Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Վարպետյանը կդատվի

Ապրիլ 05,2019 23:44

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պատրաստվում է պատվի, արժանապատվության հայցով դիմել դատարան: Նա պահանջում է պատժել հրապարակախոս Ալեքսանդր  Վարպետյանին՝ ՖԲ սոցիալական ցանցով իր հասցեին հրապարակային վիրավորանք  ու զրպարտություն տարածելու համար:

Ալ. Վարպետյանի վարքը  կքննարկի դատարանը, իսկ մինչ այդ պարզաբանում ենք, թե ինչ է իրականում կատարվել ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատասենյակում:

Ալ. Վարպետյանը և նրան ուղեկցող անձինք  04.04.19 թ.  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել են, որ ցանկանում են  նկարահանում իրականացնել «Մեծամոր» արգելոց-թանգարանի տարածքում:  Ալ. Վարպետյանը զրույցի ընթացքում անընդհատ պոռթկացել ու ոչ ադեկվատ պահվածք է դրսևորել:

Չնայած Վարպետյանի բորբոքված պահվածքին, ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը չի առարկել ստեղծագործական խմբի նախաձեռնությանը, միայն տեղեկացրել է, որ սահմանված կարգի համաձայն, տեսանկարահանման համար պետք է պայմանագիր կնքվի՝ վճարում կատարվի: Ալ. Վարպետյանը բավականին կոպիտ ու բուռն է արձագանքել ասվածին և սկսել է բարձրաձայն բղավել,  անհասկանալի վիրավորանքներ հասցնել:

«Նա բյուրոկրատ անվանեց ՊՈԱԿ-ի տնօրենին, վիրավորական բառեր էր  հնչեցնում ոչ միայն ՊՈԱԿ-ի տնօրենի, այլև՝ գիտնական, քարտուղարի հասցեին: Ավելին հայտարարեց, թե ԱԱԾ-ն պետք է գա ու կալանավորի ինձ: Եվ դա ընդամենը օրենքի պահանջը և տառը պահպանելու պահանջի համար», -իր խոսքում ասել է Արա Թարվերդյանը:

Իրավիճակը չսրելու նպատակով Վարպետյանի գործընկերները նրան  դուրս են հրավիրել ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատասենյակից: Ոչ  ադեկվատ պահվածքը և անպատիվ խոսքերը Ալ. Վարպետյանը շարունակել է հնչեցնել  կազմակերպության միջանցքում, ինչին ականատես են եղել գրեթե բոլորը:

Ինչևէ, զրույցը շարունակվել է ստեղծագործական խմբի մյուս չորս աշխատակիցների ու ՊՈԱԿ-ի ևս երկու ներկայացուցչի մասնակցությամբ: Տեսանկարահանումը և  ծրագիրը համատեղ իրականացնելու համաձայնություն է ձեռք բերվել:  Ա. Թարվերդյանի փոխանցմամբ, փաստը կարող է վկայել ստեղծագործական խմբի պրոդյուսեր Արմեն Ռոնովը:

«Ինչ վերաբերում է զրպարտանքներին, թե իբր Մեծամորը բացիթողի վիճակում է, աստղադիտարանն էլ՝ ավերված է, ապա առաջարկում և խնդրում ենք, ովքեր ցանկանում են և իրոք մտահոգ են մեր մշակութային ժառանգության պահպանությամբ կարող եք խումբ ստեղծել  և  միասին գնանք Մեծամոր՝ տեղում ծանոթանալու հուշարձանի վիճակին»- ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը:

Ի  դեպ, ՊՈԱԿ-ի տնօրենը նշում է, որ Վարպետյանին պատասխանատվության ենթարկելու հայցի պահանջներից մեկն էլ զրպարտությունն է հուշարձանի մասին:

«Վարպետյանը իր ՖԲ էջում զրպարտել է հուշարձանների պահպանությունը իրականացնող անձանց, վիրավորել նրանց պատիվն ու արժանապատվությունը: Սա վիրավորանք է այն կառույցի հասցեին, որին վստահված է մեր մշակութային ժառանգության պահպանությունը», -նշել է Թարվերդյանը:

Նրա խոսքով, «Մեծամոր» արգելոց-թանգարանը գիտակրթական օջախ դառնալու լուրջ հավակնություններ ունի  և այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր են կյանքի կոչվում: Հուշարձանի գաղտնիքներն ու Մեծամորի դերը ամբողջովին ու գիտական լուրջ գնահատականի արժանացնելու նկատառումով էլ՝ մի քանի տարի է ինչ պեղումներ է իրականացնում հայ-լեհական արշավախումբը:

Հ.Գ. Ալեքսանդր Վարպետյանի նման կեղծ հայրենասերներին ու մշակույթով «մտահոգվածներին» խորհուրդ ենք տալիս բարբաջելուց ու վիրավորելուց առաջ լուրջ մտածել՝ օրենքը  հստակ սահմանել է պատասխանատվությունը: Ալ. Վարպետյանի պահվածքի իրավական գնահատականը կտա արդարադատությունն իրականացնող մարմինը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930