ԳԱԼԱ հեռուստաընկերությունն, ի աջակցություն «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության իր գործընկերների, հայտարարում է, որ պատրաստ է աշխատանքի ընդունել լուծարված ընկերության համապատասխան որակավորում ունեցող բոլոր մասնագետներին՝ ԳԱԼԱ-ի Գյումրիի գրասենյակում պահպանելով «Շիրակ» ՀՌԸ-ում նրանց ստացած աշխատավարձի չափը, իսկ ԳԱԼԱ-ի երեւանյան գրասենյակում աշխատանքի անցնելու դեպքում այդ աշխատավարձին կգումարվի 30% հավելավճար:
ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


















































