Լրահոս
Օրվա լրահոսը

IPchain-ը լավ տիեզերանավ է, բայց մենք չգիտենք՝ ուր թռչել. Մտավոր սեփականության վերաբերյալ միջազգային ֆորում՝ Կալինինգրադում

Ապրիլ 14,2019 20:00

Ապրիլի 10-12-ը Ռուսաստանի Կալինինգրադ մարզի Սվետլոգորսկ քաղաքում արդեն երկրորդ տարին անընդմեջ տեղի է ունենում IPQuorum մտավոր սեփականության վերաբերյալ միջազգային ռազմավարական ֆորումը:

Ֆորումին այս տարի մասնակցում էր 30 երկրից 1500 մասնակից՝ պաշտոնյաներ, լրագրողներ, ՏՏ մասնագետներ և այլ մասնագետներ, որոնք բախվում են խնդիրների կապված մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների հետ: Անցած տարվա համեմատ ֆորումի մասնակիցների թիվը եռապատկվել է: «Մտավոր սեփականության բոլոր ասպեկտները անհատների և տնտեսության համար» խորագիրը կրող ֆորումի ընթացքում քննարկվել են մտավոր սեփականության խնդիրները տարբեր ոլորտներում՝ թատրոնից մինչև բիզնես:

Հայաստանից ներկայացուցիչների շարքում էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը և Համազասպ Դանիելյանը:

Կալինինգրադի մարզպետ Անտոն Ալիխանովը ֆորումի ընթացքում նշեց, որ անցած տարի ֆորումը Կալինինգրադում անցկացնելուց հետո կարողացել են միայն ՏՏ ոլորտից 25 ընկերության հետ համագործակցել. «Արդեն երկրորդ տարին է, որ անցկացնում ենք այս ֆորումը, այն տեսանելիորեն զարգացել է, հեղափոխությունը տեսանելի է: Շատ հաճելի է, որ երկրորդ տարին անընդմեջ ընտրված ենք որպես հարթակ այս ֆորումի համար ընտրվում է Կալինինգրադը: Չեմ խոսի ժամանակակից տնտեսության համար մտավոր սեփականության արժեքի մասին, ինչը բավականին ակնհայտ է: Կուզենամ միայն նշել, որ մենք այս ուղղությամբ հաջողություններ ենք գրանցել»:

IPChain ասոցիացիայի նախագահ, Իրավատերերի միության եվրասիական համադաշնության ղեկավար Անդրեյ Կրիչևսկին նկատեց, որ ոչ մի երկրում չեն փորձել ընդհանուր միջավայր ստեղծել, որը թույլ կտար ոչ միայն մտավոր սեփականության, այլ նաև տնտեսության տարբեր մասնակիցներին միմյանց փոխազդել: Նա ընդգծեց, որ ընկերությունների հետ շփման ընթացքում նրանք լուրջ մարտահրավերների են հանդիպում. «Երեկ մենք շփվում էինք ընկերություններից մեկի հետ: Առաջին անգամն էր, երբ մտավոր սեփականություն ստեղծողները, ուշադիր լսելով, թե ինչ է IPchain-ը, ինչպես է այն աշխատում, արձագանքել են՝ մենք այդ ամենը հասկանում ենք, մեզ այն պետք է: Մենք շփվել ենք Microsoft-ի, Google-ի, Nokia-ի, Lenovo-ի հետ, բոլորն ասում են՝ դա շատ լավ տիեզերանավ է, շատ լավ է, բայց մենք չգիտենք՝ ուր թռնել: Տիեզերքը շատ լավ է, բայց այս պահին ինչների՞ս է պետք: Այդ հարցի պատասխանն է՝ իհարկե, թվային ենթակառուցվածքը ինքն իրեն չի կարող գոյություն ունենալ, այն կարող է գոյություն ունենալ առանց ծառայություններից և հարթակներից կտրվելու, որոնք պետք է իր հիմքի վրա աճեն»:

Հարցին, թե արդյոք ժամանակից առաջ չեք ընկել, նա պատասխանեց. «Հնարավոր է, որ մենք առաջ ենք ընկել, բայց գիտեք Ռուսաստանը առանձնահատուկ ճակատագիր ունի: Այնտեղ, որտեղ մենք զիջում ենք, մենք պետք է օգտագործենք նաև մեր ուժեղ կողմերը»:

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ Հայաստանում առկա են բարձրաձայնված բոլոր խնդիրները. «Ներառյալ՝ լավ օրենսդրությունը, սակայն կիրառման ոչ բավարար պրակտիկան, նաև պետության աջակցության հարցը, այս ոլորտի ժողովրդականացումը: Հայաստանի մասով կարող եմ ասել, որ այս պահին մեզ մոտ հիմնական շեշտը դրվում է բարձր տեխնոլոգիաների վրա, որտեղ կառավարության կառուցվածքի փոփոխության շրջանակներում ստեղծվում է բարձր տեխնոլոգիաների առանձին նախարարություն: Բոլորովին վերջերս Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ազգային ժողովում մենք վավերացրեցինք հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման կարգի մասին համաձայնագիրը»:

Նա հավելեց, որ իրենք ուսումնասիրում են նման ձևաչափերը մտավոր սեփականության ոլորտում իրենց գիտելիքների խորացման համար. «Ես, անշուշտ վստահ եմ, որ առանց խորհրդարանականների և գործադիր իշխանության ներկայացուցիչների ներգրավման, դժվար թե կարող ենք հույս ունենալ, որ այս ոլորտը կզարգանա»:

Անդրեյ Կրիչևսկիի էքսկլյուզիվ հարցազրույցը, որում անդրադառնում է Հայաստանում մտավոր սեփականության խնդիրներին, Հայաստանի մտավոր սեփականության գործակալության աշխատանքներին, ֆորումում՝ հայ պատգամավորների մասնակցության և ոլորտին վերաբերող այլ հարցերի մասին կարող եք կարդալ «Առավոտ»-ի առաջիկա համարներից մեկում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930