Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բժիշկները ֆուտզալ են խաղում

Ապրիլ 05,2019 23:23

Մայրաքաղաքի ութ հիվանդանոցների բժիշկներից կազմված թիմեր այսօրվանից «Միկա» մարզադահլիճում մասնակցում են ֆուտզալի մրցաշարի, որը նախաձեռնել է «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության  պրոդաքտ մենեջեր եւ «Վիտորիա Սպորտ» նախագծի ղեկավար Գեւորգ Սիմոնյանը: Նա մեր հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունն առողջ ապրելակերպի ջատագով է եւ առողջ ապրելակերպի միջոցառումներ հաճախ են կազմակերպում:

«Ֆուտտզալի այս մրցաշարը երկրորդ անգամ է անցկացվում: Առաջինն անցած տարի էր, որին մասնակցել էր չորս թիմ: Նախաձեռնությունը մեծ խանդավառություն առաջացրեց եւ այս տարի մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է, ինչը հույս է տալիս, որ այս մրցաշարը ավանդական կարող ենք դարձնել: Մասնակցում են տարբեր հիվանդանոցների թիմեր, որոնք համալրված են հիմնականում ուրոլոգիայի եւ ԼՕՌ մասնագետ բժիշկներով:  Թիմերը բաժանել ենք երկու խմբի, որոնցում առաջին երկու տեղերն զբաղեցնողները կանցնեն հաջորդ փուլ ու պայքարը կշարունակեն եզրափակիչ մտնելու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայ էլի says:

    Հարգելի տիկնայք եւ պարոնայք ի՞նչ կնշանակի «պրոդաքտ մենեջեր»

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930