Օրվա լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ կապիտալ ծրագրերի և ենթակառուցվածքների գլոբալ ղեկավար, Աֆրիկայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հետ հասարակայնության հետ կապերի գծով գործընկեր Ռիչարդ Աբադիին, անշարժ գույքի, շինարարության և շրջակա միջավայրի պահպանության ղեկավար, Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և գործադիր տնօրեն, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ղեկավար Սվետլանա Միրոնյուկին:

Հայաստանը սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է երկու մեդալ

Մարտի 22-ին և 23-ին Մոսկվայում անցկացվեց «Անատոլի Խառլամպիևի մրցանակների» խաղարկությունը, որն ունի Սամբոյի Աշխարհի գավաթի կարգավիճակ: Հայաստանի ներկայացնող 6 մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալ: Աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, որ մարզական սամբոյի 52կգ քաշային կարգի փոխարեն այս անգամ հանդես եկավ 57 կգ քաշային կարգում, եզրափակչում պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Խերտեկ Սայանից և արժանացավ արծաթե մեդալի: Իսկ մարտական

Գյումրեցի տատիկը՝ գովազդի հերոս

Ինչպե՞ս են ուսանողները սովորում գովազդ նկարել:

Նիկոլ Փաշինյան. Մենք պետք է շատ սուր հարցերն ուղիղ քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել օրակարգում ընդգրկված  2 զեկուցվող և 5 չզեկուցվող հարցերին: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ 2019 թ. պետբյուջեով «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց

Մհեր Մարգարյանն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ

Մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվեց Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021թթ․ կայանալիք 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար։ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է, որի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, և որը հիշյալ ոլորտում

Պահանջում են կանխել Կրթության ազգային ինստիտուտի կարգավիճակին վերաբերող հապճեպ, չհիմնավորված որոշումների կայացումը. բաց նամակ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Մեծարգո պարոն վարչապետ Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավա­տալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկան­խատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները: Իրավիճակի հակասականությունը պայմանավորված է հետևյալով: Նախ՝ ԿԱԻ-ի  կառավարման խորհուրդը կայացրել է մի որոշում, որի հիման

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն մարտի 29-ին Վիեննայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ կկայանա մարտի 29-ին Վիեննայում, Ինտերֆաքսին հայտնել է Ավստրիայի մայրաքաղաքի աղբյուրը: «Հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Վիեննայում: Այն կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,- նշել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համաձայնություն են տվել հանդիպել ԵԱՀԿ

Պահանջում ենք կատարված և կատարվող հանցագործությունների համար անհապաղ հարուցել քրեական գործ. հաղորդում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՊԱՐՈՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ   Բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանից ՀՀ քաղաքացի, ծնող՝ Հայկ Այվազյանից   22.03.2019թ.   Հանցագործության մասին հաղորդում   Հարգելի՛ պարոն Վանեցյան,   2016 թվականի մարտի 17-ին, ՀՀ Կառավարության N10 որոշման համաձայն հաստատվել է պատվաստումների ազգային օրացույցը։ Որոշման հավելված 3-ի համաձայն Մարդու պապիլոմավիրուսի (այսուհետ` ՄՊՎ) դեմ պատվաստանյութի ներարկումը կատարվելու

Հակոբ Արշակյան. Հյուսիս-հարավի 17 կապալառու ընկերություն 1.5 մլրդ դրամից ավելի գումար չեն ստացել իսպանական ընկերությունից

Իսպանական ընկերության սնանկության կառավարիչն առաջիկայում կգա Հայաստան

Աղմուկ հանած ցուցահանդես Երեւանում` «Ղրիմյան գարուն»

Ռիբինսկին էլ իր հերթին ավելացրեց, որ իրենք պատրաստ են աջակցել Արցախին ինքնորոշման հասնելու համար։ Իսկ հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել լուսանկարները, վերջինս ժպտաց, ասելով` ըստ ճաշակի։

Ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը «նախկին կոռումպացված ռեժիմին» պատկանող լրատվամիջոցների մասին. Արփինե Հովհաննիսյան

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը «նախկին կոռումպացված ռեժիմին» պատկանող լրատվամիջոցների մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ բացառիկ դեպք է տեղի ունեցել, երբ ինքը միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով ստացել է մեսսիջ, որ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է նախկին կոռումպացված ռեժիմի

Արամ Սիմոնյանը չի մեկնաբանի Փաշինյանի հայտարարությունը` ուսանողների վրա դռներ փակած ռեկտորների մասին

«Վարչապետի հայտարարության մասին նոր տեղեկացա, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բնականաբար, վարչապետը գիտի՝ ինչ է ասում: Չեմ կարող որևէ ձև մեկնաբանել, մենք ոչ դուռ ենք փակել, ոչ էլ կուսակցական բջիջ է սարքվել համալսարանում»:

Նիկոլ Փաշինյան. «Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի»

Վարչապետը բուհերը կուսակցականացրած ռեկտորներից ազատվելու մտադրություն ունի

«Եթե Սրբազանին կհանդիպեք, ասեք վերադառնա»․ հորդորում է Սամվել Բալասանյանը

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրեց, թե ի՞նչ է կատարվում իր ստեղծած «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շուրջ։ Հիշեցնենք, որ գործադիր տնօրեն նշանակված Մհեր Խաչատրյանը չարաշահումների մեջ էր մեղադրում նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին, վերջինս էլ պնդում էր, թե ակնհայտ է՝ ում ականջներն են երևում Մհեր Խաչատրյանի խոսքերի հետևում: Բանը հասավ նրան, որ ներքին աուդիտ անցկացվեց, ու

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի և քարտուղարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Հանրապետության նախագահն այսօր հանդիպել է իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ

Դավիթ Մուրադյանը` «նեանդերթալյան մեծ տատիկի» եւ արվեստների ու տեխնիկայի «ամուսնության» մասին

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պրոֆեսոր, կինոգետ Դավիթ Մուրադյանն Aravot.am-ին հայտնեց, որ օրերս է վերադարձել Արցախից: Արցախի պետական եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարաններում նա դասախոսություններ է կարդացել: «Իրենք ոչ ֆորմալ կրթության ծրագիր ունեն, եւ ինձ երկրորդ անգամ էին հրավիրում: Մի ակտիվ հասարակական գործիչ կա` Կարեն Օհանջանյան: Նա էր կազմակերպել եւ իրականացնում էր: Նա պարբերաբար Հայաստանից տարբեր

Զինված ուժերի բարձրաստիճան սպաներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը

 ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Զինված ուժերի բարձրաստիճան սպաներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները և այն կարևորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում: ՀՀ

Հայ ուսանողների «Օթելլոն» լավագույնն է ճանաչվել Մոսկվայում, իսկ ադրբեջանցիներինը` օրիգինալ

Մարտի 15-20-ը Մոսկվայում կայացած Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի` ԱՊՀ երկրների «ԳԻՏԻՍ-Մաստեր կլաս» թատերական փառատոնին մասնակցել են Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի՝ մասնավորապես Գրիգոր Խաչատրյանի արվեստանոցի 3-րդ կուրսի ուսանողները: Նրանք մարտի 18-ին հանդես են եկել «Օթելլո» ներկայացմամբ: Հայ ուսանողների մասնակցությամբ «Օթելլոն» արժանացել է «Լավագույն դրամատիկական ներկայացում», իսկ ուսանողներ Վահագն Սամվելյանը և Աննա Ոսկանյանը՝ «Լավագույն երկրորդ պլանի

Վիրավորված և հաշմանդամություն ունեցող զինծառայողները արդեն մեկ ամիս է սովորում են լուսանկարչություն. Իրականացվում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը

«Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ-ի հունվարի 28-ին: Ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ, որից հետո աշխատանք ունենալու հնարավորություն ընձեռել, որպեսզի տղաները կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին: Ծրագրի այս փուլում իրականացվում են

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Անդրանիկ Մարգարյանի որդու՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ մյուս կուսակիցների հետ այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին եւ հարգանքի տուրք մատուցել: Արարողությունը տեւել է շատ կարճ՝ հոգեւորականների աղոթք, ծաղիկներ շիրիմին, խունկ, սփոփանք Անդրանիկ Մարգարյանի հարազատներին ու վերջ:

«Կարծում եմ՝ պարոն Մարուքյանը հումորի լավ զգացում ունի». Գեւորգ Պապոյան

«Կարծում եմ՝ պարոն Մարուքյանը հումորի լավ զգացում ունի՝ իր նշածի առնչությամբ: Լավ կլիներ, եթե նա ներկայացներ իր տվյալները»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Aravot.am-ի «Առաջին դեմքից» հաղորդաշարի ժամանակ հնչեցրած պնդմանը, որ «եթե հիմա ԱԺ ընտրություններ լինեին, ԼՀԿ-ն ավելի շատ մանդատ կստանար», ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Այս տարի կա՛մ իրենք նորից կվերանորոգեն այդ ճանապարհները, կա՛մ նոր մրցույթ կհայտարարենք եւ նրանք կհայտնվեն սեւ ցուցակում». Հակոբ Արշակյան

Դալլաքյանն արձագանքեց՝ ես խոսում եմ այն ճանապարհահատվածի մասին, որն արդեն կառուցվել է, բայց արդեն քանդվում է: Հակոբ Արշակյանը պատասխանեց՝ այդ ճանապարհի դիմաց չի վճարվել, զգուշացվել է շինարարին, կա՛մ նորից կուղղի, կա՛մ չի վճարվի եւ նոր մրցույթ կհայտարարվի. «Խոսքը Ոսկեպարի ճանապարհի մասին է, չէ՞, տեղյակ ենք: Անցյալ տարի ենք տեղյակ եղել եւ շինարարին զգուշացրել ենք, որ չի ընդունվելու, որակն ընդունելի չի»:

Արտակ Զեյնալյանի հաղորդման հիման վրա Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ

Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Տավուշի մարզի բնակիչը սոցցանցում սպանության սպառնալիքներ է հնչեցրել Արդարադատության նախարարի հասցեին:

Բացվել են հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացված հայտերը

Այսօր՝ մարտի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը: Մրցութային հանձնաժողովի անդամները ստուգելով փաթեթների ամբողջականությունն ու համապատասխանությունը թափուր պաշտոնի համար ներկայացված պահանջներին, սկսել են ուսումնասիրման գործընթացը, որը կտևի

«Խոշոր գործարարների ձեռքերի տակ մնում են լծակներ». Հայկ Գեւորգյան

Թթվասերի տեսակ կա, որը սուպերմարկետում վաճառվում է 380 դրամով, փոքր խանութներին նույն արտադրողը 450 դրամով է տալիս: Նախարարը համաձայնեց, ընդ որում հավելեց՝ թթվասերը միակ դեպքը չի. «Աշխարհում կա մոտեցում, որ արգելում են շաբաթ-կիրակի վաճառք իրականացնել, փակում են սուպերմարկետները, որ փոքր խանութները կարողանան աշխատել»: Տիգրան Խաչատրյանն ասաց, որ քայլ առ քայլ գուցե տեղայնացնեն այդ որոշումների մի մասը:

ՌԵՍՈ-ն առաջարկում է բիզնեսին ապահովագրվել ֆինանսական կորուստներից

ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն այսուհետ ակտիվ կաշխատի ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև բիզնեսի հետ։ Ընկերությունը ռազմավարական որոշում է կայացրել ապահովագրության կորպորատիվ շուկայում ընկերության բաժնեմասի զգալի ընդլայնման վերաբերյալ։ Տարեսկզբին ՌԵՍՈ-ի պորտֆելում մանրածախ ապահովագրության բաժնեմասը կազմել է մոտ 55%, կորպորատիվ ապահովագրության բաժնեմասը` 45%։ ՌԵՍՈ–ն ծրագրում է կորպորատիվ ուղղությունը զարգացնել գույքային և բժշկական կամավոր ապահովագրության աճի հաշվին` իրավաբանական

Չկա թատրոն, որը կարող է ինքնաֆինանսավորմամբ ապրել. Ժիրայր Դադասյան

«Թատրոնի միջազգային օրը պատրաստվում էինք թատրոնի շենքի բացումը նշել, սակայն անցած տարվա ֆորսմաժորից հետո շատ պլաններ փոխվեցին»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը: Նա հայտնեց, որ շենք կառուցելու փոխարեն որոշում է կայացվել իրենց նոր շենք տրամադրել։ Անդրադառնալով հայտով դրամաշնորհների տրամադրման

Կլատիս Պերեճիքլեան Ընտրուած Է Աւստրալիոյ Նիւ Սաութ Ուէյլզ Նահանգի Առաջին Կին Վարչապետ

Աւստրալիահայ քաղաքական գործիչ Կլատիս Պերեճիքլեան Աւստրալիոյ Նիւ Սաութ Ուէյլզ նահանգին մէջ տեղի ունեցած ընտրութիւններուն ընթացքին յաղթանակ արձանագրելով դարձած է առաջին կին գործիչը, որ ընտրուած է նահանգի վարչապետ: Այս մասին կը հաղորդէ «Սիտնի Մոռնինկ Հերըլտ» օրաթերթը: Պերեճիքլեանի քաղաքական ուժը` Ազատական կուսակցութիւնը յաղթած է ընտրութիւններուն մէջ իր հիմնական մրցակիցին` Աշխատաւորական կուսակցութեան: Ան իր յաղթանակին մասին տեղեկանալէ ետք

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031