Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեջլիսի հայը». Ասորի պատգամավորի կոչը՝ ի պաշտպանություն Կարո Փայլանի

Ապրիլ 16,2019 12:35

Թուրքիայում Կարո Փայլանի հանդեպ իրականացվող պետական հետապնդումների քաղաքականության վերաբերյալ Ermenihaber.am-ի «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների շարքի շրջանակներում իր տեսակետներն է արտահայտել ՀՀ Ազգային Ժողովում ազգային փոքրամասնություններից ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Արսեն Միխայլովը։

Խոսելով Հայաստանում ասորական համայնքի վիճակից և ընդհանրապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետության վերաբերմունքից՝ պատգամավորը դատապարտել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունը ներկայացնող պատգամավորի՝ Գարո Փայլանի դեմ իրականցվող ճնշումները։

Արսեն Միխայլովը կոչ է արել նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հետամուտ լինել խոսքի ազատության և ժողովրդավարության պաշտպանությանը Թուրքիայում։

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930