Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանվածները բողոք են ներկայացրել Ամասիայի պաշտոնյաներից մեկի դեմ․ գործը հասել է հակակոռուպցիոն կոմիտե

Հունվար 11,2024 19:30

Aravot.am-ի տեղեկություններով, Արցախից բռնի տեղահանված ու Ամասիա խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում բնակություն հաստատած մի քանի բնակիչներ բողոք են ներկայացրել  արցախցիների համար Ամասիայի համայնքապետարանի կողմից գնումների միջոցով կազմակերպված պատասխանատու անձի՝ Ա․Ս․-ի դեմ  (նա պաշտոն է զբաղեցնում նաև Ամասիայի համայնքապետարանի հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնում)  այն բանի համար, որ նա առաջին անհրաժեշտության պարագաներից իրենց չի հատկացրել։

Պաշտոնյայի դեմ հաղորդում ներկայացնողներից մեկն ապաստանել է Ամասիայում՝ Մարտակերտից է։ Մյուս  երկուսը բնակություն են հաստատել  Ամասիայի սահմանամերձ Մեղրաշատում համայնքում,  մեկը Ստեփանակերտից է, մյուսը՝  Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից։

Այս անձինք դեկտեմբերի 13-ին, երեկոյան 19․30-21․05 ժամանակահատվածում հրավիրվել են Ամասիայի ոստիկանության, նրանցից ընդունվել են հաղորդումներ և կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031