Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը դարձավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության դիտորդ անդամ

Ապրիլ 15,2019 11:42

«Ժառանգություն» կուսակցությունը, նպատակամետ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, շարունակում է իր գործունեությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում: Ստանալով պաշտոնական հաստատումը՝  ուրախ ենք  հայտնելու, որ 2019թ. ապրիլի 10-ի Բրյուսելում կայացած Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI-Centrist Democrat International)  վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ստացել է դիտորդ անդամի կարգավիճակ:

Մեծ պատասխանատվությամբ ստանձնում ենք միջազգային այս հեղինակավոր  միության քաղաքական հարթակում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրակայման, Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման եւ մեր ազգային շահերին առնչվող բոլոր խնդիրները բարձրաձայնելու ու հանգուցալուծելու  այս հնարավորությունը:

«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930