Գործարարը ամիսներ շարունակ ահազանգում է՝ մեր երկիր ներկրվում է արդյունաբերական աղ, որը հիմնականում իրացվում է սննդի շղթայում: Ամիսներ առաջ հնչեցրած այս ահազանգին պետական վերահսկողական կառույցները չեն արձագանքում: Աղ արտադրող ընկերության տնօրենը պնդում է՝ ներկրված արդյունաբերական աղը վաճառվում է որպես սննդի աղ: Ընդ որում, գործարարի պնդմամբ՝ վաճառվող արդյունաբերական աղը ՀԴՄ կտրոնում նշվում է մի գին, սակայն իրական վաճառքում ավելի թանկ գնով է վաճառվում: Արդյունաբերական աղը յոդացված չէ. ՀՀ-ում չի թույլատրվում ոչ յոդացված աղն օգտագործել կերակրում: Այս տեխնիկական աղը պիտանի է ասենք՝ ձյունը հալեցնելու համար: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ը հաստատում է՝ աղի իրացման շուկայում լուրջ խախտումներ են արձանագրել, գործն ուղարկվել է ՊԵԿ հետաքննության վարչություն:
Մանրամասները կարդացեք այստեղ:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
01.02.2019


















































