Օրվա լրահոսը
Ադրբեջանը չի խոսում իրենց օկուպացրած տարածքների մասին, Արծվաշենի մասին, նաև` 2021-22 թթ.-ին բռնազավթած մի շարք հատվածների` դրանք համարելով պատերազմական ավար կամ «պատմական Ադրբեջան». Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի նախագահի` Հայաստանի հետ բանակցությունների հետ կապված հարցազրույցից 2 օր է անցել` իր հետ բանակցող Փաշինյանը չի արձագանքել:
2018 թ.-ից հետո բանակի հանդեպ պատասխանատվությունն իջեցրին կենցաղային մակարդակի. Սեյրան Օհանյան. «Հրապարակ»
Մենք հաղթական բանակ էինք ստեղծել, ինչը հետագայում կորցրեց իր բոլոր արժեքները:
Պատերազմի ժամանակ էլ, պատերազմից հետո էլ անկարգապահություն է ու անօրինություն:
Եթե անգամ Հայաստանը համաձայնվի չվերահսկել «Ադրբեջանից Ադրբեջան» ճանապարհները, Ադրբեջանը նոր պահանջներ առաջ կքաշի ու նոր քար կդնի «խաղաղության դարաշրջանի» վրա. «ՉԻ»
Որովհետև գրոշի արժեք չունի խաղաղության պայմանագիրն այն երկրի հետ, որն ի վիճակի չէ կամ ցանկացած պարագայում հրաժարվում է պատերազմել։
Կախիչի դաշտ մի տարեք: Այցելություն, իհարկե, կլինի, եւ մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել, ամեն դեպքում՝ արվում է հնարավորը. Կարեն Սարգսյան. «Հրապարակ»
Զրուցել ենք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ – Վարչապետի այց նախատեսվո՞ւմ է Գեղարքունիք, եւ արդյո՞ք Դուք ապահովագրված եք հնարավոր ազատումից: Ստուգե՞լ եք` Ձեզ մոտ կախիչներն ամո՞ւր են, «դուշերը» որակյա՞լ են, մնացած բաների մասին էլ չխոսենք․․․ – Ես Ձեզ խնդրում եմ՝ ինձ մի տարեք այդ դաշտ․․․ այցելություն, իհարկե, կլինի, եւ մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել, ամեն
Թալին, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով` ❌Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական
Ալիեւը դարձյալ ծրագիր է հնչեցրել
Եթե քաղաքական հռետորաբանութան հնարքները մի կողմ թողնենք եւ անդրադառնանք Իլհամ Ալիեւի վերջին ելույթի իմաստին, ապա այն կարելի է ձեւակերպել երեք կետով: 1/ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի հետ բաց սահման ունենալու ցանկություն չունեն, իսկ «Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի Հայաստանի ինքնիշխանությունից դուրս: 2/ Ադրբեջանը չի պատրաստվում դուրս գալ Հայաստանի՝ իր օկուպացրած տարածքից (200 քառակուսի կիլոմետր)՝ մշտապես
Ինչպես է հորմոնալ անհավասարակշռությունը դրսևորվում կանանց ու տղամարդկանց առողջության վրա
Հորմոնները քիմիական նյութեր են, որոնք արտադրվում են ներզատական համակարգի գեղձերի կողմից։ Դրանք անհրաժեշտ են օրգանիզմի հիմնական գործընթացների կարգավորման համար, օրինակ՝ նյութափոխանակության, արյան մեջ շաքարի մակարդակի, աճի ու զարգացման, զարկերակային ճնշման, վերարտադրողական փուլերի ու սեռական գործառույթի, տրամադրության և այլն։ Ուստի պատահական չէ, որ հորմոնալ խանգարումներն ու անհավասարակշռությունը այդքան նկատելի են օրգանիզմի համար։ Ինսուլինի, ստերոիդների, աճի հորմոնի
Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների խորհուրդը Բայդենի վարչակազմին կոչ է անում քայլեր ձեռնարկել հայ պատանդներին ազատ արձակելու, Ադրբեջանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ
Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհուրդն անցած շաբաթ միաձայն ընդունել է վերահսկիչ Քեթրին Բարգերի հայանպաստ միջնորդությունը, որն աջակցել է վերահսկիչ Հոլլի Միտչելը։ «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ նամակ-միջնորդությունը, որը ստորագրված է Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհրդի բոլոր անդամների կողմից, կոչ է անում ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմին՝ հստակ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայ պատանդների ապօրինի կալանավորման հարցը լուծելու ուղղությամբ:
ՔՊ-ում քննարկել են գաղափարական բնույթի հարցեր
Հունվարի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ընտրել այն մարզային հանգույցները, որտեղ Երևանի օրինակով կկազմակերպվի թափառող կենդանիների խնամքի և վնասազերծման կենտրոնները. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը գրում է. Թափառող կենդանիների խնդիրը մարզային համայնքներում բավականաչափ սրվել է։ Հատկապես քաղաքային բնակավայրերից անընդհատ ստանում եմ տագնապած զանգեր, որ անգամ երեխաներին ծնողները դպրոց չեն թողնում միայնակ գնալ, քանի որ ոհմակները ամենուր են։ Քաղաքները չթվարկեմ, ամենուր կա այս խնդիրը։ Երևանում խնդիրը կառավարելի է, քանի որ համայնքը իր ֆինանսներով կարողանում է
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղությանը. Օ’Բրայեն
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղությանը, չնայած այդ ուղղությամբ դեռ աշխատանք կա անելու, այսօր կայացած հեռավար ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։ «Մի քանի հարց չհաշված` մենք շատ ոգևորված ենք, որ նրանք ունեն երկկողմ հագեցած օրակարգ և քննարկում են իրենց տարաձայնությունները։ Դեռ աշխատանք կա
Շինություններից ու ցանկապատված տարածքներից այսօր ազատվել են Աջափնյակ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակային տարածքները
Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից այսօր ազատվել են Աջափնյակ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակային տարածքները: Գործնթացը լինելու է շարունակական. հողազավթված հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձվելու են երևանցիներին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Աղձքի Արշակունիների թագավորական դամբարանում ամփոփված է մեր արքաների հզոր ու հաղթական ոգին
Արագածոտնի մարզում գտնվող Աղձքի Արշակունիների թագավորական դամբարանում ամփոփված է մեր արքաների հզոր ու հաղթական ոգին։ Այն սրբավայր է, մեր ինքնության, պետականության ու ինքնաճանաչման տեսանկյունից բացառիկ պատմական վայր: ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ
Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա փաստաթուղթը` նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գում է. «Երեք տարի է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին վստահեցնում էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին՝ երեք կարևոր սկզբունքների հիման վրա, որոնք հայկական կողմի համար կարմիր գիծ են. 1) Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը
Աշոտ Վարդապետյան․ «Հայաստանի առաջնությանը մասնակցում են ամբիցիոզ երիտասարդ շախմատիստներ, որոնք մի օր պետք է իրենց խոսքն ասեն հայկական շախմատում»
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 84-րդ եւ կանանց 79-րդ առաջնությունների բացման արարողությունը։ ՀՇՖ փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ողջունելով շնորհավորեց մասնակիցների ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթեց ազնիվ պայքար, որպեսզի հաղթեն ավելի ուժեղները։ Այնուհետեւ, գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը շախմատիստներին հիշեցրեց կանոնները, ծանոթացրեց նորամուծություններին եւ պատասխանեց առաջնության մասնակիցներին հետաքրքրող լրացուցիչ հարցերին,
«Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն. «Հետք»
Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ «Հետք»-ը պարզել է գործարքի մանրամասները։ «Սպարտակ» մարզադաշտը կառուցվել է խորհրդային տարիներին և պատկանում էր նույնանուն կազմակերպությանը։ «Սպարտակ» մարզական կազմակերպությունը ստեղծվել է 1935 թ.-ին որպես միութենական կամավոր
Սա Հայաստանի դեմ հետագա գործողությունների կազմակերպման պետական ծրագիր է, որը Հայաստանի իշխանությունները փորձում են կոծկել
Մինչ հայ պաշտոնյաները շարունակում են լռել և անարձագանք թողնել Բաքվից եկող իրական սպառնալիքները, խաբել հանրությանը խաղաղության պայմանագրի, դրանով անվտանգություն ապահովելու կեղծ ու սուտ թեզերով, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ իրականացնել կազմակերպված ու հստակ նպատակներ հետապնդող արշավ։ Վերջին շաբաթվա ընթացքում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» թեմայով մի քանի տասնյակի հասնող հոդվածներ, նյութեր ու ռեպորտաժներ են հրապարակվել ադրբեջանական
Նախատեսվում են խրախուսական նորմեր՝ տուգանքների վճարման կապակցությամբ
Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ազգային ժողովի կողմից օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված
Թաթուլ Պետրոսյան․ «Ադրբեջանում Ալիեւը բռնապետ է եւ մի փոքր բռնապետ էլ աճեցնում է Հայաստանում»
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում հայտարարեց, որ իշխանությունը ամբողջությամբ կազմաքանդել է բանակը, գլխատելով բանակի ղեկավար կազմը։ «Բազմաթիվ գեներալներ հայտնվեցին քրեական հետապնդման ներքո։ Գրիգորի Խաչատուրովը գրավով ազատության մեջ է, բայց հիմա գլխավոր դատախազությունը միջնորդել է, որպեսզի կալանքը որպես խափանման միջոց կրկին կիրառվի։ Արձանագրում ենք, որ խաղաղ պայմաններում բանակում կրկին ունենում ենք մահեր՝ զինծառայողների
Բոլորս էլ ռեւանշիստներ ենք…
1.Մինչ թուրք-ադրբեջանական դաշինքը, պետական բարձրագոյն պաշտօնեաների մակարդակով, յստակ թւական են նշում՝ «Զանգեզուրի միջանցք»-ի կառուցման համար, Հայաստանում հանրային կոչւող հեռուստաընկերութիւնը «բարձր հրահանգներին» անսալով՝ Ամանորեան աւանդական ուղերձի եթեր չի տրամադրում Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Այսպիսով, ահա, հերթական հարւածն են փորձել իջեցնել Հայ Առաքելական Եկեղեցուն, որպէս հայոց ազգային դիմագծի պահպանման ծանրակշիռ կառոյցի։ Ինչպէ՞ս մեկնաբանել «իւրայինների» այս քայլը, եթէ ոչ
Առաջարկվում է երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա պահանջով
Առաջարկվում է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով: ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակ Արփինե Դավոյանի խոսքով նշված ժամանակահատվածը բավարար է անհրաժեշտ գործնական
Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն արձագանքել է Ալիևի ծավալապաշտական հայտարարություններին
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը։ «Ադրբեջանի նախագահը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը։ Պետությունը, որը օրգանապես Հայաստանի և հայկականության հետ կապված տարածքներ է բռնակցել և օկուպացրել, ինչպես, օրինակ, հայկական Նախիջևանը, պատմական Գարդմանը և վերջապես Լեռնային Ղարաբաղը, երեսպաշտորեն խոսում է պատմական անարդարության մասին։ Ադրբեջանի
Արցախից բռնի տեղահանվածները բողոք են ներկայացրել Ամասիայի պաշտոնյաներից մեկի դեմ․ գործը հասել է հակակոռուպցիոն կոմիտե
Aravot.am-ի տեղեկություններով, Արցախից բռնի տեղահանված ու Ամասիա խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում բնակություն հաստատած մի քանի բնակիչներ բողոք են ներկայացրել արցախցիների համար Ամասիայի համայնքապետարանի կողմից գնումների միջոցով կազմակերպված պատասխանատու անձի՝ Ա․Ս․-ի դեմ (նա պաշտոն է զբաղեցնում նաև Ամասիայի համայնքապետարանի հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնում) այն բանի համար, որ նա առաջին անհրաժեշտության պարագաներից իրենց չի հատկացրել։ Պաշտոնյայի
Զինվորական ծառայության կարգը խախտած աշխարհազորայինները քրեական պատասխանատվության կենթարկվեն
Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է նաեւ «Պաշտպանության մասին» օրենքով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը` զինվորական ծառայության պարտականությունը կատարելու ընթացքում: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»
«Կեղծավորների ու քաղաքական առևտրականների կյանքը, ըստ հայկական ժողովրդական ասացվածքի, 40 օր է». Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառումը՝ քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին գործընթացների վերաբերյալ։ «Սիրելի երևանցիներ, Այն, ինչի մասին մենք ասում էինք վերջին երեք ամիսներին, արդեն պաշտոնական հաստատում ստացավ․ գործող իշխանությունն ու իրեն ընդդիմադիր ներկայացնող «Հանրային ձայնը» Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ են խաղացել՝ մոլորեցնելով ընտրողներին ու չեզոքացնելով ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։ Եթե չեք հետեւել այսօրվա
Նախարարը Մատենադարանի մի ողջ բաժին լուծարելը հիմնավորում է կառուցվածքային փոփոխություններով
Արա Խզմալյանը փակել է Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը, 12 հոգու պայմանագիր լուծվել է
«Տղայական կեցվածքով կարելի է ասել՝ նա խաղաղության չի պատրաստվում, մենք էլ, բայց դա ո՞ւր է տանելու, չեմ էլ ասում՝ նրանք թշնամաբար տրամադրված լինեն, մենք ասենք՝ նրանց սիրում ենք»․ Ստեփան Սաֆարյան
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ ոչ մի իշխանություն, ոչ մի դիվանագետ, եթե անգամ նույնիսկ որևէ խնդրի լուծման հավատում է շատ քիչ հավանականությամբ, միևնույն է իր հրապարակային խոսքում օբյեկտիվորեն անում է ավելի լավատեսական հայտարարություններ և հոռետեսություն չի արտահայտում։ Սա շատ ընդունված պրակտիկա է։ Միայն ՀՀ իշխանությանը բնորոշ չէ։
«Նոր Զովք»-ում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գործող «Նոր Զովք» խանութում և Աբովյան քաղաքում՝ անհատ ձեռնարկատեր Լաուրա Միրզոյանին պատկանող սննդամթերքի իրացման կետում։ Արդյունքում «Նոր Զովք»-ում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ շպիկ մսային արտադրանք հում ապխտած պաղեցված՝ 1 հատ, կարմիր պղպեղով երշիկ եփած մսային արտադրանք պաղեցված՝
«Դուք կարդացե՞լ եք 2024թ.-ի իմ հորոսկոպը, ես ե՛ւ ամսով, ե՛ւ տարով ցլի տարի եմ ծնվել, կարմիր գույնից բան եմ լինում». Անդրանիկ Քոչարյանը՝ կարմիր միկրոֆոն տեսնելիս
Ալիեւն ասել էր, որ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի: Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Բա որ վա՞տ լինի ադրբեջանցիների համար: Դրա համար խաղաղությամբ ապրելն ամենաճիշտն է»:
«Ադրբեջանին պետք է գործընթացները ձգել, մինչեւ աշխարհաքաղաքական իրավիճակը կպարզաջրվի». Ձյունիկ Աղաջանյան
Մենք փաստացի ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմը տվել է այն ամենը, ինչ պիտի տար, եւ չի ստացել ոչինչ: Ու հիմա նրանից փորձում են ստանալ էլ ավելին:


















































