Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Եթե պետք լինի, ես ինքս կգնամ ԱԱԾ. ասելու այնքան բան կա…»

Ապրիլ 04,2019 09:30

Օրերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Երբ նիստի ժամանակ խոսք գնաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի բաց նամակի մասին, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Վանեցյանին ասաց, որ Շիրխանյանից բացի, ինքն էլ է տեղեկության տիրապետում ու պատրաստ է տրամադրել:

Մենք Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ այդ հայտարարությունից հետո ԱԱԾ իրեն հրավիրե՞լ են: Նա պատասխանեց, որ ասելիք ունի ոչ միայն ինքը, շատ մարդիկ ունեն ու ասում են դրա մասին. «Եթե պետք լինի, ես ինքս կգնամ ԱԱԾ: Ասելու այնքան բան կա…Քննությունը կարող է լիարժեք լինի նոր հանգամանքների ի հայտ գալով: Քննությունը պետք է ամբողջացնի ընդհանրապես էությունը: Մեղրիի մասին են խոսում: Կարող է ասելիքը Մեղրիի խնդրի հետ է կապված: Բայց որ այդ խնդիրը եղել է, պաշտպանության նախարարն է ասում, մնացածը, չգիտես ինչի, ասում են՝ ո՞նց, Քոչարյան Ռոբե՞րտը:Հարցրեք՝ Քոչարյան Ռոբերտն ինչի՞ է քննարկել Ալիեւի հետ էդ թեման: Փոխանակ էդ մասին խոսեն, ասում են՝ ի՞նչ տարբերակ է, մի հատ էլ քարտեզի մոտ կանգնում են, ասում են՝ այ էստեղ ո՞նց է հնարավոր, էստակադայի մասին է…ի՞նչ էստակադա, էստակադան էլ է անթույլատրելի: Այսօր մենք խոսում ենք մեր անվտանգության ամբողջական համակարգն ուժեղացնելու մասին, իսկ դրա մեջ, այդ ամբողջության մեջ Մեղրին ամենակարեւոր հանգույցներից մեկն է, մեր արտաքին կարեւորագույն սահմանն է, սովորական սահման չի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930