Օրվա լրահոսը

Այդքան բա՞րդ է հասկանալը, որ եթե Արցախը Հայաստանի սովորական մարզ է, նշանակում է՝ հակամարտության կողմերը բացառապես Հայաստանն ու Ադրբեջանն են. «Հայկական ժամանակ»

Այսպես թե այնպես, բանակցային գործընթացը թեւակոխում է նոր փուլ, եւ ադրբեջանական կողմի դիրքորոշումից է կախված՝ հանգուցալուծումը խաղա՞ղ կլինի, թե՞ կգործի «նոր պատերազմ, նոր տարածքներ» սկզբունքը։ Երկու դեպքում էլ մեզ միասնություն է պետք, եւ իրավիճակը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելն անթույլատրելի է՝ ում կողմից էլ արվի։

Արա Շիրինյանին կյանքումս տեսել եմ մեկ կամ երկու անգամ. Հանրային ռադիոյի տնօրենը՝ շրջանառվող խոսակցությունների մասին. «Հայկական ժամանակ»

Ապրիլի 2-ին «Լրատվական ռադիոյի» հիմնադիր Գարեգին Խումարյանն ընտրվեց Հանրային ռադիոյի տնօրեն: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Խումարյանն ընտրվեց միայն այն պատճառով, որ օրեր առաջ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրված Արա Շիրինյանի մտերիմն է: – Հանրային ռադիոյի աշխատակիցներից շատերը կարծում են, որ մասնավոր ռադիոյի տնօրենի նշանակումը հանրային ռադիոյի ղեկավարի պաշտոնում հաջող գաղափար չէ, մանավանդ որ մրցույթի մասնակիցների թվում

4 չափահասներ գյուղի դպրոցում ծեծի են ենթարկել գյուղապետի անչափահաս որդուն. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նորատուս գյուղի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, ինչի հետևանքով նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Հ. Հ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած երեխան Նորատուսի

Ղարաբաղում տեղի ունեցած «ապրիլյան պատերազմից» երեք տարի անց։ Ի՞նչ է այն փոխել՝ փորձագիտական կարծիք Բաքվից և Երևանից. jam-news.net

JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաև․ «Ընդհանուր առմամբ 2016թ-ի «ապրիլյան պատերազմի» հինգ հիմնական հետևանք նշեմ։ Առաջինը․ հօդս ցնդեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի՝ որպես «Հարավային Կովկասի ամենահզոր բանակի» մասին միֆը։ Ապրիլից հետո գրեթե դադարեցին հնչել որոշ հայ ազգայնականների հայտարարությունները՝ «շուտով թեյ ենք խմելու Բաքվում»։ Երկրորդ․ Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան, որոնք 2018թ-ին հանգեցրին Սերժ Սարգսյանի կառավարության անկմանը։

Էրեբունի վարչական շրջանում զբոսայգու տարածքն առերևույթ ապօրինի օտարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004թ. օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խախտվել են Հողային օրենսգրքի 60-րդ

Սուրեն Պարսյան. ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձև զարգացում և էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշներն առավել շահեկան են վերլուծել` համեմատելով նախորդ տարվա արդյունքների հետ, ինչը հնարավորություն է տալիս գնահատել երկրի տնտեսության կառավարման արդյունավետությունը և միտումները: Եվ այսպես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, այն դեպքում, երբ 2018 թվականի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը աճել էր 8.6 տոկոսով, այսինքն՝

ԵԱՀԿ գործող նախագահն աջակցում է Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը. VOA

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը. «Մենք ամբողջ սրտով հավատում ենք խաղաղ գործընթացին կանանց եւ երիտասարդների մասնակցության կարեւորությանը: Կանայք հակամարտության կարգավորմանը նոր հեռանկար են հաղորդում եւ մենք աջակցում ենք կանանց ներգրավմանը խաղաղության հաստատման մեջ»: Միրոսլավ Լայչակը,

Հրդեհ Ազգային ժողովի շենքում. տուժածներ չկան

Ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 19

Զոհրաբ Մնացականյան. Մենք գիտենք Եթովպիայի ամուր ներուժը և հակված ենք համադրելու այդ ներուժը այնպես, որ մեր երկու ազգերը կարողանան աշխատել միմյանց հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Եթովպիայի նորարարության և տեխնոլոգիաների նախարարի հետ հանդիպումից հետո Հարց. Շնորհակալ եմ հարցազրույցի համար, կարող եք պատմել համագործակցության մասին, ինչի վրա է կենտրոնանալու համագործակցությունը, ով է մասնակցելու նախագծերին: Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալ եմ, թույլ տվեք սկսել՝ իմ խորին երախտագիտությունը հայտնելով Եթովպիայի կառավարությանը և մասնավորապես նախարար Մեկուրիային՝ մեզ այսօր հյուրընկալելու, այս կարևոր

Ադրբեջանցի ակտիվիստին ոստիկանությունում նախազգուշացրել են, որ չեն կարող նրան պաշտպանել նախագահի երկրպագուներից. jam-news.net

Մոտ 30 մարդ, որոնց մեծ մասը լրագրողներ էին, հավաքվել էր Բաքվի ոստիկանության քաղաքային գլխավոր վարչության առջև, ուր ակտիվիստ Գիաս Իբրահիմովին բերել էին «պրոֆիլակտիկ զրույցի»։ Հավաքվածները փորձում էին կռահել, թե արդյոք Գիասին նույնպես ձերբակալելու են, ինչպես նրա համախոհ Բայրամ Մամեդովին, որին վերջերս 30 օրվա կալանքի էին դատապարտել։ 2016 թ-ին Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը դատապարտվել էին

Վերացական ճշմարտություններ

Այն, որ մեր կյանքը կարիք ունի արմատական բարեփոխումների, եւ մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը դրա համար լավ հիմքեր է բացել, դրա հետ, կարծես, մեր հասարակության ճնշող մեծամասնությունը համաձայն է: Եվ դա նորմալ է: Նորմալ չէ, որ տարբեր ոլորտների մասնագետները հաճախ խոսում են ընդհանուր, վերացական ճշմարտություններից, որոնց հետ դարձյալ բոլորը համաձայն են, բայց դրանից գործն

Ջերմուկի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները

«Եթե պետք լինի, ես ինքս կգնամ ԱԱԾ. ասելու այնքան բան կա…»

Օրերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Երբ նիստի ժամանակ խոսք գնաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի բաց նամակի մասին, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Վանեցյանին ասաց, որ Շիրխանյանից բացի, ինքն էլ է տեղեկության տիրապետում ու պատրաստ է տրամադրել: Մենք Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ այդ հայտարարությունից հետո ԱԱԾ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչապետի հետ փակ հանդիպման առաջարկ է արել

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի տեղեկացմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկ է եղել: Նա այս առիթով մանրամասնեց. «Պարոն Փաշինյանի հետ մեր խմբակցությունը նախաձեռնել է հանդիպում փակ ձևաչափով՝ ամենայն մանրամասնությամբ քննարկելու՝ ինչ է քննարկվել Վիեննայում, քանի որ ԱԺ-ն, լինելով խորհրդարանական դիվանագիտության կրողն ու իրականացնողը, պետք է

«Հայաստանի եւ հայության անվտանգությունը ՀԱՊԿ-ի հետ չեմ կապում»

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը հորդորում է`չփորձել ողբերգականացնել, երբ մեզ Ռուսաստանում քննադատում են: «Ընդհակառակը, դա ավելի մեծ կարեւորում է, քան «դարավոր եղբայրության» եւ «հավերժ երախտագիտության» մասին ճամարտակությունը»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց նա` հավելելով. «Իսկ եթե ավելի հստակ, ապա ես Հայաստանի եւ հայության անվտանգությունը ՀԱՊԿ-ի հետ չեմ կապում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առավոտ»

Անտուան Վագներին Հայաստանը կրկին կանչել է

«Ես ինձ կբնութագրեի իբրև անկախ կինոռեժիսոր, որ փորձեր է անում պատմություններ պատմել՝ սովորական կինոդիտման վայրերից դուրս»,-մի առիթով ասել է Անտուան Վագները: Նա եվրոպա-ամերիկյան արվեստագետ է, կոմպոզիտոր Ռիխարդ Վագների ծոռը, մարդ, որին երկրորդ անգամ է Հայաստանը կանչում, այս անգամ` Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայանալու նոր նախագծով: Անտուան Վագներին ոգեշնչել է Վարդգես Սուրենյանցի «Շամիրամը` Արա Գեղեցիկի դիակի մոտ»

ԱՍԵԿՈՍԵ

Աստված չանի Արցախը կործանվի: Հետեւանքները կլինեն ողջ հայության համար: ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

ՀՀ նախագահը կարեւորեց Սվետլանա Նավասարդյանի դերակատարությունը

«Նախագահական համերգաշարի» մեկնարկը՝ Սվետլանա Նավասարդյանի համերգով

Հռոմի Պապ. «Մեսսիին աստված անվանելը մեղք է»

Ֆրանցիսկ Հռոմի Պապը խոսել է, թե ինչպես է վերաբերվում Լիոնել Մեսսիին աստվածացնելուն: «Մեսսիին աստված անվանելը մեղք է: Նման բան ասել կամ դրան հավատալ չի կարելի: Ես անձամբ, հաստատ, չեմ հավատում, բայց մարդիկ Մեսսիին կարող են համեմատել աստծո հետ՝ իրենց հիացմունքն արտահայտելով: Նրա առջեւ խոնարհվել պետք չէ, դա միայն բառախաղ է, երբ ասում են «ֆուտբոլի աստված»,

«Սամվել Բաբայանը ներքին կայունության ամենամեծ ջատագովն է»

Սկզբունքայնությունը ցանկացած քաղաքական, ռազմական գործչի գաղափարախոսության ճիշտ կառուցման հիմքն է։ ՔԱղաքական գործչի կայունության միակ երաշխիքը իր գաղափարն է, գաղափարի մարտիկ լինելը, անկախ նրանից, թե իր գաղափարները ում  գաղափարներին են հակասում, այսինք անձնավորված հակասությունը երբեք չի կարող  ազդել քաղաքական գործչի գաղափարախոսության վրա, եթե իհարկե այդ գաղափարախոսությունը չի հակասում ազգի ու երկրի շահերին։ Սամվել Բաբայանի թե որպես

Կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի չորս ծանրորդով

Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաքով նախապատրաստվում է Բաթումում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանը Aravot.am-ին հայտնեց, որ մրցաշարին մասնակցելու է չորս մարզուհի՝ 59 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 81 կգ՝ Լիաննա Գյուրջյան, 87 կգ՝ Տաթեւ Հակոբյան, +87 կգ՝ Արփինե Դալալյան: Մարզիչը այս առաջնությունում ավելի մեծ ակնկալիքներ ունի Իզաբելլա Յայլյանից եւ Տաթեւ

Նիկոլ Փաշինյանն այսօր բանաստեղծություն է գրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա: Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով: Ժամանակ շատ չունեի եւ ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո

«Ես և խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ». Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Աշխատանքային քննարկում ունեցա ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկեցի տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը։ Ես և խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար։

Հայաստան այցելած ազգությամբ որ տուրիստներ են ամենազուսպը, որոնք են ամենաշատ սելֆի անողներն ու զվարճանալ սիրողները

Ճամփորդությունից առաջ զբոսավարը զգուշացնում է՝ անծանոթ առարկաների չդիպչել, հուշարձանների վրա չկանգնել

«Նախագահական համերգաշարը» մեկնարկել է մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով. (Ֆոտոշարք)

Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում է մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում: «Նախագահական համերգաշարը» մեկնարկել է այսօր մեծանուն դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով: Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը

«Հարցատոմսը մարզպետի թեկնածուն ունեցել է». Ընտրություններ՝ Արտաշատի ԲԿ-ում

Տարոն Գասպարյանը բողոքարկել է մրցույթի արդյունքները, բայց մարզպետը ընթացք չի տվել բողոքին

Չինաստանի ազգային հավաքականներում խաղալու համար պարտադիր պետք է կարդալ Մաո Ցզեդունի աշխատությունները

Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան խստացրել է ֆուտբոլիստների նատուրալացման կանոնները: Այժմ բոլոր այն խաղացողները, որոնք կցանկանան Չինաստանի քաղաքացիություն ստանալ, պարտավոր են լինելու ուսումնասիրել Չինաստանի կոմկուսի պատմությունը եւ տեղեկացված լինել երկրի ընթացիկ իրավիճակի մասին: Կրթության այդ գործընթացի պատասխանատվությունը դրված է ակումբների վրա: Բացի դա, ֆուտբոլիստները պետք է ուսումնասիրեն Չինաստանի մշակույթը, դրոշի եւ զինանշանի պատմությունը, ինչպես նաեւ սերտեն օրհներգի

ՊԵԿ նախագահ. «Հարկային եկամուտների 55 միլիարդով ավել հավաքագրումը ստվերի կրճատման հաշվին է եղել»

Անանյանն ասում է՝ 1-ին եռամսյակում ՀԴՄ-ների տրամադրումն աննախադեպ է եղել

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031