Օրվա լրահոսը
Բացահայտվել է 81-ամյա տղամարդու սպանությունը. երկու անձ ձերբակալվել է
2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ավազակությամբ զուգորդված, 81-ամյա տղամարդուն կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, մուտք են գործել Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկը, վերջինիս կապել են կպչուն ժապավենով, գույքը հափշտակելու նպատակով խառնել տան իրերը, այնուհետև՝ բութ, կոշտ առարկայով շուրջ հինգ հարված հասցրել նրա՝ կենսական օրգան հանդիսացող գլխի շրջանում: Արդյունքում՝ Էջմիածին քաղաքի 81-ամյա բնակիչը մահացել է:
Ասֆալտի վրա գրաֆիտի անելը փաստորեն սարսափելի հանցագործություն է. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մանրամասներ՝ ինչ է կատարվել ոստիկանական բաժանմունքում
Մեր հասարակությունն անընդհատ սպասում է, որ մեկին նշանակեն թիրախ, ու իրենք տոտալ զանգվածներով հարձակվեն. Վահե Հովհաննիսյան
1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության հիմնական գործը արել է հուտուների «Ինտերահամվե» կամավորականների խմբավորումը։ Կինյառուանդա լեզվով Ինտերահամվե թարգմանաբար նշանակում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին»։ Այդ ցեղասպանությունը պատմություն է այն մասին, թե ինչ անմարդկային արհավիրքների կարող է հասցնել հասարակության մեջ ատելության քարոզը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը։ Նախաքաղաքացու օրը Կհամարձակվեմ պնդել, որ մենք հայ հասարակությանը չենք ճանաչում։ Մենք լավ
Ժամանակն անցնում է, առաջընթաց չկա
Նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն վարչապետ, թույլ տվեք Ձեր ուշադրությունը սեւեռել մի խնդրի վրա, որի մասին ժամանակին տեղեկացրել եմ: Այս տարի նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, որի ծննդյան օրը Դուք եւս արտասանեցիք մեծ լոռեցու բանաստեղծությունը: Երբ Դուք պատգամավոր էիք, մեծ ոգեւորությամբ արձագանքեցիք քանդակագործ Արտիկ Քոչարյանի ծրագրին՝ տեղադրել բանաստեղծի հայրենիքում արձանախումբ՝
Սկսվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում մեկնարկեց Հայաստան’ի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Արթուր Վանեցյանի մայրը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական
Եվ մինչ այս նշանակումը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետն էր:
Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից
Զարթոնք գյուղում խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու անձ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ: Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից
«Նախիջեւանի խաչքարերի ոչնչացումը մշակութային ցեղասպանություն է եւ հանցագործը պետք է պատժվի». ԵՀՄՖ-ի պահանջը ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Հայտնում ենք, որ 2011-2015 թվականներին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) իրավաբաններն իրավական ակտ էին ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի (անգլ.՝ United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) այն ժամանակվա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հետաքննություն անցկացներ 1998-2006 թվականներին Նախիջեւանում`ադրբեջանական իշխանությունների կողմից կանխամտածված կերպով կազմակերպված եւ իրականացված հազարավոր հին հայկական խաչքարերի ոչնչացման շուրջ: Հարկ է նշել, որ նամակներին
«Ժառանգություն» կուսակցությունը դարձավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության դիտորդ անդամ
«Ժառանգություն» կուսակցությունը, նպատակամետ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, շարունակում է իր գործունեությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում: Ստանալով պաշտոնական հաստատումը՝ ուրախ ենք հայտնելու, որ 2019թ. ապրիլի 10-ի Բրյուսելում կայացած Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI-Centrist Democrat International) վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ստացել է դիտորդ անդամի կարգավիճակ: Մեծ պատասխանատվությամբ ստանձնում ենք միջազգային այս հեղինակավոր միության քաղաքական հարթակում
Ոստիկանության պարզաբանումը՝ Էդգար Ծատինյանի մահվան կապակցությամբ
Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է: Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր
Սիլվա Համբարձումյանը պնդում է` Ռոբերտ Քոչարյանի եւ Մանվել Գրիգորյանի`իր դեմ հայցերով ծանուցումներ չի ստացել
Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի, կայանալու է վաղը
Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում կնոջը տրամադրվել է հաշմանդամային սայլակ
Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվել է հաշմանդամային սայլակ ստանալու հավաստագիր, բայց այն ստանալու գործընթացը ձգձգվում է: Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն առաջին խմբի հաշմանդամ սկեսրոջ համար սայլակ ստանալու հարցում: Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչը
Տղերք, բայց ո՞ւր ենք գնում. Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը բերման ենթարկվեցին
Տեսանյութում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում նախաձեռնության անդամներին:
Ադրբեջանցի բլոգեր և խղճի նախկին գերին երկրորդ փորձից կարողացել է երկրից դուրս գալ
Բլոգեր և խղճի նախկին գերի Մեհման Հուսեյնովին թույլ են տվել երկրից դուրս գալ։ Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, նրան արգելել էին Ադրբեջանից մեկնել։ Հուսեյնովը փորձել էր Բաքվից Բեռլին մեկնել, որպեսզի այնտեղից Ստրասբուրգ հասներ մի քանի միջազգային կոնֆերանսների մասնակցելու։ Սակայն սահմանապահները հայտարարել էին, որ գլխավոր դատախազությունը երկիրը լքելու արգելք է սահմանել նրա համար։ Պատճառն էլ չէին նշել,
Սիլվա Համբարձումյան. Արամ Հարությունյանին կաշառք տալու գործը վերաբացելու հիմքերն ամբողջությամբ կան
Գործարարը պնդում է, որ ԱՄԷ-ից փաստաթղթերն ամբողջությամբ ուղարկված են
Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավորի պարտականություններից, ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ
«Առաջին ռեկորդս նվիրել էի Ցեղասպանության զոհերի, իսկ մյուսը՝ քառօրյա պատերազմի հերոսներին»․ Մանվել Մամոյան
26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդներ սահմանելու նպատակներ ունի: Այս պահին ակտիվ աշխատում է բոլորովին նոր՝ «վագրի ծալում» վարժության վրա՝ նպատակ ունենալով ևս մեկ ռեկորդ սահմանել: Մարզիկը գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում», ապա դարձել «Գինեսի» ռեկորդակիր, սակայն այդքանով չի պատրաստվում սահմանափակվել: Նրա նպատակը բացարձակ ռեկորդակիր դառնալն է: «Այս պահին նոր էլեմենտների վրա եմ աշխատում: Մասնավորապես՝
Ժամանակակից ռեպ
Տասը տարի առաջ էր Տեղս ծառ ու կանաչ էր, Բահ ու բրիչ միացան, Փորփրեցին՝ լիացան: Հետո տուֆքար բերեցին, Ավազ, բետոն խառնեցին Ու օրեց-օր մեծացա՝ Երեք հարկանի դարձա: Ներսս գաջով պատեցին, Ներկ, պաստառով նախշեցին, Սալիկներով գույնզգույն, Դարձրին մեծ շենք, ինքնուրույն: Երբ հոսանք, ջուր միացան, Կյանքս կտրուկ լավացավ: Վարագույրներ կախվեցին, Սեղան, աթոռ դրվեցին: Դրսիս պատն էլ փորեցին,
«Օրական 2 լիտր ջուր խմելու» կանոնի հակառակ կողմը․ վերջապես որքա՞ն հեղուկ է անհրաժեշտ օրգանիզմին
Մենք չափազանց հաճախ ենք լսում այս խորհուրդը՝ շատ ջուր խմեք․ այն հնչում է ցանկացած իրավիճակում՝ երբ հոգնած ենք կամ երբ մաշկի չորությունն է անհանգստացնում։ Իսկ շատ ջուր խմելու հորդորը բավականին հին է։ Վերջապես՝ արդյո՞ք այն գիտականորեն հիմնավորված է։ XIX դ-ի սկզբներին մահամերձներին էին ջուր տալիս։ Ինչպես գրել է ջրաբուժության հայր Վինցենց Պրիսնիցը, ծարավը հագեցնել թույլատրում
Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Սիրիայի պատմության դասագրքերում՝ հայազգի պատգամավորի ջանքերով․ «Հայերն այսօր»
«Հայերն այսօր» – Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանը դեռևս 2017 թվականի փետրվարի 21-ին և սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարված նիստերի ժամանակ իր ելույթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների հետևանքները Սիրիայում, հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչպես նաև սիրիական հասարակության բազմազանությունը ներկայացնող հատվածներ: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, շարունակելով այս ուղղությամբ
Էջմիածնում դաժանությամբ սպանված տղամարդու առևանգված մեքենան խոշոր ավտովթարի է ենթարկվել․ Shamshyan.com
Երեկ՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում Lexus մակնիշի տրանզիտ 8800 GL համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի 3-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր, մի
Զելենսկին բանավեճին չի ներկայացել. Պորոշենկոն միայնակ է «բանավիճել»
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինչպես խոստացել էր, ապրիլի 14-ին ժամանել է Կիևի «Օլիմպիական» մարզադաշտ՝ մասնակցելու Վլադիմիր Զելենսկու հետ բանավեճի, որը նախօրեին հայտնել էր, որ հրաժարվում է մասնակցել միջոցառմանը, քանի որ ինքը բանավեճի համար այլ օր էր ընտրել: Մասնավորպես, Զելենսկին առաջակել էր բանավեճ անցկացնել «Օլիմպիական» մարզադաշտում ուրբաթ օրը՝ ապրիլի 19-ին, ինչպես որ թույլատրում է օրենսդրությունը:
Կարեն Ասլանյանը` Եվրոպայի բրոնզե կրկնակի մեդալակիր
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը Ռումինիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր սփոփիչ երկու գոտեմարտերում հաղթելով՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության հասավ նաեւ սերբ Մատե Նեմեսի նկատմամբ եւ երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
IPchain-ը լավ տիեզերանավ է, բայց մենք չգիտենք՝ ուր թռչել. Մտավոր սեփականության վերաբերյալ միջազգային ֆորում՝ Կալինինգրադում
Հայաստանից ներկայացուցիչների շարքում էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը և Համազասպ Դանիելյանը:
Ծաղկազարդն Էջմիածնում (ֆոտոշարք)
Ապրիլի 14-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին, Մայր Տաճարի շրջափակում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:
«Անանյանին բյուջե լցնելու հրահանգ է իջեցվել ու այսպես թացը չորով Անանյանը սկսել է ձեռնամուխ լինել բյուջե լցնելու գործին». Արմենուհի Վարդանյան
Հիմա, երբ ՊԵԿ-ն ասում է, որ ապացուցված հանգամանքներ կան, ինձ համար տարօրինակ է, թե ի՞նչ ապացուցված հանգամանքների մասին է խոսքը, արդյոք այն ապացուցված հանգամանքների՞, որոնք կորզվել են ժամանակին, երբ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանն էր ու կար քաղաքական հրահանգ՝ եթերազրկել ԳԱԼԱ-ին: Ճնշումների արդյունքում է կորզվել այդպես կոչված «ապացույցները»:
Սոֆիա Հովսեփյան. «Եթե օպերի արմենները չեն գիտակցում եւ չեն լինելու այնպիսին, ինչպիսին մեր պահանջն է, իրենք ուղղակի չեն լինելու այնտեղ, որտեղ կլինեն»
Պատգամավորը վստահ է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շատ լավ տեղյակ է այս ամեն ինչին, որովհետեւ իր կուրսեցին է եղել. «Արմենի գործողությունների մասին նա շատ վաղուց արդեն տեղյակ էր, ամբողջ մի մարզ խոսում էր դրա մասին: Եթե տեղյակ չի, շատ լավ, ես տեղեկացրեցի, հաջորդ քայլերն արդեն ձերն են: Ես չեմ պատրաստվում բարձրաձայնեմ, ասեմ՝ դե լավ, խոսեցի ու վերջ, ի՞նչ փոխվեց, oպերի Արմենը դարձա՞վ հարկատու»:
Քրիստինե Պողոսյանը Մարուքյանի՝ մեջքից դանակահարելու մասին. «Պարոն Մարուքյանը դավաճանեց իր քաղաքական գործընկերներին եւ ՀՀ քաղաքացիներին»
Պարոն Մարուքյանը Եվրոպայի բարձր հարթակից գետնին հավասարեցրեց անցած տարի ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի աննախադեպ հաղթանակը, ժողովրդավարության հաստատումը, որը երազանք էր վերջին 20 տարուց ի վեր, ընտրությունները, որ բոլորը որակեցին աննախադեպ։ Շատ կարող եմ շարունակել, բայց իմ համար կա մի պարզ ճշմարտություն, նա ով մի անգամ մեջքից դանակահարել է չի փոխվի երբեք:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 1-2 աստիճանով, 16-17-ի ցերեկը կնվազի


















































