Օրվա լրահոսը

Խցանումներ՝ սանիտարական հատումների պատճառով

Ապրիլի 5-ի երեկոյան Պարոնյան փողոցում խցանումներ էին: Նյարդային վարորդները հայհոյում էին միմյանց ու խցանման մեղավորներին, որովհետեւ փողոցն այնքան էր նեղացել, որ զուգահեռ երկու մեքենա չէին կարողանում անցնել: Պատճառն այն էր, որ ողջ փողոցի երկայնքով թափված էին ծառերի հատված հսկայական ճյուղեր, դրանց մի մասը ընկել էր նաեւ շենքերի մուտքերի մոտ կայանված մեքենաների վրա: Սանիտարական հատումների «հետեւանքները»

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում,  Մեղրու սար և Զանգեր կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրանի ջրհեղեղը փաստերով և թվերով

Իրանի այս ջրհեղեղը վերջին կես դարում և նման ծավալներով աննախընթաց է եղել: Իրանն ունի 1,648,195 քառակուսի կիլոմետր տարածություն, բաղկացած է 31 նահանգից. ունի մոտ 4,000 քաղաք և գյուղ: Վերջին առատ տեղումներից տուժել է քսան նահանգ՝ մոտ 1900 գյուղով և քաղաքով: Երկրի Դատաբժշկության կենտրոնը մինչ այժմ հաստատել է հեղեղի հետևանքով մահացության 70 դեպք, կա նաև մոտ

«Խաղաղության դեսպան» Փիթեր Ջեմը պատմում է իր տիտղոսի մասին

Պետրոս Ջամբազյանի (Peter Jam) հետ անվերջ կարելի է զրուցել խաղաղության, մարդասիրության, բարության մասին։ Աշխարհում խաղաղություն տարածելու միտումն էլ դարձավ «peace ambassador» տիտղոսի ձեռքբերման պատճառ։ Ամեն ինչ ստացվեց շատ անսպասելի։ Երգը գրվեց 2009-ին, 2011-ին արդեն պատրաստ էր մի տեսահոլովակ, որը խաղաղություն ու ներշնչանք տարածելու միտում ուներ։ – Եր՞բ եւ ինչպե՞ս եք սկսել ձեր երաժշտական կարիերան: –

Քաղաքագետ․ «Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացումը մեզ համար չափազանց կարևոր էր»․ «Փաստ»

Գերմանիան Երամիության անդամ 28 երկրներից տասներորդն էր, որը վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Խոսելով համաձայնագրի շուրջ առկա գործընթացի մասին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ վավերացման գործընթացը սկսվել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո: Իսկ թե ինպիսի՞ն է նշված գործընթացի տեմպը, քաղաքագետը նկատում է. «ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների մի

Ստուգումներ են անցկացվել 6 ԱԳԼՃԿ-ներում․ «Հայկական ժամանակ»

Ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը անդրադարձավ նախօրեին սոցցանցերում տարածված այն տեղեկատվությանը, որ ավտոգազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Վարչապետը Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին եւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ասաց, որ իրեն մեկ-երկու օրվա ընթացքում զեկուցեն կոնկրետ պատճառների եւ արձանագրած արդյունքների մասին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն

ԱԱԾ-ն պետք է լրտե՞ս որսա, թե՞ սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի հետեւից ընկնի․ «Ազգ»

Էս տարի եղանակը կառավարության կողմից է` ջուրն էնքան շատ է լինելու, որ ինչ վիշապ էլ խմի, մեկ է, հասարակ գյուղացուն հասնելու է, ջրառից հետո էլ դեռ Սեւանի մակերեսը մի 5-10 սանտիմետր բարձր է լինելու անցած տարվա համեմատ: էլ ինչ է ուզում կառավարությունը` բնությունն իր եւ մեր դաշնակիցն է, մնում են խելացի որոշումները`գյուղատնտեսությունը զարգացնելով սոցիալական վիճակը

Սուրիկ Խաչատրյանի դեմ ոչ թե մահափորձ է եղել, այլ իր կողմից կազմակերպված բեմադրություն․ «Հայկական ժամանակ»

Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկը երեկ դատարանում սենսացիոն հայտարարություն է արել: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանը երեկ առաջին անգամ դատարանում հայտարարել է, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն: Ի դեպ, նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր

Դա մշակույթի նախարարություն չէ, այլ՝ վերջարարություն․ «Ազգ»

Վերջին օրերին Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի, ավելի շուտ՝ նրա գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոստանտին Օրբելյանի շուրջ ստեղծված տագնապը ստիպում է ինձ կենտրոնանալ այդ խայտառակ եւ մեր երկիրը խայտառակող երեւույթի վրա ու փորձել դույզն ինչ կանխարգելել խայտառակաբանության հետագա շարունակությունը: Մաեստրոն Օպերային թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հրավիրվել է, այսինքն՝ ընթացիկ մրցույթով չի

Ռոբերտ Քոչարյանին արհեստականորեն միակը դարձնելը չի բխում հետհեղափոխական Հայաստանի զարգացման շահից․ «Ժամանակ»

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրգործ հարուցել 1998 թվականի նախագահական ընտրությունների կեղծման գործով, ինչի համար ուսումնասիրություն էր սկսել Վահան Շիրխանյանի հայտնի նամակի հիման վրա: ՀՔԾ-ն այդ կապակցությամբ հղում է արել վաղեմության ժամկետին, ինչով էլ բացատրել է քրգործ հարուցելու մերժումը: Իսկ քրգործը, ըստ Շիրխանյանի նամակի բովանդակության, պետք է հարուցվեր Ռոբերտ Քոչարյանի դեմ: Միաժամանակ, սակայն, հարուցել քրգործ

ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է նվազեցնել մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները․ «Ժողովուրդ»

Մինչ կառավարությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլեր է ձեռնարկում ՀՀ-ում ծնելիության բարձրացման ուղղությամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է նվազեցնել մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները: Օրինակ` 2018թ.-ին կրծքի հասակի երեխաների բրոնխիտներ, թոքաբորբերի դեպքում պետությունը տրամադրում էր 184 հազար 100 դրամ, 2019 թվականին` 144 հազար, այսինքն` 21,5 տոկոսով ավելի քիչ: Վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում նախկինում

Մեր պետութիւնը ունի՞ արդեօք պերճանքը Ալիեւի սպառնալիքները լուրջի չառնելու․ «Ասպարեզ»

Ասոնք Ալիեւի խօսքերն են յայտնապէս ի պատասխան վարչապետ Փաշինեանի եւ նախարար Տօնոյեանի յայտարարութիւններուն: Ալիեւ կը փութայ աւելցնել՝ «Պատերազմը վերջ չէ գտած: Միայն առաջին փուլն է, որ վերջ գտած է:» Ան նաեւ կը պնդէ, որ բանակցութիւններու նպատակը ատրպէյճանական հողեր ազատագրելն է, քանի որ Արցախի հիմնահարցը միայն մէկ լուծում կրնայ ունենալ Ալիեւի համար: Վերականգնե՛լ Ատրպէյճանի «հողային ամբողջականութիւնը»

Այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը․ «Ժողովուրդ»

Հայաստանը կամաց-կամաց անցնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին: Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով: Այդ ապրանքներից մեկն էլ բենզինն է, եւ, առհասարակ, նավթամթերքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն` երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: 2020 թվականին դրա

Հախվերդյան պլյուս

Ծեր գնչուհին բախտս չկարդաց, Չնայած շատ էի նրան խնդրում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ռուբո ջան, խելքս բան չի կտրում:

Խնդիրը «ֆեյքերը» չեն

Եթե որեւէ անձնավորություն Հայաստանի տարածքում քարոզում է ազգային եւ ռասսայական խտրականություն, ապա անկախ նրանից՝ նա ՀՀ քաղաքացի է, թե ոչ, օրենքով արգելված գործունեությունն իրականացնում է հրապարակում, թե սոցիալական ցանցում, ներկայանում է իր անունով, թե թաքնվում է «ֆեյքի» տակ, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Այդ առումով ԱԱԾ-ն, իհարկե, իրավացի է եւ, ի դեպ, կարող էր

Ալեքսանդր Վարպետյանը կդատվի

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պատրաստվում է պատվի, արժանապատվության հայցով դիմել դատարան: Նա պահանջում է պատժել հրապարակախոս Ալեքսանդր  Վարպետյանին՝ ՖԲ սոցիալական ցանցով իր հասցեին հրապարակային վիրավորանք  ու զրպարտություն տարածելու համար: Ալ. Վարպետյանի վարքը  կքննարկի դատարանը, իսկ մինչ այդ պարզաբանում ենք, թե ինչ է իրականում կատարվել ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատասենյակում: Ալ.

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». 10.000 քաղաքացի պահանջում է օրենք՝ հանուն կենդանիների փրկության

Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի այսօրվա հրապարակումը նվիրված է առցանց հարթակում կենդանասերների նախաձեռնած ստորագրահավաքին: Մեր զրուցակիցն է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» հ/կ ղեկավար Օվսաննա Հովսեփյանը: -Տիկին Հովսեփյան, վերջին ամիսներին կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ների «ֆեյսբուքյան» էջերում ավելի հաճախ հրապարակվեցին կրակոցով սպանված, հաշմանդամություն ձեռք բերած կենդանիների լուսանկարներ: Ինչո՞վ կպայմանավորեք նման սարսափելի դեպքերի թվի աճը: -Այո, վերջին շրջանում

Բժիշկները ֆուտզալ են խաղում

Մայրաքաղաքի ութ հիվանդանոցների բժիշկներից կազմված թիմեր այսօրվանից «Միկա» մարզադահլիճում մասնակցում են ֆուտզալի մրցաշարի, որը նախաձեռնել է «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության  պրոդաքտ մենեջեր եւ «Վիտորիա Սպորտ» նախագծի ղեկավար Գեւորգ Սիմոնյանը: Նա մեր հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունն առողջ ապրելակերպի ջատագով է եւ առողջ ապրելակերպի միջոցառումներ հաճախ են կազմակերպում: «Ֆուտտզալի այս մրցաշարը երկրորդ անգամ է անցկացվում: Առաջինն

Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցել է Շավարշ Քոչարյանը

Ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես՝ անվտանգությանն ու կայունությանն ուղղված աճող սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման բնագավառում: Նիստի մասնակիցներն ամփոփեցին

Երեւանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ, Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում,  տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի,

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ մաս 6-ի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն առաջին քննարկումը

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մաս 6-ի («Առևտուր և առևտրին առնչվող հարցեր») կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն առաջին քննարկումը։ Կառավարության կողմից քննարկմանը ներկա էին ՀՀ շահագրգիռ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը,

Բացվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ներկա էին երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Իմ

Փամփուշտից պատրաստված խաղաղության խաչ՝ Գյումրի այցելած Նիկոլ Փաշինյանին

Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը, որը 3 տարի է՝ զենքից զարդեր է պատրաստում, խաղաղության խաչ է նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Արվեստի միջոցով օգտագործված զինամթերքը վերածելով զարդերի՝ ես խաղաղություն եմ քարոզում, ու քանի որ  հեղափոխությունը եղավ առանց պարկուճներ կրակելու, առանց մարդկային զոհերի, միջադեպերի, ագրեսիայի,այսինքն՝ խաղաղ ճանապարհով, ու լրանում է հեղափոխություն մեկ տարին,

Վերջապես կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող «Կինոյի մասին» օրենք

Ինչպես տեղեկացանք, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ արդեն մի քանի ամիս է, ինչ իրականացվում է «Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակումը՝ որպես Եվրոպական Միության և Հայաստանի միջև Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ) բաղկացուցիչ մաս» ծրագիրը: Այն իրականացվում է ««Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի» կողմից: Հիմնադրամի համահիմնադիրներից՝ Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում

Արմեն Սարգսյանն այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր: Նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է

Ճանաչենք մեր հերոսներին. ընդհատված թռիչք

Շարունակություն. Սկիզբը՝ կարդացեք այստեղ Ահագնացող փոթորկոտ օրերին զուգահեռ Յուրայի` երկարատև ու խորհրդավոր լռությունը տագնապալից էր դառնում, անորոշությունն ու տարաբնույթ ենթադրություններն իրոք մտահոգիչ էին: Տասն օրից ավելի որևէ լուր չունեինք, իսկ Արցախում խորհրդային բանակի ջոկատները պատժիչ գործուղություններ էին սկսել հատկապես օգնության մեկնած հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ, մինչդեռ ազերի բաշիբոզուկների ամենօրյա վայրագությունները չտեսնելու էին տալիս: 1990 թ.

Փարավոն Միրզոյան. «Արժեքներն անհետացել են ոչ թե Ազգային պատկերասրահից, այլ ցուցահանդեսային կենտրոնից»

Aravot.am-ը ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանին խնդրեց մեկնաբանել այն  տեղեկատվությունը, թե Ազգային պատկերասրահից 120 միլիոն դրամ արժեքով մշակութային արժեքներ են անհայտացել, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Պարոն Միրզոյանը հայտնեց, որ թյուր տպավորություն է ստեղծվել, թե խոսքը վերաբերվում է Հայաստանի ազգային պատկերասրահին, մինչդեռ այն իրականում Մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի

Նիկոլ Փաշինյանն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազա

Նա նաեւ այցելել է քաղաքային ավտոկայան և «Շիրակ» օդանավակայան, հանդիպել է տնակային ավանի բնակիչներին

Սպանության փորձ Մալաթիայում

ոստիկանները կասկածյալին բերման են ենթարկել

Գագիկ Ծառուկյանը Լեւոն Ջուլֆալակյանին պարգեւատրեց ՀԱՕԿ բարձրագույն պարգեւով՝ «Ոսկե Շղթայով»

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 55-ամյակը: Այդ առիթով հոբելյարին հաճելի նվեր էին մատուցել ընկերները՝ Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի ՄՊՄԴ-ի աշխատակազմը՝ կազմակերպելով պատանեկան մրցաշար: Մարզադպրոցի տնօրեն, ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը Aravot.am-ին ասաց. «Լեւոն Ջուլֆալակյանը մեր մարզադպրոցի կոլեկտիվի անդամ է: Խորհրդակցելով նախարարության եւ օլիմպիական կոմիտեի հետ՝

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031