Օրվա լրահոսը

Եվ թող միշտ լինեմ ես

Ինչպես համարյա բոլոր համագումարներին, երեկ էլ սոցիալիստամետ կազմակերպությունների «Արդարություն» դաշինքի հիմնադիր ժողովին նստած էր մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։ Նա նստել էր նաեւ ԱԺՄ-ի համագումարին, սոցիալիստական ուժերի համագումարին, դեմկուսի եւ այլ կուսակցությունների համագումարներին։ Հայաստանի աշխատավորական կոմկուսի, դեմկուսի, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության եւ Հայաստանի կոմունիստների միության «Արդարություն» դաշինքը կազմավորվել է սոցիալիստական ժողովրդական խորհրդարան ձեւավորելու նպատակով։ Վերոնշյալ ալտերնատիվ

«ԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՐՑ ՉՈՒՆԵՄ»

Ընդ որում, նրանց հետ ներս մտած բուժաշխատողը, երբ Նաիրի Հունանյանին ասում է. «Դիակների տեղափոխման համար բրիգադներ կան, կանչե՞նք», նա պատասխանում է. «Թողեք ժուռնալիստները նկարեն՝ նոր»։

«ՄԵՆՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԵՆՔ»

«Հավանական եմ համարում, որ որոշ ժամանակից խորհրդարանում քաղաքական վերադասավորում տեղի կունենա, մանավանդ ո՛չ Կարեն Դեմիրճյանի, ո՛չ Վազգեն Սարգսյանի շուրջ համախմբված մարդիկ, ո՛չ «Կայունություն» խումբը գաղափարական առանցքի շուրջ չի համախմբվել, այլ անհատական համակրանքով»,- այսպես պատասխանեց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը «Առավոտի» հարցին, թե ԱԺ-ում ուժերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն հնարավոր համարո՞ւմ է կամ պատրա՞ստ է դաշինք կազմել խորհրդարանական որեւէ

ՄԵՔԵՆԱՆ ԱՐԴԵՆ ԴԱԼԱՆՈՒՄ ԷՐ

Խորհրդարանական խմբակցությունների ու խմբերի ավանդական բրիֆինգը, կարելի է ասել՝ նվիրված էր որոշ հարցերի։ Տեղ-տեղ շեղումներ լինում էին։ Արշակ Սադոյանը եւ Արթուր Բաղդասարյանը դժգոհ էին Ստամբուլի գագաթաժողովի ընթացքի մասին աղքատիկ տեղեկատվությունից, որի պատճառով իրենք դեռ չեն կարող հրապարակել իրենց կուսակցությունների՝ գագաթաժողովի մասին գնահատականները։ Ա. Բաղդասարյանը «Օրինաց երկրի» անունից գնահատեց ու կարեւորեց ՀՀ նախագահի՝ Քլինթոնի, Ժակ Շիրակի,

Ո՞ՒՐ Է ՄԱԶՈՒԹԸ

Գիտեմ, բայց չեմ ասում Դաշնակցական Դավիթ Լոքյանը, որը 1992-95 թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն է, բրիֆինգում թռուցիկ տեղեկատվություն շաղ տվեց՝ առանց անուններ կամ աղբյուրներ մատնանշելու։ Ասաց, որ հանձնաժողովը սկսել է 87 թվականից Հրազդանի ՊՇԷԿ-ի շինարարության հարցերով զբաղվել, որն իրականացվում էր դեռ

ԱՅԼՈՒՐԵԿՈՒԹՅՈՒՆ

«Առավոտը» «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանից տեղեկացավ, որ ճիշտ է, այս տարվա մարտին Նաիրի Հունանյանի հետ շուրջ երկժամանոց տարբեր թեմաներով զրույցի ընթացքում ինքը նաեւ տեղեկացել էր Վազգեն Սարգսյանին վերացնելու վերաբերյալ նրա մտադրությունների մասին (եւ դրանք լուրջ չէր ընդունել), բայց առնչություններն այդքանով էլ սահմանափակվել էին։ Իսկ հոկտեմբերին ամբողջ ամսվա ընթացքում Շանթ Հարությունյանն ընդհանրապես Երեւանում չէր. հերթական

ՀՐԱԴԱԴԱՐ

Այս օրերին նախագահի աշխատակազմի ղեկավար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը մերժում է հարցազրույց տալու վերաբերյալ լրագրողների խնդրանքները։ Որոշել են լռել նաեւ մյուս կողմի ներկայացուցիչները։ Քանզի պայմանավորվածություն կա, թե մինչեւ դեկտեմբերի 11-ը (որ համընկնում է հոկտեմբերի 27-ի նահատակների քառասունքի օրվան) երկու կողմի հիմնական գործող անձինք էլ խուսափելու են մամուլի համար բացահայտումներից։ ԿԳԱՔ ԻՄ ՀԵՏԵՎԻՑ-2 Նաիրի

Դիկտատոր բանակի եւ անթրաշ նախագահի մասին

Բանակի բուռն արձագանքը հոկտեմբերի 27-ի դեպքերին ոչ թե քաղաքական իշխանություն գրավելու անհիմն հայտ էր կամ գլխավոր հրամանատարին չենթարկվելու անհնազանդության ցույց, այլ երկրի ապագայով մտահոգ պատասխանատվություն։

ԳՈՒՑԵ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵ՞Ր ՀՐԱՎԻՐՎԵՆ

Մենք ժամանակի մի նոր բաժանում էլ սովորեցինք՝ «Հոկտեմբերի 27-ից առաջ եւ հետո»։ Շուտով այդ «հետո»-ի քառասուն օրը կլրանա, իսկ, ըստ ավանդության, վախճանվածի հոգին մինչեւ քառասուն օրը մնում է երկրում՝ իր շիրմի շրջապատում, իր մտերիմների հետ։ Նրանց մտերիմները մի ամբողջ ազգ է, մենք բոլորս ենք, որ պատասխան պիտի տանք՝ «Ինչո՞ւ այդպես եղավ, եւ գտա՞նք իսկական մեղավորներին,

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ»

Հայաստանի Հանրապետությունում Քրեական օրենսգիրքը ակնհայտորեն ծանրաբեռնված է ըստ էության չգործող օրենքներով։ Մասնավորապես, իրեն չի արդարացնում Քրեական օրենսգրքի 244.1 հոդվածը, որը կոչվում է «Ահաբեկչության ակտի մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելու մասին»։ Այն ազդարարում է. «Նախապատրաստվող պայթյունի (…) մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ ութսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ մինչեւ երեք տարի

Հատկապես ո՞ւմ է ձեռնտու Երկրապահի վարկաբեկումը

Ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսն այն կարծիքին էին, որ պառլամենտի ներկա՝ անհավես ու անօգնական վիճակի փրկություն կարող է դառնալ գոնե պատգամավորների հասանելիք ձմեռային արձակուրդը։ Բայց դե մինչեւ արձակուրդ դեռ մեխանիկորեն կգան նիստերի։ Պետք է նկատել նաեւ, որ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո պատգամավորները բավականաչափ զգուշավոր են դարձել միջանցքային եւ կաբինետային շփումներում։ Որոշ պատգամավորներ առանձին զրույցներում անհանգստացած

«ԱՐԴՅՈ՞Ք ԻՄ ԱՆՎԱՆ ԴԻՄԱՑ ԱՐԴԵՆ ԴՐՎԱԾ Է ԽԱՉԸ»

Մեջբերենք մի հատված Հրանտ Խաչատրյանի կողմից ուղարկված եւ իր կողմից ստորագրված նամակից. «Առաջինը չեք, երկրորդն եք Համբարձում Գալստյանից հետո… Ուրեմն կա այդպիսի ցուցակ։ Եվ ես համոզված եմ, որ այս դահլիճում նստածներից շատերը մտածում են՝ ո՞վ է հաջորդը։

O՜, TEMPORA, O՜, MORES

«Զադոյան, տեմպը չթուլացնես հանկարծ» Արամ Սարգսյանին վարչապետ նշանակելուց կարճ ժամանակ անց կառավարական օղակներից սկսեցին լուրեր տարածվել, թե որ նախարարների աթոռներն են «խախուտ»։ Ընդ որում, պնդում էին, թե դիվանագիտական եւ այլ աշխատանքի ուղարկելու միջոցով այդ պաշտոնափոխությունների վերաբերյալ մտադրություններ ուներ դեռ Վազգեն Սարգսյանը։ Եվ այս լուրերն անգամ մամուլ էին հասնում։ Ինչպե՞ս է այդ լուրերին վերաբերվում էներգետիկայի նախարար

ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՂՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ

Պատգամավորները կառավարության անդամներին անընդհատ շնորհակալություն էին հայտնում, որ նրանք ինչ-որ հարց էին լուծել կամ պիտի քննարկեն։ Եթե չամաչեին, հաստատ Ստեփան Մնացականյանից էլ շնորհակալություն կհայտնեին, միայն թե նա իրենց փոքր-ինչ հասկանալի լեզվով խոսեր ու պատասխանում չօգտագործեր «կորելիատիվ կապեր», «ռեպրեզենտատիվ ձեւով» ու նման արտահայտություններ։

ԼԱՎ ԼՈՒՐ

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը հայտնեց, որ այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով արձանագրվել է 8134 հանցագործություն։ Անցյալ տարի նույն ժամանակահատվածում կատարվել է 8398 հանցագործություն։ Նվազման տոկոսն է՝ 3,1։ Այս տարի գրանցվել է դիտավորյալ սպանության 67 դեպք։ Դրանցից քննվել է 50-ը, մնացածը ընթացքի մեջ են։ Բացահայտվել է 30 դեպք։ Տեղեկացվեց նաեւ, որ ընթացիկ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Կաթողիկոսական ընտրություններում Գարեգին Բ.-ի մրցակից Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը շուտով, հավանաբար, կազատվի Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետի պաշտոնից։ Գարեգին Երկրորդը նրան առաջարկել է գլխավորել ցանկացած թեմ արտասահմանում, սակայն Ներսես սրբազանը ցանկություն է արտահայտել մնալ հայրենիքում։ Այս լուրը «Առավոտին» փոխանցելով, Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին մերձ աղբյուրը նշեց, որ վերջինս, հավանաբար, կնշանակվի Մայր Աթոռի լուսարարապետ, իսկ դիվանապետի աթոռն էլ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈ՞Հ ԵՆ

Ի տարբերություն Կարեն Դեմիրճյանի, որն ԱԺ նախագահ ընտրվելուց հետո չվերադարձավ բնակության Հրազդանի կիրճում պետական ամառանոցներ, Արմեն Խաչատրյանն իր ընտրվելու հաջորդ օրն իսկ տեղափոխվեց «դաչաներ»։ ՀԺԿ-ում որոշ դժգոհություն է հարուցել նաեւ 140 մլն դրամով ԱԺ նախագահի համար զրահապատ մեքենա գնելու փաստը, որին հավելել են, թե իբր նման մեքենա են ձեռք բերել նաեւ ԱԺ նախագահի թիկնապահների համար։

Հոկտեմբերի 27. իրանական վարկած

Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները տեղիք են տվել զանազան վարկածների։ Քանի որ Հայաստանում արտաքին գործոնը դիտարկվում է որպես կարեւորներից մեկը, այդ վարկածների մեջ փորձում են գտնել ոչ միայն Արևմուտքի, այլեւ Արեւելքի հետքը։ Վերջին դեպքում խոսքը Ռուսաստանի եւ Իրանի մասին է։ «Իրանական» վարկածը ի հայտ եկավ մի փոքր ուշ, հավանաբար, հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ տարբեր քաղաքական

ԱԼԻԵՎԻ ԽՆԴԻՐԸ

Հեյդար Ալիեւն իր առջեւ խնդիր է դրել Հայաստանի հետ խաղաղություն հաստատել: Այս մասին նա հայտնել է երկուշաբթի երեկոյան, Բաքվում ընդունելով աշխարհահռչակ երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչին: Նշված նպատակին հասնելու ճանապարհին Ադրբեջանի պետության ղեկավարն առաջխաղացում է տեսնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ուղղակի բանակցությունները շարունակելու մեջ, որոնց Ստամբուլի գագաթաժողովում հավանություն են տվել եվրոպական հանրակցության պետությունների բոլոր ղեկավարները: Ալիեւը

ԹԱՎՈՒՏՈՒՄ

Եվ հերթական ու արդեն վերջին անգամ զինտեխնիկայի շարժիչներն անջատելուց հետո նրանք հայտարարել էին, թե տանկերը քաղաքի մատույցներից չեն հեռացնի, քանի դեռ ԱԱ եւ ՆԳ նախարարներին ու գլխավոր դատախազին պաշտոնազրկելու իրենց պահանջները բավարարված չեն։ Պայմանականորեն համարենք, թե այս պահից հետո խնդիրների լուծումը ուժայինից տեղափոխվեց քաղաքական դաշտ։

Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԻ

Երեկ շարունակվեց Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա խմբի անդամների դատավարությունը։ Ամբաստանյալ Տեր-Սահակյանը դատական նիստին ներկայացավ անտառային ձայներ հիշեցնող նմանակումներով, «Օձին, օձին ի՞նչ անենք» արտահայտություններով։ Ա.Շուխյանի եռյակը (նկատի ունեմ՝ վանդակաշարում նստած) ակնհայտորեն դժգոհ էր նիստը «հավերժացնող» օպերատորներից. «Դե, բոլ ա նկարեք»,- հնչեց մի քանի անգամ։ Նիստը սկսվեց թվով 108-րդ վկայի ցուցմունքներից։ Մինչ այդ նախագահող դատավոր Գ.Պողոսյանը ընթերցեց

ՆԵՂ ՕՐԵՐԻՑ ՀԵՐԹԱԿԱՆԸ

Քանի որ հայոց խորհրդարանի աշխատանքներն արդյունավետությամբ աչքի չեն ընկնում (նրբանկատորեն դա կապում ենք հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ), հետեւաբար նաեւ պատգամավորների անդուլ աշխատանքը ներկայացնելու հաճույքից լրագրողները զրկված են։ Քվեարկություններ երեկվա նիստում այդպես էլ չարձանագրվեցին շատ պրոզայիկ պատճառով՝ դահլիճում պատգամավորների շարքերը նոսր էին։ Ուշագրավ էր թերեւս «1992-95 թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ

ԼԱՎ ԼՈՒՐ

ԼՂՀ կառավարության նոյեմբերի 16-ի որոշմամբ, Բերքաձոր գյուղը պաշտպանության բանակի ենթակայությունից վերադարձվել է Ասկերանի շրջանին։ ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Միքայելյանն այս առնչությամբ պարզաբանել է, թե այս եւ նման այլ գյուղական համայնքներից կառավարությանն ուղարկած նամակների ուսումնասիրությունից պարզվել է, որ պատերազմական գործողությունների ամենաեռուն շրջանում, պաշտպանության բանակի օժանդակ տնտեսություններ ստեղծելու անվան տակ մի խումբ մարդիկ փաստորեն ապօրինի

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԲԼԵՅԱՆ ԼԻՆԵԼԸ

Իրավապահ մարմինների թիրախն է դարձել ոչ միայն Աշոտ Բլեյանը, այլեւ նրա ողջ ազգուտակը։ Ստուգումներ ու քննություններ են կատարվում Բլեյանի եղբայրների, հեռավոր ու մոտ ազգականների աշխատավայրերում։ Աշոտ Բլեյանի մի հորեղբոր որդին արդեն իսկ դատապարտվել է ազատազրկման, իսկ դատավճիռը կայացնելիս որպես ծանրացուցիչ հանգամանք դատարանը հաշվի է առել նրա «հասարակական վտանգավորությունը» (հավանաբար նկատի ունենալով ազգակցական կապը)։ Վերջինիս խնամքին

Ո՞ՒՄ ԲԵՌՆ ԷՐ ԱՎԵԼԻ ԾԱՆՐ

Հեռուստահարցազրույցում անուղղակի անդրադառնալով կառավարության ձեւավորման վերաբերյալ իր եւ Արամ Սարգսյանի հակասությունների մասին լուրերին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ինքն էր բավական ծանր վիճակում գտնվում մի քանի օրվա ընթացքում՝ ոչ թե ես։ Ինքն էր ծանր վիճակում գտնվում, քանի որ կրքերը բորբոքված էին, մարդիկ կասկածամտության մեջ էին։ Եվ այդ շրջանակներում գործող այլ տրամաբանություն կար, որն ինձ համար հասկանալի էր։

Փաստ «նաղդելու» ժամանակը

Լրատվության միջոցների որոշ ներկայացուցիչներ հոկտեմբերի 27-ի եւ հաջորդած իրադարձությունների առնչությամբ իրենց պարտքն են համարում ոչ միայն մատուցել բացառապես մեկ՝ ՀՀ նախագահի տեսակետները, այլեւ մեղադրել այդ իրադարձությունները համակողմանի լուսաբանողներին, ուսուցողական հեռակա դասընթացներ վարել իրենց նվիրվածության եւ ճոխ բառապաշարի սահմաններում։ Հոկտեմբերի 27-ի եւ 28-ի իրադարձությունների ճշգրիտ հաջորդականության հրապարակումն ակնհայտորեն նյարդայնացնում է ոմանց։ Ավելորդ չենք համարում մեկ անգամ

ԹԱՎՈՒՏՈՒՄ

Եվ երբ հրամանատարները, որ քաղաքական գործիչներ չեն, դիվանագիտություն խաղալ չեն կարողանում՝ ուղղակի խնդրում են բացատրել, թե ինչու չի ցանկանում Սերժ Սարգսյանին հեռացնել՝ Ռոբերտ Քոչարյանն ի վերջո պատասխանում է. «Մենք ընկերներ ենք»։

ՖՈՏՈԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԼՈՒՅՍԻ

Բյուջեի ճեղքվածքն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաեւ «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի աշխատանքի վրա։ Պարտքերի պատճառով անջատվել էր այդ կարեւորագույն հիմնարկի էլեկտրամատակարարումը։ Այդպիսով ֆոտոխրոնիկայի աշխատակիցները ստիպված էին հայաստանյան եւ արտասահմանյան մամուլի համար այնքան անհրաժեշտ եւ հրատապ լուսանկարները նախապատրաստել «Առավոտում»։ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ «Մրցակցային դատարանի կայացումը մոտ ապագայում անհնարին է»,- արձանագրեց առաջին ատյանի դատավորներից մեկը։ Դրա պատճառը դատավարությանը մասնակցող կողմերի

ՀՐՇԵՋ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՀՐԴԵ՞Հ» Է

Ըստ ԱԺ եւ հանրապետության դատախազության աղբյուրների, վիճակն այնքան էլ բարվոք չէ հանրապետության հրշեջ պահպանության վարչությունում։ 1992 թվականից սկիզբ դրվեց համակարգի փլուզմանը։ Հրշեջ ծառայությունից հեռացվեցին եւ դուրս եկան բազմաթիվ մասնագետներ՝ նրա ներկայիս պետ Լեւոն Դավթյանի օրոք, որն ըստ դատախազություն ներկայացված փաստաթղթերի (կամ՝ ահազանգերի) մեղադրվում է ՆԳ նախարարության կողմից վարչությանը տրամադրված ծառայողական բնակարանի (Ռուբինյանց-23) սեփականաշնորհման եւ վաճառքի

ՉԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Խորհրդարանում երեկ թեեւ այդպես էլ մեջտեղներում չերեւաց ամենածաղիկ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, սակայն սույն փաստը չխոչընդոտեց ի թիվս օրենքների այլ նախագծերի՝ ընդունել նաեւ «Բուսական աշխարհի մասին» օրենքի նախագիծը։ Մինչ այդ ԱԺ նախագահը շնորհավորեց «Կայունություն» խմբի նորընծա ղեկավար Վարդան Այվազյանին եւ խմբի քարտուղար Կարեն Կարապետյանին՝ նշանակման առիթով։ Արմեն Խաչատրյանը Եզովպոսին հատուկ բառապաշարով շնորհավորեց նաեւ երգահան-պատգամավոր Ռոբերտ Ամիրխանյանի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930