Օրվա լրահոսը
«Որքան էլ մտածեմ, որ X կուսակցությունը հակասահմանադրական է, կմերժեմ ոչ բավարար ապացույցներով դիմումը». Գոռ Հովհաննիսյան
«Միեւնույնն է՝ ես կաշկանդված եմ օրենքով եւ այդ փաստը կարող եմ հաստատել միայն այն ժամանակ, երբ բավարար ապացույցներ կներկայացվեն»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում ինտենսիվ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 16-17-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին ևս 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
«Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն, քամին քարին ի՞նչ». Գագիկ Ծառուկյանը՝ «Առինջ մոլում» ստուգումների մասին
Aravot.am-ը հարցրեց՝ ասում եք՝ Ծառուկյանին ոչ մի բան չեն կարող անեն, բայց ուզո՞ւմ են մի բան անեն՝ նա պատասխանեց. «Չէ, Ծառուկյանին ոչ մի բան էլ չեն կարա անեն, ինչ անեն՝ ի վնաս ժողովրդին, տնտեսությանը»:
«Մեջլիսի հայը». Ասորի պատգամավորի կոչը՝ ի պաշտպանություն Կարո Փայլանի
Թուրքիայում Կարո Փայլանի հանդեպ իրականացվող պետական հետապնդումների քաղաքականության վերաբերյալ Ermenihaber.am-ի «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների շարքի շրջանակներում իր տեսակետներն է արտահայտել ՀՀ Ազգային Ժողովում ազգային փոքրամասնություններից ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Արսեն Միխայլովը։ Խոսելով Հայաստանում ասորական համայնքի վիճակից և ընդհանրապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետության վերաբերմունքից՝ պատգամավորը դատապարտել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունը ներկայացնող պատգամավորի՝ Գարո Փայլանի դեմ իրականցվող ճնշումները։
«Դու ո՞վ ես». Մարուքյանն ու Մխիթար Հայրապետյանը բղավեցին իրար վրա
«Չեմ ուզում որեւէ մեկը խափնվի մեր տարիքին: Փոխեք ձեր ոճը, այլապես մենք էլ կփոխենք մեր մոտեցումը»,-կոչ արեց Մխիթար Հայրապետյանը
Շեյխ Յուսեֆ ան-Նասրին. Թուրքական ներկա իշխանությունները, հանուն իրենց սերունդների, պետք է հայցեն հայ-ժողովրդի ներողամտությունը կատարվածի համար
Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունեց Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիին (Shaykh Yousif Al-Nasri), Իրաքի կառավարությանը կից Համակեցության և համայնքային խաղաղության մշտական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող հոգևորականների պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում մուսուլմանական հոգևոր առաջնորդները ներկայացրեցին Իրաքում ազգային և կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով իրաքահայ համայնքի
Աշխատատեղերի կրճատման մասին հայտարարությունը կարող է դիտարկվել որոշակիորեն հարված թիկունքից. «Ժամանակ»
Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցմանը զուգահեռ, միանգամից կուսակցությանն անդամակցեց մոտ տասը հազար մարդ, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, հենց գազային ոլորտի և էլցանցերի աշխատակիցներ էին և նրանց ընտանիքի անդամներ: Ընդ որում, այդ հրապարակումները հիմնավորապես չհերքվեցին: Այդպիսով, ակնառու է, որ համակարգաստեղծ այդ ընկերությունը եղել է նախկին իշխող համակարգի քաղաքական գործիքներից մեկը, իհարկե ոչ միայն այդ նկատառումներով, սակայն մյուս
Զարթոնք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: 2019թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ,
Առաջին գործնականը՝ Պուտինի հովանու ներքո
Մոսկվան ղարաբաղյան կարգավորման գործընթացում երաշխավորի դեր է ստանձնում Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը կայացավ, որին մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Մոսկովյան բանակցությունները փակ են ընթացել: Ռուսաստանի
Թեժ լեզվակռիվ՝ ԱԺ-ում. «Եթե չլինեին Փաշինյանը եւ եւս մեկ-երկուսը, դուք հաստատ այս դահլիճում չէիք լինի»
Համազասպ Դանիելյան, զուսպ եղեք, այն, ինչ արել է ԲՀԿ-ն, ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տա այն գնահատել եւ հասկանալ
Նոտր-Դամի կրակը գրեթե մարված է. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը
ՅՈՒՆԵՍԿՕ-ից հայտարարել են, որ կփորձեն օգնել շենքի վերականգնման աշխատանքներում: Զուգահեռաբար ֆրանսիացիներն առանձին հանգանակություն են սկսել համապատասխան հարթակներում:
«Հանձնաժողովի նախագահը պետք է պատասխան տա, ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով է». Ծառուկյանը՝ «ԱրարատՑեմենտի» խնդրի մասին
«Իրենց անձնական շահերի որոշ ծանոթ-բարեկամով խնդիր են լուծում եւ պրովակատորներին ուղարկում ցեմենտի գործարան, որ նրանք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ, ասում են՝ խի՞ ես եկել, ասում է՝ եկել եմ ցեմենտի գործարանի աշխատողների շահերը պաշտպանեմ: Ցեմենտի գործարանի շահերը համապատասխան վարչապետը պաշտպանում է, սեփականատերը պաշտպանում է, պետք է միայն պահանջվի հանձնաժողովի նախագահից»:
Թավշյա հեղափոխության կախարդված շրջանակը
Կամ՝ Հայաստանի մեկամյա տեղապտույտի խորքային մեխանիզմները Երբ այսօր փորձում ենք պարզել, թե 2018-ի գարնան թավշյա հեղափոխությունից հետո անցած գրեթե մեկ տարվա ընթացքում ինչ որակական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի ներքին կյանքում, ապա անմիջապես նկատում ենք այն ակնհայտ իրողությունը, որ միակ լուրջ փոփոխությունը՝ դա երկրի հեղձուցիչ քաղաքական մթնոլորտի լիցքաթափումն է։ Իսկ դա տեղի է ունեցել հենց
«ԱԺ-ն շարունակում է նախկին «բարի» ավանդույթները՝ կատարելով կառավարության պահանջը». Գեւորգ Պետրոսյան
Զարմանալի չէ, որ մեր նախագծերը բացասական եզրակացությամբ կառավարությունից գալիս են ԱԺ՝ առանց հիմնավորման
Մեղավորության կանխավարկած տերմինն օգտագործելն ինքնին արդեն իսկ ոչ իրավական է. Էլինար Վարդանյան. «Փաստ»
Անցումային արդարադատության գործընթացի շուրջ առաջիկայում արդեն սպասվում են լսումներ: Այդ գործընթացի արդյունքում, ըստ մի շարք հայտարարությունների, ակնկալվում է հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն ունենալ: Անցումային արդարադատության, ինչպես նաև ընդհանուր իրավական համակարգի շուրջ զրուցել ենք «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ: «Եթե այդ քննարկումների արդյունքում հստակեցվի մոդելը, հնարավոր կլինի հետևություններ
Ֆրանսաբնակ հայ. «Աստվածամոր տաճարի այրվելու լուրը շոկային էր, մարդիկ լաց էին լինում»
Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ բռնկվեց աշխարհի ամենաայցելված ու գեղեցիկ շինություններից մեկում՝ Փարիզի Աստվածամոր տաճարում: Կրակը մարվել է Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Տարբեր վարկածներ սկսեցին շրջանառվել, քանի որ Զատկից առաջ Փարիզի գլխավոր խորհրդանիշներից մեկը համարվող սրբավայրի հրդեհը կասկածներ է հարուցում: Ըստ նախնական վարկածներից մեկի՝ հրդեհի պատճառը տաճարում ընթացող վերականգնողական աշխատանքներն են, սակայն դա էլ
Ինչո՞ւ է կարևոր ՀԴՄ-ի կիրառումը, ինչպե՞ս բողոքարկել տուգանքը և ո՞ր դեպքերում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին․ իրազեկող տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կարևորության վերաբերյալ։ Տեսանյութն իրազեկում է, թե ինչպե՞ս կարելի է բողոքարկել ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նշանակված տուգանքի որոշումը և ո՞ր դեպքերում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։ Մանրամասները տեսանյութում.
Հայկ Մամիջանյան. «Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ քաղաքացու հետ պետք է խոսել «դուք»-ով, հիմա ինքն է «դու»-ով խոսում». «Իրատես»
Մեզ անընդհատ հիշելը պայմանավորված է ասելիքի ու անելիքի բացակայությամբ։ Չեմ հասկանում, թե ինչու Փաշինյանի ու նրա թիմակիցների համար ՀՀԿ-ն կպչուն գաղափար է դարձել, պարզվում է` հանրապետականի ուրվականը շրջում է ԱԺ-ով ու կառավարությունով։
Կառուցվածքը կարեւոր է, որակն՝ ավելի կարեւոր
Կառավարության կառուցվածքի հստակեցման գործընթացը կարծես թե թեւակոխում է եզրափակիչ փուլ: Դրա հետ շաղկապված է մեկ այլ խնդիր, որն, իմ կարծիքով, ավելի կարեւոր է, քան բուն կառուցվածքը՝ պետական համակարգի արդյունավետությունը եւ կադրերի մասնագիտական որակը: Այստեղ անհրաժեշտ են համարձակ, ոչ պոպուլիստական քայլեր: Ենթադրենք, այսինչ լավ մասնագետն աշխատում է մասնավոր ընկերությունում եւ ստանում է 1 միլիոն դրամ աշխատավարձ:
ԱՍԵԿՈՍԵ
Մեր իրականության բոլորիս հայտնի մարտահրավերներին ավելացել է նորը՝ անորոշությունը: ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արվեստագետների, շոու բիզնեսի աստղերի, հանրային ու քաղաքական գործիչների մենախոսությունները՝ մի գրքում
Գիրքը՝ տպագիր խոսքը մնայուն է: Կայքը կարող է մի օր անհետանալ հաքերային միջամտությամբ կամ, եթե ասենք՝ դոմեյնի գումարը վճարված չլինի: Իր ամսագրային տարբերակում 10 տարիների ընթացքում տեղ գտած մենախոսություններից «Նյու Մեգը» նման մնայուն արժեք է ստեղծել՝ առանձնացնելով 100 մենախոսություն: Տեքստերի խմբագիրը Գնել Նալբանդյանն է, հրատարակչական ծրագրի ղեկավարը՝ Արտակ Ալեքսանյանը: Ամսագրի էլեկտրոնային տարբերակում բացակայում է գրքում
Էլինա Դանիելյանը ԵԱ-ում ընթանում է 4-րդ տեղում
Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում խաղացվել է հինգ տուր: Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը իր անվան առջեւ գրանցել է չորս միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում: Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանն ունեն 3-ական, Մարիա Գեւորգյանը՝ 2 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արսեն Հարությունյան. «Եզրափակչի գոտեմարտը ամբողջ կյանքում կհիշեմ»
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր ամենահիշարժան գոտեմարտը Բուխարեստի մրցագորգում թերեւս եզրափակիչն էր: «Պարտվում էի 0:8, բայց կարողացա հետ բերել: Ամբողջ կյանքում այդ գոտեմարտը կհիշեմ: Հիշեցի, թե որքան եմ տանջվել մարզիչներիս հետ ու անպայման պետք է հաղթել: Չէի ցանկանում աշխատանքս ջուրը գցել: Այս առաջնությունում ուզում
Իրան-Հայաստան ապրանքափոխանակման ծավալների ավելացումը և նոր ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը
1991 թվականին Հայաստանի անկախացումից ի վեր, կովկասյան տարածաշրջանում թշնամի հարևանների կողմից մեր երկրի դեմ սահմանված շրջափակումների արդյունքում Հայաստանը հայտնվեց տրանսպորտային և տնտեսական ծանր վիճակում, ինչը շարունակվում է մինչ այժմ: 1988 թ.-ին Սպիտակի ահավոր երկրաշարժը և Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ հրահրված պատերազմը նորանկախ Հայաստանի համար ստեղծեցին տնտեսական և էներգետիկ, ինչպես նաև ապրանքափոխանակման
Արսեն Հարությունյանն ապացուցեց, որ մրցագորգում չկան հեղինակություններ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Եվրոպայի առաջնությունում մեր ըմբիշների մասնակցությունը՝ նշեց. «Իմ համոզմունքը հետեւյալն է. բոլոր ըմբիշները մրցագորգ մտնում են ցանկացած գոտեմարտում հաղթելու համար: Իսկ թե ակնկալիքները որքանով են արդարանում, երեւում են մրցումների ավարտից հետո՝ մեդալ ունենք կամ չունենք: Արսեն Հարությունյանը Բուխարեստում, իսկ Վազգեն
Շմայսին շփոթեցին Մելքումյանի հետ, Մհեր Սեդրակյանին՝ Վարդան Այվազյանի հետ. Փորձության ենթարկվեցին լրագրող-պատգամավորները
Ասում են՝ նախկին լրագրող չի լինում: Aravot.am-ը «Փորձություն» շարքի շրջանակներում փորձության ենթարկեց լրագրող-պատգամավորների՝ Գայանե Աբրահամյանին, Հայկ Գեւորգյանին, Վահագն Հովակիմյանին: Այս անգամ մենք փորձեցինք պարզել, թե որքանո՞վ են նրանք հետեւել լրագրողների հետ կապված միջադեպերին, հիշո՞ւմ են, թե որ պատգամավորը որ լրագրողին էր վիրավորել, ապտակել, հայհոյել, ով եւ ում էր ծեծել քարոզարշավի ժամանակ եւ թավշյա հեղափոխության օրերին
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի
Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել (Տեսանյութ, ֆոտոշարք)
Փարիզի Աստվածամոր տաճարում ուժեղ հրդեհ է բռնկվել, տաճարից բոլոր հոգևորականները տարհանվել են: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը: Տաճարի ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 18:50-ին: Հրշեջներն ասում են, որ հրդեհը «ամենայն հավանականությամբ կապված է» վերականգնման աշխատանքների հետ: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ի իր էջում դեպքն անվանել է «սարսափելի» և կոչ է արել
Ռուսաստան-ՆԱՏՕ գործակցությունը լիարժեք դադարեցված է. Գրուշկո
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ամբողջությամբ դադարեցրել են գործակցությունը քաղաքացիական և ռազմական ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն: «ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններում դրական օրակարգից: Այն գոյություն չունի: Եվ առայժմ որևէ նախանշան չկա, որ ՆԱՏՕ-ն գիտի՝ ինչպես դուրս գալ այս փակուղուց»,- ասել է նա: Գրուշկոն անհեթեթ է որակել դաշինքի որոշումը՝ դադարեցնել բնականոն
Դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ։ Այսօր ՀՔԾ նրան մեղադրյալ է ներգրավել ոչ միայն հայտնի Պանամայի օֆշորի գործով, այլև մի շարք դրվագներով։ Պողոսյանը


















































