանց դեմ
Բուռն քննարկում ոչնչի մասին
Խորհրդարանում հազվագյուտ օրենքի նախագծեր են պատգամավորներին հանում խոր թմբիրից։ Երեկ այդպիսի մի օրենքի նախագիծ ԱԺ-ի դատին հանձնեց կառավարությունը՝ ի դեմս ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Զարեհ Սարգսյանի։ Նախագիծը «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ապա եւ հիմնադրամի 2000 թվականի բյուջետային մուտքերի ավելացման մասին էր։ Այն ենթադրում է գործատուների կողմից յուրաքանչյուր
ՆՐԱՆՔ ԽՈՍՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ
ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը շուտով կստորագրի հրաման՝ հոկտեմբերի 27-ին ծառայության մեջ թերացած եւ հանցավոր անփութություն դրսեւորած 11 աշխատակիցների՝ ՆԳ համակարգից հեռացնելու մասին։ Հեռացվողների հիմնական մասը սպաներ են։ Այս մասին նախարարն ասաց երեկ ԱԺ-ում, խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Գագիկ Կոստանդյանի հարցին։ Վերջինս նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հրաժարականը համարեց «սպային վայել ասպետություն», ապա նախարարից հետաքրքրվեց՝
ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն ԲԱՆԵՐ
ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանը, հակադարձելով «Ազգի» հարցը, այնպես զարմացավ, թե ինչո՞ւ պիտի Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն, կարծես թե նման անհրաժեշտության մասին հենց իր կառավարության անդամը չէր պնդել։ «Առավոտի» այս հիշեցմանն ի պատասխան պարոն վարչապետը խիստ վստահ տոնով մեկնաբանեց. «Կառավարության անդամն այդ խնդիրը դրել է ոչ միանշանակ։ Եթե խորը նայեք տեքստը, իհարկե, ոչ այդ իմաստով,
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՄՈՍԿՎԱ
ՀՀ վարչապետի պաշտոնում Արամ Սարգսյանի առաջին արտասահմանյան այցը, ինչպես հանգուցյալ Վազգեն Սարգսյանինը, Մոսկվա էր։ Երկարաժամկետ գործընկերները Դեկտեմբերի 7-ին կեսօրից հետո Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք ժամանած Հայաստանի պատվիրակությանը «Վնուկովո» օդանավակայանում դիմավորեց ռուսական կողմը՝ ՌԴ-ի ԱՊՀ հարցերով նախարար Լ. Դրաչեւսկու գլխավորությամբ։ Նույն օրվա երեկոյան տեղի ունեցավ օրվա փակ եւ թերեւս ամենակարեւոր հանդիպումը՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։ Մոտ
ԼԱՎ ԼՈՒՐ
Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն այժմ դարձյալ նույն խմբում է՝ արդեն որպես ՌԴ ներկայացուցիչ։ Պրն Կազիմիրովը նախկինում մեծ ջանքեր էր ներդրել հայ-ադրբեջանական բանակցություններ սկսելու համար եւ հուսանք, որ այժմ էլ նրա գործունեությունը նույնչափ արդյունավետ կլինի։ ՎԱՏ ԼՈՒՐ Երեւանի ջրմուղի համակարգը կարող է սարսափելի վիճակում լինել, բայց դա առանձնապես ցավով չի ընկալվի, մինչեւ կառավարումը չհանձնեն
ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԱՀ
«Հայ զինվոր» թերթի «Երկրապահ» հավելվածը տպագրել է Արմենակ Արմենակյանի վերջին պահերի մանրամասները, որոնք մինչ այժմ մամուլում չէին հրապարակվել։ Դահլիճից կրակոցներ լսելով, Արմենակ Արմենակյանը փորձել էր նետվել ներս, ավտոմատավոր մի նիհար ահաբեկիչ սաստել էր. «Տեղից չշարժվե՛լ, պառկե՛լ»։ Եվ Արմենակ Արմենակյանը գոռացել էր. «Լակո՛տ, ես թուրքի առջեւ չեմ պառկել, դու ո՞վ ես»։ Դիմահար կրակոցից չոքել էր, մոլեգնած
Ի՞ՆՉ ԷՐ ՆԱԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ԲԱՆԱԿԸ
«Մենք ստացել էինք հետախուզական տեղեկագիր, որ այսօր արդեն կարող ենք հրապարակել, թե ծայրաստիճան բարձր մարտական պատրաստակամության էին բերվել Ադրբեջանի (եւ ոչ միայն) զորքերը։ Այս պարագայում պաշտպանության նախարարն անմիջապես ձեռնարկեց այն բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք անհրաժեշտ էին մեր զորքերին մարտական պատրաստակամության վիճակի բերելու համար»,- պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանի այս բացահայտումը նաեւ պատասխան է այն հարցադրումներին, թե
ՀՀ նախագահն այցելեց աղետի գոտի
Երկրաշարժի 11-րդ տարելիցը Գյումրին դիմավորեց 15 հազար դեռեւս անօթեւան ընտանիքներով ու բազում հիմնահարցերով: Նախկին ԽՍՀՄ-ի աղետի հետեւանքների վերացման երկամյա ծրագրին հետեւեցին Հայաստանի իշխանությունների երկու ձախողված ծրագրերը: Երրորդը խոստանում է մինչեւ 2001թ. վերացնել աղետի հետեւանքները: Երեկ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար Գյումրի ժամանեցին ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, երկրի
ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՄՅԱՆՑ ԶԻՋՈՒՄ ԵՆ
Իսկ երկրի վիճակը շարունակում է մնալ ծանր եւ կայուն -Պրն վարչապետ, անընդհատ խոսվում է Ձեր եւ ՀՀ նախագահի միջեւ տեղի ունեցած փոխզիջումների մասին։ Հայտնի է, որ նախագահը որպես իր կողմից զիջում՝ Ձեզ է թողել ուժային նախարարների ընտրությունը, իսկ Ձե՞ր կողմից ինչ զիջում է եղել։ Այս հարցը վարչապետ Արամ Սարգսյանին «Առավոտը» ուղղեց երեկ՝ նրա Մոսկվա կատարելիք
ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ
Օրերս Հարվարդի համալսարանում հոկտեմբերի 27-ի իրադարձությունների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել Ժիրայր Լիպարիտյանը։ Նա ասել է, որ վերջին անգամ Վազգեն Սարգսյանին հանդիպել է հոկտեմբերի 6-ին, եւ ի դեմս նրա տեսել շատ փոփոխված մի անձնավորության՝ տարբեր 96-97 թթ. Վազգեն Սարգսյանից։ «Նա սկսում էր հասկանալ, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամը չէր կարող կարգավորվել մի քանի արագ եւ վճռական
ՇՈՒՏՈՎ
Լուրեր են պտտվում, որ «Զվարթնոց» օդանավակայանը կամ Երեւանի մետրոպոլիտենը կոչվելու է ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի անունով։ Նրա եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի անուններով փողոցներ են անվանակոչվելու։ Տեղյա՞կ է քաղաքապետարանն այս խոսակցություններին եւ պատրաստվո՞ւմ է հանդես գալ նման նախաձեռնությամբ. այս հարցերով դիմեցինք Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։ Ըստ քաղաքապետի՝ նման նախաձեռնությամբ ոչ միայն քաղաքապետարանն է հանդես գալիս, այլ


















































