Օրվա լրահոսը

Բանակցությունները պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած լուծումների հիման վրա, որոնք Հայաստանը ողջունել է․ Լիտվայում ՀՀ դեսպան

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանին հրահրված ագրեսիայի առնչությամբ Լիտվայի հանրային ռադիոյի եթերում հանդես է եկել մեկնաբանություններով։ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Լիտվայի հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է, որ հաջող բանակցություններ կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ որոշեն հետապնդել նույն նպատակները։ «Յուրաքանչյուր հակամարտության մեջ,

Վիճաբանություն ու խմբակային ծեծկռտուք Սարակապում․ կան տուժածներ և բերման ենթարկվածներ

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Մարալիկի շտապբուժօգնության կայանից Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել ծեծկռտուքից տուժած երեք քաղաքացու՝ Սարակապ համայնքի բնակիչներ 1960 թվականին ծնված Տ․ Ծառուկյանին, նրա որդուն՝ 1983 թվականին ծնված Ա․ Ծառուկյանին և 1993 թվականին ծնված Ա․Մ․-ին։ Վերջինս Գուսանագյուղից է, Ծառուկյանների ազգականն է։ Ինչպես տեղեկացրեցին Գյումրի բժշկական կենտրոնից, նրանց հիվանդանոց են տեղափոխել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, երեքն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 27-28-ը, 31-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը նույնքանով

«Էդ իմ հագով գործ չի». 3-ամյա Միլենայի մեծ երազանքներն ու «բազմոցին պառկած» մարդու աղքատությունը

Միլենայի պապիկը՝ Արմեն Սենիկերիմյանը արցախյան ազատամարտի մասնակիցներից է, ՊՆ նախկին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից պարգեւատրվել է «1992-1994-ի մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով:

Էդուարդ Թադևոսյան. Եթե այդ աշխատավարձով և պարգևավճարով աշխատողը համարվում է նվիրյալ, ապա ինչ ասեն ակադեմիկոսները որոնք տասնամյակներ զարգացրել են մեր գիտությունը. «Ա1+»

«Ա1+»-ի հեռախոսազրույցը Կոմիտասի անվան ազգային քառյակի առաջին ջութակահար, գեղարվեստական ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի հետ: – Պարոն Թադևոսյան, չնայած համավարակի դժվար իրավիճակին, այս ընթացքում բավական ակտիվ գործունեություն եք ունեցել՝ Արամ Խաչատրյանի մրցույթում ժյուրիի նախագահ էիք, ուսանողների հետ էիք պարապում, նաև քառյակի փորձերն են կայացել: – Այո, շատ թե քիչ ակտիվ եմ

Կովկասը՝ միջազգային քաղաքականության հորձանուտում

Կովկասում հնարավոր աշխարհքաղաքական փոփոխությունների խնդիրը նորից դարձել է քննարկման թեմա։ Ոմանք դրա մեջ հնարավորություններ են տեսնում, ոմանք՝ վտանգներ։ Որքանով են նման փոփոխությունները հնարավոր։ Հեռու չգնանք, հիշենք ամերիկյան քաղաքականության բազեներից մեկի՝ Ջոն Բոլթոնի հայտնի այցը կովկասյան երկրներ։ 2018 թվականին Ջոն Բոլթոնը՝ այն ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, այցելել էր Կովկասի երկրներ: Ըստ Բոլթոնի, իր

Ինչո՞ւ նման թեմաներ ընտրել, երբ առանց այն էլ դեռահասության տարիքն ինքնին ճգնաժամային է․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Հերթով կարդացի ժամանակակիցների գործերը, որոնք տեղ են գտել դպրոցական ծրագրում: Առաջին բանը, որ պետք է անեմ, դա պարզելն է, թե աշխատանքային խմբի ո՞ր անդամն է առաջարկել այս պատմվածքները: Այո՛, ինձ համար գործեր էին, որոնք թռիչք չէին, բայց մոտեցումներ էին, բայց դպրոցահասակ երեխան ինչու

Նիկոլի ակնհայտ դինամիկան

Թավշյա հեղափոխության առաջնորդ և մեր ընտրյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է մեր երկրի ու մեր ժողովրդի ներկայիս բարդ ու դժվարին իրավիճակին հարիր ուսումնասիրություններ ու վերլուծություններ անել՝ իր այդ ուսումնասիրություններն ու վերլուծությունները համեմելով բազմիմաստ ու բազմախորհուրդ վերնագրերով ու ենթավերնագրերով: Եթե հետևեմ վարչապետի օրինակին, կարող եմ իմ այս վերլուծությունը վերնագրել «Նիկոլ Փաշինյանի անընդհատ շարունակվող դինամիկան» կամ, ասենք,

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 9 քաղաքացու մոտ․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 9 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: 1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Քաղաքացին վերադարձել էր ՀՀ-ից, ինքնամեկուսացված էր, իսկ այսօրվանից՝

Վասակ Դարբինյանը՝ Հայ գրականության ուսումնառության հայեցակարգի մասին․ «Սա, Հորացիո, իսկապես որ հայեցակարգ է… կոնցե՛պցիա»

Գրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քննարկումների փուլում է «Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության ՀԱՅԵՑԱԿԱՐԳ»-ը, որի մասին ֆեյսբուքյան գրառմամբ արդեն իսկ կարծիք եմ արտահայտել, և այն հրապարակել է «Հայկական ժամանակը»: Դա ընդամենը հպանցիկ անդրադարձ էր միանգամից աչք ծակող վրիպակներին կամ գուցե տառասխալներին: Մեկ-երկու էջ ընթերցելով՝ համոզվեցի, որ շարադրանքի պարզունակությունը, հաճախ՝ անմտությունն ու ասելիքը չպատկերացնողի

Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 321 նոր դեպք, մահացել է 5 քաղաքացի․ ԱՆ

Հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37317 դեպք, որոնցից 26478-ն` առողջացած, 705-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9914 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157152 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 321 նոր դեպք և 235 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին մեքենան մոտ 50 մ գլորվել է ձորը

Հուլիսի 25-ին, ժամը 23։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Mercedes C500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Գ․,

Ըստ ոստիկանության՝ Վահե Ղազարյանին վերաբերող տեսանյութերը հեռացնել ստիպել են ոչ թե ոստիկանապետի, այլ ռեստորանի անվտանգության աշխատակիցները

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հուլիսի 24-ին խնջույք տեղի չի ունեցել, եղել է պաշտոնական ընթրիք։ Այս մասին Tert.am-ի հարցին, թե ոստիկանությունն է կոչ անում պահպանել պարետի որոշումը, ինչպես է ստացվել, որ ոստիկանապետն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ խնջույք են արել ռեստորաններից մեկում, պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Նախ՝

Ո՞ւմ է պետք այն շրջանավարտ քաղաքացին, որը գիտի` ինչ է պատմվածքը, պոեմը, բալլադը, սակայն չունի ազգային և պետական մտածողություն, մարդասիրություն. Վանո Եղիազարյան

Վանաձորի պետական համալսարանի Գրականության ամբիոնի պրոֆեսոր Վանո Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քանի որ բարձրագույն կրթության օրենքի նախագծի քննարկման ժամանակ արտահայտել էի իմ հստակ դիրքորոշումը, որը սակայն անտեսվեց, ուստի նպատակահարմար չէի համարում այս անգամ էլ անդրադառնալ սույն նախագծին, սակայն արտահայտել էի մերժողական դիրքորոշում ապազգային նախագծի մասին: Այնուամենայնիվ, հոգիս խաղաղ լինելու համար այս անգամ էլ

Իրանում մահացել է կրթական-հասարակական ճանաչված գործիչ Աստղիկ Բաբայան-Կարապետյանը

Նա ավելի շատ հայտնի էր, որպես Թեհրանի հայկական «Հովհաննես Թովմասյան» երկսեռ դպրոցի բազմամյա տնօրեն, ապա նաև գրող-բանաստեղծ և միութենական կյանքի կազմակերպիչ:

Ոստիկանության գրությունը, որ հարձակումը Նվեր Ծառուկյանն է կազմակերպել՝ ապացուցողական ուժ չունի. փաստաբան

Բազմակողմանի քննություն է կատարվել , ու նրա առնչությունը չի հիմնավորվել. Էմին Խաչատրյան

Միքայել Մինասյանը խոսել է արտերկրում հայերի դեմ աճող ագրեսիայի ու ադրբեջանական լոբբիստների հարձակումների դեմ անպաշտպան մնացած հայրենակիցների մասին

Անցած շաբաթվա ընթացքում ստացված հարցերի շրջանակում խոսել եմ տավուշյան մարտերում մեր բանակի փայլուն հաղթանակի ու Հայաստանից հնչող խաղաղասիրական անհեթեթ կոչերի մասին:

Չորաթանում հայտնաբերված արկը, ըստ միջազգային կոնվենցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ. ՊՆ

Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։

Ուկրաինայում արձանագրվում են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր. ՀՀ դեսպան

Դեսպանությունն ըստ անհրաժեշտության կապի մեջ է Ուկրաինայի իրավապահ մարմինների, ՈւՀՄ, հեղինակություն վայելող անհատների հետ։ Ուկրաինայի իրավապահներն այս օրերին հատկապես աչալուրջ են և ձեռնարկում են հնարավոր միջոցներն՝ ազգամիջյան միջադեպերը կանխելու նպատակով։

Հայաստանի Հանրապետությունը Հին Հռոմը չէ, որտեղ վայ Ցենզորները որոշեն, թե ով ինչ աշխատանքով կարող է զբաղվել. Վահրամ Ավետիսյան

Ինձ ճանաչող յուրաքանչյուր անձ ծանոթ է իմ մասնագիտական, բարոյական և մարդկային որակներին։ Խնդրում եմ չմասնակցել ֆեյսբուքյան «պատերազմներին», որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա։

Սերժ Սարգսյանն Արցախում խոսել է լրագրողների հետ (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում խոսել է լրագրողների հետ։ https://www.facebook.com/322361418605044/videos/581640666075925/

Երեխան սովորելու է ավանդույթները, ծեսերը, տոները, ծանոթանալու է ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթին ու կենցաղին․ Օֆելյա Կամավոսյան

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ինչու է «Ես և իմ հայրենիքը» նոր առարկան հայտնվելու դպրոցում։ Այս առարկայի շրջանակում երեխան ճամփորդելու է իր երկրում` սկսելով փոքր հայրենիքից՝ համայնքից, գծելով հենց իր ապրելատեղի քարտեզը, ճանաչելու է իր հայրենիքն ամբողջության և աշխարհի հետ հարաբերության մեջ՝ զուգորդելով

ԱԱՏՄ մասնագետները ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Իջեւան և Դիլիջան քաղաքներում

Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Իջեւան և Դիլիջան քաղաքներում: Մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը: Հայտնաբերված որոշ թերությունների վերաբերյալ ԱԱՏՄ մասնագետները տեղում տալիս են նախազգուշացումներ և թերություններն անհապաղ

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակցի

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների մասնակիցների: Ինչպես հաղորդում է Eadaily-ն՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությունը, ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակից, հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով: Ոստիկանությունից ընդգծել են, որ կանխվելու են հասարակական կարգի խախտման խմբակային ցանկացած փորձ, ինչպես նաև օրենքով պատասխանատվության են ենթարկելու իրավախախներին: Բացի այդ, ըստ

2020 թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում Արցախում ծնվել է 960 երեխա․ Արայիկ Հարությունյան

2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ: Հարկ է նշել, որ 7 երեխա ծնվել է արհեստական բեղմնավորմամբ: Արցախից ևս 21 երեխայի ծնունդ գրանցվել է ՀՀ բուժհաստատություններում: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, ընդ որում՝ 495-ը՝ տղա,

Գետարգել գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է

Հուլիսի 25-ին, ժամը 16։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի գլխավոր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Opel Аstra G» և «Արարատ ՃՇՇ» ՍՊԸ-ին պատկանող «International Spekal» (վարորդ՝

Մի քանի տեղ մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ: Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն այսօր վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգայց են կատարել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք)՝ նպատակ ունենալով հսկել թե՛ ստացված մսի ծագումը, թե՛ մսի տեղափոխման

Մոտ 30 ավտոմեքենայով մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ՝ ոստիկանապետի գլխավորությամբ քեֆ են արել. «Հրապարակ»

Երեկ երեկոյան մենք տեղեկություն ստացանք, որ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը խնջույք է կազմակերպել Աբովյան քաղաքի մոտակայքում գտնվող «Ծիրանի» ռեստորանում։ Մոտ 30 ավտոմեքենայով մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ՝ ոստիկանապետի գլխավորությամբ եւ Արցախի ոստիկանապետի մասնակցությամբ քեֆ են արել։ Այն դեպքում, որ պարետի որոշմամբ ռեստորաններում մեկ սեղանի շուրջ կարող են նստել ընդամենը 5 անձ՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Ուշագրավն այն

Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն. Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031