Լրահոս
Օրվա լրահոսը

Անտուան Վագներին Հայաստանը կրկին կանչել է

Ապրիլ 04,2019 08:00

«Ես ինձ կբնութագրեի իբրև անկախ կինոռեժիսոր, որ փորձեր է անում պատմություններ պատմել՝ սովորական կինոդիտման վայրերից դուրս»,-մի առիթով ասել է Անտուան Վագները: Նա եվրոպա-ամերիկյան արվեստագետ է, կոմպոզիտոր Ռիխարդ Վագների ծոռը, մարդ, որին երկրորդ անգամ է Հայաստանը կանչում, այս անգամ` Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայանալու նոր նախագծով:

Անտուան Վագներին ոգեշնչել է Վարդգես Սուրենյանցի «Շամիրամը` Արա Գեղեցիկի դիակի մոտ» չքնաղ կտավը եւ մղել այդ պատմությունը նորովի պատմելու` նոր լուծումներով մատուցելու, անդրադառնալու Արա Գեղեցիկի առասպելին՝ որպես ներկայում ապրող անցյալի պատմություն: Այդպիսով նա նաեւ յուրատեսակ տուրք է մատուցում Հայաստանի հարուստ պատմությանը: Արա Գեղեցիկ եւ Շամիրամ-Սուրենյանց-Անտուան Վագներ շղթան, սակայն, փոխկապակցված է արվեստագետի հզոր նախապապի` կոմպոզիտոր Ռիխարդ Վագների արվեստի ուժի հետ, քանի որ վերջինիս ազդեցությունը տարածված է իր կոմպոզիցիայի սահմաններից դուրս` փիլիսոփայությունից մինչեւ կիրառական արվեստ ու գրականություն:

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

04.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930