Օրվա լրահոսը
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Կոտայքի
Հայաստանից դուրս եկող ՀՀ քաղաքացիների թիվը շարունակում է գերազանցել Հայաստան եկողների թվին․ «Ազգ»
Անցյալ տարվա նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարեց, թե ներգաղթը դեպի Հայաստան գերազանցել է արտագաղթին: Նրա բերած թվային ցուցանիշը, ըստ որի արտագաղթը Հայաստանից նվազել է ոչ ավել, ոչ պակաս 90 տոկոսով, ներկաներին ապշեցրեց: Առաջ անցնելով նշենք, որ սա նրա հերթական մանիպուլյացիան էր՝ ցույց տալու համար «նոր Հայաստանի» գոյություն չունեցող «նվաճումները»: Ուշագրավ էր, որ արդեն այս տարվա
Հնարավո՞ր է առանց «ազգի թշնամիների»
Երեկ մի միջավայրում խոսում էինք մի մարդու մասին, եւ հենց որ տվեցին նրա անունը, ես հավելեցի՝ «ներկայումս՝ ազգի թշնամի»: Զրուցակիցներիցս մեկը հարցրեց՝ «իսկ հնարավո՞ր է ապրել առանց ազգի թշնամիների»: Իմ պատասխանն էր՝ «ոչ, հնարավոր չէ, առավել եւս՝ հեղափոխությունից հետո, քանի որ ամբողջ աշխարհում հեղափոխություններն արվում են հենց այդ թշնամիներին ոչնչացնելու նպատակով»: Երբ հեղափոխությունների ընթացքում հեղափոխականներն
ԱՄՆ-Հայաստան՝ մեկ դար միասին. Հայկական փառատոն Վաշինգտոնում. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Մեկ դար միասին. 2020-ին լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուր տարին: Հենց այս խորագրով է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում անցնելու հայկական մշակութային փառատոնը: Փառատոնը մեկնարկելու է փետրվարի 29-ին, շաբաթ օրը Սմիթսոնյան թանգարանի Ֆրիիր ցուցասրահում: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի խոսքով, 2020-ը հայ-ամերիկյան հարաբերությունների համար խորհրդանշական տարի է. «Դեռեւս 1920 թվականի ապրիլի 23-ին
Նախկին հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև 2020թ. մարտի 10-ը ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակում է 2019 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար հարուցված վարչական վարույթներով 53 հայտարարատուի տվյալները: 2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ հարուցված վարույթներից 2-ը կարճվել է դեպքի բացակայության հիմքով: Հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 6-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները
Թիվ 52 դպրոցում ուսուցչուհուն ապտակելու միջադեպի ականատես աշակերտները հարցաքննվել են
Ապտակ ստացած ուսուցչուհին ներկայացել է դատաբժշկական փորձաքննության
«Արտագաղթը շարունակվում է․ ցանկացած պահի եկեք Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակ»․ Վահան Թումասյանը՝ Հպարտ անձնագրի մասին
Aravot.am-ի հետ զրույցում սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Հպարտ անձնագրի «սահմանային հատումներ» էջում տեղ գտած երկու կետերին՝ «արտագաղթի նվազում 88,6 տոկոսով» և «աղքատության նվազում պատմական ամենացածր մակարդակի», ասաց․ «Ես նույնպես ունեմ այդ երազանքը, որ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ աղքատությունը վերանա։ Հայաստանում պիտի լինեն հարուստներ, սակայն աղքատներ
«Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր թեստ. բոլորը եղել են բացասական». Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։
«Եթե ոմանց թվում է, թե Բալասանյան Վիտոյին պաշտոն է պետք, չարաչար սխալվում են»
«Ես պետական բյուջեից ընդհանրապես չեմ օգտվել, բանակից բենզին չեմ գողացել, հակառակը՝ դրսից եմ բերել բանակ»,-ասում է Վիտալի Բալասանյանը
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է
Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։ Բերման ենթարկելու գործողության ընթացքում
«Մենք հող հանձնող չենք». Բալասանյանի ակնարկը ՀՀ-ի եւ Արցախի իշխանությանը
Ինչ-որ խոսում են, հեքիաթներ են՝ փաստաթուղթ պետք է ունենալ, թե ինչի մասին ենք բանակցում
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի ՀԿ-ների հետ քննարկում. կստեղծվի Պաշտպանին առընթեր խորհուրդ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Մոնիկա Սարգսյանը: Արման Թաթոյանը ներկայացրել է
Արման Սարգսյանը հանձնարարել է օպերատիվորեն արձագանքել մամուլում և սոցցանցերում բարձրացված բոլոր հարցերին, յուրաքանչյուր դեպքում իրականացնել մանրակրկիտ ուսումնասիրություն
Փետրվարի 28-ին Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Փետրվարի 28-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր։ Խորհրդակցության հիմնական թեման ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի և բուն օրվա ընթացքում ոստիկանության գործողություններն էին։ Արման Սարգսյանը
Սամվել Կարապետյանի հիշատակը վառ կմնա սերունդների սրտերում
2020 թվականի փետրվարի 27-ին հայ հանրությունն անդառնալի կորուստ ունեցավ: Կյանքի 59-րդ տարում անժամանակ մահացավ անվանի հուշարձանագետ, հայ մշակույթի նվիրյալ Սամվել Գևորգի Կարապետյանը: Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով`
Ադրբեջանը բնակչության թիվը կեղծում է․ փորձագետ. «Ա1+»
«Ա1+». Անկախության շրջանում Հայաստանը երբեք բացասական բնական աճ չի ունեցել, բացառությամբ 2010 թվականի։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանն իր այս միտքը հիմնավորում է այսպես՝ 1991-ից մինչ օրս արտագաղթի հետեւանքով մեր բնակչության թիվը շատ ավելի քիչ կլիներ, եթե բնական աճ չունենայինք, այս տարիների ընթացքում գրանցվել է 460 հազար ծնունդ։ Անդրադառնալով նախկին
Աթենքում ստորագրվել են հայ-հունական երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրեր
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին Աթենքում մասնակցել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության ծրագրերի քննարկմանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։ Հույն գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2019թ. համագործակցության արդյունքները, քննարկվել է 2020թ. համագործակցության ծրագիրը։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցության արդյունքներն ու իրականացված միջոցառումները։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության
Հայոց Հայրապետը և Վրաստանի Պնախարարը շեշտել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խարսխված մնան միայն եղբայրական սիրո և գործակցության վրա
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի պաշտպանության նախարարին Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների
«Թող թվարկեն՝ ի՞նչ նոր ձեռնարկություն են ստեղծել Շիրակում, բացի մաքսատնից»․ Վահան Թումասյանը՝ Փաշինյանի՝ Հպարտ անձնագրի մասին
Aravot.am-ը սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանից կարծիք հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Հպարտ անձնագրի «սահմանային հատումներ»-ի էջերում տեղ գտած մի քանի կետերի մասին, մասնավորապես 87 հազար նոր աշխատատեղ ստեղծելու, 88,6 տոկոսով արտագաղթի նվազման, աղքատության նվազման՝ պատմական ամենացածր մակարդակի հասցնելու ու 3 միլիարդ դրամ՝ ուղղված աղետի գոտու վերականգմանը։ «Ես, անկեղծ ասած,
Աշխարհը փոթորկվում է «կորոնավիրուս» անունը ստացած նոր համաճարակով
Այս պահին (փետրվարի 27-ի դրությամբ) խոսվում է ամբողջ աշխարհում մոտ 84.000 վարակվածի, 2867 մահվան ելքի և ավելի քան 8000 ծանր վիճակում գտնվող մարդկանց մասին: Սա իրապես մտահոգիչ ցուցանիշ է, որն արդեն դուրս գալիս էպիդեմիայի սահմանման տիրույթներից: Մենք գործ ունենք աշխարհի 58 երկրում տարածում գտած պանդեմիայի երևույթի հատ: Ու քանի որ աշխարհը իրավամբ անհանգստացած է այս
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունանում է
Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված նաև նվազումը: Նվազման միտում դիտվում է պոլիկլինիկական դիմելության, շտապ օգնության կանչերում և հոսպիտլացումներում։ Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները: Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների
«Ոստիկանների հետ բոլորս ենք շփվում, կներեք, ես զգում եմ, որ նրանք «սոված են». Բագրատ Ասատրյան
«Ես երբ տնտեսական լրագրությամբ էի զբաղվում, երբեմն թերահավատությամբ էի վերաբերում վիճակագրական կոմիտեի տվյալներին, բայց վիճակագրական կոմիտեն՝ որպես կառույց, որեւէ շահագրգռվածություն չունի թվերը նկարելու, ուռճացնելու կամ փոքրացնելու, նման բան լինում է, երբ քաղաքական պատվեր կա, իսկ ես համոզված եմ, որ այսօր քաղաքական պատվեր չկա: Դուք գրեք՝ 10, 15 կամ զրո տնտեսական աճ, եթե քաղաքացին այդ աճի
2019թ. ընթացքում ՀՀ դատախազությունը հանդես է եկել քրեաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված 14 օրենսդրական նախաձեռնություններով
ՀՀ դատախազությունը, իր առջև դրված սահմանադրական գործառույթների իրացման համատեքստում կարևորում է իրավական մտքի զարգացմանը զուգընթաց, քրեադատավարական և դատաիրավական պրակտիկայում ի հայտ եկող գործնական խնդիրների լուծման նպատակով քրեական քաղաքականության արդիականացումը: Ելնելով դրանից՝ 2019թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան ուղեկցական գրություններով իրավասու պետական մարմիններ է ուղարկվել ոլորտը կարգավորող օրենսդրությունում, դրանից ածանցվող ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների, լրացումների 14 նախաձեռնություն,
Փաշինյանը՝ Զասին. «Պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Վարչապետը ողջունել է նրա այցը Երևան ու ևս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում և հավելել. «Մենք պետք է մեր գործունեությամբ
Բագրատ Ասատրյան. «Հայաստանի գյուղատնտեսությունն այսoր 17-րդ դարից շատ քիչ է տարբերվում»
2019 թվականը տնտեսական առումով բավականին լավ տարի էր, 7,6% տնտեսական աճը վերջին տասը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր տնտեսական աճն է: Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նա նշեց՝ տնտեսական աճի կառուցվածքում բարելավելու տեղեր կան, եւ ի հեճուկս այն հայտարարությունների, թե տնտեսական աճն ապահովվել է ներկրվող ավտոմեքենաների
Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու իր որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք: Փաստական տվյալներ են ստացվել, որ Իջևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած
Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը ՀՀ անվտանգության համակարգում՝ Մնացականյանը նշեց, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ-պետությունների միջև սերտ փոխգործակցությունը
Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի Կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների կյանքի կոչմանը։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։ Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր
Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8°C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-4°ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20°(դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -22…-24°C, առավելագույնը՝ +25…+28°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 25-35մմ): Շիրակի, Գեղարքունիքի մարզեր,
«Ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում, հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպքը». Գաբրիել Բալայան
Դռնից հանում են՝ լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են՝ դռնից են փորձում մտնել: Նման դեպքեր կան: Շուտով նաեւ իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով: Վիշտ ունեցող մարդուն փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել, ակնհայտ սուտ տեղեկություններ են փորձում տարածել արդեն՝ այդ թվում փաստաբանի լիցենզիայով «իրավապաշտպանները»: Այստեղ նաեւ ձեր դերն է կարեւոր, որ ասեք՝ ինչի՞ եք այդքան հրճվում, երբ մի հատ դեպք է արձանագրվում»:
Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ
Սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանը «Մարտի 1»-ի քրեական գործով, ինչպես նաև այդ գործից Ռ․Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով արդարադատության իրականացմանը, դատական համակարգի


















































