Օրվա լրահոսը

Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր մակարդակներում առկա է երկխոսության և համագործակցության հագեցած օրակարգ, որը պայմանավորված է նաև երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածությամբ:

Սումգայիթյան ջարդերից 32 տարի անց ականատեսների վերքերը սպիացել են, բայց հիշողությունները դեռ թարմ են

Սումգայիթյան ահասարսուռ դեպքերի ականատեսները դժվարանում են պատմել առանց հուզվելու՝ սպանություններ, բռնաբարություն, ծեծ ու ջարդ, զանգվածային անկարգություններ, ահա այն ամենը ինչ հիշում են նրանք 1988 թվականի փետրվարից: Սումգայիթյան ջարդերի ականատես Ռուզաննա Թովմասյանը 1988 թվականին 10 տարեկան է եղել: Ասում է՝ ջարդերը սկսվելուց մի քանի ժամ առաջ ադրբեջանցի ընկերուհու հետ բակում խաղալիս է եղել՝ ընկերուհին ասել է,

«Հստակ գրված է, որ Դավիթ Սանասարյանն անչափահասին վրաերթի է ենթարկել». Տիգրան Աթանեսյան

Կարճման որոշումը այսօր բողոքարկել եմ Երևան քաղաքի դատախազին. Տիգրան Աթանեսյան

Քննարկվել են Հայաստանում բրիկետների և պելետների կիրառելիության, արտադրող-սպառող գործուն շղթայի ձևավորման հնարավորությունները

եթե պարզվի, որ այսօր գազով աշխատող և ջեռուցման նպատակով օգտագործվող կաթսաները կամ այդ համակարգերը կարելի է նաև այս տարբերակով օգտագործել, և դա մեր քաղաքացիների համար կլինի առնվազն նույնքան մատչելի, որքան այսօր գոյություն ունեցող տարբերակները, բավական հետաքրքիր լուր կլինի մեզ համար

Բավարար էր Աղվան Հովսեփյան-Միրզոյան-Վահագն Հարությունյան եռյակին մարդավարի հարցաքննել եւ մենք կունենանք լուրջ արդյունք. Սեդա Սաֆարյան

Ինչո՞ւ սպանության գործերով քրգործերի հարուցումը տեղի ունեցավ ոչ թե մարտի 1-ին, այլ՝ մարտի 23-ին, ինչո՞ւ, ինչո՞ւ…Այս ինչուների պատասխանատուն ինքն է, այդ որոշումների օրինականության պատասխանատուն ինքն է: Ցուցարարի հետ կապված զրույցի թեման իր թեման չի եղել, ինչու է ինքը քաղաքականացվել, ինչո՞ւ է ինքը Մյասնիկ Մալխասյանի եղբորն ասել՝ իջիր հարթակից, իր ի՞նչ գործն էր՝ կիջնեն, կբարձրանան, ինչո՞ւ իր գործառույթով չի զբաղվել, այս ինչուների պատասխանը մենք չունենք:

Վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը․ հայտարարություն

Համաձայն Վարչական դատարանի վճռի՝ «Լիդիան Արմենիայի» շինարարական գործունեությունն Ամուլսարի ծրագրի տարածքում չի հանդիսանում ապօրինի հանքարդյունահանում: Ինչպես և «Լիդիանը» մշտապես պնդել էր, երբևէ պատշաճ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու համար:

Փոխնախարար Գրիգորյանն ընդգծել է, որ չնայած բարեփոխումների լայնածավալ շրջանակին՝ հանրության սպասումներն ավելին են, և դա ընկալելի է Կառավարության համար

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Համայնքի գլխավոր քարտուղարը ներկայացրել է այցի նպատակը՝ նշելով, որ ցանկանում են լսել Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնել համագործակցության շրջանակը Հայաստանի  և Ժողովրդավարությունների համայնքի միջև: Փոխնախարարը ողջունել է

Որդեգրումների գործով Լիանա Կարապետյանի մեղադրանքը ծանրացվել է. նա 6 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի. Armtimes

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լիանա Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը տեղեկացրեց,

Հաշվի առնելով Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտումները, Ամերիկայի հայկական hամագումարը կոչ է արել Կոնգրեսին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին

Համագումարի վկայությունը հայցում է. 25 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղի (Արցախ) օգնության համար, 10 միլիոն դոլար Հայաստանի ռազմական օգնության համար, 100 միլիոն դոլար՝ Հայաստանում ժողովրդավարության և տնտեսական զարգացման աջակցության համար, ինչպես նաև հետ փոխել և շտկել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական խիստ անհավասարակշռությունը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է իր մտահոգությունը հանրաքվեի ֆինանսավորման թափանցիկության ու հաշվետվողականության առումով

Կուսակցությունները և ընտրական համակարգը Հայաստանում ավանդաբար համարվել են ամենից ցածր վստահություն ունեցող ինստիտուտներից: ՔՊ կուսակցությունը, հավատարիմ լինելով հեղափոխությամբ հռչակված արժեքներին և նոր ավանդույթների սկզբնավորման նպատակով, իր գործունեությամբ պետք է վերականգնի հանրության վստահությունը այդ ինստիտուտների նկատմամբ։

«Կարեն Կարապետյանին հարցադրումներ պետք է ուղղվեն՝ ինքը վստահություն ներշնչո՞ւմ է, որ մի հատ էլ պետք է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն տա». Արա Ղարագյոզյան

Ղարագյոզյանն ասաց. «Միանշանակ, բոլորի արարքներին պետք է քրեաիրավական գնահատական տրվի: Այսօր, երբ մարդիկ են արդարացվում, նույն Գագիկ Ջհանգիրյանը, ի վերջո պետք է իրավական գնահատական տրվի չէ՞ այդ դատավորներին, քննիչներին ու ինչու ոչ՝ գլխավոր դատախազին այդ ժամանակ: Նույն տուժողները պատմում են, թե ինչպես խոշտանգված ձեւով իրենց տարել են դատախազություն, վախի մթնոլորտ ստեղծելով, թե եթե մեր համար ցանկալի ցուցմունք չտաք, ձեզ մեղադրանքներ կառաջադրվեն, ով չի ենթարկվել, իսկապես ապօրինի մեղադրանքներ են առաջադրվել նույն տուժողների նկատմամբ»:

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, իսկ Վրաստանում՝ երկրորդ

Գամկրելիձեի խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում կարանտինի մեջ գտնվում է 87 մարդ: Նա նաև նշել է, որ սահմանին խիստ վերահսկողությունը ցանկալի արդյունք չի տալիս: «Սահմանին ստուգումը, որն իրականացնում ենք, չի կանգնեցնում վիրուսի տարածումը»

Պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի ավտոմեքենայի դիմապակին. Shamshyan.com

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի

Աբգար Սարգսյան. «Մենք օդով չենք սնվում, Բորյանը լուծում չի առաջարկում»

Օպերայի երգչախմբի արտիստները բողոքում են ծանր պայմաններից եւ գլխավոր խմբավարից

Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

2007 թվականին շենքի և հողամասի մի հատվածը հասարակական կազմակերպությունը 28 միլիոն 800 հազար դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության՝ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները։ Այդ ընկերությունն իրականացրել է պատմամշակութային հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներ․ շենքի հյուսիսային հատվածը քանդվել է, որոշ պատուհաններ լցափակվել են։

«Հիվանդանոցներից մարդիկ դուրս էին գրվում, բոլորին գողանում էին, տանում էին, զոռով ցուցմունքներ կորզում». Մարտի 1-ի տուժողը պատմում է

Ինձ էլ այդպես այդ մասում՝ Լեոյի խաչմերուկի կողմը գալիս էի, ոստիկանության կողմից կրակեցին, տարան հիվանդանոց: Ու հիվանդանոցում էլ էլի ժամերով տարան դատախազություն, ասում էին՝ ասա սա է քեզ բերել միտինգի, սա է սովորեցրել: Անուններ էին տալիս, նկարներ էին ցույց տալիս, ասում էին՝ ասա ինչ-որ մեկն է քեզ բերել: Ով ցույց էր տալիս, իրենց դատախազությունից թողնում էին, ով բան էր անում՝ քրեական գործ էին կեղծ սարքում գլխներին:

Ուժեղագույն բռնցքամարտիկները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցումների

Վարկանիշային պայքարին կմասնակցեն նաեւ կանանց հավաքականի անդամներ Անուշ Գրիգորյանը՝ 51 կգ քաշային կարգ եւ Անի Հովսեփյանը՝ 69 կգ:

Պետականաշինութիւնը Կը Սկսի Հո՛ն ուր Կ՛աւարտի Նախկին Իշխանութիւնները Խծբծելը Կամ՝ Լրջանալու Պահն Է Այլեւս

Պրն. Սինանեանէն երեւի կը վրիպի այն փաստը, որ մեր պետութեան մօտ հայրենադարձութեան հետ կապուած ռազմավարութիւնն ու տեսիլքն է, որ կը պակսի…: Բան մը, որ շատ աւելի անդին է լոկ քաղաքացիութիւն ձեռք բերելու պարզ կամ բարդ խնդիրէն:

«Նույն է, որ տանն ունենաս բռնապետ հայր ու նա միշտ քեզ ծեծի». Սեդա Սաֆարյանը՝ Քոչարյանի՝ ժողովրդին մերձենալու ցանկության ու Մարտի 1-ի մասին

Շատ ավելին կարելի էր անել, մեղադրյալների շրջանակը այսքանը չպետք է լիներ: Նրանք, ովքեր հրաման են տվել հենց կրակելու, նրանք նույնպես պետք է ներկա լինեին ու ունենային ամբաստանյալի կարգավիճակ: Կարծում եմ, դա այս քննության բացն է, բայց դա չի թուլացնում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների մեղադրանքը:

Ցավոք, այսօր էլ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ ատելության և այլատյացության սերմանմանն ուղղված քաղաքականությունը. Արցախի ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի և հստակ ու միանշանակ գնահատական տա խաղաղ հայ ազգաբնակչության դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանական գործողություններին, որը թույլ կտա ոչ միայն կանխել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը, այլև կնպաստի Ադրբեջանում իրավիճակի առողջացմանը։

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 75 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները չեն ուզում կրել այն ռիսկերը, որոնք առաջանալու են ինֆեկցիոնն ու կանխարգելման կենտրոնը միավորելուց:

ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել մանկավարժական համալսարանի 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

Անի Սամսոնյան. Այս իշխանությունը և գործադիրի կամքից կախված իրավապահ համակարգը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած կոռուպցիոն ռիսկերով հղի բոլոր կասկածելի գործարքները բացահայտելու քաղաքական կամք չունեն

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, թե ինչու իշխանությունը որոշեց, որ այս հարցերը քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա երբևէ չպիտի դառնան։ Հակառակ դեպքում կբացահայտվեին ավելի շատ փաստեր, որոնք ձեռնտու չէին գործող իշխանությանը։

Կարեն Խաչանովը երկու սեթում պարտություն է կրել

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Դուբայում ընթացող ATP մրցաշարում ղազախստանցի Միխայիլ Կուկուշկինի եւ ավստրիացի Դենիս Նովակի նկատմամբ առավելության հասնելուց հետո երրորդ շրջանում հանդիպել է աշխարհի թիվ 1 ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ երկու սեթում պարտություն կրել միեւնույն 2:6 հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Նիկոլ Փաշինյանի խոստումների իրականացումը դեռ չի սկսվել»

«Առավոտի» զրուցակիցն է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը «Վարչապետի խոստումները դեռեւս չեն իրականացել եւ դա կազդի, պետք է ազդի ժողովրդի ակնկալիքների վրա: Ես ուզում եմ հավատալ եւ մաղթում եմ, որ երկիրն առաջընթաց ապրի, խոստումները սկսեն իրականանալ, երկիրն ամբողջովին բարեփոխվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը`պատասխանելով հարցին` 2018 թվականի

Քննիչների կյանքը հեշտացնում են. Տուժողներն ու վկաները կարող են հարցաքննվել նաեւ տեսակապի միջոցով՝ առանց հասնելու բաժին

Ուշագրավ է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ հեղինակները մտադիր են նաեւ տեսակապով հարցաքննվելու հնարավորություն տալ արտերկրում բնակվողներին, նրանք կարող են գալ հյուպատոսարան, որը համարվում է ՀՀ տարածք ու հարցաքննվել, արտգործնախարարությունը ճշտել է, տեխնիկական միջոցներ բոլոր հյուպատոսարաններն ունեն:

Գիտնական. «Փաշինյանը պետք է ընտրի` չինակա՞ն արեւային տեխնիկա ներկրել, թե՞ հայկականը ստեղծել»

«Ատկատային» տնտեսությունից խուսափելու համար պետք է գումարները ճիշտ ծախսել

ՀՀ կառավարության ագրարային քաղաքականությունը եւ ագրարային իրականությունը

Մեր զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 2002-2011 թթ. գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, 2013-2016 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, 2016 թ. սեպտեմբերից նույն կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Ավետիսյանը: -Ինչպե՞ս կգնահատեք այս կառավարության վարած քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում: -Պետք է նկատել, որ աննախադեպ ակտիվություն է նկատվում գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի մշակման ու հրապարակման առումով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանեց 10 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով

Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում փաստվել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։

2019-ի ցուցանիշին մոտ արդյունքներ գրանցվել են նաև այլ տարիների՝ 2012-ին՝ 7.2% և 2017-ին՝ 7.5%. «Լույս» հիմնադրամ

Ստացվում է, որ «տնտեսական հեղափոխությունը» ենթադրում էր ընդամենը 0.1 կամ 0.4 տոկոսային կետով տնտեսական աճի արագացում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031