Լրահոս
Օրվա լրահոսը

Տղերք, բայց ո՞ւր ենք գնում. Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը բերման ենթարկվեցին

Ապրիլ 15,2019 11:09

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվեցին #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը:

Տեղեկացնենք՝ այսօր վաղ առավոտից Երևանի փողոցներում նրանք իրականացնում էին #sutNikol ակցիան: Անդամները եղան Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում նախաձեռնության անդամներին: Օրինակ՝ Նարեկ Սամսոնյանը, երբ նրան ոստիկանության աշխատակիցները նստեցնում  են ոստիկանության ավտոմեքենա, ասում է՝ ուզում ես, ես դեմը նստեմ: Տեսանկարահանողը հարցրեց՝ Ձեր վերջին խոսքերը, Նարեկ Սամսոնյանը պատասխանեց՝ ապեր, արի կուրտկաս տամ, տար:

Այնուհետև նա հարցրեց ոստիկաններին՝ տղերք, բայց ո՞ւր ենք գնում: Ոստիկանը պատասխանեց՝ Կենտրոնի բաժանմունք:

Քիչ անց ոստիկանները բերման ենթարկեցին նաև տեսանկարահանողին: Նա նշեց՝ ես չեմ մասնակցել գործողություններին, ես տեսանկարահանել եմ: Սակայն ոստիկանները, միևնույն է, նրան էլ բերման ենթարկեցին:

Նշենք՝ նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol գրաֆիտիներով:

#SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերվեցին Ոստիկանության կենտրոնի բաժին

#SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերվեցին Ոստիկանության կենտրոնի բաժին։Վաղ առավոտից նրանք ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Gepostet von AntiFake.am am Sonntag, 14. April 2019

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930