Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը կարեւորեց Սվետլանա Նավասարդյանի դերակատարությունը

Ապրիլ 03,2019 23:45

ՀՀ նախագահի նստավայրում մեծանուն դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով  սկիզբ դրվեց «Նախագահական համերգաշարին»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին  Նունե Սարգսյանը նախաձեռնել էին մենահամերգը, որին հաջորդեց ընդունելություն:

Սվետլանա Նավասարդյանը կատարեց Հայդնի, Բրամսի, Շոպեենի, Պրոկոֆեւի, Խաչատրյանի ու Կոմիտասի ստեղծագործություններից: Երեկոն չէր կարող սահմանափակվել առանց «բիս»-երի:  Մեծանուն դանակահարուհին կատարեց ունկնդրի խնդրանքը եւ եւս մեկ կատարում պարգեւեց լսարանին: Երաժշտական աշխարհում անուրանալի անհատականություն որակված դաշնակահարուհին ուղղակի ապշեցրեց իր կատարողական վարպետությամբ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծեց Սվետլանա Նավասարդյանի նվիրումը, անցած ճանապարհը եւ հզոր դերակատարությունը հայկական մշակույթում:

Ուրախալի է, որ նախագահական նստավայրի կամարների ներքո արդեն թեւածելու է դասական երաժշտությունը, այս շենքում կայանալու են այլ մշակութային միջոցառումներ եւս:

Հավելենք, որ համերգին, բացի մշակութային, հասարակական ու այլ քաղաքական գործիչներից՝ ներկա էին ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաեւ պաշտոնատար այլ անձինք:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930