Օրվա լրահոսը

ԼԻՍԱԲՈՆՅԱՆ ԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Խնդիր մեկ անհայտով. գտնել տարբերությունները Լիսաբոնյան (1996թ.) եւ ստամբուլյան (1999թ.) գագաթաժողովների զուգահեռներով ծանրաբեռնված մամուլը փորձում է ինչ-ինչ ձեռքբերումներ գտնել եւ ինչ-ինչ բացթողումներ ջրի երես հանել։ Այս երկու գագաթաժողովների միջեւ ինչ-որ բանի փնտրտուքը հասկանալի է՝ լիսաբոնյանում ներկայացված էր մեկ այլ Հայաստան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանով, իսկ ստամբուլյանում այսօրվա Հայաստանն է՝ Ռոբերտ Քոչարյանով եւ երկրի համար խիստ լարված այս

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեւան է վերադարձել Անդրանիկ Մանուկյանին Մոսկվա ուղեկցած մարդկանց խումբը, որը գլխավորել է Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ վերջինս ու Անդրանիկ Մանուկյանը «մի հարյուր տարվա ընկերներ են»։ Պրն Աբրահամյանը տեղեկացրեց, որ Անդրանիկ Մանուկյանն արդեն գտնվում է Ֆեոդորովի ակնաբուժական հիվանդանոցում եւ այնտեղ կմնա 10 օրից մինչեւ երկու շաբաթ։ Վերջնական ապաքինում ենք ցանկանում։ ՎԱՏ ԼՈՒՐ Կոռուպցիայի դեմ

ԾՐԱԳՐԵԼ ԷԻՆ ՍՊԱՆԵԼ ՆԱԵՎ ԼՂՀ ՆԳ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ԼՂՀ ՆԳ նախկին նախարար Արթուր Աղաբեկյանն «Ազատություն» ռ/կ-ին պատմել է, որ երբ 3-4 քիլերներ էին ձերբակալվել (նրանց հետ՝ նաեւ Շմայսը), որոնց կասկածում էին Երեւանում մի շարք գործիչների սպանությունները ծրագրելու մեջ, նրանց մոտ հայտնաբերել էին նաեւ իր տան հատակագիծը։ Եվ ինքն էլ էր նախապես ահազանգ ստացել, որ մոտ ժամանակներս իրեն խփելու են, տրվել էր անգամ մարդասպանների

2×2=?

«Այսօր ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե ինչ է ասվում, այլ՝ թե որ կուսակցությունը կամ գործիչն է ասում,- ասաց Արամ Հարությունյանը։- Եվ եթե, ասենք, Ռոբերտ Քոչարյանն ասի, որ երկու անգամ երկուսը հավասար է չորսի, ապա Արշակ Սադոյանը կասի. «Այդ դեպքում ինչո՞ւ վաճառեցիք կոնյակի գործարանը»։ Դավիթ Շահնազարյանը կասի. «Բայց Քոչարյանը Հայաստանի քաղաքացի չէ»։ Կոմունիստները կասեն,

Սա խորհրդարանի վրա երրորդ հարձակումն էր

Իրոք, 1999-ի հոկտեմբերի 27-ն առաջին դեպքը չէր, որ զինյալները Հայաստանի խորհրդարան էին ներխուժում։ Անհամեմատելի պայմաններով ու հետեւանքներով, բայց այնուամենայնիվ նման երկու դեպք եղել էր 1990-ին։ Գերագույն խորհրդի մի քանի պատգամավորների հետ զրույցների միջոցով փորձեցինք վերականգնել այդ միջադեպերի մանրամասները։ Իրավապահ մարմիններից մեկի բարձրաստիճան սպաներից մեկի հետ էլ ճշտեցինք եւ լրացրինք նրանց պատմածը։ Սակայն, եթե հաշվի առնենք,

ՀԻՄԱ ՎԿԱ՞ ԵՄ, ԹԵ՞ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ

1998 թ. փետրվարին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ձնաբքից եւ ուժեղ քամիներից տուժել էր տեղի բնակչության զգալի մասը, կրել նյութական մեծ վնասներ։ Այդ թվում՝ Արագած գյուղի բնակչությունը։ Մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով՝ մարդկանց նյութական վնասների չափերը որոշելու եւ փոխհատուցելու համար։ Հանձնաժողովի անարդարացի աշխատանքից ժողովուրդը դժգոհել է. պատճառված վնասին անհամապատասխան հատկացումներ են արվել։ Բնակիչներից ոմանք ասել են,

ՕՐԵՐ ԵՆ՝ ԿՄԹՆԵՆ, ԱՆՑ ԿԿԵՆԱՆ

Դեկտեմբերի 1-ը ՍՊԻԴ-ի դեմ պայքարի միջազգային օր է հայտարարված։ Սովորաբար այս օրը տարբեր լսարաններում դասախոսություններ են կարդացվում, ֆիլմեր են ցուցադրվում, պատմվում է աֆրիկյան որեւէ պետության մասին, որի բնակչությունը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատությամբ զգալիորեն նվազել է՝ իհարկե ՍՊԻԴ-ի պատճառով։ Այս օրը անպայման հիշեցումներ կլինեն, որ նման մահացու հիվանդության, 20-րդ դարի ժանտախտի դեմ պայքարել (ընդ որում,

ՄԻ ԴԱՏ՝ ԵՐԿՈՒ ԴԱՐՈՒՄ

Երեկ ժ. 12.25-ին Մալաթիա-Սեբաստիա դատարանի դատավոր Ռազմիկ Թովմասյանն ազդարարեց նախորդ օրն ընդմիջված նիստի սկիզբը։ Նախագահողը տեղեկացրեց, որ առավոտյան մինչեւ նիստը սկսվելը, ժ. 10.30-ին իրեն է ներկայացել փաստաբան Վանյա Սուքիասյանը եւ հայտնել, որ ինքը պետք է իրականացնի Վանո Սիրադեղյանի պաշտպանությունը։ Իսկ բերման մասին որոշման կապակցությամբ էլ հայտնեց, թե այն պետք է ի կատար ածվի ժ. 11.30-ին։

ԼԱՎ ԼՈՒՐ

Հայտնի է, որ ՀԺԿ-ն ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանից պահանջել էր հանձնել իր գերմանական BMW-ն եւ դրա փոխարեն ձեռք բերել տեղական արտադրության մի զրահապատ մեքենա։ Հայրենի խորհրդարանին իր կուսակցության առջեւ սեւերես չանելու համար կառավարությունը որոշել է զրահապատ ԵրԱԶ-ների արտադրություն սկսել։ Իսկ եթե լուրջ՝ այս առիթով նշենք, թե այնքան էլ լավ չէ, որ Արմեն Խաչատրյանն ԱԺ նիստում

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑԸ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՄԱԼՐՎԻ

Ըստ հավաստի աղբյուրների՝ այժմ կարգի է բերվում հանրապետության վարչապետի համար նախատեսվող կառավարական ամառանոցը, ուր առաջիկայում ընտանիքով Արարատից պիտի տեղափոխվի վարչապետը։ Նրա հետ կտեղափոխվի նաեւ մայրը՝ տիկին Գրետա Սարգսյանը։ Մինչ այժմ կառավարական ամառանոց չտեղափոխվելը պայմանավորված էր տիկին Գրետայի ցանկությամբ, որը եւ հարգում էր որդին՝ վարչապետ Արամ Սարգսյանը։ Սակայն անվտանգության կանոնները պահպանելու նպատակով վարչապետը շուտով կտեղափոխվի ամառանոց։

ՈՉ ԹԵ 48 ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԱՅԼ 4

«Առավոտը» ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին խնդրեց մեկնաբանել մամուլում հրապարակված այն լուրերը, թե հրաժարական ներկայացնելուց հետո, մինչեւ կառավարության ձեւավորումը՝ 100-ից ավելի հրամաններ է ստորագրել, որոնց մոտ կեսը կադրային տարբեր նշանակումների են վերաբերել։ «Նշանակումներ եղել են, բայց ոչ այդ քանակի։ Այդ թիվն անհեթեթ է,- պատասխանեց պրն Աբրահամյանը։- Ընդամենը մի քանի նշանակումներից յուրաքանչյուրն իր տրամաբանությունն ունի եւ

«ԲԱԴԱԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՇՈՒՐՋ ԶՐՈՒՅՑՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ»

Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանի մահը մի քանի հարցեր առաջադրեց՝ ի՞նչ հանգամանքներում նա մահացավ, ո՞վ կլինի Կոմկուսի նոր առաջին քարտուղարը, արդյո՞ք կորցնելով իր առաջնորդին, կուսակցության ներսում խմորումներ կլինեն, թե ոչ, եւ այլն։ Այս հարցերի պարզաբանումները որոշեցինք ստանալ ԱԺ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանից։ Ըստ պրն Հակոբյանի՝ «Կոմկուսի անդամները այժմ զբաղված են ընկեր Բադալյանի հետ կապված հարցերով եւ նոր

Նորից Նիկոլի դատ

Երեկ Վերաքննիչ դատարանում շարունակվեց Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի որոշման դեմ «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննությունը։ Այս անգամ նիստին ներկայացել էին «տուժողների» շարքից երկուսը՝ ԵՊՀ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանը եւ նրա որդի Վարդան Այվազյանը (ԵՊՀ դասախոս)։ Նիստի ընթացքում Ն. Փաշինյանը ստիպված էր ուղղումներ տալ հայր եւ որդի Այվազյանների խոսքերին,

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԵՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ

Երեկ մեկ օրով հետաձգվեց Վանո Սիրադեղյանի, Վահան Հարությունյանի, ՆԳ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը՝ ՆԳ նախկին նախարարի նիստին չներկայանալու պատճառով։ Դատական նիստը սկսվեց ժ. 12.30-ին, իսկ մինչ այդ շտապօգնության աշխատակիցները մոտ 15 րոպե տեւողությամբ բուժօգնություն ցույց տվեցին ամբաստանյալներից մեկին (մենք համենայնդեպս չկարողացանք ճշտել, թե՝ ում- Ռ.Մ.)։ Վ.Սիրադեղյանի պաշտպան Ս.Շահվերդյանը դատարանին տեղեկացրեց, որ «հեռախոսով լսել

ԽՆԴԻՐՆ ԻՍԿԱՊԵՍ ՀՐԱՏԱՊ Է

Բաց նամակ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին Սիրելի Լեւոն: Նախ թույլ տուր քեզ սրտանց շնորհավորել քո փայլուն մտահղացման համար՝ Վարդան Մամիկոնյանի եւ Նոյ նահապետի արձանները կառուցել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Լավ բան ես մտածել, կարեւորը՝ ճիշտ ժամանակին: Այսօր ավելի, քան երբեք, մեծ է հայ ժողովրդի ձգտումը դեպի այն բարին եւ գեղեցիկը, որը պետք է զարդարի մեր իշխանավորների

«ԽՈՐՀՐԴԱՎՈՐ» ՀԱՎԱՔԻ ՉՀՈՐԻՆՎԱԾ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Կրկնեմ, որ բոլորս շատ ընկճված էինք։ Եթե քննարկեինք, ասենք, կասեի, որ շատ թույլ հայտարարություն է, շատ զուսպ եւ բարեկիրթ։ Այդ պահին ավելի ծայրահեղ քայլերի էի պատրաստ, քան այդ հայտարարության պահանջներն էին։

ԼԱՎ ԼՈՒՐ

Արդեն երկրորդ անգամ է, որ պաշտոնական «ագիտպրոպը» ենթադրություններ է անում, թե «Առավոտում» տպագրվող նյութերը ստորագրվում են կեղծանուններով։ Այս անգամ կասկածներն ընկան «Գայանե Բաղդասարյան» ստորագրության վրա։ Հաճույքով ներկայացնում ենք մեր հեղինակին։ Գայանեն 42 տարեկան է, ավարտել է համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, ներկայումս աշխատում է Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում որպես լաբորատորիայի վարիչ։ 92 թվականից թղթակցում է «Գոլոս Արմենիի» եւ

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոգեբան Էլդա Գրինը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման, հոգեբանական փորձաքննություն է անցկացնում ահաբեկիչ խմբի հետ։ Նրա տպավորությամբ, Նաիրի Հունանյանն այն կարծիքին է, թե ինքը կարող էր փոխարինել Վազգեն Սարգսյանին։ Ի դեպ, Էլդա Գրինի հաղորդմամբ, ահաբեկիչ խումբն ԱԺ մտնելուց առաջ կես շիշ օղի է խմել, իսկ Էդվարդ Գրիգորյանը չի խմել ընդհանրապես։ Էլդա Գրինը, բացի այս 5-ից, եւս

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

«Առավոտը» զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին խնդրեց մեկնաբանել ՀՅԴ եւ ԱԺՄ կուսակցությունների ներկայացուցիչների, նաեւ որոշ լրատվամիջոցների այն մտահոգությունները, թե հոկտեմբերի 27-ի դեպքերի նախաքննության մասին տեղեկատվություն չկա եւ բացառված չէ, որ քաղաքական նկատառումներով արհեստական ցուցմունքներ կորզվեն։ Պրն Ջհանգիրյանի պատասխանն էր. «Իմ պարտականությունը գործի նախաքննությունը վարելն է եւ ոչ թե կուսակցությունների դիրքորոշումները կամ հրապարակումները մեկնաբանելը»։ «ԵՍ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»

ԸՆԴԱՌԱՋԵՑ «Ա1+»-Ը

Ամերիկյան մի հեռուստաընկերության կողմից ամբողջ աշխարհին իր ամանորյա 3-4 րոպեանոց հաղորդմամբ ներկայանալու հրավեր է ստացել նաեւ Երեւանի լավագույն հեռուստաընկերություններից «Ա1+»-ը (իրենց ընտրությամբ եւ գնահատմամբ)։ Ամերիկյան հեռուստաընկերությունը ցանկացել է այդ ծրագրում տեսնել «Բերդ» պարի կատարումը։ Մեր պարային խմբերի (նաեւ՝ մասնավոր) բեմադրությունների ցանկերում ոչ մի տեղ, բացի Պարի պետական անսամբլի ցանկից, չի եղել «Բերդը»։ Պարի պետական անսամբլի

Մեկ է՝ սիրամարգն ամենագեղեցիկ երգող թռչունն է

Հինգշաբթի օրը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը մի հարցի առիթով դարձյալ անդրադարձավ իր սիրած թեմային՝ հարուստներին։ Հարցը երկրի կայունության մասին էր։ Ըստ Ա. Գեղամյանի՝ «Քաղաքական էլիտաների կայունությունը դեռ չի նշանակում, թե կայունություն ունենք հանրապետությունում։ Դրանք տարբեր բաներ են։ Հատկապես՝ Հայաստանի նման պետության համար, ուր բացարձակապես չկա դասակարգային բաժանում ազգաբնակչության միջեւ։ Մենք ունենք 5-6%

«ՍԱ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՉԷ։ ՍԱ ԿԵՂԾ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ Է»

Այսպիսի հուսահատ կոչով դիմեց ԱԻՄ-ի 19-րդ համագումարի պատվիրակներին կուսակցության հնարավոր նախագահ Արամ Հարությունյանը, որին Հայրիկյանը երեկ որեւէ կերպ ձայն չէր տալիս։ ԱԻՄ-ը ունեցավ նոր նախագահ՝ ի դեմս Ներսես Զեյնալվանդյանի, սակայն Հայրիկյանի ծիրանին պրն Զեյնալվանդյանի ուսերին գցելու տոնական արարողությունն ակնհայտորեն փչացավ։ Միջանցքում իրավապաշտպան Հայրիկյանն Արամ Հարությունյանին «հոգեկան հիվանդ» էր անվանում։ Սակայն, ամեն ինչ՝ հերթով։ ԱԻՄ-ի համագումարին

Խմբակցությունների ղեկավարները

ԱԺ ավանդական բրիֆինգների ժամանակ խմբակցությունների եւ խմբերի բոլոր ղեկավարները թութակի նման կրկնեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւակերպումը, ըստ որի «Ստամբուլը սրբագրեց Լիսաբոնը»: Հետաքրքիր է, այդ երեսփոխաններից ո՞ր մեկն է կարդացել ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերից գոնե մեկ տող: Հիշո՞ւմ եք, 70-ական թվերին նոմենկլատուրային գրողները, խառատներն ու կթվորուհիները կուսակցական ժողովներում հայտարարում էին. «Չենք կարդացել Սոլժենիցինի գրքերը, բայց

«ԵՍ ԶՍՊԱՆԱԿԻ ԴԵՐՈՒՄ ԵՐԲԵՔ ՀԱՆԴԵՍ ՉԵՄ ԳԱ»

10 օր առաջ կառավարության նիստից հետո, վարչապետի առանձնասենյակում Ռոբերտ Քոչարյանի հետ տեղեկատվական քաղաքականության որոշ խնդիրներ քննարկելու հնարավորություն եմ ունեցել։ Այս պաշտոնին նշանակումս էլ նորից քաղաքականացվեց, բորբոքեց որոշ մարդկանց եւ քաղաքական ուժերին, որը կար նաեւ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ իմ նշանակման ժամանակ։

ԼԱՎ ԼՈՒՐ

Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նախկին պետ Էդվարդ Միլիտոնյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ իրեն աշխատանքի համարժեք առաջարկներ են արվել։ Թղթակցի փորձերին ի պատասխան՝ պարզելու, թե խոսքը լեզվի տեսչությա՞ն, թե՞ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մասին է, պրն Միլիտոնյանն ասել է. «Այս երկու օրը կիմանաք։ Ես այն մարդն եմ, որ ձուկը ջրում բազար չի

… Ի ՊԵՏՍ ՔԱՋՈՒԹՅԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը մամուլում հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ին կարող էր Վահագն Խաչատրյանին պարզապես դուրս շպրտել ԱԺ-ի շենքից։ «Նրան ուղղակի եւս 100 գրամ չէր հերիքել այդ «խիզախ» քայլի համար,- ասաց Վահագն Խաչատրյանը։- Չի հերիքել հավանաբար նաեւ անկեղծությունը՝ իր այդ քայլն իրագործելու համար դիմել իր երբեմնի կուսակից Նաիրի Հունանյանի օգնությանը»։ Վահագն Խաչատրյանի հարցազրույցը՝

… ԵՎ ՆՐԱՆՑ ՄԵՋՏԵՂՈՎ ԱՆՑՆԵԼՈՒ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն արդեն քանդակել է Նոյի եւ Տիգրան Մեծի արձանները, որոնք պիտի տեղադրվեն նախագահի նստավայրի բակում։ Ըստ որոշ լուրերի, արձաններից յուրաքանչյուրը 3 տոննա է կշռում։ ՈՐ ՄԱՔՈՒՐ ԼԻՆԻ ԵՎ ԿՈՒՇՏ Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նորանշանակ պետ Տիգրան Հակոբյանին շնորհավորելու համար այցելուներից մեկը նվերներ էր բերել՝ ատամի խոզանակ, «Քոլգեյթ» մածուկ, «Սեյֆգըրդ» օճառ, «Ժիլեթ» սափրվելու պարագաներ

Եվ թող միշտ լինեմ ես

Ինչպես համարյա բոլոր համագումարներին, երեկ էլ սոցիալիստամետ կազմակերպությունների «Արդարություն» դաշինքի հիմնադիր ժողովին նստած էր մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։ Նա նստել էր նաեւ ԱԺՄ-ի համագումարին, սոցիալիստական ուժերի համագումարին, դեմկուսի եւ այլ կուսակցությունների համագումարներին։ Հայաստանի աշխատավորական կոմկուսի, դեմկուսի, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության եւ Հայաստանի կոմունիստների միության «Արդարություն» դաշինքը կազմավորվել է սոցիալիստական ժողովրդական խորհրդարան ձեւավորելու նպատակով։ Վերոնշյալ ալտերնատիվ

«ԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՐՑ ՉՈՒՆԵՄ»

Ընդ որում, նրանց հետ ներս մտած բուժաշխատողը, երբ Նաիրի Հունանյանին ասում է. «Դիակների տեղափոխման համար բրիգադներ կան, կանչե՞նք», նա պատասխանում է. «Թողեք ժուռնալիստները նկարեն՝ նոր»։

«ՄԵՆՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԵՆՔ»

«Հավանական եմ համարում, որ որոշ ժամանակից խորհրդարանում քաղաքական վերադասավորում տեղի կունենա, մանավանդ ո՛չ Կարեն Դեմիրճյանի, ո՛չ Վազգեն Սարգսյանի շուրջ համախմբված մարդիկ, ո՛չ «Կայունություն» խումբը գաղափարական առանցքի շուրջ չի համախմբվել, այլ անհատական համակրանքով»,- այսպես պատասխանեց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը «Առավոտի» հարցին, թե ԱԺ-ում ուժերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն հնարավոր համարո՞ւմ է կամ պատրա՞ստ է դաշինք կազմել խորհրդարանական որեւէ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930