Օրվա լրահոսը

Ազգային Ժողովի շենքի շահագործումը կուսակցական փակ հանդիպումների համար նախատեսված չէ․ Զարուհի Փոստանջյան

Համաձայն լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվության` 2019 թվականի փետրվարի 2-ին Երևանի Բաղրամյան 19 հասցեում, ՀՀ Ազգային ժողովում տեղի էր ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին մասնակցելու էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները: Այս հանդիպման մասին «Ժողովուրդ» թերթը (որի խմբագիրն է եղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը) գրել է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով

Սեփական ծրագրեր չունենալով՝ փորձեք մեր օրոք արած մշակումներով աշխատել․ Արմեն Աշոտյան

Քանի որ մոտենում է Կառավարության ծրագրի ներկայացման ժամկետը, կրկին պնդում եմ, որ դրա մաս պիտի կազմեն Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական դրույթները եւ ուղղությունները։ Այդ համաձայնագիրը, չհակասելով Հայաստանի այլ միջացգային պարտավորություններին եւ բխելով բացառապես մեր երկրի շահերից, բազմաթիվ ոլորտներում երկարաժամկետ բարեփոխումների ծրագիր է, որն առ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի սկսել իրականացնել։ Այս

Հովհաննես Մովսիսյանն՝ «Առաջին դեմքից». «Մամուլը պետք է անընդհատ քննադատի՝ հատկապես հիմա, երբ մենք դեռ չունենք շատ ուժեղ ընդդիմություն»

Ուզում եմ, որ շատերը հասկանան՝ լրագրողները եւ այն մարդիկ, որոնք քննադատում են, թշնամիներ չեն եւ այն մարդիկ չեն, որոնք չեն ուզում, որ երկրում լավ լինի: Նրանք հենց լավը ցանկանալու մղումից են գնում այդ քայլին ու ցույց տալիս բացերը: Եվ շատ կցանկանամ, որ այս տեսակետը հասկանալի լինի ու դրա համար եմ ասում՝ չեմ ուզի, որ այս ամենի հետեւանքով հանկարծ կորի հարգանքը լրագրողի եւ լրատվամիջոցների հանդեպ:

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ` ՀՀ տարածքում

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Շիրակի մարզի Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Գյումրի-Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ-Անի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և  «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նրբերշիկով կեքս

Չեմ ասի, թե ամենաառողջարար ուտելիքն է, բայց որ՝ շատ համեղ է եւ շատ հարմար է կիրակիները ընտանիքի հետ նախաճաշի սեղանի շուրջ հավաքվելու համար, դա՝ հաստատ: Բնականաբար, սա չի նշանակում, որ շաբաթվա մյուս օրերին կամ ժամերին չի կարելի պատրաստել այս համեղ ուտեստը: Օրինակ՝ ուրբաթ երեկոյան, մի գավաթ գարեջրի հետ: Անհրաժեշտ մթերքները Նրբերշիկ- 8 հատ Ձու- 2

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

2019 թվականը սկսվել և ընթացքի մեջ է: Հայաստանում: Նոր Հայաստանում: Շատերն են հավատում, որ Հայաստանում 2019 թվականը լինելու է արմատական փոփոխությունների տարի: Լավ իմաստով: Ասում ենք՝ լավ իմաստով, որովհետև անկախության այս երեք տասնամյակների ընթացքում համոզվել ենք, որ փոփոխությունները կարող են լինել ոչ միայն լավ, այլև վատ, նույնիսկ՝ շատ վատ: Բայց մենք մեզ լավատեսների շարքն ենք

«Անհնար է, որ այդ դասերը դրոշմ չդնեն մեր աշակերտների, ապագա քաղաքացիների բարոյական նկարագրի վրա». Անահիտ Բախշյան

Մտահոգություններ ունեմ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական պլանից հանելու մասին հնչող տարբեր կարծիքների մասին, որոնք պաշտպանվում են գործող ԿԳ նախարարի կողմից, ով, ինչպես հայտարարեց,  առաջնորդվում է Օրենքներով։ Շատ լավ, հիմա հերթով դրանց մասին, նախապես ասեմ, որ երկար է ստացվել, խնդրում եմ զինվեք համբերությամբ ու կարդացեք մինչև վերջ։ 1999թ․ մայիսին  ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 3-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արեւելյան Գործընկերություն․ նոր գաղափարներ՝ նոր իրողությունների համար, հայացք Երեւանից․ Ռուբեն Մեհրաբյան

Ս․թ․ հունվարի 24-25-ին Լեհաստանի Ժեշով քաղաքում կայացավ «Ուկրաինա-Եվրոպա» 12-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցեց եւ ելույթ ունեցավ «Առավոտ»-ի ռուսերեն տարբերակի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանը՝ «Արեւելյան Գործընկերություն․ նոր գաղափարներ՝ նոր իրողությունների համար, հայացք Երեւանից» թեմայով զեկուցմամբ։ Հարգելի՛ նախագահող, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ այս կարեւոր հարցի շուրջ հանդիպման եւ քննարկման հնարավորություն ստեղծելու համար։

Թոմ Քաթենան՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը․ «Արեք փոքր գործեր՝ մեծ սիրով»․ «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն»․ Եթե ցանկանում ես փոխել աշխարհը, սկսիր փոքր քայլերից՝ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցած հանդիպման ընթացքում հավաքվածներին իր մոտեցումն էր ներկայացնում Ավրորա մրցանակի դափնեկիր, իսկ այժմ նաեւ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթենան. «Յուրաքանչյուրը կարող է սեփական ներդրումն ունենալ: Պետք չէ հսկայական գործեր անել, փոխարենն արեք փոքր գործեր՝ մեծ սիրով: Շատերն ուզում են

Երկրաշարժ Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք

Սույն թվականի փետրվարի 3-ին, տեղական ժամանակով ժամը 08:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է

Բնակչուհին հայտնել է Բաղրամյան 26-ից հուշամեդալները վերցնելու, ապա վերադարձնելու մասին․ Նաիրա Հարությունյան

Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքից թվով չորս հուշամեդալներ գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացել հիշյալ հասցեում աշխատող Երևան քաղաքի 1956 թվականին ծնված բնակչուհին և հայտնել մեդալները իր կողմից հունվարի 30-ին վերցնելու և հունվարի 31-ին այն հետ վերադարձնելու մասին:   Նաիրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հետույքային պատերազմ. աբորիգենի հուշերից (պատմվածք)

Ինչքան էլ զարմանալի թվա, մենք ցեղ ենք՝ ի տես համայն աշխարհի, քանզի չենք քաղաքակրթվել առ այս և հույս էլ չկա, թե կքաղաքակրթվենք հետայսու: Սակայն մեր ոչ հավաքական ուժը մեզանում հավաքական անկիրթների մեջ է: Ես չեմ հասկանում, թե մարդիկ ի՞նչ են ուզում իրարից, բայց շատ հաճելի է հարևան պետության հետ պատերազմելը: Դրա մեջ մի տեսակ ազարտ

«Ռոսկոմնադզորի հետ վիճելը անհնար է և անիմաստ». Մոդեստ Կոլերով

«Ռոսկոմնադզոր»-ի կողմից «Առավոտ»-ի կայքը սպասարկող ինտերնետային ընկերության նկատմամբ ներկայացված դատական հայցը Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանում կքննվի փետրվարի 26-ին ժամը 14:15, այս մասին մեզ տեղեկացրեց դատարանի մամուլի ծառայությունը:

Մեծ անասնաֆերման ամբողջովին այրվել է. սատկել է 30 խոշոր եղջերավոր անասուն

Փետրվարի 2-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում հրդեհ է բռնկվել Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանին պատկանող անասնաֆերմայում: Չինչին գյուղի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանը հայտնեց, որ հրդեհը տեղի է ունեցել ժամը 11։00-ի եւ 12։00-ի արանքում, հրդեհից սատկել է 30 խոշոր եղջերավոր անասուն, միայն մի անասուն է փրկվել: Կարեն Դարբինյանը հայտնեց, որ հրդեհից ամբողջությամբ վնասվել է մեծ

Լիլիթ Մակունց. «ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումն օրենքով արգելված չէ»

ԱԺ-ում մոտ չորս ժամ տեւած «Իմ քայլը» խմբակցության փակ միջոցառման ավարտից հետո, որին մասնակցել թույլ չի տրվել լրատվամիջոցներին, իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ դա նիստ չի եղել, այլ եղել է հանդիպում վարչապետի եւ կառավարության առանձին անդամների հետ: Նրա խոսքով, այստեղ զարմանալու որեւէ բան չկա: «Պարբերաբար նման հանդիպումներ լինելու են ու բավականին հաճախ

Ազատազրկման դատապարտվածներից ու նրանց հարազատներից շատերի հույսը Նաիրա Զոհրաբյանն է

Մանավանդ այժմ՝ երբ նա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային կապերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը՝ աշխատակիցների պարգևավճարների մասին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են.  Ծառայության ղեկավար – 565,450 ՀՀ դրամ  Ծառայության ղեկավարի տեղակալ – 398,777 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի խորհրդական – 224,845 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի օգնական – 213,353 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144,402 ՀՀ դրամ Գլխավոր քարտուղար –

Հրապարակային զրպարտության ու վիրավորանքի ակնհայտ փաստերով դիմել եմ դատարան․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Ելնելով վերոգրյալից՝ երեկ

ԳԱԼԱ-ն պատրաստ է աշխատանքի ընդունել «Շիրակ» ՀՌԸ-ի մասնագետներին

ԳԱԼԱ հեռուստաընկերությունն, ի աջակցություն «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության իր գործընկերների, հայտարարում է, որ պատրաստ է աշխատանքի ընդունել լուծարված ընկերության համապատասխան որակավորում ունեցող բոլոր մասնագետներին՝ ԳԱԼԱ-ի Գյումրիի գրասենյակում պահպանելով «Շիրակ» ՀՌԸ-ում նրանց ստացած աշխատավարձի չափը, իսկ ԳԱԼԱ-ի երեւանյան գրասենյակում աշխատանքի անցնելու դեպքում այդ աշխատավարձին կգումարվի 30% հավելավճար:   ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել․ փաստաբան․ Ա1+

Ֆինանսների նախարարությունը նոր հարկային ռեժիմ է նախատեսում փաստաբանների համար։ Ըստ այդմ՝ փաստաբանները պետք է աշխատեն շահութահարկով և ԱԱՀ-ով: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի համոզմամբ՝ հարկային ռեժիմի փոփոխությունը չհաշվարկված քայլ է: «Պարզապես պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել: Դա լուրջ հարված կլինի միայնակ, սկսնակ աշխատող փաստաբանների համար: Նրանց հոնորարների չափը համեստ է, և թույլ

«Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով»․ Աննա Հակոբյան

Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա։ Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս: Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով: Աննա ՀԱԿՈԲՅԱՆ https://www.facebook.com/photo.php?fbid=2211083555601908&set=a.276240722419544&type=3&theater

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը, ներկայանալով նախաքննական մարմնին, վերականգնել է 15 մլն դրամի վնասը

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում առերևույթ տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործության փաստերի առթիվ 2018թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում։ Մինչդատական քրեական վարույթում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիա

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ: Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա շքախմբին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ թեմի եկեղեցականները, թեմական և ծխական, ինչպես նաև հայկական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ: Փետրվարի 2-ին Սիդնեյի Սուրբ

«1990-94 թվականներին մենք պատերազմ ենք մղել և՛ ավտորիտար, և՛ ժողովրդավարական Ադրբեջանի դեմ»

«Ինձ համար վստահելի խաղաղությունը կսկսվի այն պահից, երբ միջազգայնորեն ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը և երաշխավորվի նրա բնակչության անվտանգությունը»։

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի, Արթիկի, Մեղրիի, Գորիսի, Սևանի, Կոտայքի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական

«Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն՝ տարածքների դիմաց»․ Նաիրա Զոհրաբյան

Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը: Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» ու վերջ: Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել

2018 թ․-ի ընթացքում Տավուշի մարզում հանցագործությունների քանակն աճել է 37.4 տոկոսով, սպանության դեպքերը՝ նվազել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի  մարզի դատախազություն՝ տեղում ամփոփելու 2018թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այդ նպատակով անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս բոլոր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնակատարը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը, քննարկվել և վերլուծվել

Աղի «մաֆիա՞», թե՞ մանր «ժուլիկություն»

Գործարարը ամիսներ շարունակ ահազանգում է՝ մեր երկիր ներկրվում է արդյունաբերական աղ, որը հիմնականում իրացվում է սննդի շղթայում: Ամիսներ առաջ հնչեցրած այս ահազանգին պետական վերահսկողական կառույցները չեն արձագանքում: Աղ արտադրող ընկերության տնօրենը պնդում է՝ ներկրված արդյունաբերական աղը վաճառվում է որպես սննդի աղ: Ընդ որում, գործարարի պնդմամբ՝ վաճառվող արդյունաբերական աղը ՀԴՄ կտրոնում նշվում է մի գին, սակայն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031