Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանի ազգային հավաքականներում խաղալու համար պարտադիր պետք է կարդալ Մաո Ցզեդունի աշխատությունները

Ապրիլ 03,2019 22:00 Share

Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան խստացրել է ֆուտբոլիստների նատուրալացման կանոնները: Այժմ բոլոր այն խաղացողները, որոնք կցանկանան Չինաստանի քաղաքացիություն ստանալ, պարտավոր են լինելու ուսումնասիրել Չինաստանի կոմկուսի պատմությունը եւ տեղեկացված լինել երկրի ընթացիկ իրավիճակի մասին: Կրթության այդ գործընթացի պատասխանատվությունը դրված է ակումբների վրա: Բացի դա, ֆուտբոլիստները պետք է ուսումնասիրեն Չինաստանի մշակույթը, դրոշի եւ զինանշանի պատմությունը, ինչպես նաեւ սերտեն օրհներգի բառերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել