Օրվա լրահոսը

«Որոշ հարցերի վերջնական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից». «Ապրիլյան» հանձնաժողովի նախագահ

Ձեր նշած անձանց մենք պարտավոր ենք լսել՝ ընդհուպ մինչեւ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, որը գերագույն գլխավոր հրամանատարն է եղել

9 հայուհիներ յուրովի ոգեկոչեցին բանաստեղծուհու կերպարը. Խոնարհումի տուրք Սիլվա Կապուտիկյանին

2019 թվականի հոբելյանական տարեդարձների շարքում տեղ գտավ ուշագրավ մի նախաձեռնություն` նվիրված հայ մեծանուն բանաստեղծուհի, սիրված հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին: «Հայուհիների համահայկական միությունը» և Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը համատեղ կյանքի կոչեցին «Հոգու խճանկար» խորագրով ծրագիրը, որտեղ 9 հայուհիներ (Կարինե Դանիելյանը, Սիլվա Յուզբաշյանը, Կարինե Խոդիկյանը, Արմենուհի Դեմիրճյանը, Անի Եղիազարյանը, Գայանե Սամվելյանը, Շողակաթ Մելքոնյանը,  Ռիտա Հարությունյանը և Սյուզաննա

«Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Origami World» տեսության հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ, Կարնեգի Մելոն համալսարանի ճապոնացի պրոֆեսոր Տակեո Կանադեն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրատվամիջոցների հարցերին են պատասխանել դոկտոր Կանադեն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն

Հափշտակված բանկային քարտերով կանխիկացում է կատարել. Ավտոմեքենաներից կատարված 20-ից ավելի գողության դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք: Երևանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է: Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ հունիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչը՝ ծնված 1989թ., ուրիշի գույքի

Երեւանից դեպի ՀՀ այլ քաղաքներ ապօրինի ուղեւորափոխադրման հարցը կքննարկի ԱԺ քննիչ հանձնաժողովը

205 ներմարզային ուղեգծեր կան, որոնցից 46-ը փակվել են վերջին երեք տարում: Ուղեւորափոխադրումներ են անում անհատներ եւ կազմակերպություններ, որոնք արտոնագիր չունեն եւ հարկ չեն վճարում

«Սկսեցի տխրել, որ երեկ իրար համբուրողները էսօր իրար վրա թքում են»

Հարցազրույց Սուքիաս Թորոսյանի (Տոտո) հետ – Տասնամյակներ շարունակ միաժամանակ հանդես եք գալիս մշակութային մի քանի ոլորտներում. որպես ռեժիսոր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախագծերում իրականացրել եք համաշխարհային օպերային գրականության շուրջ 15 նմուշ՝ բեմադրություններից մինչեւ բեմականացումներ, որպես գեղանկարիչ միայն անհատական ցուցահանդեսներով հանդես եք եկել նաեւ արտասահմանյան երկրներում, այդ թվում՝ Բելգիայում, Բուլղարիայում, Լիբանանում եւ այլն, երգիծանկարիչ եք՝ Երգիծանկարիչների

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի հուշարձանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի հուշարձանին և հարգանքի տուրք

Հայոց ցեղասպանության պնդումների դեմ կայք՝ Թուրքիայում. Ermenihaber

Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը, ևս մեկ քայլ է արել դեպի Հայոց ցեղասպանության ժխտում՝ ստեղծելով  «1915.gov.tr» անվամբ կայք, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Կայքի նպատակ է հռչակված պայքարել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»: Թուրքիայի նախագահականի տեղեկատվության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, մեկնաբանելով նոր կայքի հիմնումը, ասել է. «Այս կայքը, հենվելով պատմական փաստերի վրա, միջազգային ասպարեզում պատասխանելու է ամեն

Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդեսը» առաջիկայում կբեմադրվի

Դեկտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպե Վերդիի «Պարահանդես – Դիմակահանդես» օպերայի բեմականացումը: Օպերայի սյուժեն հիմնված է Շվեդիայի արքա Գուստավ Երրորդի սպանության պատմության վրա, սակայն գրաքննության պահանջով այն ենթարկվել է խիստ փոփոխության։  Սա Վերդիի  23-րդ օպերան է, եւ պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր բեմադրվում է

«Արտահոսքի ռիսկը գնահատե՞լ եք». ԱՆ-ն մտադիր է գաղտնալսելու հնարավորություն տալ ոչ միայն Ոստիկանությանը

Ասում եք, թե ոստիկանությունը չունի գաղտնալսելու հնարավորություն: Ունի, բայց ինքնուրույն կազմակերպման հնարավորությունն է բացակայում, որն ապագայում հնարավոր է ունենա՝ միայն համալիր կարգավորումների արդյունքում

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այսօր նշվող՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դեռևս 2015թ. Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակել

Որսորդական հրազենով կրակել է շանը. «Դիլիջան» ազգային պարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

 ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին: 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել՝ «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ

«2007-ին Ոստիկանությանը զրկեցին այս իրավունքից, եւ 2008-ին տեղի ունեցավ Մարտի 1-ը». Անդրանիկ Քոչարյան

Վերջերս շրջանառության մեջ հայտնվեցին անվտանգության ծառայության գեներալ-մայոր Տիգրան Բաղդասարյանի նախաքննական ցուցմունքներն առ այն, որ Մարտի մեկի գործով անվտանգության ծառայության մարմինները կեղծել են փաստաթղթեր:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան–«Զանգեր» հատվածում տեղ–տեղ առկա է մերկասառույց: Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Արմավիրի մարզի Արմավիր և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ:  Լարսի

«Իմ քայլը» նախապայմանով «կողմ» քվեարկեց Կառավարության օրինագծին

Հեղինակը չի ներառել անպարտաճանաչ պարտատերերի մասին հարցը, ինչը «Իմ քայլը» խմբակցության համար կարեւոր եւ սկզբունքային մոտեցումներից է

Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում  

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 11-ը  ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և

Պոլսի պատրիարք դառնալու ավելի մեծ շանսեր ունի Սահակ Մաշալյանը. Ermenihaber

2019թ. դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարք էր ընտրում: Թեև պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը, բայց արդեն Նախաձեռնակ մարմնի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո պարզ է, թե ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը երկաստիճան է: Նախ ընտրվում են պատվիրակներ՝ հոգևորական դասից և համայնքի անդամներից:

Գագիկ Սուրենյան. Առաջիկա շաբաթվա ընթացքում ջերմաստիճանի նվազում չունենք

Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի  պետ

«Սանիթեք». Քաղաքապետարանը թույլ չի տալիս տնօրինել ընկերության գույքը՝ խոչընդոտելով աղբադույլերի հավաքման աշխատանքներին

«Սանիթեք» ընկերությունը ուշիուշով հետևում է Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ու զարգացումներին: Այն, ինչ տեղի է ունենում  ակնհայտորեն նպատակ է հետապնդում «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու, ինչը զուգակցվում է ոչ իրավաչափ, կամայական և խտրական գործողություններով, որը հավաստվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ ու վերջինիս հետագա գործունեությամբ: Ընկերության

Կադետների Եվրոպայի առաջնությունից հայ սամբիստները կվերադառնան երկու մեդալով

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց  Սամբոյի 2019թ. Եվրոպայի կադետների առաջնությունը, որին մասնակցեց 19 երկրի 173 մարզիկ-մարզուհի: Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ալավերդյանն արժանացավ բրոնզե մեդալի: Դեկտեմբերի 8-ին մրցագորգ մտած մարզիկներից հաջող ելույթներ ունեցավ  55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը, որը պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում  և նվաճելով արծաթե մեդալ կանգնեց պատվո

Կարո Փայլան. «Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու». Ermenihaber

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում ընթացող Պոլսի պատրարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել։ Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ, հայտարարելով, որ չի մասնակցելու ընտրությանը և ոչ ոքի օգտին չի քվեարկելու, նշել է. «Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սև էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների և նրանց հետ

ՄԱԿ-ը, դեկտեմբերի 9-ը եւ Հայոց ցեղասպանությունը

Հայ քաղաքական միտքը  բոլոր պարտավորություններն ունի դեկտեմբերի 9-ի վրա հատուկ ուշադրություն կենտրոնացնելու համար։ ՄԱԿ-ի օրացույցում  դեկտեմբերի 9-ը իբրեւ Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր ամրագրելը պաշտոնական Երեւանի ներկայացուցչության նախաձեռնությունն էր, Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Իրավամբ 100-ամյակի մեր դիվանագիտական ձեռքբերումներից կարեւորագույնը կարելի է համարել  դեկտեմբերի 9-ի ամրագրումը ՄԱԿ-ում։ Հայկական դիվանագիտության մարտավարությունը լիարժեք աշխատել էր այս դեպքում։ Փաստորեն,  առանց նշելու

Վերահաստատում եմ 2020 թ․-ի նախագահական ընտրություններին իմ ակտիվ մասնակցությունը․ Մասիս Մայիլյան

Վերջին ժամանակներս քաղաքական որոշ շրջանակների կողմից ստահոդ լուրեր են տարածվում այն մասին, թե իբր հրաժարվել եմ հետագա ընտրապայքարից և, որ ամենազավեշտալին է, ինչ-որ գործարքի եմ գնացել։ Թեև ինձ ճանաչողները և հանրության գիտակից-տեղեկացված մասը հումորով վերաբերվեցին դրան, այնուամենայնիվ, նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս 2020 թվականի նախագահական ընտրություններին

Մարդատար գնացքը բախվել է մեքենային․ կա տուժած

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20:06-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ և Քարակերտ գյուղերի հատվածում՝ 2810 կմ պիկետ 8-ում, տեղի է ունեցել ՃՏՊ. գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալարիկ գյուղի սկզբնամասում մարդատար գնացքը

Ռուբինե հատիկներով զարմանալի պտուղը, որն առողջություն պարգևելուց զատ օգնում է կենտրոնանալ ու հավաքել մտքերը

Ռուբինե հատիկներով այս զարմանալի ու խորհրդավոր պտուղը, լինելով մարդու կողմից մշակվող ամենահին մրգերից մեկը, հնագույն ժամանակներից կրում է կյանքի, ծաղկման, պտղաբերության խորհուրդ։ Հայկական ավանդության մեջ նուռն ընկալվում էր որպես առատության, ամուսնության, սերնդագործության խորհրդանիշ․ օրինակ հայ նորահարսը նուռը խփում էր դռանը և թափված հատիկներից գուշակում էին, թե քանի երեխա է ունենալու։ Քրիստոնեության մեջ նուռը Քրիստոսի թափած

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ունկնդրել են Ավիշայ Քոենի, Վահագն Հայրապետյանի կողմից ներկայացված ջազային կատարումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։ Համերգի շրջանակում հանրահայտ երաժիշտներին նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն

Երևանցին բազում կենսական առաջնահերթություններ ունի ու էդ ֆոնին 700 հազարանոց «տոնածառ փարթին» մի տեսակ անամոթության է նմանվում․ Նաիրա Զոհրաբյան

Երևանի ավագանու իմքայլական հատվածի որոշմամբ Երևանում Ամանորի միջոցառումների վրա կծախսվի մոտ 700 հազար դոլար: Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել: Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած տոն արժանավայել նշվի: Բայց ոնց որ թե 700 հազար դոլարը մի այլ կարգի «պերեբոռ» է: Չմոռանամ հիշեցնել, որ Երևանում մոտ 4 հազար 500

ԿԸՀ նախագահը վստահեցնում է. «Դիտորդները տեղում են, հետեւում են արդյունքների ամփոփմանը»

Դեկտեմբերի  8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին մի շարք համայնքներում: Aravot.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները տեղում են եղել եւ պատշաճ են իրականացրել դիտորդական առաքելությունը: «Տարբեր տեղամասային ընտրական հանձնաժողովներում այդ կազմակերպություններից հավատարմագրված դիտորդներ եղել են: Մենք աշխատում ենք տարածքային հանձնաժողովերի հետ, համենայն դեպս առավոտվանից բոլոր տեղամասերում էլ եղել են դիտորդներ, հետեւել

Մահացած 1,5 ամսական երեխան ունեցել է սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելիություն․ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Ի պատասխան մամուլում տարածված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ նյութի՝ տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ օրը)՝ սուր զարգացած պոլիօրգան անբավարարության հետևանքով։ Առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային

«Ermenihaber»-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքներով ևս առաջատար է Սահակ Մաշալյանը․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Այսօր` դեկտեմբերի 8-ին, Ստամբուլի հայ համայնքում ընտրական եռուզեռ է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11-ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։ Թուրքիայի ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակվել են։ Ձայների հաշվարկն արդեն սկսվել է։ Հատկապես ուշադրության կենտրոնում են գտնվում Ֆերիքյոյի, Բաքըրքյոյի և Սամաթիայի ընտրատեղամասերը, քանի որ այս թաղամասերից ամենաշատ պատվիրակներն են ընտրվելու։

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930