Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Շիրինյանին կյանքումս տեսել եմ մեկ կամ երկու անգամ. Հանրային ռադիոյի տնօրենը՝ շրջանառվող խոսակցությունների մասին. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 04,2019 11:35 Share

Ապրիլի 2-ին «Լրատվական ռադիոյի» հիմնադիր Գարեգին Խումարյանն ընտրվեց Հանրային ռադիոյի տնօրեն: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Խումարյանն ընտրվեց միայն այն պատճառով, որ օրեր առաջ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրված Արա Շիրինյանի մտերիմն է:

– Հանրային ռադիոյի աշխատակիցներից շատերը կարծում են, որ մասնավոր ռադիոյի տնօրենի նշանակումը հանրային ռադիոյի ղեկավարի պաշտոնում հաջող գաղափար չէ, մանավանդ որ մրցույթի մասնակիցների թվում շատ էին թեկնածուները, որոնք աշխատում կամ աշխատել են հանրայինում։

– Թույլ տվեք ձեր հարցին պատասխանել ոչ թե խոսքերով, այլ գործերով: Տվեք ինձ մեկ-երկու շաբաթ ժամանակ եւ կտեսնեք, որ դա բոլորովին խանգարող հանգամանք չէ:

– Նաեւ տեղեկություններ տարածվեցին, որ դուք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի մտերիմն եք եւ տնօրենի պաշտոնում նա է ձեզ համար միջնորդել:

– Մենք մտերիմներ չենք: Արա Շիրինյանին կյանքումս տեսել եմ մեկ կամ երկու անգամ: Անգամ վստահ չեմ՝ երկրորդ հանդիպում եղել է, թե՝ ո՛չ (ծիծաղում է):

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930