Օրվա լրահոսը

Արարատ 2 ակումբի սպանված դարպասապահը միջադեպից առաջ թիմի խաղին է մասնակցել

«Մտածում ենք՝ միջադեպն անմիջապես իր հետ կապ չի ունեցել, այլ՝ ընկերների հետ». Ակումբի խոսնակ

Մոսկվան ստիպելու է Հայաստանին իրեն ասել՝ «ոչ»

Կյանքը ցույց կտա, հանգամանքների՞, թե՞ հայկական կողմի անուշադրության եւ բացթողման բերումով, բայց Մոսկվային սկսել է թվալ, որ եկել է ժամանակը վերսկսել անպարկեշտ առաջարկություններով խոսակցությունը Երեւանի հետ։ Վիեննայի հանդիպումից հետո շփոթմունքի մեջ հայտնված Բաքուն, բնականաբար, պետք է վազեր «հոգեհարազատ» Մոսկվա՝ խորհուրդ հարցնելու եւ հետագա անելիքները որոշելու։ Ինչպես հայտնի է, հետագա հանդիպումների վերաբերյալ հաղորդագրությունները տարածվում են համաձայնեցված,

«Ինչո՞ւ եք ինձ վիրավորում». Սամվել Բալասանյանը՝ քաղշինկոմիտեի նախագահին. Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցի հետքերով

Այսօր Շիրակի մարզպետարանում բավական թեժ քննարկում տեղի ունեցավ Գյումրիում Վերակառուցման և եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ընթացող փողոցաշինության թեմայով: Քննարկմանը մասնակցում էին քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, շինկազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծողներ, «Վեոլիա Ջուր» ընկերության ու ՀԷՑ-ի պատասխանատուները: Վահագն Վերմիշյանը խիստ ու կոպիտ տոնով խոսեց թե ՛շինարարների, և՛ թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի

ԱԺ-ի մոտ ցուցարարը սպառնում է ինքնահրկիզվել, հայտարարել է հացադուլ. «Վազեցի ընդդիմության հետեւից, այսօր լաց եմ լինում, Նիկոլը ինձ խաբեց»

Կինը վստահեցնում է, որ նախկին բռնապետական հանցավոր ռեժիմից հետո ոչինչ չի փոխվել, դեռ ավելի վատ է. «Իմ սպասած հեղափոխությունը այլ էր՝ ոչ թե թալանչիներից թալանելը, այլ քաղաքացու մատի փուշը հանելը…Թավշյա հեղափոխությո՞ւն, թե՞ թավշյա խաբեություն, խաբելով ո՞ւր պիտի հասնեք՝ արտագա՞ղթ»:

Զորամասում արձանագրված միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների և զորամասի հրամանատարին

2019թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով: Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը և շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության: Նշված

Նիկոլ Փաշինյանը դստեր հետ ներկա է գտնվել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր հետ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացմանը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, խափանման միջոց կիրառվում է դատավարական կարգավիճակ ունեցող անձի՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ։ Մեր հարցմանն ի պատասխան՝  ԱԱԾ մամուլի կենտրոնից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ խոստանալով ավելի ուշ

Թուրք պատգամավոր. «Պետք է արգելափակել Կոնգրեսում հայկական օրինագիծը. այս տարի վիճակը լուրջ է». Ermenihaber.am

Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Արդահանի շրջանից ընտրված անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազն ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում ներկայացվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի թեմայով ասուլիս է տվել: Խորհրդարանում (մեջլիսում) տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Յըլմազը հայտարարել է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկումն արգելափակելու ուղղությամբ: Թուրք պատգամավորը նշել է, որ

«Իմ կարեկցանքն եմ հայտնում բարեկամ ֆրանսիացիներին՝ կիսելով նրանց զգացմունքները». Արմեն Սարգսյանը՝ Մակրոնին

Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի քրիստոնեական խորհրդանիշներից և ճարտարապետական գլուխգործոցներից մեկում՝ Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: «Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները չափազանց արժեքավոր են, միշտ կանգուն է եղել՝ վեհորեն խորհրդանշելով ֆրանսիացի ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը: Իմ կարեկցանքն եմ

Արման Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Դ.-ն ընկերոջ՝ Հ. Ռ.-ի և դստեր ամուսնու` Մ. Մ.-ի հետ նախնական համաձայնության են եկել` ավազակային հարձակմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ընտանիքին պատկանող գույքը հափշտակելու նպատակով: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով վերջիններս ապօրինի կերպով ձեռք են

Տրանսպորտային նոր ցանցի ո՞ր մոդելն է ներդրվելու Երեւանում. տրոլեյբուսային երթուղիները կմնան

Նախատեսվում է նաեւ օդանավակայան տանող արագընթաց երթուղի

Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը

Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 17-ից հայտարարում է «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ու ճանաչմանն ու զարգացմանը: Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր: Մասնակցելով «Ապրիր հայերեն»  արշավին՝ հաճախորդները  կստանան նաև հետևյալ հնարավորությունները. անվճար բացել մեկական

Տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունը խոչընդոտում է առանձին երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը. Լենա Նազարյան

Երեւանում ապրիլի 16-ին անցկացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը: Քննարկման առանցքում էր ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների կենսաթոշակային համակարգերին վերաբերող հարցը: Բացման խոսքում ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես կազմակերպության եւ նրա խորհրդարանական ձեւաչափի հիմնադիր անդամ, կարեւորում է տարածաշրջանում

«Չեմ պատկերացնում իրավիճակ, որ ԵՄ անդամ որեւէ երկիր կտրականապես հրաժարվի վավերացնել այս համաձայնագիրը». Արման Եղոյանը՝ Հունգարիայի վավերացման մասին

Արման Եղոյանը հայտարարեց, որ «վավերացման գործընթացին տրվող այս կարեւորությունը համարում եմ գերագնահատված»:

Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում»

Ապրիլի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) ինքնատիպ համերգը, որտեղ կհնչեն «Գրեմմիի» մրցանակակիր Արտո Թունչբոյաջյանի եւ ՀՀ վաստակավոր արտիստ, ջազային երաժիշտ ու դաշնակահար Վահագն Հայրապետյանի ինքնատիպ ստեղծագործությունները: «Համերգը կոչվում է Gate of Frequency , որովհետեւ մտնում ենք ձայնային հաճախականությունների դաշտ: Մեզ հետ է լինելու նաեւ Սեմ Սարյանը, որը ձայնային էֆեկտների

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը վաղաժամկետ ազա՞տ կարձակվի. «Ա1+»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց Արմեն Տեր-Սահակյանի գործով դատարանի որոշումը։ Դատարանը  բավարարեց  Տեր-Սահակյանի պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանի և նրա ներկայացուցիչ Արտակ Գալստյանի բողոքը։ Որոշմամբ արձանագրվեց, որ ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի կողմից 2019 թ. հունվարի 11-ին կայացված թիվ 4 որոշման համար հիմք հանդիսացած զեկույցներով թույլ

«Ո՛չ ստուգումները, ո՛չ տուրքի մասին փոփոխությունները պայմանավորված չեն Ծառուկյանի նկատմամբ չեղած քաղաքական հետապնդումներով». Միրզոյան

ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը լրագրողներին ասել է, որ երբ ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» միջեւ քաղաքական սրացումներ են լինում, հիշում են «Առինջ մոլը»: Արարատ Միրզոյանն ասաց. «Ինչ ասես՝ կարող են հայտարարել: Նոր Հայաստանում բացառվում է որեւէ հիմնարկի Հարկայինի կողմից ստուգում՝ պայմանավորված քաղաքական այս կամ այն հայացքով կամ դիրքորոշմամբ»:

Փաշինյանը՝ Մակրոնին. «Լիահույս ենք, որ բոլորիս համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու նպատակով»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո´պարոն Նախագահ, Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության յուրատեսակ

«Ինչ-ինչ՝ անլուրջ վերաբերմունք «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ խորհուրդ չէի տա». Արարատ Միրզոյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Մեր հարցին՝ ձեզ ասում են՝ ինչի՞ եք անընդհատ հակահեղափոխական փնտրում, գործ արեք՝ Միրզոյանն արձագանքեց. «Ժողովուրդ ջան, գործն էլ է արվում»: Նա ասաց, որ որոշ շրջանակների կողմից սաբոտաժ չկա, բայց մանիպուլյացիաներ կան. «Փորձել չտեսնել լավը եւ նույնիսկ որոշ դեպքերում ավելացնել ոչ հավաստի ինֆորմացիա կամ եղածը այլ կերպ ներկայացնել, չգիտե՞ք, որ այդ մանիպուլյացիաները շարունակվում են»:

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ: Հայ և եզդի ժողովուրդները միասին են կերտել դարերի պատմություն ունեցող բարեկամությունը: Մենք միասին ենք անկախություն հռչակել և միասին ենք լծվել Հայաստանի Հանրապետության կառուցմանը, բանակի հզորացմանն ու սահմանների պաշտպանությանը: Միասին ենք շարունակում հաղթահարել դժվարությունները, կերտել հաղթանակներն ու ձեռքբերումները: Այսօր էլ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վշտակցություն և զորակցություն է հայտնում Ֆրանսիային

Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին: Ֆրանսիան հայտնի է ամենուր համամարդկային մշակութային հուշարձանների հանդեպ ցուցաբերած մեծագույն հարգանքով ու խնամակալությամբ: Գուցե դա է նաև պատճառներից մեկը, որ անկախ կրոնական համոզմունքներից ամբողջ աշխարհը զորավիգ է Ֆրանսիայի ժողովրդին՝ դժբախտությանը դիմագրավելու համար: Լիահույս ենք,

«Նաիրա Զոհրաբյան, ձեզանից հրապարակային ներողություն չեմ ակնկալում, բայց կարող եք վերանայել ձեր մոտեցումը». Համազասպ Դանիելյան

Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից արձագանքեց. «Ամաչելու որեւէ բան չունեմ՝ լրագրողի ճանապարհից մինչեւ պատգամավոր»

Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 24, իսկ «դեմ»՝ 75 պատգամավոր

Ի՞նչ անել, երբ ջրաչափի աշխատանքը թվում է կասկածելի․ Պաշտպանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այն կազմվել է Պաշտպանի աշխատակազմի դիտարկումների, Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։ Ուղեցույցում ներառված են այն հարցերի պատասխանները, որոնք քաղաքացիներն առավել հաճախ են բարձրացնում Պաշտպանին հասցեագրվող իրենց դիմումներում ու բողոքներում։ Մասնավորապես՝ 1. Արդյոք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունն ունի բաժանորդի

«Արարատ ցեմենտ»-ի տնօրենի հետ կապվել չստացվեց, բայց ցանկանում եմ հանդիպել». Հայկ Սարգսյան

Այստեղ որեւէ շահադիտական եւ անձնական ցանկություն չկա: Միակ ցանկությունն է՝ հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն ցեմենտ արտադրողները

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային համագործակցության վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին»: Հուշագրով հիմքեր ստեղծվեցին Հայաստանի և Իրանի սահմանով

«Բոլոր հնարավորություններն ունեցել եմ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը չգրանցելու». Արարատ Միրզոյանը՝ Վահե Գրիգորյանի առաջ դուռ բացելու մասին

Նա վստահեցրեց, որ արհեստական խոչընդոտ ոչ միայն չի ստեղծվել Հովհաննիսյանի համար, այլ նաեւ նոր հնարավորություն է ընձեռվել նոր փաստաթղթեր ուղարկելու:

Փաստաթղթերի կեղծմամբ խոշոր չափերով յուրացումներ ջրօգտագործման ընկերությունում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ: ՀՀ Լոռու մարզի դատախազության միջոցով, նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին են ուղարկվել ոռոգման համար հատկացված ջրի դիմաց մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներից գանձված գումարներից յուրացում կատարելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության

Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Նախնական քննության տվյալներով՝ Տավուշի մարզի բնակչուհին՝ ծնված 1974թ., 2013 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի սեպտեմբերն զբաղեցնելով «ՀՀ Տավուշի մարզի

Տրանսգենդերին կտրտել, քառատելու կոչերի արդյունքը. Մարուքյանը զգուշացնում է, որ ԵԽԽՎ-ում բանաձեւ են բերել՝ Հայաստանը հավասարեցնելով Ադրբեջանի հետ

«Ես ձեզ զգուշացնում եմ՝ Հայաստանը ունենալու է խնդիր, երբ որ այստեղ մի բան եք անում, պետք է մտածեք: Էն, որ ԱԺ-ի դիմաց կանգնած՝ ասում էին՝ պետք է վառել, քառատել, կտրտել՝ այ էդ դեպքերն են հիմքում: Բա գիտեք մենակ դո՞ւք եք իմանում այդ մասին, ամբողջ աշխարհն է նայում, կարելի՞ է երկիրը տանել…Բա ՓՄՁ-ների հա՞րցն էր կարեւոր, թե՞ քահանան»:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031