Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կարդացե՞լ եք 2024թ.-ի իմ հորոսկոպը, ես ե՛ւ ամսով, ե՛ւ տարով ցլի տարի եմ ծնվել, կարմիր գույնից բան եմ լինում». Անդրանիկ Քոչարյանը՝ կարմիր միկրոֆոն տեսնելիս

Հունվար 11,2024 17:56

Այսօր լրագրողները ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեցին՝ Ալիեւի հռետորաբանության փոփոխությունը նախընտրական շրջանի հե՞տ կապ ունի: Նա ի պատասխան նախ կենտրոնացավ հարց տվող լրագրողի միկրոֆոնի գույնի վրա. «Դուք կարդացե՞լ եք 2024թ.-ի իմ հորոսկոպը: «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ քանի որ ես ե՛ւ ամսով, ե՛ւ տարով ցլի տարի եմ ծնվել, կարմիր գույնից բան եմ լինում, բայց այս անգամ կարող եք նորմալ մոտեցնել նույնիսկ 5-րդ ալիքի կարմիր գույնը եւ տվեք ձեր հարցը»:

Ինչ վերաբերում է Ալիեւի հռետորաբանությանը՝ ասաց. «Շատ հնարավոր է, իհարկե: Նրա ամեն ասածին մենք պետք է լուրջ վերաբերվենք: Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար, էլի պետք է լուրջ վերաբերվենք, մեր երկրի խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացնելը պետք է լինի»:

Ալիեւն ասել էր, որ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի: Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Բա որ վա՞տ լինի ադրբեջանցիների համար: Դրա համար խաղաղությամբ ապրելն ամենաճիշտն է»:

Հարցին՝ երբ դպրոցում մի-երկու կախիչ թարսուշիտակ է լինում, Փաշինյանը երկու հոգու պաշտոնանկ է անում, բայց բանակում զինվորներ են մահանում խաղաղ պայմաններում, որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ դպրոցն ու բանակը պետք չի խառնել. «Փաշինյանը դպրոցում շատ բուռն արձագանքեց այդ թերություններին, որովհետեւ դուք շատ լավ տեսնում եք, որ կառավարությունը իր ծրագրով ու մոտեցումներով ինչքան կարեւորություն է տալիս դպրոցին ու կրթությանը եւ ներդրումներին այդ բնագավառում: Ես շատ լավ հասկանում եմ Փաշինյանի էմոցիաները, որովհետեւ ինքը, երբ այդքան միջոցներ դրվում է, պետք է այնտեղ տեսնի անթերի բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031