Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակային զրպարտության ու վիրավորանքի ակնհայտ փաստերով դիմել եմ դատարան․ Ռոմանոս Պետրոսյան

Փետրվար 02,2019 21:34

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը,
արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Ելնելով վերոգրյալից՝ երեկ հրապարակային զրպարտության ու վիրավորանքի ակնհայտ տարրեր պարունակող 68 դրվագներից բաղկացած հիմնավոր փաստերով դիմել եմ դատարան՝ օրենքի շրջանակներում, դատական կարգով վերականգնելու իմ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը, ըստ այդմ խնդրելով նաև դատարանին՝ պարտավորեցնելու պատասխանողին․

  • «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում տեղադրված՝ ինձ վերաբերող վիրավորանք պարունակող գրագրության արդյունքում ներողություն խնդրել ինձանից՝ սահմանելով այն հայտնելու ձևը:
  • Պատասխանողից հօգուտ ինձ բռնագանձել ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն սահմանաչափի դրամական միջոցներ, որպես վիրավորանք և զրպարտություն պարունակող գրագրությամբ ինձ պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում (այն կուղղվի մեր մարզային ենթակայության դպրոցներից մեկում որևէ հիմնախնդրի լուծմանը)։
  • Վերջնական դատական ակտով լուծել նաև դատական ծախսերի հարցը:

Հ․Գ․ Հայցս պարունակում է 68 դրվագ… սա նշանակում է, որ հեղափոխությունից հետո կան մարդիկ, ում միակ կամ հիմնական զբաղմունքը եղել է ամիսներ շարունակ ինձ և իմ արած աշխատանքը փնովելը, «սևացնելը», անհիմն վիրավորանքների, սին մեղադրանքների, և իհարկե, մանիպուլյացիայի ճանապարհով իմ մասին ապատեղեկատվության ու զրպարտանքի, շատ հաճախ նաև՝ վիրավորանք պարունակող գրագրության տարածումը:

Ես պատրաստ եմ լսել ցանկացած օբյեկտիվ քննադատություն իմ կամ թիմիս գործունեության նկատմամբ, ինչպես նաև ականջալուր եմ առողջ քննադատությունից բխող՝ ցանկացած կառուցողական առաջարկի, բայց միևնույն ժամանակ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների և/կամ սեփական կամ այլ ծախու լրատվական ռեսուրսների կիրառմամբ իմ դեմ ուղղված արշավներին ես շարունակելու եմ խստագույնս հակադրել ՀՀ օրենսդրությունն ու իրավական այն ակտերը, որոնցով պաշտպանված է ՀՀ ցանկացած ՔԱՂԱՔԱՑԻ:

Կոտայքում բարեփոխումներն անկասելի՛ են, իսկ այդ բարեփոխումների ֆոնին ամենակարճ ժամկետներում հասնելու ենք կյանքի որակի էական աճին ու ՀՀ Քաղաքացու համար Կոտայքում արժանապատիվ կյանք կառուցելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալների կայացմանը:

Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

Կարևոր․ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների…

Gepostet von Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan am Freitag, 1. Februar 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Պարտեզը Կոտայքում Չի? Դրա համար դու պատասխանատու չես,քո գործնեությամբ կամ անգործնեությամբ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728