Օրվա լրահոսը
«Ոչ մեկ չի խոսում, որ Համլետ Թադևոսյանի զրահաբաճկոնը գտնվել է». Հովհաննես Խուդոյանը՝ մարտի 1-ի տեղեկատվական կոնֆերանսին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դրվագ առ դրվագ վերլուծեց «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը և բերեց հակափաստարկներ:
Վրաստանում կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել․ «Ալիք մեդիա»
«Ալիք մեդիա» – Վրաստանում կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել: Լուրը հայտնել է Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Ինչպես հայտնի է, վարակվածը Վրաստանի քաղաքացի է, ով Իրանից՝ Ադրբեջանով եկել է Վրաստան: Հիշեցնենք՝ 1-ին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին, իսկ 2-րդը՝ փետրվարի 29-ին:
Մարտի 1-ին որ փողոցներն են փակ լինելու
Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար նույն օրը՝ ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի հրապարակ ուղղությամբ և Բեյրութի փողոցում։ Ժամը 17․00-ից արգելվելու է երթևեկությունը Թումանյան փողոցում՝
Պապ թագավո՞ր, թե՞ Նիկոլայ Ռիժկով
Սկիզբը՝ այստեղ: Մանիպուլյացիա 5. հիմնարար արժեքների աղավաղում Հերոս բառը փոխառություն է հունարենից: Հույները հերոս էին անվանում այն մարդկանց, ովքեր աստվածների նման կարող էին հրաշք գործել, եւ աստվածներից տարբերվում էին միայն մեկ բանով՝ մահկանացու էին: Բոլոր առողջ ժողովուրդները հենց այս մոտեցումն ունեին հազարամյակներ շարունակ. նրանք խիզախին, քաջին, հանդուգնին չէին շփոթում հերոսի հետ: Թեեւ քաջերն անում են
Թբիլիսի-Երևան ավիաչվերթների չեղարկումը պայմանավորված է չվացուցակներում տեղի ունեցած փոփոխություններով
Տեղեկացնում ենք, «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի։ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1640005419475394/?type=3&theater
Սթրեսը՝ դիմադրության փուլին մեջ (պատմվածք)
Առավոտյան առաջին դաս ունեի։ Համալսարանական հյուրանոցից դուրս գալիս աշխատակիցը հարցրեց. -Խանո՛ւմ, դասի եք գնո՞ւմ։ Դաս չկա։ Զարմացա։ Ինչո՞ւ չկա… Երեկ եմ համալսարանում եղել։ -Այո՛, բայց այսօր արդեն չկա. կեսգիշերին են հեռուստացույցով հայտարարել։ Համալսարանական շրջափակում Սպահանի կյանքին գրեթե անհաղորդ եմ։ Անմիջապես գնացի Նոր Ջուղայի Ամենափրկչյան վանք՝ առաջնորդարան։ Զանգահարեցին Թեհրան՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն։ Չնայած բարեհաճությանն ու աջակցելու
«Քողարկվելով օրենքով՝ Տիգրան Հակոբյանը պաշտպանեց իր այսօրվա աթոռը»
Մեսրոպ Մովսեսյանը՝ Տիգրան Հակոբյանի՝ «Ա1+»-ի հարցով հայտնած դիրքորոշման մասին Մարտի 13-ին տեղի կունենա «Ա1+» հեռուստաընկերությունն ընդդեմ ՀՀ կառավարության գործով առաջին դատական նիստը: ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ կառավարության։ «Առավոտը» «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ կարող է այդ գործը նախադեպային լինել Հայաստանում մամուլի ազատության ոլորտում վարվող քաղաքականության հետ կապված: Մեսրոպ
Ինչո՞ւ է դատապարտյալների «օմբուդսմենը» մոռացել մեզ
Մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էին։ Նրանց տեսնելով՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը հարց ուղղեց. «Բա ո՞ւր է դատապարտյալների «օմբուդսմենը»: Ինչո՞ւ է մոռացել մեզ»: Մինչ պատգամավորները փորձում էին բացատրել, որ օմբուդսմենը ոչ միայն դատապարտյալներինն է, Ստեփան Գրիգորյանը ընդհատելով՝
Փետրվարի 23-ից 29-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 155 անգամ
Փետրվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 155 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Կառավարությունը պետք է հասկանա, որ մարդկային խիղճը երբեք ինքն իրեն ուշքի չի գալու»
Գինեգործության եւ կոնյակագործության ոլորտում ընթացող զարգացումների մասին զրուցել ենք գինեգործ, Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի հետ: -Ի՞նչ զարգացումներ կան խաղողագործության, գինեգործության եւ կոնյակագործության ոլորտում: Սեպտեմբեր-հոկտեմբերի մթերումներից անցել է շուրջ 6 ամիս, բայց այդպես էլ չի հրապարակվում, թե հանրապետությունում ինչքան խաղող է արտադրվել, ինչքան՝ մթերվել: -Այս առումով կան երկու խումբ խնդիրներ, որոնց մի մասը ժառանգություն
Հայաստանը միգրացիոն հոսքերի շրջապտույտում․ մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1988թ․-ից ի վեր մի շարք վանող գործոնների ազդեցության արդյունքում Հայաստանի միգրացիոն գործընթացները լրջագույն փոփոխությունների ենթարկվեցին։ Արցախյան գոյամարտը, աղետալի երկրաշարժը, ԽՍՀՄ փլուզումը, արտադրական հզոր ձեռնարկությունների գործունեության դադարեցումը, տնտեսության անցումը շուկայականի, շրջափակումը, բնակչության միանգամից ունեզրկումը հանգեցրեցին Հայաստանից էմիգրացիոն մեծ հոսքերի։ Տարբեր աղբյուրների ներկայացմամբ՝ 1988թ․-ից մինչ օրս երկրից անվերադարձ հեռացել է շուրջ 1․200․000 անձ։ 1988-1994թթ․ համարվում են
Հինգ պատճառ, թե ինչու Էրդողանը Իդլիբում հետնահանջի ճանապարհ չունի․ Երվանդ Բոզոյան
Իրավիճակի սրումը Իդլիբում քննարկումների առիթ դարձավ, թե կսկսվի՞ արդյոք 17-րդ ռուս-թուրքական պատերազմը արդեն մեր օրերում: Միջազգային դիտորդների մեծ մասի կարծիքով, դա քիչ հավանական է: Սակայն, մյուս կողմից, գրեթե բոլորն են համաձայն, որ այս երկու երկրների միջև պատերազմական գործողությունները կարող են ընթանալ իրենց պրոքսի-ուժերի կողմից Լիբիայում, Սիրիայում կամ Կովկասում: Մեր կարծիքով, Իդլիբում իրավիճակն այն աստիճանի է
Սահմանադրական դատարանը պետք է ունենա քվորում, որը հանրաքվեից հետո ինչ-որ ժամանակ չի լինելու
Այ քեզ ժողովրդավարություն «Պաշտոնական տեղեկագիր» գրքում 2015թ. Սահմանադրությունը անվանվում է Սահմանադրություն (փոփոխություններով), «Պաշտոնական տեղեկագրի» կայքում բառ առ բառ միեւնույն տեքստը անվանվում է Սահմանադրության փոփոխություններ, իսկ «Պաշտոնական տեղեկագրի» Սահմանադրության պաշտոնական թարգմանության գրքում եւ բոլոր պաշտոնական կայքերում Սահմանադրություն (փոփոխություններով) եւ Սահմանադրության փոփոխությունները երկուսն էլ Վենետիկի հանձնաժողովի համար կեղծ թարգմանված են Изменения в конститутции եւ Amendments to the
«Մենք գործ ունե՞նք օրինապահ ոստիկանության գործողությունների հետ»
Բաց նամակ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին Դեռ խորհրդային տարիներից կար այսպիսի մի կարծիք. նույնիսկ քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից, նույնիսկ «օրենքով գողերի» կողմից կար թաքնված հարգանք իրենց թշնամիների հանդեպ, ոստիկանության այն աշխատակիցների հանդեպ, ովքեր ազնիվ էին։ Ազնիվ էին այնքանով, որ նույնիսկ իրենց կյանքի գնով կատարելով օրենքի պահանջները, ծառայել են հասարակությանը, հետեւաբար նաեւ հայրենիքին։ Բայց, դեռ այն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով: Մարտի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին,
Օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն ուռճացված է մոտ 600 հազարով․ Արա Գալոյան
Այս տարվա փետրվարի 5-ին հրապարակվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին» հաշվետվությունը: Հրապարակողը, բնականաբար, ՀՀ վիճակագրական կոմիտեն էր: Այդ հաշվետվությունը, բնականաբար, ներառում էր նաև տվյալներ զբոսաշրջության մասին: Հաշվետվության «4.2.1. Միջազգային զբոսաշրջություն» կետում կան տվյալներ, որոնք հրապարակվել են «Միջազգային զբոսաշրջության որոշ տվյալներ» վերնագրով ենթաբաժնում (տես՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին», էջ 139): Այդ որոշ տվյալներից
«Մտադրություն չունեմ քանակ ապահովել, նպատակս է՝ հնչեցնել հայ գրականության կանացի լավագույն ձայները»
Հարցազրույց «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի հետ – Տիկին Աշխարոյան, դեռեւս չկա վիճակագրություն Հայաստանում կին գրողների թվաքանակի մասին: Պատահել է, որ «Առավոտի» հետ զրույցներում ոլորտի մասնագետները նշել են միայն Կարինե Խոդիկյանի անունը եւ միայն տեւական դադարից հետո հնչեցրել լավագույն դեպքում եւս մեկ-երկու անուն: Վերջին շրջանում սոցցանցերում երիտասարդ որոշ կին գրողներ բարձրաձայնում են,
Քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր զարգացումները․ «Վերնատուն»
Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի հերթական քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներ ու փորձագետներ։ Օրվա զարգացումներին համահունչ քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր զարգացումները։ Քննարկման հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանային խմորումների հետևանքով Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վրա։ Հանդիպմանը քննարկվել են նաև
Բախվել են «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մեքենաները․ կա մեկ զոհ
Փետրվարի 28-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու և Աճառյան փողոցների խաչմերուկին միմյանց են բախվել «ԲՄՎ» և 72-ամյա Պարույր Հարությունյանի վարած «ՎԱԶ-2106» մեքենաները, որի հետևանքով Պ. Հարությունյանը տեղում մահացել է: Հանգամանքները պարզվում են: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Փետրվարի 28-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Ամենապատիվ Պատրիարքին ուղեկցում էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, Պատրիարքական Աթոռի լուսարարապետ ու դիվանապետ Հոգեշնորհ Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը և Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը։ Այս առիթով Մայր Աթոռում
Ալվինա Գյուլումյան․ «ՍԴ-ն ո՛չ «պլան Ա» ունի, ո՛չ «պլան Բ» ունի, ՍԴ-ն իր համար աշխատում է»․ «Հրապարակ»
Փետրվարի 27-ին լրացավ ՍԴ 7 անդամների կողմից կառավարության առաջարկած «կաշառքից»՝ վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից օգտվելու ժամկետը։ Եվ այդպես էլ որեւէ դատավոր չգնաց գործարքի ու չօգտվեց իրեն ընձեռված այդ «բացառիկ» շանսից՝ գնալ վաղ կենսաթոշակի եւ մինչեւ խոր ծերություն ապրել բարձր թոշակով, շառից ու փորձանքից հեռու։ Երեկ մեզ հաջողվեց խոսել միայն Ալվինա Գյուլումյանի հետ, որը մեր զանգի
Նիցցայի փոխքաղաքապետն ընդունեց հայ ուսանողներին ու պրոռեկտոր Նավոյանին
Վերջերս Նիցցայի քաղաքապետարանը կազմակերպել էր ընդունելություն՝ ի պատիվ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 5 ուսանողների, որոնք իրենց 7-շաբաթյա պրակտիկան են անցկացնում Նիցցայում: Փոխքաղաքապետ Ռուդի Սալը ողջունելով ներկաներին, այդ թվում եւ համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին, ընդգծեց, որ քաղաքապետարանը մեծ ուրախությամբ է աջակցում ամենամյա այս ծրագրին արդեն բազմաթիվ տարիներ, քանզի այն
Փորձագետ․ Այսօր ավելի շատ փորձ է արվում խաղալ մարդկանց դժգոհության և հիշողությունների վրա. «Փաստ»
Հանրաքվեին ընդառաջ իշխանությունը ներկայացնում է կառավարության այս կամ այն արդյունքը, քարոզչության հիմքում դնում է կառավարության գործունեությունը և առաջնորդվում է խորհրդարանական ընտրությունների տրամաբանությամբ։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանն այս առումով մի քանի խնդիր է դիտարկում. «Իշխանությունը և, առհասարակ, քաղաքական գործիչները շատ լավ են հասկանում, թե ժողովուրդը կամ լայն հանրությունն ինչ ընկալումներ ունեն, որ խնդիրն են հասկանում, որը՝
Ֆորմալ առումով ցույց տալով այլակարծության նկատմամբ հանդուրժողականություն՝ իշխանությունն իրականում անհանդուրժող է այլակարծության հանդեպ․ «168 ժամ»
Ֆորմալ առումով, ինչպես հաճախ է սիրում հպարտանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում ապահովված են այլակարծության համար անհրաժեշտ պայմանները, ընդդիմադիր ուժերը տիրապետում են զանգվածային լրատվության միջոցների, հեռուստատեսությունների, դրանց էջերում ու եթերում հնչում է քննադատություն, իշխանության տեսակետից տարբերվող կարծիք։ Բայց այդ այլակարծությունը որևէ գործառութային նշանակություն չունի, որովհետև այն չի հանդիսանում զսպող ու վերահսկող միջոց իշխանության գործունեության համար։ Իշխանությունն
Թումանյանի հեքիաթներով՝ զորակցություն չին ժողովրդին
Երեւանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում մայրաքաղաքի Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցի սաները չինարեն լեզվով ներկայացրին Ամենայն Հայոց բանաստեղծի «Բարեկենդանը», «Սուտլիկ որսկանը» եւ «Կիկոսի մահը» հեքիաթները՝ հետաքրքիր մատուցմամբ եւ ձեւավորմամբ։ Եվ պատահական չէր, որ դահլիճը պայթում էր հանդիսատեսի՝ եւ հայերի, եւ չինացիների ծափերից։ Երեխաներին հաջողվել էր չինարեն ու շատ հասկանալի կերպով փոխանցել հեքիաթների ոգին։ Դպրոցականները կարողացել էին թումանյանական
Տարասով․ «Բաքվում հասկանում են, թե ինչ խնդիր է լուծում ռուսական բանակը, թե ինչու են մերոնք կանգնած Գյումրիում»․ «168 ժամ»
«Ինչպե՞ս, այդպես նրանք կարող են ստանալ երկրորդ Իդլիբ, խնդրեմ, թող պատասխանեն: Բայց կարծում եմ՝ Բաքվում խելացի մարդիկ են նստած, հետսովետական տղաներ, նրանք նման բանի չեն գնա՝ հասկանալով, որ կարող են ստանալ երկրորդ Իդլիբ իրենց մոտ: Դա նրանց պետք չէ, ու նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, նրանք հասկանում են, թե
Ի՞նչ ընտրակարգով պետք է կայանան Գյումրու և Վանաձորի ընտրությունները․ «Ժամանակ»
Ինչպես հայտնի է՝ եկող տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում հանրապետության երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում։ Երկու քաղաքում էլ քաղաքապետ են ընտրելու։ Մինչ այդ, սակայն ակտիվորեն քննարկվում է հարցը՝ ինչ ընտրակարգով պետք է կայանան ընտրությունները։ Նախկինի պես՝ քաղաքապետին ընտրի ավագանին, որը նախորդ ընտրությունների ժամանակ բավական անհաջող ու խայտառակ ձևով տեղի ունեցավ թե՛ Գյումրում
Ի՞նչ կարիք կար բուկլետը լցնել ցուցանիշներով, որոնք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրակարգի հետ ընդհանրապես կապ չունեն․ «Փաստ»
Յուրաքանչյուր ընտրական գործընթաց ենթադրում է նաև նախընտրական քարոզչության իրականացում։ Եվ որքան կարևորվում են այդ ընտրությունները ժողովրդի և քաղաքական ուժերի կողմից, այնքան մեծ ռեսուրսներ են ներդրվում նախընտրական քարոզչության մեջ։ Ռեսուրսների վատնում Ներկա փուլում Հայաստանը նախընտրական քարոզչական գործընթացի մեջ է ՝ կապված ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ։ Զարմանալի է, որ սահմանադրական փոփոխություններով, ըստ էության,
Հրաչ Բորյան․ Երգչախմբում որոշ մարդիկ պաշտոն ստանալու ակնկալիքներ ունեն․ «Հայկական ժամանակ»
Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի արտիստները տարեսկզբին մեկ օրում երկու նկատողություն են ստացել: Պատճառը դեկտեմբերի տոնական գալա համերգին չմասնակցելն ու փորձին չներկայանալն է եղել: Համերգից բացակայելը արտիստները բացատրում են Օպերային թատրոնի տնօրինության՝ տարիների ընթացքում չվճարված ֆինանսական պարտավորություններով ու անիրական մնացած խոստումներով: Դեռ նախորդ տարվանից Օպերային թատրոնի տարբեր կոլեկտիվներ լարված
Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը․ «Ժողովուրդ»
Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը: Նշենք, որ Հայաստանում ինքնասպանություններ գրանցվում են նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ Զինված ուժերում: Հոգեբան Սամվել Խուդոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ինքնասպանությունների վիճակագրական տվյալներին, նկատեց. «Ես մտածում եմ, որ հետհեղափոխական ցնցումներն են պատճառը: Շատերի համար այդ շրջանը կործանարար էր. չէ՞ որ նրանք նոր սկսել էին կարիերա ստեղծել, եւ


















































